Կարո Փայլան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կարո Փայլան
Garo Paylan
Դիմանկար
Ծնվել էհոկտեմբերի 3, 1972(1972-10-03)[1] (50 տարեկան)
ԾննդավայրՍտամբուլ, Թուրքիա
ՔաղաքացիությունԹուրքիա Թուրքիա
Ազգությունհայ
Կրոնքրիստոնյա
ԿրթությունՍտամբուլի համալսարան
Մասնագիտությունքաղաքական գործիչ և ուսուցիչ
Գործունեությունքաղաքական գործիչ
Զբաղեցրած պաշտոններԹուրքիայի Մեծ Ազգային Ասամբլեայի անդամ, Թուրքիայի Մեծ Ազգային Ասամբլեայի անդամ և Թուրքիայի Մեծ Ազգային Ասամբլեայի անդամ
ԿուսակցությունԺողովուրդների դեմոկրատական կուսակցություն
 Garo Paylan Վիքիպահեստում

Կարո Փայլան (թուրքերեն՝ Garo Paylan, հոկտեմբերի 3, 1972(1972-10-03)[1], Ստամբուլ, Թուրքիա), հայազգի[2][3][4] քաղաքական գործիչ, Թուրքիայի Մեջլիսի պատգամավոր։ Ստամբուլի Յեշիլքոյ թաղամասում գտնվող հայկական նախակրթարանի հիմնադիր ներկայացուցիչն է։

2015 թվականի ամռանը խորհրդարանական ընտրություններում հաղթելով՝ 3 հայերի հետ անցել է Թուրքիայի Ազգային մեծ ժողով[5]։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարո Փայլանի հայկական ընտանիքը ծագում է Մալաթիայից։ Ավարտել է Ստամբուլի համալսարանի բիզնեսի կառավարման ֆակուլտետը։ Երկար տարիներ աշխատել է հայկական դպրոցում։ Քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությամբ անցել է Թուրքիայի Մեջլիս։

2017 թվականի սեպտեմբերի 19-ին Կարո Փայլանին շնորհվել է ԵՊՀ ոսկե մեդալ[6]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]