Jump to content

Պալմիրական կայսրություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պալմիրական կայսրություն
Կարգավիճակպատմական պետություն
Պետական լեզուարամեերեն
ՄայրաքաղաքՊալմիրա
Հիմնադրված է270 թ.

Պալմիրական կայսրությունը հռոմեական կայսրությունից անջատված պետություն էր ՝ երրորդ դարի ճգնաժամի հետևանքով: Իր մայրաքաղաք Պալմիրայի անունը կրելով այն ընդգրկում էր Պաղեստինյան Սիրիա, Արաբիա Պետրեա և Եգիպտոս հռոմեական նահանգները, ինչպես նաև Փոքր Ասիայի մեծ մասը:

Պալմիրենյան կայսրությունը ղեկավարում էր Զենոբիաթագուհին՝ պաշտոնապես որպես ռեգենտ իր որդու՝ Վաբալաթուսի համար, ով գահը ժառանգեց 267 թվականին տասը տարեկանում։ 270 թվականին Զենոբիան արագորեն գրավեց հռոմեական արևելքի մեծ մասը։ 271 թվականին նա հավակնեց կայսերական տիտղոսին թե՛ իր, թե՛ իր որդու համար՝ կարճ պատերազմ մղելով հռոմեական կայսր Ավրելիանոսի հետ, որը նվաճեց Պալմիրան և գերեվարեց Զենոբիային։ Մեկ տարի անց Պալմիրացիները ապստամբեցին, ինչի պատճառով Ավրելիանոսը Պալմիրան հավասարեցրեց հողի։

Չնայած իր կարճատև գոյությանը, Պալմիրական կայսրությունը հիշվում է նրանով, որ ղեկավարվել է հնության ամենանպատակասլաց և հզոր կանանցից մեկի կողմից: Նաև այն կարևոր դեր է խաղում որպես սիրիական ազգայնականության խորհրդանիշ:

Նախապատմություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

235 թվականին հռոմեական կայսր Ալեքսանդրոս Սևերոսի սպանությունից հետո, շատ գեներալներ փորձեցին [1] կայսրության վերահսկողությունը իրենց ձեռքը վերցնել, սակայն դա միայան վեճերի առիթ դարձավ, որի պատճառով կայսրության[2] սահմանները անտեսվեցին և ենթարկվեցին հաճախակի հարձակումների Կարպիների, Գոթերի և Ալեմանների կողմից,[3][4] իսկ արևելքում Սասանյանները նոր արշավանքներ էին կազմակերպում։ [5] Վերջապես, Պարսից Շապուհ I-ը 260 թվականին՝ Եդեսիայի ճակատամարտում, կործանարար պարտության մատնեց հռոմեացիներին [6] հռոմեական կայսր Վալերիանոսին գերի վերցնելով, իսկ շուտով Կվիետոսը և Մակրիանոսը ապստամբեցին Վալերիանոսի որդի Գալիենոսի դեմ և յուրացրին կայսերական իշխանությունը Սիրիայում։ [7]

Պալմիրայի առաջնորդ Օդենաթուսը հռչակվեց թագավոր,[8] և անվանականորեն հավատարիմ մնաց Գալիենուսին ՝ ստեղծելով Պալմիրացի և սիրիացի գյուղացիների բանակ՝ Շապուհի վրա հարձակվելու նպատակով։ [6] 260 թվականին Օդենաթուսը վճռական հաղթանակ տարավ Շապուհի նկատմամբ Եփրատի մոտ տեղի ունեցած ճակատամարտում։ [7] Այնուհետև Օդեենաթուսը 261 թվականին պարտության մատնեց ուզուրպատորներին [7] և իր կյանքի մնացած մասը անցկացրեց պարսիկների դեմ կռվելով։ [9][10][11] Օդենաթուսը ստացավ Արևելքի կառավարիչ տիտղոսը [7] և կառավարեց Սիրիան որպես կայսերական ներկայացուցիչ [12] և իրեն հռչակեց Արքայից արքա։ [13] Օդենաթուսը իր որդի՝ Հայրանի հետ միասին, սպանվեց 267 թվականին;[7] ըստ Ջոաննես Զոնարասի և Historia Augusta-ի, նա սպանվել է իր զարմիկի կողմից, որի անունը վերջին աղբյուրը տալիս է որպես Մայոնիուս:[14][14][15][16] Մայոնիուսի թագավորության վերաբերյալ ոչ մի արձանագրություն կամ ապացույց չկա, և նա հավանաբար սպանվել է Օդենաթուսին սպանելուց անմիջապես հետո։ [17][18]

Օդենաթուսին հաջորդեց նրա անչափահաս որդին՝ տասնամյա Վաբալաթուսը [19][19][20] Վաբալաթուսը մնաց ստվերում, մինչ նրա մայրը՝ Զենոբիան, ստանձնեց փաստացի իշխանությունը:[19] Թագուհին զգույշ եղավ, որպեսզի չպատերազմի Հռոմի դեմ, և իր և իր որդու համար վերցրեց այն տիտղոսները, որոնք ուներ իր ամուսինը և Պարսկաստանի ու Հավրանի վտանգավոր Թանուխիդ ցեղերի հետ անվտանգ սահման հաստատեց:[19]

Վաբալաթուսը (աջից) որպես թագավոր Անտոնինիանոսի դիմերեսին: Ձախ կողմում Ավրելիանոսը՝ որպես Օգոստոս՝ հակառակ կողմում։

Զենոբիան արշավանք սկսեց Թանուխիդների դեմ 270 թվականի գարնանը՝ Կլավդիոս Գոթիկուս կայսրի կառավարման ժամանակ [21] իր զորավարների՝ Սեպտիմիուս Զաբբայի և Սեպտիմիուս Զաբդասի գլխավորությամբ։ [22]

Զաբդասը կողոպտեց Բոսրան, սպանեց հռոմեական կառավարչին և արշավեց դեպի հարավ՝ գրավելով Հռոմեական Արաբիան :[21][23] Հայտնի պարսիկ աշխարհագրագետ Իբն Խորդադբեհը և շատ ուրիշները, Զենոբայի մասին պատմելով նրան հաճախ շփոթում են արաբ թագուհի ալ-Զաբբայի հետ։ [24][25][26][27]

270 թվականի հոկտեմբերին [28] Պալմիրական 70000 հոգանոց բանակը ներխուժեց Եգիպտոս [29][30] և Զենոբիան հռչակվեց Եգիպտոսի թագուհի։ [31] Հռոմեական զորավար Թենագինո Պրոբուսը նոյեմբերին կարողացավ վերականգնել Ալեքսանդրիան, բայց պարտություն կրեց և փախավ Բաբելոնի ամրոց, որտեղ նա Զաբդասի կողմից գերևարվեց և ինքնասպան եղավ, իսկ Զաբդասը շարունակեց իր երթը դեպի հարավ ու գրավեց Եգիպտոսը:[32] Այնուհետև, 271 թվականին, Զաբբայը սկսեց գործողությունները Փոքր Ասիայում, և նույն տարվա գարնանը նրան միացավ Զաբդասը:[33] Պալմիրացիները հնազանդեցրին Գաղատան [33] և գրավեցին Անկիրան ՝ նշելով Պալմիրայի երբևէ ամենամեծ տարածքը։ [34] Չնայած Քաղկեդոնի նվաճման փորձերն անհաջող էին։ [33]

Պալմիրենի նվաճումները կատարվել են Հռոմի ենթակայության պաշտպանիչ քողարկության տակ:[35] Զենոբիան մետաղադրամ է թողարկել Կլավդիոսի իրավահաջորդ Ավրելիանոսի անունով, որտեղ Վաբալաթուսը պատկերված է որպես թագավոր։ [36] Սակայն 271 թվականի վերջերին Վաբալաթուսը մոր հետ վերցրեց Օգոստոսի կոչումը։ [35]

Հռոմի վերանվաճումը

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վաբալաթուսը որպես Օգոստոս, Անտոնինիանուսի դիմերեսին։
Զենոբիան՝ որպես Ավգուստա, Անտոնինիանուսի դիմերեսին։
Ավրելիանոս-Զենոբիա պատերազմ.

272 թվականին Ավրելիանոսը հատեց Բոսֆորի նեղուցը և արագ առաջ շարժվեց Անատոլիայի միջով։ [37] Ըստ մի վկայության՝ Մարկուս Ավրելիոս Պրոբուսը վերադարձրեց Եգիպտոսը Պալմիրայից, մինչ կայսրը շարունակեց իր երթը և հասավ Թիանա։ [38] Թիանայի անկումը լեգենդի պատճառ դարձավ, քանի որ Ավրելիանոսը մինչ այդ ավերել էր իրեն դիմադրող բոլոր քաղաքները, բայց նա խնայեց Թիանային այն բանից հետո, երբ երազում տեսավ մեծ փիլիսոփա Ապոլլոնիոս Թիանացուն, որին նա մեծապես հարգում էր:[39][40] Ինչ էլ որ լինի նրա ողորմության պատճառը, Ավրելիանոսի կողմից Թիանային խնայելը արդյունք տվեց. շատ ավելի շատ քաղաքներ ենթարկվեցին նրան՝ տեսնելով, որ կայսրը վրեժ չի լուծի իրենցից:[39]

Մտնելով Իսոս և շարժվելով դեպի Անտիոք, Ավրելիանոսը հաղթեց Զենոբիային Իմմայի ճակատամարտում :[41] Զենոբիան նահանջեց Անտիոք, այնուհետև փախավ Էմեսա:[42] Վերախմբվելուց հետո հռոմեացիները սկզբում ոչնչացրեցին Պալմիրայի կայազորը, որը տեղակայված էր Դաֆնե ամրոցում,[43] և շարժվեցին հարավ դեպի Աֆամեա,[44] այնուհետև շարունակեցին դեպի Էմեսա և կրկին ջախջախեցին Զենոբիային Էմեսայի ճակատամարտում, ստիպելով նրան նահանջել դեպի մայրաքաղաք։[45] Ավրելիանոսը արշավեց անապատով և ոտնձգությունների ենթարկվեց Պալմիրային հավատարիմ բեդվինների կողմից, բայց քաղաքի դարպասների մոտ հասնելուն պես նա բանակցեց բեդվինների հետ, որոնք դավաճանեցին Պալմիրային և սկսեցին հռոմեական բանակին ջուր և սնունդ մատակարարել:[46] Ավրելիանոսը պաշարեց Պալմիրան 272 թվականի ամռանը [47] և փորձեց բանակցել Զենոբիայի հետ, սակայն վերջինս մերժեց Ավրելիանոսին։ [34] Հռոմեացիները մի քանի անգամ փորձեցին ճեղքել քաղաքի պաշտպանությունը, բայց նրանք ետ մղվեցին [48], սակայն, երբ իրավիճակը վերահսկողությունից դուրս եկավ, Զենոբիան լքեց քաղաքը և ուղղվեց արևելք, որպեսզի պարսիկներից օգնություն խնդրի։ [49] Հռոմեացիները հետևեցին կայսրուհուն, նրան գերի վերցրին Եփրատի մոտ ու հետ բերեցին կայսրի մոտ։ Շուտով Պալմիրայի քաղաքացիները խաղաղություն խնդրեցին [49], և քաղաքը կապիտուլյացիայի ենթարկվեց։ [47][50]

Ավրելիանոսը՝ Սոլի անձնավորումը, հաղթում է Պալմիրական կայսրությանը և տոնում ORIENS AVG-ը՝ Օգոստոսի Ծագող Արևը:

Ավրելիանոսը խնայեց քաղաքը, սակայն ոչնչացրեց քաղաքի [51] պաշտպանությունը ու առգրավեց ռազմական տեխնիկայի մեծ մասը։ [52] Զենոբիան և նրա խորհուրդը տարվեցին Էմեսա ու ներկայացվեցին դատի առաջ: Պալմիրայի բարձրաստիճան պաշտոնյաներից շատերը մահապատժի ենթարկվեցին [53], մինչդեռ Զենոբիայի ու Վաբալաթուսի ճակատագրերն անորոշ են։ [54]

273 թվականին Պալմիրան ապստամբեց Սեպտիմիոս Ափսաիոս անունով մի քաղաքացու գլխավորությամբ [55] և կապ հաստատեց Միջագետքի հռոմեական պրեֆեկտ Մարցելինոսի հետ ՝ առաջարկելով նրան օգնել յուրացնելու կայսերական իշխանությունը։ [55] Մարցելինոսը լուր ուղարկեց հռոմեական կայսրին [55], մինչդեռ ապստամբները կորցրեցին իրենց համբերությունը և Զենոբիայի ազգական Անտիոքոսին հայտարարեցին որպես Օգոստոս։ [56] Ավրելիանոսը արշավեց Պալմիրայի դեմ և կրկին գրավեց այն։[57][58]

Ավրելիանոսը խնայեց Անտիոքոսին [58], բայց ավերեց Պալմիրան։ [59] Ամենաարժեքավոր հուշարձանները կայսրը վերցրեց՝ զարդարելու իր Սոլի տաճարը [50]։ Տեղի բնակչությունը կոտորվեց, իսկ Պալմիրայի ամենասուրբ տաճարը կողոպտվեց։ [50]

Գնահատում և ժառանգություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Քսաներորդ դարի կեսերին Պալմիրական կայսրության նկատմամբ հետաքրքրությունը կարճ ժամանակով աճեց սիրիական ազգայնականության հայտնվելուն պես:[60] Ժամանակակից սիրիացի ազգայնականները կայսրությունը դիտում էին որպես յուրահատուկ սիրիական քաղաքակրթություն, որը փորձում էր ազատագրել Լևանտի բնակչությանը հռոմեական բռնակալությունից:[61] Զենոբիան եղել է Սիրիայի պաշտպանության նախկին նախարար Մուստաֆա Թլասսի կողմից գրված կենսագրության թեման:[61]

  1. Averil Cameron (1993). The Later Roman Empire, AD 284-430. Harvard University Press. էջ 3.
  2. Averil Cameron (1993). The Later Roman Empire, AD 284-430. Harvard University Press. էջ 4.
  3. Yann Le Bohec (2013). Imperial Roman Army. Routledge. էջ 196. ISBN 9781135955069.
  4. Patrick J. Geary (2003). The Myth of Nations: The Medieval Origins of Europe. Princeton University Press. էջ 81.
  5. Nic Fields (2008). The Walls of Rome. Bloomsbury USA. էջ 12. ISBN 9781846031984.(չաշխատող հղում)
  6. 6,0 6,1 Andrew M. Smith II (2013). Roman Palmyra: Identity, Community, and State Formation. Oup USA. էջ 177. ISBN 978-0-19-986110-1.
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 David L. Vagi (2000). Coinage and History of the Roman Empire, C. 82 B.C.--A.D. 480: History. Taylor & Francis. էջ 398. ISBN 9781579583163.
  8. Beate Dignas; Engelbert Winter (2007). Rome and Persia in Late Antiquity: Neighbours and Rivals. Cambridge University Press. էջ 159. ISBN 9780521849258.
  9. Edward Gibbon (2004). The Decline and Fall of the Roman Empire. Wildside Press. էջ 501. ISBN 9780809592357.
  10. Clifford Ando (2012). Imperial Rome AD 193 to 284: The Critical Century. էջ 237. ISBN 9780748620500.
  11. Lukas De Blois (1976). The Policy of the Emperor Gallienus. BRILL. էջ 3. ISBN 9004045082.
  12. Nathanael J. Andrade (2013). Syrian Identity in the Greco-Roman World. էջ 333. ISBN 9781107012059.
  13. Maurice Sartre (2005). The Middle East Under Rome. էջ 354. ISBN 9780674016835.
  14. 14,0 14,1 Pat Southern (2008). Empress Zenobia: Palmyra s Rebel Queen. էջ 78. ISBN 9781847250346.
  15. Trevor Bryce (2014). Ancient Syria: A Three Thousand Year History. էջ 292. ISBN 978-0-19-100292-2.
  16. Richard Stoneman (1994). Palmyra and Its Empire: Zenobia's Revolt Against Rome. էջ 108. ISBN 0472083155.
  17. Edward Gibbon; Thomas Bowdler (1826). History of the decline and fall of the Roman empire for the use of families and young persons: reprinted from the original text, with the careful omission of all passagers of an irreligious tendency, Volume 1. էջ 321.
  18. George C. Brauer (1975). The Age of the Soldier Emperors: Imperial Rome, A.D. 244-284. Noyes Press. էջ 163. ISBN 9780815550365.
  19. 19,0 19,1 19,2 19,3 Trevor Bryce (2014). Ancient Syria: A Three Thousand Year History. OUP Oxford. էջ 299. ISBN 978-0-19-964667-8.
  20. Richard Stoneman (1994). Palmyra and Its Empire: Zenobia's Revolt Against Rome. University of Michigan Press. էջ 114. ISBN 0472083155.
  21. 21,0 21,1 Trevor Bryce (2004). Ancient Syria: A Three Thousand Year History. OUP Oxford. էջ 302. ISBN 978-0-19-100293-9.
  22. Andrew M. Smith II (2013). Roman Palmyra: Identity, Community, and State Formation. Oup USA. էջ 48. ISBN 978-0-19-986110-1.
  23. Watson, Alaric (2004). Aurelian and the Third Century. Routledge. էջ 61. ISBN 9781134908158.
  24. Fergus Millar (1993). The Roman Near East, 31 B.C.-A.D. 337. Harvard University Press. էջ 433. ISBN 9780674778863.
  25. Roxani Eleni Margariti; Adam Sabra; Petra Sijpesteijn (2010). Histories of the Middle East: Studies in Middle Eastern Society, Economy and Law in Honor of A.L. Udovitch. BRILL. էջ 148. ISBN 978-9004184275.
  26. Mohammad Rihan (2014). The Politics and Culture of an Umayyad Tribe: Conflict and Factionalism in the Early Islamic Period. Bloomsbury Academic. էջ 28. ISBN 9781780765648.
  27. Trevor Bryce (2014). Ancient Syria: A Three Thousand Year History. OUP Oxford. էջ 296. ISBN 978-0-19-964667-8.
  28. Alaric Watson (2014). Aurelian and the Third Century. էջ 62. ISBN 9781134908158.
  29. Pat Southern (2008). Empress Zenobia: Palmyra's Rebel Queen. էջ 133. ISBN 9781441142481.
  30. Trevor Bryce (2014). Ancient Syria: A Three Thousand Year History. էջ 303. ISBN 978-0-19-100293-9.
  31. Trevor Bryce (2014). Ancient Syria: A Three Thousand Year History. էջ 304. ISBN 978-0-19-964667-8.
  32. Alaric Watson (2014). Aurelian and the Third Century. էջ 63. ISBN 9781134908158.
  33. 33,0 33,1 33,2 Alaric Watson (2014). Aurelian and the Third Century. էջ 64. ISBN 9781134908158.
  34. 34,0 34,1 Warwick Ball (2002). Rome in the East: The Transformation of an Empire. էջ 80. ISBN 9781134823871.
  35. 35,0 35,1 Andrew M. Smith II (2013). Roman Palmyra: Identity, Community, and State Formation. էջ 179. ISBN 978-0-19-986110-1.
  36. David L. Vagi (2000). Coinage and History of the Roman Empire, C. 82 B.C.--A.D. 480: History. էջ 365. ISBN 9781579583163.
  37. Trevor Bryce (2014). Ancient Syria: A Three Thousand Year History. էջ 307. ISBN 978-0-19-964667-8.
  38. Alaric Watson (2004). Aurelian and the Third Century. էջ 71. ISBN 9781134908158.
  39. 39,0 39,1 Alaric Watson (2004). Aurelian and the Third Century. էջ 72. ISBN 9781134908158.
  40. Richard Stoneman (1994). Palmyra and Its Empire: Zenobia's Revolt Against Rome. էջ 167. ISBN 0472083155.
  41. Trevor Bryce (2014). Ancient Syria: A Three Thousand Year History. էջ 309. ISBN 978-0-19-964667-8.
  42. Alaric Watson (2004). Aurelian and the Third Century. էջ 74. ISBN 9781134908158.
  43. Pat Southern (2008). Empress Zenobia: Palmyra's Rebel Queen. էջ 138. ISBN 9781441142481.
  44. Alaric Watson (2004). Aurelian and the Third Century. էջ 75. ISBN 9781134908158.
  45. Trevor Bryce (2014). Ancient Syria: A Three Thousand Year History. էջ 310. ISBN 978-0-19-964667-8.
  46. Alaric Watson (2004). Aurelian and the Third Century. էջ 76. ISBN 9781134908158.
  47. 47,0 47,1 Alan Bowman; Peter Garnsey; Averil Cameron (2005). The Cambridge Ancient History: Volume 12, The Crisis of Empire, AD 193-337. էջ 52. ISBN 9780521301992.
  48. Richard Stoneman (1994). Palmyra and Its Empire: Zenobia's Revolt Against Rome. էջ 175. ISBN 0472083155.
  49. 49,0 49,1 Alaric Watson (2004). Aurelian and the Third Century. էջ 77. ISBN 9781134908158.
  50. 50,0 50,1 50,2 Warwick Ball (2002). Rome in the East: The Transformation of an Empire. էջ 81. ISBN 9781134823871.
  51. Trevor Bryce (2014). Ancient Syria: A Three Thousand Year History. էջ 313. ISBN 978-0-19-964667-8.
  52. Alaric Watson (2014). Aurelian and the Third Century. էջ 78. ISBN 9781134908158.
  53. William Ware (1846). Zenobia, Or, The Fall of Palmyra: A Historical Romance in Letters from L. Manlius Piso from Palmyra, to His Friend Marcus Curtius at Rome. էջ 242.
  54. Warwick Ball (2002). Rome in the East: The Transformation of an Empire. Routledge. էջ 81. ISBN 9781134823864.
  55. 55,0 55,1 55,2 Andrew M. Smith II (2013). Roman Palmyra: Identity, Community, and State Formation. Oup USA. էջ 180. ISBN 978-0-19-986110-1.
  56. Andrew M. Smith II (2013). Roman Palmyra: Identity, Community, and State Formation. Oup USA. էջ 181. ISBN 978-0-19-986110-1.
  57. Butcher, Kevin (2003). Roman Syria and the Near East. Getty Publications. էջ 60. ISBN 9780892367153.
  58. 58,0 58,1 Alaric Watson (2004). Aurelian and the Third Century. Routledge. էջ 81. ISBN 9781134908158.
  59. Alan Bowman; Peter Garnsey; Averil Cameron (2005). The Cambridge Ancient History: Volume 12, The Crisis of Empire, AD 193-337. Cambridge University Press. էջ 515. ISBN 9780521301992.
  60. Manley, John (2013). The Romans: All That Matters. John Murray Press. էջ 15. ISBN 9781444183887.
  61. 61,0 61,1 Christian Sahner (2014). Among the Ruins: Syria Past and Present. Oxford University Press. էջ 153. ISBN 978-0-19-025737-8.

Մատենագիտություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Nakamura, Byron (1993). «Palmyra and the Roman East». Greek, Roman, and Byzantine Studies. Duke University, Department of Classical Studies. 34. ISSN 0017-3916.
  • Hitti, Philip K. (2002). History of The Arabs (10 ed.). Palgrave Macmillan. ISBN 978-1-137-13032-7.
  • Zahrān, Yāsamīn (2003). Zenobia between reality and legend. BAR (British Archaeological Reports) International Series. Vol. 1169. Archaeopress. ISBN 978-1-84171-537-7.
  •  
  • Ball, Warwick (2002). Rome in the East: The Transformation of an Empire. Routledge. ISBN 978-1-134-82387-1.
  • Smith II, Andrew M. (2013). Roman Palmyra: Identity, Community, and State Formation. Oxford University Press. ISBN 978-0-19-986110-1.
  • Millar, Fergus (1993). The Roman Near East, 31 B.C.-A.D. 337. Harvard University Press. ISBN 978-0-674-77886-3.