Իբն Խորդադբեհ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իբն Խորդադբեհ
պարս.՝ بوالقاسم عُبیدالله بن عبدالله اِبْن خُرْدادْبِه‌ْ
Ծնվել էմոտ 820[1]
ԾննդավայրՄեծ Խորասան, Աբասյան խալիֆայություն
Մահացել էմոտ 912[1]
Քաղաքացիություն Աբասյան խալիֆայություն
ԿրթությունԲաղդադ
ԵրկերBook of Roads and Kingdoms?, AL-Lahw wa'l-malahi? և al-Masālik wa-al-mamālik?
Մասնագիտությունաշխարհագրագետ, պատմաբան, երաժիշտ և գրող
Զբաղեցրած պաշտոններPost office (diwan)?

Աբու լ-Կասիմ Ուբայդալլահ իբն Աբդալլահ, հայտնի է որպես Իբն Խորդադբեհ կամ Իբն Խուրդադբեհ, (արաբ․՝ أبو القاسم عُبید الله بن عبد الله اِبْن خُرْدادْبِه‌ْ (خرداذبه)‎‎‎, մոտ 820[1], Մեծ Խորասան, Աբասյան խալիֆայություն - մոտ 912[1]), պարսկական ծագում ունեցող բարձրաստիճան պաշտոնյա, աշխարհագրագետ։

Կենսագրություն‎[խմբագրել | խմբագրել կոդը]

Իբն Խորդադբեհը ծնվել է մահմեդաանություն ընդունած մի պարսիկ ընտանիքում։ Նրա հայրը՝ Մամուն խալիֆայի օրոք եղել էր Թաբարիստանի կառավարիչը։ Ինքը՝ Իբն Խորդադբեհը, հավանաբար ծնվել է Խորասանում, 820-825–ի միջակայքում, սկայան իր կյանքն անց է կացրել Բաղդադ քաղաքում։ Այստեղ նա ստացել է կրթություն, ինչպես նաև իր հոր՝ ականավոր երգիչ Իսհակ ալ-Մավսիլիի մոտ սովորել է երաժշտություն է սովորել ականավոր երգիչ Իսհակ ալ-Մավսիլիի մոտ՝ իր հոր ընկերոջ մոտ[2]։

Նա դարձել էր Ջիբալ նահանգի փոստի պետը, ապա Բաղդադի, կամ Սամառայի փոստի ծառայության ընդհանուր տնօրենը։ Նույն ժամանակ Իբն Խորդադբեհը հեղինակել էր մի շարք՝ աշխատություններ` նվիրված երաժշտությանը, գրականությանն ու պատմությանը։ Շնորհիվ այն բարձր դիրքի, որ ուներ Իբն Խորդադրեհը ալ–Մուտամիդ խալիֆայի (870–892) մոտ, նա հնարավորություն ստացավ օգտվելու արխիվներից, որոնք էլ նրան առատ նյութ տվեցին ստեղծելու իր նշանավոր երկը։ Իբն Խորդադբեհը ապրեց շատ երկար ու մահացավ հավանաբար 912 թվականին։ Հետագա աշխարհագրագետները ոչ միայն օգտվեցին նրա աշխատությունից, այլև նրա օրինակով, իրենց երկերն անվանեցին նույն ձևով՝ «Քիտաբ ալ-Մասալիք ուա ալ-Մամալիք»[3]։

Իբն Խորդադբեհը, ըստ երևույթին, առաջին աշխարհագրագետը չէր, ով գրել էր արաբերեն, բայց նա առաջինն է, ում գիրքը պահպանվել է իր սկզբնական ձևով[2]։

Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նրա նշանավոր աշխորհագրական երկն է «Գիրք ճանապարհների ու թագավորությունների մասին» (Քիտաբ ալ-Մասալիք ուա ալ-Մամալիք) աշխատությունը, որը նա ձեռնարկեց 846–ին ու չարունակեց հավանաբար մինչև 885–ը։

Նրա աշխատությունը բաժանվում է յոթ մասի՝

  • Առաջինը պարունակում է տիեզերագիտական տեսություններ ամենայն հավանականությամբ քաղված Պտղոմեոսից։
  • Երկրորդը՝ ներկայացնում է Հարավային Միջագետքը, կամ Սավադը, որպես աշխարհի կենտրոն։
  • Երրորդ, չորրորդ, հինգերորդ ու վեցերորդ մասերում հաջորդաբար ներկայացվում են երթուղիները դեպի Արևելք (Պարսկաստան, Հնդկաստան և Չինաստան), Արևմուտք (Ասորիք, Եգիպտոս, Մաղրիր, Վերին Միջագետք, Բյուզանդիա), Հյուսիս (Հայաստան, Կասպիականի ավար զան) և Արաբիա։
  • Յոթերորդ բաժնում խոսվում է աշխարհի բաժանումների ու հրաշքների մասին, որը տարբերվում է նախորդ մասերից և բացառված չէ, որ հետո է ավելացվել։

Իբն Խորդադրենի երկի լեզուն չոր է, այն գրված է ոչ թե լայն հասարակության, այլ որոշակի նեղ շրջանակի համար[2][3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 opac.vatlib.it
  2. 2,0 2,1 2,2 «EBN ḴORDĀḎBEH, ABU'L-QĀSEM ʿOBAYD-ALLĀH». Encyclopaedia Iranica. 15․12․1997.
  3. 3,0 3,1 Տեր-Ղևոնդյան, Արամ (2005). Արաբ մատենագիռներ Թ-Ժ դարեր. Երևան: Երևանի համալսարանի հրատարակչություն. էջ 431.