Jump to content

Բաբելոնի ամրոց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բաբելոնի ամրոց
ⲡⲁⲃⲓⲗⲱⲛ
Նկարագրություն
Տեսակամրոց
ՏեղագրությունԿահիրե (մուհաֆազա), Եգիպտոս
Վարչական միավորՍտորին Եգիպտոս
ԵրկիրԵգիպտոս
Կառուցվածմոտ 300 թվական
ԻրադարձություններSiege of Babylon Fortress?
30°0′22″N 31°13′47″E
Քարտեզ
Քարտեզ
 Babylon Fortress Վիքիպահեստում

Բաբելոնի ամրոց (արաբ․՝ حصن بابليون‎‎; ղպտ.՝ ⲡⲁⲃⲓⲗⲱⲛ or Ⲃⲁⲃⲩⲗⲱⲛ)[1] Հին հռոմեական ամրոց է Նեղոսի դելտայի արևելյան ափին, որը գտնվում է այն տարածքում, որն այսօր հայտնի է որպես Հին Կահիրե կամ Ղպտիական Կահիրե: Ամրոցը կառուցվել է մոտ 300 թվականին Դիոկղետիանոս կայսրի կողմից, որպեսզի պաշտպանի հին ջրանցքի մուտքը, որը նախկինում վերակառուցվել էր Տրայանոսի կողմից և կապում էր Նեղոսը Կարմիր ծովի հետ:

Դա Ստորին և Միջին Եգիպտոսի սահմանին էր, որտեղ գետի նավերը վճարում էին Նեղոսով բարձրանալիս կամ իջնելիս։ Բերդի նախկին պարսպի ներսում են ներկայիս Ղպտիների թանգարանը, մենաստանը և մի քանի եկեղեցիներ, ներառյալ Սուրբ Գևորգի եկեղեցին և Սուրբ Մարիամ Աստվածածին Ղպտիական Ուղղափառ եկեղեցին:

Ըստ 7-րդ դարի գրող Հովհաննես Նիկունացին, «Բաբելոն» անունը տվել է Նաբուգոդոնոսոր II-ը, ով նվաճել կամ արշավել էր այդ տարածքը մոտ 568 թվականին: Նա այն անվանել է իր հայրենի քաղաքի՝ Բաբելոնի անունով,[2] որը Միջագետքի գլխավոր քաղաքն էր։ Ըստ եգիպտագետների, տեղանքի հնագույն անվանումն էր Խերիահա, թեև Շպիգելբերգն ասում էր, որ ժամանակակից Բաբելոնի անվանումը գալիս է Պերհաբինոնից[3]:

Գտնվելու վայր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բաբելոնը գտնվում էր Մեմֆիսից հյուսիս-արևելք՝ Նեղոսի արևելյան ափին և Նեղոսը Կարմիր ծովին միացնող Փարավոնների ջրանցքի սկզբնամասին մոտ։ Այն սահմանային քաղաք էր Ստորին և Միջին Եգիպտոսի միջև, որտեղ գետի նավերը վճարում էին կատարում Նեղոսը բարձրանալիս կամ իջնելիս:

Բաբելոնի ամրոցի հարավային դարպասը՝ 19-րդ դարի նկարազարդում

Որոշ պատմական աղբյուրներ, օրինակ՝ Հովհաննես Նիկունացին, հայտնում է, որ Բաբելոն անունով բերդն առաջին անգամ հիմնադրվել է Նաբուգոդոնոսոր II-ի կողմից մոտ մ.թ.ա. 568 թ., այն վայրում, որտեղ հին եգիպտական ​​ջրանցքը կապում էր Նեղոսը Կարմիր ծովի հետ[4]: Ապստամբության ժամանակ բաբելոնացի բանտարկյալները ամրոց ստեղծեցին Մեմֆիսի և Հելիոպոլիսի միջև՝ Նեղոսի արևելյան ափին գտնվող մի բարձրության վրա[5]: Ջրանցքը կրկին փորվել է պարսից թագավոր Դարեհի կողմից (մ.թ.ա. 521–486 թթ.)[4][6]:

Երկու կլոր աշտարակներից մեկի արտաքին տեսքը, որը շրջապատում էր Տրայանոսի ջրանցքի մուտքը

Ամրոցի ծագումը հաճախ կապվում է Տրայանոսի հետ (98–117), ով ստեղծել է Ամնիս Տրայանուսը՝ Կարմիր ծովի ջրանցքի վերակառուցուման համար, որը դուրս էր եկել շահագործումից։ Հաղորդվում է, որ Տրայանոսը ջրանցքի բերանն ​​ավելի հարավ է տեղափոխել իր նախկին դիրքից դեպի այժմյան Հին Կահիրեի տարածք, որտեղ նա նաև ամրացված նավահանգիստ է կառուցել[4]: Ներկայիս Բաբելոնյան ամրոցի կառուցումը (որի մնացորդները տեսանելի են այսօր) ավելի նոր հնագիտական ​​հետազոտություններով վերագրվում է Դիոկղետիանոսի (մ.թ. 285–305) թագավորությանը, որն ընդլայնել է ջրանցքի բերանի ամրությունը մոտ 300 թվականին[7]: Մեծ նոր ամրոցը, որը, հավանաբար, անհրաժեշտություն էր դարձել երրորդ դարի ճգնաժամից հետո, զգալի պաշտպանություն էր ապահովում տարածաշրջանի ինչպես ցամաքային, այնպես էլ ծովային ուղիների համար: Ջրանցքն անցնում էր երկու հսկա շրջանաձև աշտարակների միջով և իր ճանապարհը շարունակում բերդի մեջտեղով[8]: Հետագա դարերի ընթացքում երկու մեծ աշտարակների միջև պատ է կառուցվել՝ ջրանցքը փակելու համար[9]:

Բաբելոնյան ամրոցի հարավային դարպասը (2007 թ. լուսանկար), որի վրա այսօր վեր է խոյանում Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցին

Քաղաքը եղել է քրիստոնեական եպիսկոպոսության նստավայրը՝ Լեոնտոպոլիսի սուֆֆրագան, որը հռոմեական Ավգուստամնիկա Սեկունդա նահանգի մայրաքաղաքն ու մետրոպոլիտենն էր։ Արձանագրվել են նրա մի քանի եպիսկոպոսների անունները։ Քաղկեդոնի ժողովից հետո (451 թ.) ոմանք ժողովն ընդունել են, բայց մեծամասնությունն այն մերժել է[10][11]: Այլևս բնակելի եպիսկոպոսություն չհանդիսացող Բաբելոնն այսօր նշված է ինչպես Արևելյան Ուղղափառ Եկեղեցու, այնպես էլ Կաթոլիկ եկեղեցու կողմից որպես տիտղոսավոր աթոռ[12]:

Արևելյան Հռոմեական կայսրության ժամանակ քաղաքը ապստամբել է իր կայսր Փոկասի իշխանության դեմ:

Արաբների Եգիպտոսը գրավելու ժամանակ բյուզանդական ամրոցը մոտ յոթ ամիս դիմակայեց, մինչև որ 640 թվականի դեկտեմբերին վերջնականապես ընկավ արաբ զորավար Ամր իբն ալ-Ասի ձեռքը։ Այս նվաճման և արաբների կողմից այն ժամանակ դեռևս ղպտի քրիստոնեական քաղաքի կառավարման մասին պատմել է Հովհաննես Նիկունացի եպիսկոպոսը իր «Տարեգրություն»-ում, որն այժմ պահպանվել է միայն եթովպական ձեռագրերում։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեջբերումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «أسماء بعض البلاد المصرية بالقبطية - كتاب لغتنا القبطية المصرية». St-Takla.org. Վերցված է 2024-02-26-ին.
  2. Sheehan, 2010, էջ 38
  3. Spiegelberg, Wilhelm (1904). Aegyptologische Randglossen zum Alten Testament. Schlesier & Schweikhardt. էջ 39.
  4. 4,0 4,1 4,2 Sheehan, 2010, էջեր 35–38
  5. L'Égypte sous les Pharaons (ֆրանսերեն). Vol. II. Paris: De Bure. 1814. էջեր 33–35.
  6. Raymond, 2000, էջեր 2
  7. Gabra, van Loon, էջեր 20–22
  8. Sheehan, 2010, էջեր 58–59
  9. Sheehan, 2010, էջեր 52, 63–64
  10. Michel Lequien, Oriens christianus in quatuor Patriarchatus digestus, Paris 1740, Vol. II, coll. 555–560
  11. A Checklist of Bishops in Byzantine Egypt (A.D. 325 – c. 750), in Zeitschrift für Papyrologie und Epigraphik 100 (1994) 283–318
  12. Annuario Pontificio 2013 (Libreria Editrice Vaticana 2013 978-88-209-9070-1), էջ 844

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հետագա ընթերցում

[խմբագրել | խմբագրել կոդը]