Բելի տաճար (Պալմիրա)
| Բելի տաճար | |
|---|---|
| Հիմնական տվյալներ | |
| Տեսակ | տաճար, հնագիտական հուշարձան և ավերակներ |
| Երկիր | |
| Տեղագրություն | Tadmur? և Հոմսի մարզ |
| Մասն է | Պալմիրա |
| Նվիրված | Մարդուկ |
| Շինանյութ | քար |
| Մակերես | 0,36 հեկտար |
![]() | |
![]() | |
| 34°32′49″N 38°16′26″E / 34.547°N 38.274°E | |

Բելի տաճար (արաբ․՝ معبد بل), տաճար Սիրիայի Պալմիրա քաղաքում՝ նվիրված գերագույն աստված Բելին։ Մտնում է Պալմիրայի ավերակների համակարգի մեջ, համարվում է քաղաքի գլխավոր սրբավայրը։ Ավերվել է 2015 թվականին։ Տաճարը արևելյան և անտիկ արևմտյան ճարտարապետության յուրօրինակ համադրություն է. նախագծվել է Մերձավոր Արևելքի ճարտարապետական սկզբունքների համաձայն, սակայն ճակատային մասը կառուցվել է հունական և հռոմեական տաճարների օրինակով։ Կառուցվել է Ք. հ. 32 թվականին (քաղաքի ամենահին շինություններից է)։
2015 թվականի օգոստոսի 30-ին «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամները տաճարի տարածքում պայթյուն են իրականացրել՝ գրեթե ամբողջությամբ ավերելով տաճարի կենտրոնական շինությունը[1]։
Էքստերիեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Բելի տաճարը գտնվել է սրբավայրի ընդարձակ բակի կենտրոնում։ Այն զբաղեցրել է 64.050 մ² մակերեսով տարածք։ Պատերը զարդարված են եղել ոչ մեծ սյուներով։ Բակը բոլոր կողմերից շրջապատված է եղել ծածկած տարածքներով, որոնք հենվել են երկու շարք սյուների վրա։ Արևմտյան մասում գտնվել են գլխավոր դարպասները՝ զարդարված քանդակներով։
Բելի սրբավայրի գլխավոր տաճարը
[խմբագրել | խմբագրել կոդը]Կառուցվել է սանդղահարթակային տարածքի վրա։ Կենտրոնական ուղղանկյունաձև կառույցը բոլոր կողմերից շրջապատված է եղել սյունաշարերով։ Տաճարի կենտրոնական մոտքը գտնվել է ոչ թե դիմային մասում, ինչպես ընդունված է եղել այդ ժամանակ, այլ երկայնաման մասում։ Մուտքը ընդգծվել է քարե աշտարակներով (պիլոն)։
Ինտերիեր
[խմբագրել | խմբագրել կոդը]
Գլխավոր տաճարի ներքին տարածքը մեծ սրահ է եղել, որը չի բաժանվել պատերով կամ սյուներով։ Տաճարը լուսավորվել է հենց տանիքի տակ տեղադրված ուղղանկյունաձև բացվածքներից։ Կենտրոնում տեղադրված են եղել աստվածների արձաններ։ Նախկինում տաճարը ծածկված է եղել հարթ ծածկով, որից մինչ տաճարի վերջնական կործանումը ոչինչ չէր պահպանվել։ Պահպանվել էին միայն տանիք տանող անկյունային աստիճաններից հատվածներ։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Боевики ИГИЛ уничтожили храм Бэла // Первый канал. — 30.08.2015

