Պալմախ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Պալմախ
Palmach-insignia.jpg
Ընդհանուր տեղեկություն
Տեսակռազմական միավոր
ԵրկիրPalestine-Mandate-Ensign-1927-1948.svg Մանդատային Պաղեստին
Մտնում էՀագանա
ՏեղաբաշխումՊաղեստին
Ստեղծվեցմայիսի 15, 1941
ՀիմնադիրYitzhak Sadeh?
ՃակատամարտերԵրկրորդ համաշխարհային պատերազմ
Լուծարվեց1948
Պալմախի խորհրդանիշ

Պալմախ (եբր.՝ ‏פַּלְמַ"ח‎‏‎, բառակապակցության հապավումը եբր.՝ ‎פְּלוּגּוֹת-מַחַץ, պլուգոտ մահաց-հարվածային վաշտեր), Հագանայի հատուկ ջոկատներ, հետագայում Իսրայելի պաշտպանության բանակի զորամասեր: Գրելու տարբերակը՝ Պալմախ: Ստեղծվել է Պաղեստինում բրիտանական մանդատի իշխանությունների համաձայնությամբ: Գոյություն է ունեցել 1941 թվականի մայիսի 15-ից մինչև 1948 թվականի նոյեմբերի 7-ը:

1948 թվականի Անկախության պատերազմի սկզբին այն բաղկացած էր երեք մարտական բրիգադներից և մի շարք օժանդակ` օդային, ծովային և հետախուզական ստորաբաժանումներից: Նրա հրամանատարները դարձան Իսրայելի պաշտպանության բանակի և նրա գերագույն հրամանատարության կազմավորման հիմքը: Պալմախը զգալի ավանդ ունի իսրայելական մշակույթում: Պալմախի անդամները երկար տարիներ նշանակալի տեղ են զբաղեցրել իսրայելական քաղաքականության, գրականության և ավեստի բնագավառներում:

Ստեղծում[խմբագրել | խմբագրել կոդը]

Կազմավորում[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկրորդ համաշխարհային պատերազմի սկսվելուց հետո Հագանայի միացյալ հրամանատարությունը որոշեց ստեղծել հարվածային ջոկատներ, որոնք պետք է դառնային պահուստային և ցանկացած ժամանակ պատրաստ լինեին ռազմական գործողությունների: Պալմախը ստեղծվել է 1941 թվականի մայիսի 15-ին բրիտանական հրամանատարության համաձայնությամբ, որպես Հագանայի կանոնավոր ստորաբաժանում, իշուվի նախապատրաստական միջոցառումների շրջանակներում, Գերմանիայի հնարավոր հարձակմանը դիմակայելու նպատակով: Ի տարբերություն Պաղեստինում բրիտանական իշխանությունների, որոնք անվստահությամբ էին վերաբերվում հրեաներին, անգլիական Հատուկ գործողությունների վարչությունը համագործակցում էր Հագանայի հետ: Գերմանական զորքերի Պաղեստին ներխուժման սպառնալիքն ավելի իրական դարձավ Էրվին Ռոմմելի Լիբիայի վրա հարձակման առաջին օրերին: Նախատեսվում էր, որ Պալմախը պետք է պարտիզանական պատերազմ մղեր գերմանական զորքերի թիկունքում, Սիրիա և Լիբանան ծրագրված ներխուժման դեպքում, դաշնակիցներին աջակցելու նպատակով:

Սկզբում ձևավորվեց 6 ջոկատ: Բրիտանական մասնագետները Պալմախի մարտիկներին սովորեցնում էին հրազենից և պայթուցիկ նյութերից օգտվելու ձևերը: Անգլիացիները թույլատրեցին ստեղծել երկու բազաներ, մեկը Գալիլեյան ծովի հատվածում Գինոսար կիբուցի մոտ, մյուսը Կարմել լեռան վրա Բեյթ-Օրեն կիբուցի մերձակայքում: Այս ճամբարներում չկային ամենատարրական հարմարություններ, ոչ վրաններ, ոչ էլ խոհանոց, երիտասարդ զինվորները քնում էին գետնին:

Պալմախի 500 հոգանոց ստորաբաժանման ծախսերը ֆինանսավորվում էին անգլիացիների կողմից: Քանի որ մարտիկներին գումար էր տրվում միայն գրպանի ծախսերի և գործուղման համար, Պալմախին հաջողվեց հավաքագրել շուրջ 1500 կամավորականների:

Պալմախի հրամանատարություն կազմակերպել էր «Պալյամ» (կրճատված Պլուգոտ յամ - Ծովային ջոկատներ), որը պատրաստում էր ջրասուզակ-պայթեցնողներ, դեսանտայիններ և նավաստիներ: Աէրոակումբի անվան տակ ստեղծվեց սպորտային ինքնաթիռներ և սավառնակներ ունեցող «Պակավիր»-ը, որը դարձավ Իսրայելի ապագա ռազմաօդային ուժերի նախակարապետը:

Գաղափարախոսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Aquote1.png Իսրայել երկրում Հագանայի կողմից ինձ հանձնված զենքով ես պետք է մարտնչեմ իմ երկրի համար, իմ ժողովրդի թշնամիների դեմ, չնահանջելով և չհանձնվելով, լիարժեք անձնազոհությամբ
- (Պալմախի մարտիկի երդմնակալությունից)
Aquote2.png

Պալմախը ստեղծվել է սոցիալիստ-սիոնիստների կողմից: Նրանք իրենց վրա էին վերցրել Պալմախի քաղաքական դաստիարակության հոգսը: Այդ նպատակով էլ նրանք նշանակեցին համապատասխան հրամանատարներ և «քաղղեկեր»: Պալմախը դաստիարակվել էր գաղափարական կարգապահության ոգով և համարվում էր սոցիալիստական սիոնիզմի մարտական ջոկատ: Նա պատրաստ էր գործել ինչպես արաբների և անգլիացիների, այնպես էլ Էցելի և Լեխի «անհնազանդների» դեմ: Պատահական չէ, որ Պալմախը հանդիսանում է «Սեզոնի» հարվածային ուժը:

Aquote1.png Պալմախականներին դաստիարակել են Ստալինի և Խորհրդային Միության հանդեպ անձնուրաց հավատքով և Կարմիր բանակի առջև խոնարհումով: Պալմախը պետք է դառնար կուսակցական ոստիկանություն, պատրաստ շատ բան անելու կուսակցության խոսքով (եթե ոչ ամբողջը), և նա պետք է դառնար նորաստեղծ բանակի և պետության հիմքը: Նախատեսվում էր, որ այդ բանակը նույնպես պետք է լիներ կուսակցական և դասակարգային: Սերը ԽՍՀՄ-ի հանդեպ ամբողջովին անշահախնդիր չէր: Ճիշտ է ձախ սիոնիստները Խորհրդային Միությունից գումար չէին ստանում, բայց կարողանում էին իրենց նպատակների համար օգտագործել նրա «հաջողությունների» հեղինակությունը և փայլել նրա աշխատանքային և ռազմական հաղթանակների լույսի արտացոլանքի ներքո: Պալմախ-ը հաղթական և պրոլետարական Կարմիր Բանակի «Արտացոլումն» էր: -Բեն Գուրիոնը դադարեցրեց այս գործընթացը, լուծարելով Պալմախը, որը չի ներվել նրան մինչ օրս:
- Ուրի Միլշտեյն: «Ռաբին. Առեղծվածի ծնունդը»
Aquote2.png

Մասնակցություն համատեղ ռազմական գործողություններին (1941-1943)[խմբագրել | խմբագրել կոդը]

1941 թվականի մայիսին Պալմախը 23 մարտիկների ուղարկել է Լիբանանի ափեր, Տրիպոլի քաղաքի նավթավերամշակման գործարաններում դիվերսիա իրականացնելու նպատակով[1]: Դիվերսիոն խմբի մասնակիցներն անհետ կորել են, նրանց ճակատագրի մասին մինչ օրս ոչինչ հայտնի չէ: Առաջին համաշխարհային պատերազմում Թուրքիայի պարտության հետևանքով Սիրիան և Լիբանանը հայտնվեցին ֆրանսիական մանդատի ներքո: 1940 թվականին, Երկրորդ համաշխարհային պատերազմում Ֆրանսիայի պարտությունից հետո Սիրիայի և Լիբանանի կառավարությունները հավատարիմ մնացին ֆրանսիական Վիշի կառավարությանը, որը համագործակցում էր գերմանական օկուպանտների հետ: Իտալիան և Գերմանիան ձեռնամուխ եղան Սիրիայի և Լիբանանի տարածքում ռազմական բազաների ստեղծմանը, որոնք սպառնում էին տարածաշրջանում բրիտանական տիրապետությանը: Դրան ի պատասխան 1941 թվականի հունիսին Բրիտանիայի և «Մարտնչող Ֆրանսիայի» ուժերը, Պալմախի մասնակցությամբ ներխուժեցին Սիրիայի և Լիբանանի տարածք: Կարճատև ուսումնական վարժանքներից հետո երկու ջոկատ ուղարկվեցին թշնամու թիկունք դիվերսիաներ իրականացնելու նպատակով , նրանք պետք է շարքից հանեին գլխավոր կամուջները, վնասեին հեռախոսային գծերը և գրավեին ռազմավարական նշանակության օբյեկտները: Պալմախի մարտիկները ներխուժեցին սիրիական թիկունքի խորքը և ականներ տեղադրեցին համակենտրոնացման ճամբարների և այլ օբյեկտների մոտակայքում: Դաշնակից երկրների զորքերի հետ Սիրիա ներխուժմանը մասնակցեցին Պալմախի 40 անդամներ, որոնք կատարում էին սակրավորի և ուղեկցողի պարտականություններ: Սիրիայում այդպիսի գործողություններից մեկի ժամանակ Մոշե Դայանը վիրավորվեց և կորցրեց ծախ աչքը:

1942-1943 թվականներին վերջնականապես ձևավորվեցին Պալմախի հատուկ ստորաբաժանումները` «Գերմանական բրիգադան », «Բալկանյան բրիգադան» և «Արաբական բրիգադան»: «Գերմանական բրիգադան» ստեղծվել էր Պաղեստին ներխուժման դեպքում, նացիստներին դիմադրություն ցույց տալու նպատակով: «Բալկանյան բրիգադայի» նպատակն էր գործունեություն ծավալել բալկանյան երկրներում, մասնավորապես աջացություն ցուցաբերել տեղական երիտասարդական հակաֆաշիստական շարժմանը: «Արաբական բրիգադան» պետք է Սիրիայի, Լիբանանի և Պաղեստինի արաբական բնակչությունից հետախուզական տեղեկատվություն հավաքագրեր և փոխանցեր Հագանային և բրիտանական կառավարությանը:

1942 թվականի ամռանը իշուվի առաջնորդները դիմեցին անգլիացիներին, առաջարկով որպեսզի բրիտանական ռազմական ճամբարներում կազմակերպեին հրեա տղամարդ և կին պարաշյուտիստների ուսուցում, հետագայում նրանց թշնամու տարածք ուղարկելու նպատակով: Նման գործակալների հիմնական խնդիրն էր օժանդակել հրեական ընդհատակյա կազմակերպություններին և դաշնակիցներին հետախուզական տվյալներ տրամադրելով և հականացիստական սաբոտաժներ կազմակերպելով: Անգլիացիները Պալմախի կամավորական խմբի անդամների համար կազմակերպեցին ուսումնական դասընթացներ: 32 պատանիներ և աղջիկներ պարաշյուտով իջեցվեցին Ռումինիայի, Հարավսլավիայի, Հունգարիայի, Սլովակիայի և Իտալիայի տարածքում: 12 պարաշյուտիստներ ընկան նացիստների կամ դրանց համախոհների ձեռքը, որոնցից 7-ին մահապատժի ենթարկեցին: Զոհվածների թվում էին կանանց ստորաբաժանումում ծառայող երեք կին պարաշյուտիստներից երկուսը: Մնացած պարաշյուտիստները մարտական առաջադրանքը կատարելուց հետո, բարեհաջող վերադարձան:

Անգլիացիների հետ համագործակցության դադարեցում[խմբագրել | խմբագրել կոդը]

Անգլիացիներն իրենց դաշինքը Պալմախի հետ համարում էին ժամանակավոր: Պալմախը ձգտում էր պահպանել իր անկախությունը և ենթարկվել բացառապես Հագանային: 1943 թվականի մայիսին Էլ-Ալամեյնի երկրորդ ճակատամարտից հետո անգլիացիք սկսեցին պահանջել Պալմախի լուծարումը: Նրանք վերացրեցին ուսումնական ճամբարները և առգրավեցին այն զենքերը, որոնք ժամանակին հանձնվել էին Հագանային: Մի քանի օր անց Պալմախի մարտիկները գիշերը ներխուժեցին բրիտանական զինանոց և ետ բերեցին առգրավված բոլոր զենքերը: Անգլիացիների հետ համագործակցությունը ավարտվեց և կազմակերպությունն անցավ ընդհատակ:

Զարգացում և ամրապնդում[խմբագրել | խմբագրել կոդը]

Քանի որ անգլիացիների կողմից ֆինանսավորումը դադարեցվեց, Պալմախը կանգնեց լուրջ դժվարությունների առաջ: Կիբուցական շարժման առաջնորդներից մեկը Իցխակ Տաբենկինը Պալմախին առաջարկեց աշխատանք կիբուցներում: Յուրաքանչյուր կիբուց իր վրա էր վերցնում Պալմախի մեկ դասակի պահպանությունը, իսկ մարտիկները երաշխավորում են բոլոր անհրաժեշտ գյուղատնտեսական աշխատանքների կատարումը: Այդ ժամանակ էլ որոշվեց, որ յուրաքանչյուր զինվոր ամսեկան պետք է ունենա 14 աշխատանքային օր, 8 օր ռազմական պատրաստության, ուսման և մարզումների և 7 օր հանգստի համար: Ռազմական պատրաստության միավորումը գյուղատնտեսական աշխատանքների հետ ուներ հետևյալ առավելությունները`

  • Պահվում էր հեշտ հավաքագրվող անկախ զորախումբ
  • Գյուղատնտեսական աշխատանքները ապահովում էին Պալմախի բյուջեի 80 %-ը
  • Հագանայից ստացվող ֆինանսավորումը օգտագործվում էր անձնակազմի սպառազինության և ռազմական պատրաստության համար
  • Անգլիացիների կողմից զորախմբի հայտնաբերման դժվարությունը
  • Հեշտացվեց կուբիցների և մոշավների բնակիչներով Պալմախի շարքերի համալրումը
  • Ստեղծվում էին խմբեր, որոնք դառնում էին ապագա բնակավայրերի կազմավորման հիմքը
  • Ուսումնական ծրագիրը զուգակցվում էր ռազմական պատրաստության, գյուղատնտեսության վարման հիմունքների ուսուցման, մարտիկների սիոնիստական արժեքների ոգով դաստիարակության հետ:

Երիտասարդական սիոնիստական շարժումների հետ հետագայում ձեռք բերվեց պայմանավորվածություն, որ յուրաքանչյուր երիտասարդ պետք է անցնի նման դասընթացներ: Սա հնարավորություն տվեց Պալմախին զգալիորեն ավելացնել կազմակերպության անդամների թիվը: Այսպիսով 1948 թվականի սկզբին Պալմախում հաշվվում էին 3000 վերապատրաստված մարտիկներ:

Մարտիկների նախնական պատրաստությունը ներառում է, ֆիզիկական պատրաստությունը, թեթև հրազենի ուսումնասիրությունը, ցերեկային և գիշերային հրաձգությունը, մարտական մենամարտերը, ծովային գործի հիմունքները, թիավարությունը, լողը, տեղանքում կողմնորոշումը և տեղագրությունը, առաջին բուժօգնությունը դաշտային պայմաններում: Մարտիկներին ուսուցանվում էր գործողությունների հմտություններ, ոչ մեծ մարտական խմբերի կազմում: Այնուհետև մասնագիտանում էին հետախուզության, սաբոտաժի և դիվերսիայի կազմակերպման, պայթուցիկ նյութերի օգտագործման, ռադիոկապի, 2-3 դյույմանոց ականանետներից կրակելու հմտությունների ձեռքբերման բնագավառում: Ուսուցումը ներառում էր պարտադիր բազմակիլոմետրանոց երթերը, մարտական հրաձգությամբ, թեթև հրետանու, գնդացիրների և ականանետների մասնակցությամբ վարժանքները:

Պալմախը հատուկ ուշադրություն էր դարձնում դաշտային հրամանատարների վերապատրաստմանը, ովքեր պետք է լինեին ինքնուրույն լայն մտահորիզոնի տեր, իրենց վրա վերցնեին նախաձեռնությունը և օրինակ ծառայեին իրենց մարտիկների համար: Գլխավոր դասընթացները կազմակերպվում էին Պալմախին կից, որտեղ սովորում էին նաև Հագանայի հրամանատարները: Այդ դաշտային հրամանատարների մեծ մասը հետագայում դարձան Իսրայելի պաշտպանության բանակի հրամանատարության հիմքը:

Դիմադրություն բրիտանական իշխանություններին[խմբագրել | խմբագրել կոդը]

1945- 1946 թվականներին Պալմախը միացել էր իշուվի կողմից բրիտանական մանդատի իշխանությունների դեմ ակտիվորեն մղվող դիմադրության շարժմանը: Ձեռնարկություններում կազմակերպվում էին սաբոտաժներ, հարձակումներ ենթակառուցվածքային օբյեկտների (կամուրջներ, երկաթուղային կայարաններ), ռադիոլոկացիոն կայանների և ոստիկանության բաժանմունքների վրա:

Պալմախի ամենահայտնի օպերացիաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 9 հոկեմբերի 1945 թ. —210 անօրինական ներգաղթած բանտարկյալների ազատագրումը Ատլիտի ճամբարից և դրանց տեղափոխումը Յագուր կիբուց:
  • 1 նոյեմբերի 1945 թ. — Պայթեցումներ երկաթուղային ճանապարհի 153 տեղամասերում և երեք պահականավակների առգրավում (Հայֆա, Յաֆֆո):
  • 25 նոյեմբերի 1945 թ. — Հարձակում Գիվատ-Օլգի (Հադերա) բրիտանական ոստիկանական բաժամունքի վրա:
  • 20 հունվարի 1946 թ. — Ռադիոլոկացիոն կայանի պայթեցում Կարմել լեռան վրա:
  • 16 հունիսի 1946թ. —11 երկաթուղային և ավտոմոբիլային կամուրջների պայթեցում:

1946 թվականի հուլիսի 26-ին բրտանական իշխանությունները կազմակերպեցին ըննդդիմության մասնակիցների ձերբակալություններ, որը հայտնի է «Սև շաբաթ» անվանումով: Դրան մասնակցեցին ավելի քան 17 000 զինվոր և ոստիկան: Ձերբակալվեցին շուրջ 2700 մարդ իշուվայի տարբեր ռազմական կազմակերպություններից, այդ թվում Պալմախի մարտիկներ և հրամանատարներ, որի պատճառով էլ ակտիվ ընդդիմադիր շարժումը ժամանակավորապես դադարեցվեց:

Մասնակցությունը «Սեզոն» օպերացիային[խմբագրել | խմբագրել կոդը]

1945 թվականի սկզբին իշուվի ղեկավարության կողմից մի շարք քայլեր ձեռնարկվեցին սիոնիստ-ռևիզիոնիստների Էցել (Իրգուն) և Լեհի հրեական արմատական ընդհատակյա կազմակերպությունների դեմ:

Հագանայի և Շայի հետախուզական ծառայությունների օգնությամբ կազմվեցին կասկածյալների ցուցակները և ներկայացվեցին իշխանություններին, բացի այդ Հագանի և հատկապես Պալմախի հարվածային ջոկատների կողմից առևանգեցին «Իրգունի» և «Լեհիի» մարտիկներին և հանձնեցին անգլիացիներին կամ էլ պահեցին կիբուցների բանտերում: Առևանգման պրակտիկան դատապարտվեց հրեական հասարակության կողմից, այն խստորեն դատապարտվեց Գլխավոր ռաբբինատի հայտարարության մեջ: Անգլիացիների կողմից ձերբակալվածները հիմնականում ուղարկվում էին Էրիտրիի ճամբարներ: Ձերբակալվածներից բացի շատ մարդիկ ազատվեցին աշխատանքից և հեռացվեցին ուսումնական հաստատություններից: 1945 թվականի մարտից ռևիզիոնիստների մարտական գործողությունները կաթվածահար եղան:

Պալմախի որոշ սպաներ (դրանց թվում ապագա արտգործնախարար դել Յիգալ Ալոնը), հրաժարվեցին մասնակցել այդ օպերացիային: Օպերացիան դադարեցվեց այն բանից հետո, երբ անհնազանդության տարածման սպառնալիքը մեծացավ: 1945 թվականի մայիսին «Իրգունը» վերսկսեց պայքարը անգլիացիների դեմ, իսկ հոկտեմբերին նրան միացավ նաև «Հագանան», որը «Իրգունի» և «Լեհիի» հետ ձևավորեց «Միասնական ընդդիմություն»:

Մասնակցությունը անկախության պատերազմին (1948)[խմբագրել | խմբագրել կոդը]

Անկախության պատերազմի սկզբում Պալմախը բաղկացած էր երեք բրիգադներից` Իֆտահ, Հարել և Նեգև: Նրա շարքերում հաշվառված էին 3100 մարդ, այդ թվում 1000 պահեստայիններ: Սրանք Հագանի ամենավարժեցված մարտիկներն էին, որոնք մասնակցել էին անկախության պատերազմի գրեթե բոլոր կարևորագույն մարտերին: Պալմախի բրիգադները հատկապես աչքի ընկան «Իֆտահ» օպերացիայի ժամանակ, որի արդյունքում ազատագրվեցին Վերին Գալիլեյան և Ցֆատը և ետ մղեցին սիրիական ու լիբանանյան զինված ուժերի հարձակումները: Հետագայում Իֆտահի բրիգադները մարտնչում էին Նեգև բրիգադի հետ միասին հարավային ռազմաճակատում: Հարել բրիգադան իր վրա վերցրեց համանուն օպերացիայի ընթացքում Երուսաղեմյան միջանցքի ճեղքման և ընդլայնման մարտերի գլխավոր հարվածը, մասնակցելով Երուսաղեմի մարտական գործողություններին, հետագայում մասնակցեց Նեգևի ազատագրմանը և Հյուսիսային Սինայի գրավմանը:

Կազմացրում[խմբագրել | խմբագրել կոդը]

Չնայած Պալմախի ղեկավարության ահավոր դիմադրությանը, Դավիդ Բեն Գուրիոնը, որն այդ ժամանակ զբաղեցնում էր ժամանակավոր կառավարության վարչապետի և պաշտպանության նախարարի պաշտոնները, անհրաժեշտ համարեց կազմացրել այդ կազմակերպությունը: Մինչ այդ լուծարվել էին Իրգուն ցվաի լեումին և Լեհին: Այս խմբավորումները կարող էին խոչնդոտել միասնական ազգային բանակի ստեղծման գործընթացին, ինչին ձգտում էր Բեն Գուրիոնը: Պալմախի հրամանատարական կազմի նվիրվածությունը և ՄԱՊԱՄ կուսակցության հավատարմությունը ձախ սոցիալիստական գաղափարախոսությանը, չէին համապատասխանում ոչ կուսակցականացված բանակի ստեղծման հայեցակարգին: 1948 թվականի նոյեմբերի 7-ին Պալմախի շտաբը լուծարվեց , իսկ Պալմախը միավորվեց Իսրայելի պաշտպանության բանակի հետ:

Պալմախի հիմն,[խմբագրել | խմբագրել կոդը]

Պալմախի օրհներգի խոսքերը «Միսավիվ իեհոմ հա-սաար» (Շուրջբոլորը աղմկում է ամպրոպը) գրել է Զրուբավել Գիլադը 1942 թվականին: Հիմնը առաջին անգամ տպագրվել է «Բե-Մաալե ruhe» թերթում 1943 թվականի հունիսին, իսկ ավելի ուշ Պալմախի տեղեկագրում (եբր.՝ עלון הפלמ"ח‎)[2]: Սկզբում հիմնը երգում էին Հովիտներով և բարձունքներով[3] երգի մեղեդու հնչյունների ներքո, հետագայում Դավիդ Զահավին ruhe գրեց հիմնի մեղեդու բնօրինակը[2]:

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Brener, Uri (1978). The Palmach – Its Warriors and Operation. special edition for Palmach national convention.
  • Pa'il, Meir; Zohar, Avraham; Ronen, Azriel. Palmach: Plugot Hamahatz shel Hahaganah, 1941–1949 (in Hebrew).
  • Morris, Benny (17 April 2009). 1948: A History of the First Arab-israeli War. Yale University Press. ISBN 0300151128.
  • Morris, Benny (August 2001). Righteous Victims: A History of the Zionist-Arab Conflict 1881–2001. Vintage. ISBN 0679744754.
  • Bel-Eliezer, Uri (1 June 1998). The Making of the Israeli Military. Indiana University Press. ISBN 0253333873.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Allon, pp. 118, 119.
  2. 2,0 2,1 «המנון הפלמ"ח לחן זהבי (Гимн Пальмаха, музыка Давида Захави)» (եբրայերեն)։ זמרשת (сайт Замерешет)։ Վերցված է 2015-10-31 
  3. «"המנון הפלמ"ח לחן "הלוך הלכה החבריא (Гимн Пальмаха, мелодия песни «Друзья отправляются в путь»)» (եբրայերեն)։ זמרשת (сайт Замерешет)։ Վերցված է 2015-10-31 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]