Jump to content

Չարլզ Սանդերս Պերս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Չարլզ Սանդերս Պիրսից)
Չարլզ Սանդերս Պերս
Charles Sanders Peirce
Ծնվել էսեպտեմբերի 10, 1839(1839-09-10)[1][2][3][…]
Քեմբրիջ, Մասաչուսեթս, ԱՄՆ
Մահացել էապրիլի 19, 1914(1914-04-19)[2][3][4][…] (74 տարեկան)
Milford, Փենսիլվանիա, ԱՄՆ
ԳերեզմանMilford Cemetery
Բնակության վայր(եր)Arisbe?
Քաղաքացիություն ԱՄՆ
ԴավանանքԵպիսկոպոսյան եկեղեցի
ՈւղղությունՊրագմատիզմ
Մասնագիտությունմաթեմատիկոս, փիլիսոփա, տրամաբան, պրագմատիստ, վիճակագրագետ, համալսարանի դասախոս, լեզվաբան, գեոդեզիստ և ֆիզիկոս
Հաստատություն(ներ)Ջոնս Հոփքինսի համալսարան և National Geodetic Survey?
Գործունեության ոլորտվանդակ, նշանագիտություն և տրամաբանություն
ԱնդամակցությունԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա[5] և Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա
Ալմա մատերՀարվարդի համալսարան և Հարվարդի ճարտարագիտության և կիրառական գիտությունների դպրոց
Տիրապետում է լեզուներինանգլերեն[1][6][6]
Եղել է գիտական ղեկավարJoseph Jastrow?
Հայտնի աշակերտներChristine Ladd-Franklin?[7]
Ազդվել էՋորջ Բերկլի
Պարգևներ
Ամուսին(ներ)Ջուլիետ Պիրս և Melusina Fay Peirce?
ՀայրԲենջամին Պիրս
ՄայրSarah Hunt Mills?
Ստորագրություն
Изображение автографа
 Charles Sanders Peirce Վիքիպահեստում

Չարլզ Սանդերս Պերս (անգլ.՝ Charles Sanders Peirce, սեպտեմբերի 10, 1839(1839-09-10)[1][2][3][…], Քեմբրիջ, Մասաչուսեթս, ԱՄՆ - ապրիլի 19, 1914(1914-04-19)[2][3][4][…], Milford, Փենսիլվանիա, ԱՄՆ), ամերիկյան իդեալիստ փիլիսոփա, տրամաբան, մաթեմատիկոս։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Դասախոսել է Հարվարդի, Բալթիմորի, Բոստոնի համալսարաններում, եղել Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիայի (1877 թվականից) և Գիտությունների ազգային ակադեմիայի անդամ։ Գոյաբանության մեջ Պիրս պլատոնյան օբյեկտիվ իդեալիզմի ոգով պատկերել է կեցության կառուցվածքը կատեգորիաների աստիճանակարգության ձևով (վերացական էություններ, անհատական առարկայական գոյացություններ, մարդկային մտածողության ընդհանուր հասկացություններ։

Գիտության մեթոդաբանության մեջ Պիրս էմպիրիզմի ոգով մշակել է գիտելիքի ձևավորման և նրա հիմնավորվածության ուսմունք, որն անվանել է պրագմատիցիզմ։ Գիտությունը համոզմունքների (belief) մի համակարգ է, որը լուծում է տեսական և գործնական դժվարությունները․ տրամաբանական կշռադատությունը, գիտական հետազոտությունն այդ դժվարությունները հաղթահարելու, կասկածները փարատելու և հաստատ համոզմունքների հասնելու ընթացքն է։

Ըստ նշանավոր «Պիրսի սկզբունքի», գիտական հասկացության բովանդակությունը և առհասարակ մեր գործածած նշանների նշանակությունը կազմում է այն հետևանքների ամբողջությունը, որոնք առաջանում են այդ հասկացության առարկայի գործադրումից, առարկան չունի որևէ ուրիշ, (մետաֆիզիկական) էություն, բացի այդ գործնական հետևանքների ամբողջությունից։

Իմացաբանական մեկնաբանության դեպքում առաջին դրույթը պարունակում է ճանաչողության կենսաբանական-հարմարվողական, երկրորդը՝ ֆենոմենալիստական բացատրության հնարավորություն։ Դրանք այս ուղղությամբ զարգացվեցին Ու․ Ջեմսի պրագմատիզմի փիլիսոփայության մեջ։

Պիրսը մեծ ավանդ է մուծել ժամանակակից տրամաբանության մեջ՝ զարգացրել է տրամաբանության հանրահաշիվը, նրա միջոցներով մեկնաբանել դասական տրամաբանությունը, մշակել է հարաբերությունների տրամաբանությունը, տվել է տրամաբանական գործողությունները մեկի հանգեցնելու գաղափարը և այլն։ Պիրսի սեմիոտիկայի հիմնադիրն է, առանձնապես կարևոր են նրա արդյունքները տրամաբանական իմաստաբանության մեջ։

Հրատարակված աշխատանքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Collected Papers of Charles Sanders Peirce / Eds. C. Hartshorne, P. Weiss (Vol.1-6); A. Burks (Vol.7-8). — Harvard։ Harvard University Press, 1931-1958.
  • Writings of Charles S. Peirce։ A Chronological Edition։ Vol.1-8 / Peirce Edition Project (eds.). — Bloomington։ Indiana University Press, 1982-2010.

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Кирющенко В. В. Чарльз Сандерс Пирс, или Оса в бутылке. Введение в интеллектуальную историю Америки. — М.։ ИД «Территория будущего», 2008. — 373 с. — ISBN 5-91129-048-0.
  • Кирющенко В. В. Язык и знак в прагматизме. — СПб.։ Издательство ЕУСПб, 2008. — 200 с. — ISBN 978-5-94380-069-6.
  • Мельвиль Ю. К. Конфликт науки и религии в философии Ч. Пирса // Вопросы философии. — 1964. — № 9. — С. 88—98.
  • Мельвиль Ю. К. Философия Ч. С. Пирса. — М., 1964.
  • Мельвиль Ю. К. Чарлз Пирс и прагматизм. — М.։ Издательство МГУ, 1968.
  • Порус В. Н. Чарлз Пирс и современная «философия науки» // Вопросы философии. — 1982. — № 3. — С. 137—144.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Չարլզ Սանդերս Պերս» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 311