Ուրմիա (Կրասնոդարի երկրամաս)
Այս հոդվածը Կրասնոդարի երկրամասի Ուրմիա գյուղ մասին է մասին է։ Այլ գործածությունների համար այցելեք Ուրմիա (այլ կիրառումներ)։
Գյուղ | |||
---|---|---|---|
Ուրմիա | |||
ռուս.՝ Урмия | |||
Երկիր | ![]() | ||
Դաշնային սուբյեկտ | Կրասնոդարի երկրամաս | ||
Շրջան | Կուրգանինսկի շրջան | ||
Հիմնադրված է | 1924 թ. | ||
ԲԾՄ | 219 մ | ||
Պաշտոնական լեզու | ռուսերեն | ||
Բնակչություն | 741 մարդ (2010[1]) | ||
Ազգային կազմ | ասորիներ | ||
Ժամային գոտի | UTC+3 | ||
Հեռախոսային կոդ | 86147 | ||
Փոստային դասիչ | 352418 | ||
ՍՎՏԲՀԴ | 3227813002 | ||
|
Ուրմիա (ռուս.՝ Урмия), գյուղ Ռուսաստանի Դաշնության Կրասնոդարի երկրամասի Կուրգանինսկի շրջանի կազմում, Սինյուխա գետի ափին, Կուրգանինսկ քաղաքից 33 կմ հյուսիս-արևելք։ Գտնվում է ծովի մակարդակից 219 մ բարձրության վրա։
Բնակչությունը[խմբագրել | խմբագրել կոդը]
Բնակչությունը 2010[1] թվականին գրանցված տվյալներով կազմում էր 741 մարդ, հիմնականում ասորիներ։ Ապրում են նաև հայեր և չերքեզներ։
Տնտեսությունը[խմբագրել | խմբագրել կոդը]
Բնակիչներն զբաղվում են արևածաղկի, հացահատիկային և բանջարաբոստանային բույսերի մշակությամբ, այգեգործությամբ և անասնապահությամբ։ Գյուղում գործում է դպրոց, գրադարան, ակումբ և բուժկայան։
Պատմությունը[խմբագրել | խմբագրել կոդը]
Գյուղը հիմնել են Իրանի Արևմտյան Ադրբեջան օսթանին սահմանակից Թուրքիայի Հաքյարիի մարզից գաղթածները։ 1924 թվականին, 200 գաղթականների տրամադրվել է 300 հեկտար հողատարածք։
Հայտնի մարդիկ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Միխայիլ Սադո - լեզվաբան
- Ջունա Դավիթաշվիլի - աստղագուշակ
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ռուսաստանի ժամային գոտիները, worldtimezone.com կայքում (անգլ.)
- Ուրմիա գյուղի ստեղծման պատմությունը Archived 2010-02-14 at the Wayback Machine.
- Կրասնոդարի երկրամասի էթնիկական խմբերը Archived 2008-06-06 at the Wayback Machine.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ ![]() |