Ուրիշ (վեպ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Another
アナザー
Ժանրսարսափ, դպրոց, միստիկա
ԵրկիրՃապոնիա
Թվական29.10.2009
Պրեմիերա10 հունվարի 2012 թվական — 27 մարդ 2012 թվական
ԼեզուՃապոներեն
ՌեժիսորՑուտոմու Միդզուսիմա
ԵրաժշտությունGorō Yasukawa?
ԸնկերությունKNB, KBS, Tokyo MX
Տևողություն25 րոպե
ԿայքՊաշտոնական կայքէջ
Ֆիլմի թողարկում «Another» (բնօրինակ անվանում — アナザー)

Another (ճապ.՝ アナザー Անաձա), Յուկիտո Այացուձիի վեպ՝ հրատարակված 2009 թվականի հոկտեմբերի 29-ին։ Ավելի ուշ դուրս եկավ վեպի մանգան։ 2012 թվականի հունվարից հեռարձակվեց անիմեն։ Մայիսիսն ավելացվեց զրոյական սերիան և՛ մանգային, և՛ անիմեին։ Տրված սերիան ավելի կենտրոնացած էր գլխավոր հերոսուհու՝ Մեի Միսակիի մասին տեղեկությունը և պատմությունը, որը չկար բնօրինակ վեպում։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Քսան տարի առաջ, 1972 թվականին, Յոմիյամա քաղաքի միջին դպրոցում, 9-ի 3-րդ դասարանում սովորում էր մի տղա՝ Միսակի Յոմիյամա անունով։ Նա ամեն ինչում լավ էր, սիրված ինչպես համադասարանցիների կողմից, այդպես էլ ուսուցիչներից հետո։ Երբ նա զոհվեց ընտանիքի հետ՝ դժբախտ պատահարի ենթարկվելով, սգում էր ամբողջ դպրոցը։ Նրա մահից հետո մեկը ասաց, թե Միսակին ողջ է, և այդ միտքը ընդունելով դասարանը ձևացնում էր, որ Միսակին մինչ հիմա նրանց կողքին է։ Բանը հասավ նրա, որ նույնիսկ տնօրենը ներգրավել էր տղայի անունը ավարտականների ցանկում։ Իսկ հետո Միսակին իսկապես հայտնվեց՝ դասարանի ավարտական նկարում։ Այս ամենից հետո, ամեն ամիս աշակերտներից մեկը, կամ նույնիսկ նրանց բարեկամները հերթով մահանում էին։ Մարդիկ հասկացան, որ իրենց վրա իսկ անեծք են բերել՝ դասարան վերադարձնելով նրան՝ ով արդեն գոյություն չունի։ Փորձարկելով տարբեր մեթոդներ, աշակերտները և ուսուցիչները գտան ելք, որը մահը կկանգնեցնի. պետք էր դասարանից ողջ մեկին անտեսել, ասես հենց նա գոյություն չունի, այդպիսով տեղ ազատել մահացածի համար։ 1998 թվականի գարնանը՝ հոր Հնդկաստան տեղափոխվելու պատճառով, 15 տարեկան Կոիչի Սակակիբարան ստիպվաց տեղափոխվում է Յոմիյամա՝ իր մայրիկի հայրենի քաղաքը։ Այնտեղ նա ընդունվում է 9-ի 3-րդ դասարան։ Սակայն կրծքի օդահավաքի պատճառով մի քանի օր մնաց հիվանդանոցում՝ դպրոցական պարապմունքներից առաջ։ Հիվանդանոցից դուրս գրվելուց առաջ սյնտեղ ծանոթանում է իր ապագա դասարանցի՝ Մեի Միսակիի հետ։ Աղջիկը լուռ և քչախոս էր, ձախ աչքին կապված էր վիրակապ։ Այդ տարի հենց նա էր անտեսվող աշակերտը անիծված դասարանում։ Կոիչին չիմանալով ամենի մասին սկսում է շփվել Մեիի հետ՝ ուշադրություն չդարձնելով դասընկերների թաքուն, շատ մառախուղային նշմարներին։ Շուտով այս ամենից հետո, դասարանի հետ կապ ունեցող մարդիկ իսկապես սկսում են մահանալ։ Փորձելով կանգնեցնել անեծքը՝ երեխաները որոշում կայացրեցին Կոիչիին նույնպես դարձնել «գոյություն չունեցող»։ Բայց այս որոշումը արդյունք չի տալիս, և մահը շարունակվում է։ Ամեն ինչ դառնում է ավելի ու ավելի հետաքրքիր...

Հերոսների ցանկը[խմբագրել | խմբագրել կոդը]

Գլխավոր հերոսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոիչի Սակակիբարա (ճապ.՝ 榊原 恒一 Սակակիբարա Կո՜իչի) - 15 տարեկան գլհավոր հերոս։ Առաջ ապրում էր Տոկիոյում, սակայն, հիվանդության պատճառով տեղափոխվում է իր հարազատների մոտ՝ Յոմիյամա։ Նա առաջինն է շփվում Մեիի հետ, ավելի ուշ օգնում է դասարանցիներին գտնել ճշմարտությունը։ Քանի որ նա չգիտեր 1972 թվականին կատարվածի և անեծքի մասին, նա շփվում է Մեի Միսակիի հետ, և դասարանից շատերը կարծում են, որ անեծքի վերադարձի մեղավորը նա է, սակայն, դա այդպես չէր։ Ժամանակավոր դառնում է երկրորդ «գոյություն չունեցողը» , բայց դասղեկի ինքնասպանությունից հետո, և՛ նա, և՛ Մեի սկսում են նորից «գոյություն ունենալ»։

Սեյու՝ Ացուշի Աբե (ճապոներեն), Գրեգ Այրես (անգլերեն)

Մեի Միսակի (ճապ.՝ 見崎 鳴 Միսակի Մեի)- գլխավոր հերոսուհի։ Ձախ աչքին կրում է վիրակապ, որի տակ թաքցրած է կանաչ (վեպում և մանգայում՝ կապույտ) արհեստական, տիկնիկի աչք, որը դրել է նրան իր մորաքույրը՝ երբ 4 տարեկանում զրկվեց աչքից։ Շնորհիվ այդ աչքի՝ Մեին կարող է տեսնել յուրահատուկ գույն՝ որով նշված են մահացածները կամ նրանք, ովքեր մոտիկ են մահին։ Կոիչին առաջին անգամ հանդիպում է նրան հիվանդանոցի վելերակում։ Նա ուներ երկվորյակ քույրիկ, ում հետ նա բաժանվել էր մանուկ ժամանակներում։ Նրա մայրը պարզվում է ոչ իսկական, իրականում նա Մեիի մորաքույրն էր։ Նստում է հին և վնասված դասասեղանի մոտ՝ դասարանի ծայրում։ Լավ նկարում է, հաճախում նկարչական խմբակ։

Սեյու՝ Նացումի Թաքամորի (ճապոներեն), Մոնիկա Րիալ (անգլերեն)։

Կոիչիի հարազատները[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռեիկո Միկամի (ճապ.՝ 三神 怜子 Միկամի Ռեիկո)- Կոիչիի մորաքույրն է։ Նա նույնպես սովորում էր 9-ի 3-րդ դասարանում, 1983 թվականին։ Օգնում է Կոիչիին և աշակերտներին ելք գտնել, որը կարող էր կանգնեցնել պատահարները։ Կոիչիի դասարանի դասղեկի օգնականն է։ Նրա կանոններից մեկն է՝ առանձնացնել դպրոցական և կենցաղային կյանքը։ Ռեիկոն էր հենց այն մահացածը, ում պատճառով մահանում էին մարդիկ։ Նա սպանվել էր մեկ ու կես տարի առաջ կամուրջի վրա, մի տղամարդու կողմից՝ Միսակի Մեիի առջև։

Ռիցուկո Միկամի (ճապ.՝ 三神 理津子 Միկամի Ռիցուկո)- Կոիչիի մայրն է։ 15 տարի առաջ՝ 1983 թվականին, եկավ Յոիմիյամա, որպեսզի ծնի Կոիչիին և մահացավ, քանի որ նրա կրտսեր քույր Ռեիկոն սովորում էր 9-ի 3-րդ դասարանում։ Եղել է 1972 թվականի 9-ի 3-րդ դասարանում և Միսակի Յոմիյամայի համադասարանցին։

Յոսուկե Սակակիբարա (ճապ.՝ 榊原 陽介 Սակակիբարա Յոսուկե)- Կոիչիի հայրն է։ Ուսուցիչ է, այն ժամանակ աշխատում էր Հնդկաստանում։ Նա ռեժիմով զանգահարում էր որդուն, որպեսզի մի քիչ զրուցի և դժգոհի շոգից։

Մեիի հարազատները[խմբագրել | խմբագրել կոդը]

Յուկիյո Միսակի ( ճապ.՝ 見崎 ユキヨ Միսակի Յուկիյո) – նկարչուհի։ Աշխատում է Կիրիկո կեղծանվան տակ։ Պատրաստում է տիկնիկներ, ունի սեփական փոքրիկ խանութ-սրահ՝ «Յոմին մթնշաղում» անունով։ Չնայած, որ Մեին նրան մայր է անվանում՝ Կիրիկոն նրա մորաքույրն է։ Սեփական երեխան մահացած է ծնվել։ Մեիի խոսքերով՝ թող էլ, որ նրանք ապրում են միասին, բայց շփվում են ինչպես անծանոթներ։ Սակայն Կիրիկոն խնամում է Մեիին և անհանգստանում նրա համար։

Սեյու՝ Հիտոմի Հարադա (ճապոներեն) , Թիֆանի Գրանթ (անգլերեն) ։

Միսակի Ֆուջիոկա ( ճապ.՝ 藤岡 未咲 Ֆուջիոկա Միսակի) – Նա Մեիի երկրորդ կեսն էր, նա, ում Մեին խաղալիք եր տանում Յոմիյամայի հիվանդանոցում։ Մեի Միսակիի երկվորյակ քույրն է։ Նա մեծացել է քիչ ապահովված ընտանիքում, եղել է ուրախ և շփվող երեխա։ Երբ Մեին և Միսակին իմացան, որ նրանք հարազատ քույրեր են, սկեցին ավելի հաճախ տեսնվել և շատ ընկերացան։ Սակայն, շուտով Միսակին 1998 թվականի ապրիլին լեյկոզից մահացավ։ Մահից առաջ նա ձգվում էր դեպի հեռախոսը, որպեսզի զանգահարի Մեիին։ Հենց նա էր առաջին զոհը։ Մահացել է Կոիչիի դասարան գալուց առաջ ( դա ապացուցում է այն, որ այդ ժամանակ դասարանում արդեն կար ադելրոդը) ։ Բայց Միսակի Ֆուջիոկայի մահի մասին ( անգամ այն, որ նա և Մեին երկվորյակներ էին) ոչ մեկը չգիտեր։

Սեյու՝ Հիրոմի Իգարաշի։

Ֆուջիոկա Միցուի (ճապ.՝ 三井 藤岡 Միցուի Ֆուջիոկա ) – Յուկիյոյի երկվորյակ քույրն է՝ Մեի Միսակիի հարազատ մայրը։ Երբ երկու քույր ամուսնացան, նա ծնեց երկվորյակների, իսկ Յուկիյոյի երեխան մահացավ, որի պատճառով նա քիչ էր մնում խելագարվեր։ Նրան հանգստացնելու համար Միցուին իր հարազատ երեխաներից մեկին ՝ Մեիին ( նրան տվեցին իր անվան պատճառով, որովհետև եթե տային քրոջը, ապա քույրը կլիներ Միսակի Միսակի )։

Յոմիյամա քաղաքի միջին դպրոց[խմբագրել | խմբագրել կոդը]

Իզումի Ակազավա (ճապ.՝ 赤沢 泉美 Ակազավա Իզումի ) – 9-ի 3-րդ դասարանի անվտանգության ավագը։ Խիստ է, երբեք չի ժպտում։ Այանոյի և Օգուռոյի հետ միասին հաճախում է թատերական խմբակ։ Գաղտնի սիրահարված էր Սակակիբարա Կոիչիին։ Կարծում է Մեի Միսակիին մահացած՝ Տակակո Շուգիուրայի պատմածից հետո, թե երբ նա սովորում էր տարրական դպրոցում, նրա դասարանում կար մի աղջիկ, որը շատ նման էր Մեիին և կանչում էին Միսակի, սակայն, նա այդ ժամանակ վիրակապ չուներ։ 11-րդ սերիայում, տեսնելով սպանված Տակակոյին, Ակազավան կարծում է, որ Մեին է սպանել իր ընկերուհուն, և փորձում է վրեժխնդիր լինել՝ սպանելով Մեիին։ 12-րդ սերիայում Ակազավան մահանում է ապակու սուր բեկորներից՝ պայթյունի հետևանքով։ Իզումին նաև ուներ ոչ հարազատ եղբայր, ով դիմեց ինքնասպանության։ Իր մահից առաջ, նա հիշում է, որ տեսել է Կոիչիին մեկ ու կես տարի առաջ, երբ նա եկել էր Յոմիյամա՝ մորաքրոջ թաղմանը։

Սեյու՝ Մադոքա Յոնեզավա (ճապոներեն), Ջեսիկա Բուն (անգլերեն)։

Նաոյա Թեշիգավարա (ճապ.՝ 敕使河原直哉 Թեշիգավարա Նաոյա ) – Կոիչիի համադասարանցին է։ Անհոգ և ուրախ տղա է, զբաղվում է սպորտով։ Լսելով Կացումի Մացունագայի թողած սկավառակը, հարձակվում է Թոմոհիկո Քազամայի վրա՝ գտնելով նրա պահվածքը կասկածելի և ընդունելով նրան որպես մեռած։ Սիրում է կատակ անել Մեիի և Կոիչիի սիրային թեմայով։ Սիրահարված է Իզումիին։ Թոմոհիկոյի մանկության ընկերն է, Յուիի լավագույն ընկերը, առաջնն է, ով խոսաց Կոիչիի հետ։

Սեյու՝ Թոմաոքի Մաենո (ճապոներեն), Քրիս Փեթոն (անգլերեն)։

Յույա Մոթիզուկի (ճապ.՝ 望月 優矢 Մոթիզուկի Յույա ) – Կոիչիի համադասարանցին է, նկարիչ։ Մեիի հետ հաճախում է նկարչական խմբակ։ Միջին հասակի, բարի ու գեղեցիկ տղա, սովորաբար երևում է մի քիչ կանացի։ 11-12 սերիաներում վիրավորված Նաոեի հետ փախչում է գազազած Քեիքո Նումաթից ( Տաքաբայաշիի տատիկից )։

Սեյու՝ Քազութոմի Յամամոթո ( ճապոներեն ), Քլինթ Բիքհեմ ( անգլերեն )։

Յուքարի Սակուրագի (ճապ.՝ (桜木 ゆかり Սակուրագի Յուքարի ) – 9-ի 3-րդ դասարանի ավագներից մեկն է։ Համեստ, բարի և լուռ աղջիկ է։ Սպանվում է աստիճաներրից վազելուց, երբ ոտքը սայթաքում է և վզի մասով ընկնում անձրևանոցի սուր ծայրի վրա։ Նրա մայրը՝ Միեքո Սակուրագին, մեռնում է նույն օրը՝ ենթարկվելով ավտովթարի։

Սեյու՝ Աի Նոնաքա ( ճապոներեն ), Բրիթնի Քարբովսկի (անգլերեն)։

Թոմոհիկո Քազամի (ճապ.՝ 風見 智彦 Քազամի Թոմոհիկո ) – Կոիչիի համադասարանցին է, Յուկարիի հետ միասին դասարանի ավագներից մեկն է։ Նաոյա Թեշիգավարայի մանկության ընկերն է։ Նաոյան հրել էր նրան պատշգամբից դուրս, բայց նա ողջ էր մնացել։ Սկավառակը լսելուց հետո խելագարվել է և սկսել սպանել համադասարանցիներին, նրա ձեռքից շատերն են մեռել։ Սպանվեց գլխին երկաթե ձողով հարվածելիս, որը հասցրել է նրան Իզումի Ակազավան։

Սեյու՝ Միցուրո Իչիքի ( ճապոներեն ), Ջոշ Գրել (անգլերեն)։

Տակակո Սուգիուրա (ճապ.՝ 杉浦多佳子 Սուգիուրա Տակակո ) – Կոիչիի համադասարնցին է։ Հաճախում է «հակամիջոցներ» խումբը։ 8-րդ սերիայի կատարվածից խելագարվում է։ Նրա հիշելով, երբ սովորում էր տարրական դպրոցում, նրա հետ սովորում էր նաև մի աղջիկ, որը շատ նման էր Մեիին, սակայն, աղջիկը չուներ վիրակապ ( իրականում դա Միսակի Ֆուջիոկան էր՝ Մեիի երկվորյակ քույրը ) ։ Այդ իսկ պատճառով, Մեիին համարում է մեռած և փորձում սպանել նրան։ 11-րդ սերիայում հանկարծակի խճճվում է լարերի մեջ և խեղդվում, երբ ընկել էր Մեիի հետևից։

Սեյու՝ Միսաթո Ֆուքուեն ( ճապոներեն ), Էմիլի Նեվես ( անգլերեն