Ուոլտեր Նորման Հեվորթ
Հևորթ Ուոլտեր Նորման (անգլ.՝ Sir Walter Norman Haworth, մարտի 19, 1883[1], Չորլի, Lancashire - մարտի 19, 1950[1], Բարնտ Գրին, Bromsgrove, Վուստերշիր), անգլիացի քիմիկոս օրգանիկ և կենսաքիմիկոս։ Լոնդոնի թագավորական ընկերության անդամ (1928 թվական)։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ավարտել է Գյոթինգենի համալսարանը (փիլիսոփայության դոկտոր, 1910 թվական), 1911 թվականին՝ Մանչեսթրի համալսարանում գիտությունների դոկտոր։ Սանտ Անդրուսի (1912 թվականներից), Բիրմինհեմի (1925—1948 թվականներ) համալսարանների և Նյուքասլի Արմսթրոնգ քոլեջի (1920 թվական) պրոֆեսոր։ Հիմնական աշխատանքները վերաբերում են ածխաջրերի քիմիային։ Ուսումնասիրել է բազմաթիվ շաքարների (ածիկաշաքարի, կաթնաշաքարի, օսլայի, թաղանթանյութի են) հատկությունները և որոշել դրանց կառուցվածքը։ Կատարելագործել է շաքարների անվանակարգումը։ Առաջիններից է, որ իրականացրել է (1933 թվականին) ասկորբինաթթվի (վիտամին C) սինթեզը։ Գիտության մեջ մտցրել է կոնֆորմացիա տերմինը։ Նոբելյան մրցանակի դափնեկիր (1937 թվական, Կառերի հետ) է։
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 370)։ ![]() |
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Encyclopædia Britannica
- ↑ https://www.nobelprize.org/prizes/chemistry/1937/haworth/facts/
- ↑ 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 3,10 3,11 3,12 https://www.nobelprize.org/nobel_prizes/chemistry/laureates/1937/haworth-bio.html
- ↑ https://royalsociety.org/~/media/Royal_Society_Content/about-us/fellowship/Fellows1660-2007.pdf
- ↑ https://docs.google.com/spreadsheets/d/1dsunM9ukGLgaW3HdG9cvJ_QKd7pWjGI0qi_fCb1ROD4/pubhtml?gid=1640032608&single=true
- ↑ http://www.nobelprize.org/nobel_prizes/chemistry/laureates/1937/
- ↑ https://www.nobelprize.org/nobel_prizes/about/amounts/
- ↑ https://docs.google.com/spreadsheets/d/1dsunM9ukGLgaW3HdG9cvJ_QKd7pWjGI0qi_fCb1ROD4/pubhtml?gid=1021770356&single=true
- ↑ Award winners : Davy Medal
- ↑ https://www.thegazette.co.uk/London/issue/37835/supplement/1
- ↑ http://www.rsc.org/ScienceAndTechnology/Awards/LongstaffPrize/
- ↑ https://www.qub.ac.uk/about/Leadership-and-structure/Registrars-Office/FileStore/Filetoupload,671298,en.pdf
- Մարտի 19 ծնունդներ
- 1883 ծնունդներ
- Մարտի 19 մահեր
- 1950 մահեր
- Լոնդոնի թագավորական ընկերության անդամներ
- Քիմիայի բնագավառում Նոբելյան մրցանակակիրներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Անավարտ հոդվածներ
- Անավարտ հոդվածներ անձի մասին
- Անգլիացի քիմիկոսներ
- Նոբելյան մրցանակի դափնեկիրներ այբբենական կարգով
- Անգլիացի նոբելյան մրցանակակիրներ