Ջենգիզ Ունդեր
Անձնական տվյալներ | |||
---|---|---|---|
Քաղաքացիությունը | Թուրքիա | ||
Ծննդյան ամսաթիվ | հուլիսի 14, 1997[1] (27 տարեկան) | ||
Ծննդավայր | Sındırgı, Բալըքեսիրի մարզ, Թուրքիա | ||
Հասակ | 173 սմ | ||
Քաշ | 66 կգ | ||
Դիրք | աջ վինգեր | ||
Ակումբային տեղեկություններ | |||
Ներկա ակումբ | Ռոմա | ||
Համար | 17 | ||
Պատանեկան կարիերա | |||
2007-2013 | Բուջասպոր | ||
2013-2015 | Ալտինորդու | ||
Մասնագիտական կարիերա* | |||
Տարի | Ակումբ | Խաղ (գոլ) | |
2014-2016 | Ալտինորդու | 51 | (11) |
2016-2017 | Բաշակշեհիր | 32 | (7) |
2017-ներկա | Ռոմա | 61 | (11) |
Ազգային հավաքական‡ | |||
2014-2015 | Թուրքիա Մ18 | 6 | (1) |
2015-2016 | Թուրքիա Մ19 | 12 | (6) |
2016 | Թուրքիա Մ21 | 3 | (0) |
2016-ներկա | Թուրքիա | 20 | (6) |
| |||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը |
Ջենգիզ Ունդեր (թուրքերեն՝ Cengiz Ünder, հուլիսի 14, 1997[1], Sındırgı, Բալըքեսիրի մարզ, Թուրքիա), թուրք պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Ռոմայի և Թուրքիայի ազգային հավաքականի կազմում։ Խաղում է աջ վինգերի դիրքում[2]։
Ակումբային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Բաշակշեհիր
[խմբագրել | խմբագրել կոդը]Ունդերը իր պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի կարիերան սկսել է Ալտինորդուում[3]։ 2016 թվականին միացավ Իստանբուլ Բաշակշեհիրին։ Իր պաշտոնական դեբյուտը ակումբի կազմում նշեց 2016 թվականի հուլիսի 28-ին՝ Եվրոպայի Լիգայի որակավորման 3-րդ փուլի Ռիեկայի դեմ խաղում[4]։ Թուրքիայի Սուպեր Լիգայում իր առաջին հանդիպումը անցկացրեց օգոստոսի 21-ին՝ Ֆեներբահչեի դեմ խաղում[5]։ Իր առաջին գոլը ակումբի կազմում խփեց 2016 թվականի հոկտեմբերի 2-ին՝ Ալանյասպորի դեմ խաղում[6]։ Հոկտեմբերի 30-ին՝ Ակխիսար Բելեդիեսպորի դեմ խաղում Ունդերը դարձավ 1 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ[7]։ 2017 թվականի ապրիլի 26-ին՝ Թուրքիայի գավաթի Ֆեներբահչեի դեմ խաղում նա դուբլ ձևակերպեց, իսկ խաղն ավարտվեց 2-2 հաշվով[8]։ 4 օր անց՝ ապրիլի 30-ին՝ նա դուբլ ձևակերպեց Բեշիկթաշի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 3-1 հաշվով[9]։ 2016-17 մրցաշրջանում Ունդերը Բաշակշեհիրի կազմում անցկացրեց 43 հանդիպում՝ դառնալով 9 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ[10]։
Ռոմա
[խմբագրել | խմբագրել կոդը]2017 թվականի հուլիսի 14-ին Ունդերը տեղափոխվեց Ռոմա 13.4 միլիոն եվրոյի դիմաց[11][12][13]։ Իր դեբյուտը Սերիա A-ում նշեց 2017 թվականի օգոստոսի 26-ին՝ փոխարինելով Դանիելե Դե Ռոսսիին Ինտեր Միլանի դեմ խաղում[14]։ Իր առաջին հանդիպումը թիմի մեկնարկային կազմում անցկացրեց սեպտեմբերի 16-ին՝ Վերոնայի դեմ խաղում[15]։ 2018 թվականի փետրվարի 4-ին՝ Վերոնայի դեմ խաղում Ունդերը խփեց իր առաջին գոլը Ռոմայի կազմում[16]։ 1 շաբաթ անց՝ փետրվարի 11-ին՝ Բենևենտոյի դեմ խաղում նա դարձավ 2 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ՝ օգնելով իր թիմին հաղթել 5-2 հաշվով[17]։ Փետրվարի 21-ին՝ Շախտյոր Դոնեցկի դեմ Չեմպիոնների Լիգայի խաղում Ունդերը խփեց իր առաջին գոլը եվրոպական առաջնություններում[18][19]՝ դառնալով ամենաերիտասարդ թուրք ֆուտբոլիստ, ով գոլի հեղինակ է դարձել Չեմպիոնների Լիգայում[20][21]։ 2017-18 մրցաշրջանում Ունդերը անցկացրեց 32 հանդիպում՝ դառնալով 8 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ[22], իսկ Ռոման հասավ Չեմպիոնների Լիգայի կիսաեզրափակիչ[23][24], որտեղ սակայն 2 խաղերի արդյունքում պարտվեց Լիվերպուլին[25][26]։
2018 թվականի սեպտեմբերի 26-ին Ունդերը գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Ֆրոզինոնեի դեմ խաղում[27]։ Հոկտեմբերի 2-ին՝ Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի Վիկտորիա Պլզենի դեմ խաղում թուրքը դարձավ գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ՝ օգնելով իր թիմին հաղթել 5-0 հաշվով[28]։ Դեկտեմբերի 2-ին Ունդերը գոլ խփեց Ինտեր Միլանի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 2-2 հաշվով[29][30]։ Դեկտեմբերի 29-ին նա գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Պարմայի դեմ խաղում՝ 2-0 հաշվով հաղթանակ պարգևելով Ռոմային[31][32]։ 2018-19 մրցաշրջանում Ունդերը անցկացրեց 33 հանդիպում՝ դառնալով 6 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ[33]։
2019 թվականի օգոստոսի 25-ին Ունդերը գոլ խփեց Ջենոայի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 3-3 հաշվով[34][35]։
Միջազգային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Ունդերը ներկայացրել է Թուրքիան մինչև 18, մինչև 19 և մինչև 21 տարեկանների երիտասարդական հավաքականներում։ Թուրքիայի ազգային հավաքականի կազմում իր դեբյուտը նշեց 2016 թվականի նոյեմբերի 12-ին՝ Կոսովոյի դեմ խաղում[36]։ Իր առաջին գոլը խփեց 2017 թվականի մարտի 27-ին՝ Մոլդովայի դեմ ընկերական խաղում[37]։ 2018 թվականի մարտի 27-ին Ունդերը գոլ խփեց Չեռնոգորիայի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 2-2 հաշվով[38]։ 2018 թվականին նա ճանաչվեց տարվա լավագույն թուրք ֆուտբոլիստ[39][40][41]։ 2019 թվականի մայիսի 30-ին նա գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Հունաստանի դեմ խաղում՝ օգնելով Թուրքիային հաղթել 2-1 հաշվով[42]։
Կարիերայի վիճակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակումբային վիճակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2020 թվականի հունվարի 15-ի դրությամբ[43]
Ակումբ | Մրցաշրջան | Առաջնություն | Գավաթ | Եվրոպա | Այլ | Ընդհանուր | ||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Դիվիզիոն | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | ||
Ալտինորդու | 2014–15 | Առաջին Լիգա | 20 | 5 | 6 | 0 | — | 26 | 5 | |||
2015–16 | 31 | 6 | 1 | 0 | 32 | 6 | ||||||
Ընդհանուր | 51 | 11 | 7 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 58 | 11 | ||
Իստանբուլ Բաշակշեհիր | 2016–17 | Սուպեր Լիգա | 32 | 7 | 7 | 2 | 4 | 0 | — | 43 | 9 | |
Ռոմա | 2017–18 | Սերիա A | 26 | 7 | 1 | 0 | 5 | 1 | 32 | 8 | ||
2018–19 | 26 | 3 | 1 | 0 | 6 | 3 | 33 | 6 | ||||
2019–20 | 9 | 1 | 0 | 0 | 3 | 0 | 12 | 1 | ||||
Ընդհանուր | 61 | 11 | 2 | 0 | 14 | 4 | 0 | 0 | 77 | 15 | ||
Կարիերայի ընդհանուր | 144 | 29 | 16 | 2 | 18 | 4 | 0 | 0 | 178 | 35 |
Միջազգային վիճակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2020 թվականի հունվարի 15-ի դրությամբ[43]
Թուրքիա | ||
---|---|---|
Տարի | Խաղեր | Գոլեր |
2016 | 1 | 0 |
2017 | 6 | 3 |
2018 | 10 | 1 |
2019 | 3 | 2 |
Ընդհանուր | 20 | 6 |
Միջազգային գոլեր
[խմբագրել | խմբագրել կոդը]# | Ամսաթիվ | Մարզադաշտ | Մրցակից | Հաշիվ | Արդյունք | Մրցաշար |
---|---|---|---|---|---|---|
1. | Մարտի 27, 2017 | Նոր Էսքիշեհիր մարզադաշտ, Էսքիշեհիր, Թուրքիա | Մոլդովա | 3–0 | 3–1 | Ընկերական խաղ |
2. | Հունիսի 11, 2017 | Լորո Բորիչի մարզադաշտ, Շկոդեր, Ալբանիա | Կոսովո | 2–1 | 4–1 | ԱԱ 2018 Որակավորում |
3. | Նոյեմբերի 13, 2017 | Անթալյա Արենա, Անթալիա, Թուրքիա | Ալբանիա | 1–2 | 2–3 | Ընկերական խաղ |
4. | Մարտի 27, 2018 | Պոդգորիցա Սիթի մարզդաշտ, Պոդգորիցա, Չեռնոգորիա | Չեռնոգորիա | 1–0 | 2–2 | |
5. | Մայիսի 30, 2019 | Անթալյա Արենա, Անթալիա, Թուրքիա | Հունաստան | 1–0 | 2–1 | |
6. | Հունիսի 8, 2019 | Տորկու Արենա, Քոնյա, Թուրքիա | Ֆրանսիա | 2–0 | 2–0 | Եվրո 2020 Որակավորում |
Նվաճումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Անհատական
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ռոմայի տարվա լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ. 2017[44], 2018[45]
- Տարվա լավագույն թուրք ֆուտբոլիստ. 2018[39]
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ «Turkey - C. Ünder - Profile with news, career statistics and history - Soccerway». us.soccerway.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 22-ին.
- ↑ Jones, Dean. «Cengiz Under: The Rise of Serie A's New Scoring Sensation». Bleacher Report (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 22-ին.
- ↑ «Basaksehir - HNK Rijeka, Jul 28, 2016 - Europa League Qualifiers - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 22-ին.
- ↑ «Basaksehir - Fenerbahce SK, Aug 21, 2016 - Süper Lig - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 22-ին.
- ↑ «Alanyaspor - Basaksehir , Oct 2, 2016 - Süper Lig - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 22-ին.
- ↑ «Basaksehir - Akhisarspor, Oct 30, 2016 - Süper Lig - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 22-ին.
- ↑ «Basaksehir - Fenerbahce SK, Apr 26, 2017 - Türkiye Kupasi - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 22-ին.
- ↑ «Basaksehir - Besiktas JK, Apr 30, 2017 - Süper Lig - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 22-ին.
- ↑ «Cengiz Under | Football Stats | Roma | Season 2016/2017 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2018 թ․ ապրիլի 22-ին.
- ↑ «Roma complete the signing of Cengiz Under». www.asroma.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 22-ին.
- ↑ «Cengiz Under: Roma sign young Turkey star for €13.4m | Goal.com» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 22-ին.
- ↑ «Roma sign Turkey international Under». ESPN.com. Վերցված է 2018 թ․ ապրիլի 22-ին.
- ↑ «AS Roma - Inter Milan, Aug 26, 2017 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 22-ին.
- ↑ «AS Roma - Hellas Verona, Sep 16, 2017 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 22-ին.
- ↑ «Hellas Verona - AS Roma, Feb 4, 2018 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 22-ին.
- ↑ «AS Roma - Benevento Calcio, Feb 11, 2018 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 22-ին.
- ↑ «Shakhtar Donetsk - AS Roma, Feb 21, 2018 - UEFA Champions League - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 22-ին.
- ↑ «Fantastic Fred gives Shakhtar edge over Roma». worldfootball.net (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 22-ին.
- ↑ «The youngest Turkish player ever to have scored in the Champions League․․․». Twitter (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 22-ին.
- ↑ «Cengiz Ünder out to become youngest Turk in Champions League final». DailySabah. Վերցված է 2018 թ․ ապրիլի 22-ին.
- ↑ «Cengiz Under | Football Stats | Roma | Season 2017/2018 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2020 թ․ հունվարի 14-ին.
- ↑ Reuters (2018 թ․ ապրիլի 11). «Roma shock Barcelona to reach Champions League semi-finals». NST Online (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 14-ին.
{{cite web}}
:|last=
has generic name (օգնություն) - ↑ «Kostas Manolas seals historic Roma comeback to send Barcelona out». The Guardian. Վերցված է 2020 թ․ հունվարի 14-ին.
- ↑ «Liverpool FC - AS Roma, Apr 24, 2018 - UEFA Champions League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 14-ին.
- ↑ «AS Roma - Liverpool FC, May 2, 2018 - UEFA Champions League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 14-ին.
- ↑ «AS Roma - Frosinone Calcio, Sep 26, 2018 - Serie A - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 14-ին.
- ↑ «AS Roma - FC Viktoria Plzen, Oct 2, 2018 - UEFA Champions League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 14-ին.
- ↑ «AS Roma - Inter Milan, Dec 2, 2018 - Serie A - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 14-ին.
- ↑ «Roma 2-2 Inter Milan: Aleksandar Kolarov's VAR penalty earns draw». Sky Sports (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 14-ին.
- ↑ «Parma Calcio 1913 - AS Roma, Dec 29, 2018 - Serie A - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 14-ին.
- ↑ maurito (2018 թ․ դեկտեմբերի 30). «Serie A, Parma-Roma 0-2: they decide the goals of Cristante and Under». AsRomaCalcio.com (ամերիկյան անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունվարի 14-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 14-ին.
- ↑ «Cengiz Under | Football Stats | Roma | Season 2018/2019 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2020 թ․ հունվարի 14-ին.
- ↑ «AS Roma - Genoa CFC, Aug 25, 2019 - Serie A - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 14-ին.
- ↑ bren (2019 թ․ օգոստոսի 25). «Roma Blow Three Leads, Drop Points to Genoa in Six Goal Affair». Chiesa Di Totti (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 14-ին.
- ↑ «Turkey - Kosovo, Nov 12, 2016 - World Cup qualification Europe - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 22-ին.
- ↑ «Turkey - Moldova, Mar 27, 2017 - International Friendlies - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 22-ին.
- ↑ «Montenegro - Turkey, Mar 27, 2018 - International Friendlies - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 14-ին.
- ↑ 39,0 39,1 «Under, the Giallorossi striker elected Turkish player of the year». AsRomaCalcio.com (ամերիկյան անգլերեն). 2019 թ․ մարտի 28. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 1-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 14-ին.
- ↑ «Ramil Guliyev voted 'Athlete of the Year' in Milliyet Awards - Turkish News». Hürriyet Daily News (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 14-ին.
- ↑ «65. Gillette Milliyet Yılın Sporcusu Ödülleri sahiplerini buldu!». Milliyet (թուրքերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 14-ին.
- ↑ «Turkey - Greece, May 30, 2019 - International Friendlies - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 14-ին.
- ↑ 43,0 43,1 «Cengiz Ünder». worldfootball.net (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 22-ին.
- ↑ «Cengiz takes Young Player of 2017 award». www.asroma.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 14-ին.
- ↑ «Best Young Player of 2018: Cengiz Under wins again!». www.asroma.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 14-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ունդերի պաշտոնական Ֆեյսբուքի էջը
- Ունդերի պաշտոնական Տվիտերի էջը
- Ունդերի պաշտոնական Ինստագրամի էջը
- Ունդերը transfermarkt-ում
- Ունդերը soccerbase.com-ում
- Ունդերը WhoScored.com կայքում
- Ունդերը Ռոմայի պաշտոնական կայքում
- Ունդերը ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքում
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջենգիզ Ունդեր» հոդվածին։ |
|
|
- Հուլիսի 14 ծնունդներ
- 1997 ծնունդներ
- Ապրող անձինք
- Թուրքիայում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- Ալտինորդուի ֆուտբոլիստներ
- Թուրք ֆուտբոլիստներ
- Թուրքական Սուպերլիգայի ֆուտբոլիստներ
- Թուրքիայի երիտասարդական միջազգային կարգի ֆուտբոլիստներ
- Թուրքիայի լեգեոներ ֆուտբոլիստներ
- Թուրքիայի հավաքականի ֆուտբոլիստներ
- Թուրքիայի մինչև 21 տարեկանների հավաքականի միջազգային ֆուտբոլիստներ
- Իստանբուլ Բաշակշեհիրի ֆուտբոլիստներ
- Իտալիայի լեգեոներ ֆուտբոլիստներ
- ՈՒԵՖԱ Եվրո 2020-ի ֆուտբոլիստներ
- Պրեմիեր Լիգայի ֆուտբոլիստներ
- Ռոմայի ֆուտբոլիստներ
- Տղամարդկանց ֆուտբոլի հարձակվողներ