Ուլանների 4-րդ գունդ (Ավստրո-Հունգարիա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ուլանյան 4-րդ գունդ
Franz-Joseph-1885.jpg
Ընդհանուր տեղեկություն
ՏեսակԳունդ
Զորքերի տեսակՀեծելազոր
ԵրկիրԱվստրիական կայսրություն Ավստրիական կայսրություն
Ավստրո-Հունգարիա Ավստրո-Հունգարիա
Ենթարկոում2-րդ բանակային կորպուսի 4-րդ հեծելազորային դիվիզիայի 18-րդ հեծելազորային բրիգադ
Ներառնում էՍկզբում ՝ 4 դիվիզիոն,
այնուհետև՝ 1 դիվիզիոն
.
Անվանված էԱվստրիայի կայսեր անունով
Սուրբ բարեխոսՖրանց II,
Ֆերդինանդ I,
Ֆրանց Յոզեֆ I
Պատմություն
Ճակատամարտեր
Լուծարվեց1918 թվականի հոկտեմբեր

Ուլանյան 4-րդ գունդ (ամբողջական անվանում՝ Կայզերի անվան կայսերական և թագավորական գալիցիական ուլանյան 4-րդ գունդ (գերմ.՝ K.u.k. Galizisches Ulanen-Regiment „Kaiser“ Nr. 4), Ավստրո-Հունգարական կայսրության ուլանների կայսերական և թագավորական հեծելազորային միավորում[3][4]։ 

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարտական ուղղի[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուլանյան 4-րդ գունդը կազմավորվել է 1813 թվականին Արևելյան Գալիցիայի Գորոդոկ քաղաքում (ներկայում՝ Լվովի մարզ) 1-ին, 2-րդ և 3-րդ ուլանյան գնդերի հիման վրա, որոնց սպաներըն էլ ձևավորել են շտաբը։ Գունդը մասնակցել է հականապոլեոնյան ութերորդ դաշինքի պատերազմին՝ ծառայություն իրականացնելով Ստրասբուրգում։ 1821 թվականին գունդը Ռիսորդջիմենտոյի ժամանակ գտնվել է Պիեմոնտում՝ չմասնակցելով մարտերին։ 1848 թվականին Ավստրիական կայսրությունում տեղի ունեցող հեղափոխական իրադարձությունների ժամանակ գնդի երեք հեծելավաշտ գնդապետ Գրավերտի հրամանատարությամբ Կրեմոնի ապստամբների ճնշման հետևանքով լքեցին իրադարձությունների թատերաբեմը։ Ավելի ուշ Գլխավոր բանակի 1-ին կորպուսի 5 հեծելավաշտեր գործուղվեցին Ուլանյան 4-րդ գունդ։ Վաշտերից մեկը ընդգրկվեց Մանտուի կայազորի կազմում, երկուս գեծելավաշտեր ուղարկվեցին պահեստազոր։ Գնդի ստորաբաժանումները մասնակցել են Սանտա Լուչիայի, Կուրտատոնեյի, Սոմակամպանիայի, Կուստոցայի և Վոլտի ճակատամարտերին։ 1849 թվականին գունդը մեկնեց Հունգարիա, որտեղ պայքարում էր հունգարական ապստամբների դեմ Չորնոյում։ Հայտնի է, որ փոխգնդապետի դիվիզիոնը կռվում էր Պերեդեում (Տեշետկովո)։ Այնուհետև գունդը ընդգրկվել է Շլիկի 1-ին կորպուսի կազմում և կռվել Ռահաբի, Աչի, Պուստահերկայի, Սոյրեգի, Չատադի և Տեմեշվարի ճակատամարտերին, ինչպես նաև հետապնդել է հունգարներին մինչև Տրանսիլվանիա[3]։

1859 թվականի հունիսին Ուլանյան 4-րդ գունդը տեղափոխվում է Իտալիա, որտեղ երկու դիվիզիոն տեղակայվել էին Պո գետի ստորին հատվածում, իսկ ևս երկուսը գտնվում էին 11-րդ կորպուսի կազմում։ Սոլֆերինոյի ճակատամարտին մասնակցել է հեծելազորի կեսը։ 1866 թվականին հինգ հեծելավաշտ և պահեստի մեկ հեծելազորային դիվիզիոն մտան Հյուսիսային բանակի կազմ, իսկ գունդը մասնակցեց Վիսոկովի, Սկալիցի և Կյոնիգրացի ճակատամարտերին։ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին հեծելազորային գունդը գտնվում էր Արևելյան ռազմաճակատի առաջնագծում և կռվում Ռուսական կայսրության և Սերբիայի դեմ։ 1918 թվականի հոկտեմբերին Լեհաստանի անկախության հռչակումից հետո հրամայվեց կազմալուծել գունդը, որի անձնակազմի մեծ մասը գնաց տուն։ Չկան հստակ տվյալներ, թե գնդի անձնակազմից քանի հոգի են անդամագրվել նորաստեղծ Լեհաստանի զինված ուժերի կազմում[3]։

Կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Համազգեստ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստորև ներկայացված է գնդի համազգսետի նկարագրությունը ըստ թվականների[3]՝

  • 1813 թ.՝ սպիտակ չապկա, մուգ կանաչավուն բաճկոն և տաբատ, վառ կարմիր դդարձածալեր, դեղին կոճակներ,
  • 1865 թ.՝ սպիտակ թաթարկա, բաց կապտավուն ուլանկա և տաբատ, մուգ կարմրավուն դարձածալեր, դեղին կոճակներ,
  • 1868 թ.՝ սպիտակ թաթարկա, բաց կապտավուն ուլանկա, մուգ կարմրավուն տաբատ և դարձածալեր, դեղին կոճակներ,
  • 1876 թ.՝ սպիտակ չապկա, բաց կապտավուն ուլանկա, մուգ կարմրավուն տաբատ և դարձածալեր, դեղին կոճակներ։

Կայազորեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստորև ներկայացված են Ուլանյան 4-րդ գնդի կայազորերը ըստ թվականի[3]՝

I. II. III.

Բարեխոսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուլանյան 4-րդ գնդի բարեխոսն է եղել անձամբ կայսրը։ Գնդի տոնը նշվում էր կայսեր ծննդյան օրը[3]։

Հրամանատարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուլանյան 4-րդ գնդի հրամանատարակն կազմն ըստ տարիների[3]՝

  • 1813 թ.՝ գնդապետ Ստանիսլավ ֆոն Պորադովսկի
  • 1815 թ.՝ գնդապետ Յոզեֆ ֆոն Դեվայ
  • 1820 թ.՝ գնդապետ, կոմս Եվգենի Վրատիսլավ
  • 1830 թ.՝ գնդապետ, կոմս Լեոպոլդ Սպանոկի
  • 1835 թ.՝ գնդապետ, բարոն Կառլ Պերգլեր ֆոն Պերգլաս
  • 1843 թ.՝ գնդապետ Կառլ ֆոն Գրավերտ
  • 1848 թ.՝ գնդապետ, բարոն Կառլ Ցեսներ ֆոն Շպիցենբերգ
  • 1849 թ.՝ գնդապետ, կոմս Յոզեֆ Կաստելնաու
  • 1852 թ.՝ գնդապետ, կոմս Լեոպոլդ Շտյուրգխ
  • 1853 թ.՝ գնդապետ, կոմս Յուլիուս Հոդից և Վոլֆրամից
  • 1856-1859 թթ.՝ գնդապետ, բարոն Օյգեն Պիրե դե Բիեն[7]
  • 1862 թ.՝ գնդապետ Լեոպոլդ Ֆիշեր
  • 1863-1865 թթ.՝ գնդապետ, բարոն Յոհան ֆոն Ապել[8]
  • 1866 թ.՝ գնդապետ, բարոն Օտտո ֆոն Սչոլեյ
  • 1871 թ.՝ գնդապետ, կոմս Հենրիխ Գերբերշտայն
  • 1877-1879 թթ.՝ գնդապետ Հենրիխ ֆոն Նաուենդորֆ[9]
  • 1882 թ.՝ գնդապետ Պյոտեր Շտոյց
  • 1886 թ.՝ գնդապետ Յոզեֆ Բերգաուեր
  • 1888 թ.՝ գնդապետ, կոմս Ադալբերտ Գիլիցշտեյն
  • 1894 թ.՝ գնդապետ Էռնստ ֆոն Պոտեն
  • 1899 թ.՝ գնդապետ Գոտֆրիդ ֆոն Զուհան
  • 1905 թ.՝ գնդապետ Ալֆրեդ Ամբրոս Էդլեր ֆոն Ռեխտենբերգ
  • 1907 թ.՝ գնդապետ, իշխան Էդմունդ ֆոն Ցարեմբա
  • 1912 թ.՝ գնդապետ Սեվերին Ցիտկևիչ
  • 1913 թ.՝ գնդապետ Վիլհեյմ Հայսլ
  • 1914 թ.՝ փոխգնդապետ Լյուդվի Ռեդլի[10]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Օգտագործված գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Obstlt. Alphons Frhr. v. Wrede: Geschichte der K.u.K. Wehrmacht von 1618 bis Ende des XIX Jh. Wien 1898–1905.(գերմ.)
  • B. M. Buchmann: Österreich und das Osmanische Reich. WUV-Univ.-Verl., Wien 1999.(գերմ.)
  • Allmayer-Beck/Lessing: Die k.u.k. Armee 1848–1918. Bertelsmann, München 1974.(գերմ.)
  • Osprey Military. Men-at-arms Series Nr. 329.(գերմ.)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Philip Haythornthwaite: Austrian Army of the Napoleonic Wars: Cavalry (1986), str. 35.(անգլ.)
  2. Darko Pavlović: The Austrian Army 1836–1866: Cavalry (1999), str. 35.(անգլ.)
  3. 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 3,10 Galizisches Ulanen — Regiment Nr. 1 (1849) Otto, Erzherzog, FML.(գերմ.)
  4. Georg Schreiber: Des Kaisers Reiterei. Österreichische Kavallerie in 4 Jahrhunderten. Mit einem Geleitwort von Alois Podhajsky. Speidel, Wien 1967.(գերմ.)
  5. Austro-hungarian-army.co.uk - Dragoner-Regimenter 1 - 15 as at February 1914. Archived 2019-01-05 at the Wayback Machine.(անգլ.)
  6. Austro-hungarian-army.co.uk — Common Army Cavalry Regiments as at July 1914. Archived 2019-04-05 at the Wayback Machine.(անգլ.)
  7. Austro-hungarian-army.co.uk - Regimental Commanders 1859. Archived 2012-02-03 at the Wayback Machine.(անգլ.)
  8. Austro-hungarian-army.co.uk - Regimental Commanders 1865. Archived 2018-12-14 at the Wayback Machine.(անգլ.)
  9. Austro-hungarian-army.co.uk - Regimental Commanders 1879. Archived 2012-02-03 at the Wayback Machine.(անգլ.)
  10. - Ulanenregimenter der ö.u. Armee im Mai 1914.(անգլ.)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]