Ուլանների 3-րդ գունդ (Ավստրո-Հունգարիա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ուլանյան 3-րդ գունդ
Karl Austria Teschen 1771 1847 color.jpg
Գնդի հովանավոր էրցհերցոգ Կառլ Թեշենցի
Ընդհանուր տեղեկություն
ՏեսակԳունդ
Զորքերի տեսակՀեծելազորային
ԵրկիրԱվստրիական կայսրություն Ավստրիական կայսրություն
Ավստրո-Հունգարիա Ավստրո-Հունգարիա
Ենթարկոում11-րդ բանակային կորպուսի 7-րդ հեծելազորային դիվիզիայի 20-րդ հեծելազորային բրիգադ
Ներառնում էՍկզբում ՝ 5 դիվիզիոն,
այնուհետև՝ 2 դիվիզիոն
.
Անվանված էէրցհերցոգ Կառլ Թեշենցի
Պատմություն
Ճակատամարտեր
Լուծարվեց1918թ.

Ուլանյան 3-րդ գունդ, (ամբողջական անվանումը՝ էրցհերցոգ Կառլ ի անվան կայսերական և թագավորական գալիցիական գունդ (գերմ.՝ K.u.k. Galizisches Ulanen-Regiment „Erzherzog Carl“ Nr. 3), Ավստրո-Հունգարական ուլանների կայսերական և թագավորական հեծյալ զորամիավորում[3][4]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարտական ուղի[խմբագրել | խմբագրել կոդը]

Գունդը ձևավորվել է 1801 թվականին Ուլանյան 1-ին և 2-րդ գնդերի, Կինսկու անվան 10-րդ դրագունյան ևԵվգենի Սավոյացու անվան 13-րդ դրագունյան գնդերի հիման վրա Կրակովում[1]։ Գնդի պատվավոր հովանավորն էր էրցհերցոգ Կառլ Թեշենցին (Կառլ Լյուդվիգ Ավստրիացի, հերցոգ Թեշենցի), ում անունը գունդը կրել է մինչև 1915 թվականը։ Գունդը մասնակցել է Նապոլեանի դեմ մղված մի քանի պատերազմների[3]։

1805 թվականին Ուլանյան 3-րդ գունդը կռվել է Կալդիերոյում (Իտալիա) և կռվին հաջորդած Շտիրիայով իրականացվող նահանջի ժամանակ մասնակցել նաև Էրենհաուզենի ճակատամարտին։ 1809 թվականին մարտեր է վարել Գերմանիայում։ Այնտեղ գնդի զորամասերը մասնակցել են Լանդհաուստի, Աբենսբերգ և Նոյմարկտոմի կռիվներին համապատասխանաբար Հայերսդորֆում, Լամբախում և Էբելսբերգում։ Նահանջի ժամանակ գունդը մասնակցություն է ունեցել Բլինդենմարկտի համար մղվող կռիվներին։ Ասպեր-Էսլինգյան ճակատամարտի ընթացքում Ուլանյան 3-րդ գունդը գտնվում էր պահեստում և բացազատվել էր Շտոկերաուի մոտ։ Վագրամյան ճակատամարտին գնդից մասնակցել է միայն գնդապետի դիվիզիոնը, իսկ Շտամերսդորֆի ճակատամարտին կապիտան կոմս Եվգենի Վրատիսլավացու ջոկատը 6-րդ վիեննական կամավորական գումարտակի հետ միասին իրականացրել է գրոհ և գրավել դիրքեր։ Հետագայում գունդը մասնակցել է նաև Շյոգրաբենի, Հոլաբրունի և Զնոյմոյի մարտերին։ Այդ ճակատամարտերի համար 3-րդ գնդի հրամանատար կոմս Հենրիխ Հարդեգը պարգևատրվել է Մարիա Թերեզա մեդալով։ 1813-1814 թվականներին ռուսական արշավանքների ժամանակ գունդը մասնակցել է Վերին Իտալիայով դեպի Ֆրիուլի կազմակերպված արշավին, կռվել է Տոլմինոյի և Վիլանովոյի ճակատամարտերում, ինչպես նաև մասնակցել Մինչոյի մարտերին։ Փոխգնդապետ բարոն Վիլհեյմ ֆոն Մենգենը ղեկավարում էր գնդի ստորաբաժանումներից մեկը։ Նապոլեոնի «Հարյուր օրերի» ընթացքում Ուլանյան 3-րդ գունդը պարեկություն է իրականացրել Վերին Հռենոսում և մարտերին չի մասնակցել[3]։

1848-1849 թվականների հեղափոխական իրադարձությունների ժամանակ Ուլանյան 3-րդ գունդը գտնվում էր պահեստազորում և տեղակայված էր Իտալիայում։ Գնդի ստորաբաժանումները մասնակցեցին Վիչենցի առաջին կռվին, Սամակամպանեի (հունիսի 14-ին), Կուստոցուի և Լե Սեյո Վիի ճակատամարտերին։ Դեպի Միլան հետագա արշավանքի ժամանակ գնդապետ Վյուսի հրամանատարությամբ 2-րդ դիվիզիոնը կռվել է առաջին թևում և մասնակցել Դզելոբոուն-Պերսիկոյի կռիվներին։ Գունդը մեկ հեծելավաշտով մասնակցել է Օսոպոյի պաշարմանը։ 1849 թվականին ծառայություն է իրականացրել Պյոմոնտում՝ մասնակցելով մի քանի ճակատամարտերի և կատարելով տարածքի պաշտպանության ծառայություն։ Ավստրո-իտալա-պրուսական պատերազմի ժամանակ Ուլանյան 3-րդ գնդի 5 հեծելավաշտ Հյուսիսային բանակի 8-րդ կորպուսի կազմում ծառայություն են իրականացրել և կռվել Սկալիցեյի, Կյոնինգրեցի, Ցվիտաուի և Տոբիչաուի ճակատամարտերին[3][5]։

Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Ուլանյան 3-րդ գունդը կռվել է առաջնագծում՝ օգնելով հետևակին։ Ավստրո-Հունգարական կայսրության փլուզման նախաշեմին գնդին հրահանգվել է վերադառնալ Արևմտյան Գալիցիա։ Գունդը կազմալուծվել է 1918 թվականին։ Հայտնի չէ, արդյո՞ք գնդի կազմալուծումից հետո անձնակազմը ընդգրկվել է լեհական նորաստեղծ բանակ, թե՞ ոչ[3][5]։

Կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ուլանյան 3-րդ գունդը ենթարկվում էր 11-րդ բանակային կորպուսի 7-րդ հեծելազորային դիվիզիայի 20-րդ հեծելազորային բրիգադին[3][6]։
  • Հավաքագրումը կատարվել է (1914 թվական) Պրսեմուլսից[3]։
  • Գնդի ազգային կազմն ուներ հետևյալ տեսքը՝ 69 % լեհեր, 26 % ռուսիններ (ուկրաինացիներ) և 5 % այլ ազգություններ[3][7].
  • Գնդի լեզուն լեհերենն էր[3]։

Համազգեստ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գնդի համազգեստը տարբեր տարիներին ենթարկվել է որոշակի փոփոխությունների։ Ստորև ներկայացված է համազգեստի տեսքի փոփոխություններն ըստ թվականների[3]՝

  • 1801 թվական՝ սև չապկա, մուգ կանաչավուն բաճկոն և տաբատ, կարմիր դարձածալեր, դեղին կոճակներ,
  • 1809 թվական՝ մուգ կարմիր չապկա, մուգ կանաչավուն բաճկոն և տաբատ, մուգ կարմիր դարձածալեր, դեղին կոճակներ,
  • 1865 թվական՝ մուգ կարմիր գույնի թաթարկա, բաց կապտավուն մունդիր-ուլանկա և տաբատ, մուգ կարմիր դարձածալեր, դեղին կոճակներ,
  • 1868 թվական՝ մուգ կարմիր գույնի թաթարկա, բաց կապտավուն ուլանկա, մուգ կարմիր տաբատ և դարձածալեր, դեղին կոճակներ,
  • 1876 թվական՝ մուգ կարմիր չապկա, բաց կապտավուն ուլանկա, մուգ կարմիր տաբատ և դարձածալեր, դեղին կոճակներ։

Կայազորեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուլանյան 3-րդ գնդի կայազորերն են եղել[3]՝

I. II. III.

Հրամանատարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստորև ներկայացված է Ուլանյան 3-րդ գնդի հրամանատարների ցուցակն ըստ թվականների[3]՝

  • 1801թ.՝ գնդապետ Հենրիխ Բերզինա ֆոն Զիգենտալ
  • 1805թ.՝ գնդապետ, կոմս Յոհան Կլեբելսբերգ
  • 1809թ.՝ գնդապետ, կոմս Հենրիխ Հարդեգ
  • 1810թ.՝ գնդապետ, կոմս Էմանուել Մենսդորֆ Պուլի
  • 1812թ.՝ գնդապետ Կառլ ֆոն Գրոցկովսկի
  • 1820թ.՝ գնդապետ, բարոն Կառլ Կրես ֆոն Կրեսենշտեյն
  • 1830թ.՝ գնդապետ, կոմս Թադեուս Լեդոհովսկի
  • 1836թ.՝ գնդապետ, կոմս Նիկոլաուս Լիխտենբերգ
  • 1843թ.՝ գնդապետ Ֆրանց Վյուս
  • 1848թ.՝ գնդապետ Յոզեֆ Բատկի ֆոն Բատկա
  • 1850թ.՝ գնդապետ, կոմս Ֆերդինանդ Ֆետեր ֆոն դեր Լիլի
  • 1854թ.՝ գնդապետ Անդրեաս ֆոն Պիխլեր
  • 1859-1865թ.՝ գնդապետ, կոմս Յոզեֆ Վալդշտայն Վարտենբերգ[8][9]
  • 1867թ.՝ գնդապետ, կոմս Մաքսիմիլիան Մակեֆրի Կինմոր
  • 1872թ.՝ գնդապետ Էմիլ վան Գյոտեմ դե Սենտ Ագաթ
  • 1878-1879թթ.՝ գնդապետ, բարոն Լյուդվիգ դե Վո[10]
  • 1880թ.՝ գնդապետ Վիլհեյմ Ռայեխ ֆոն Ցյուրեխ
  • 1884թ.՝ գնդապետ, բարոն Կառլ ֆոն Մերտես
  • 1891թ.՝ գնդապետ Կառլ Մորավեց ֆոն Մորանով
  • 1897թ.՝ գնդապետ Էդուարդ ֆոն Բյոմ Էրմոլի
  • 1903-1907թթ.՝ գնդապետ Ալոիս Հայեր ֆոն Հայերսֆելդ
  • 1908-1909թթ.՝ փոխգնդապետ, բարոն Յոզեֆ ֆոն Բամբերգ
  • 1910-1913թթ.՝ գնդապետ, барон Эрих фон Диллер
  • 1914թ.՝ գնդապետ Ֆրիդրիխ Վայս ֆոն Շլեզենբերգ
  • 1914թ.՝ գնդապետ Պաուլ Լամիչ ֆոն Պասան Բրոդո[11]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Օգտագործված գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Obstlt. Alphons Frhr. v. Wrede: Geschichte der K.u.K. Wehrmacht von 1618 bis Ende des XIX Jh. Wien 1898–1905.(գերմ.)
  • Georg Schreiber: Des Kaisers Reiterei. Österreichische Kavallerie in 4 Jahrhunderten. Mit einem Geleitwort von Alois Podhajsky. Speidel, Wien 1967.(գերմ.)
  • B. M. Buchmann: Österreich und das Osmanische Reich. WUV-Univ.-Verl., Wien 1999.(գերմ.)
  • Allmayer-Beck/Lessing: Die k.u.k. Armee 1848–1918. Bertelsmann, München 1974.(գերմ.)
  • Osprey Military. Men-at-arms Series Nr. 329.(գերմ.)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Philip Haythornthwaite: Austrian Army of the Napoleonic Wars: Cavalry (1986), str. 35.(անգլ.)
  2. Darko Pavlović: The Austrian Army 1836–1866: Cavalry (1999), str. 35.(անգլ.)
  3. 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 3,10 3,11 Galizisches Ulanen - Regiment Nr. 3 (1801) Carl, Erzherzog, Generalissimus und FM.(գերմ.)
  4. gem. „Verlautbarung der Quartiermeisterabteilung“ des Heeresgruppenkommando FM. Erzherzog Eugen / Q.Op. Nr. 665/15. Ausgegeben vom Feldpostamt 512.(գերմ.)
  5. 5,0 5,1 Allmayer-Beck/Lessing: Die k.u.k. Armee 1848–1918. Bertelsmann, München 1974.(գերմ.)
  6. Austro-hungarian-army.co.uk — Dragoner-Regimenter 1 — 15 as at February 1914. Archived 2019-01-05 at the Wayback Machine.(անգլ.)
  7. Austro-hungarian-army.co.uk — Common Army Cavalry Regiments as at July 1914. Archived 2019-04-05 at the Wayback Machine.(անգլ.)
  8. Austro-hungarian-army.co.uk — Regimental Commanders 1859. Archived 2012-02-03 at the Wayback Machine.(անգլ.)
  9. Austro-hungarian-army.co.uk — Regimental Commanders 1865. Archived 2018-12-14 at the Wayback Machine.(անգլ.)
  10. Austro-hungarian-army.co.uk — Regimental Commanders 1879. Archived 2012-02-03 at the Wayback Machine.(անգլ.)
  11. - Ulanenregimenter der ö.u. Armee im Mai 1914.(գերմ.)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]