Ուիլ Բարնեթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ուիլ Բարնեթ
Ծնվել էմայիսի 25, 1911(1911-05-25)[1][2][3][…]
ԾննդավայրԲևերլի, Էսեքս շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ
Մահացել էնոյեմբերի 13, 2012(2012-11-13)[3][4] (101 տարեկան)
Մահվան վայրՆյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ[5]
ԿրթությունՆյու Յորքի արվեստի ուսանողական լիգա և Գեղեցիկ արվեստների Բոստոնի թանգարանի դպրոց
Մասնագիտություննկարիչ և նկարիչ-փորագրող
ԱշխատավայրԵյլի համալսարան և Պենսիլվանիայի գեղարվեստի ակադեմիա
Պարգևներ և
մրցանակներ
Արվեստի և գրականության շքանշան
և Մշակույթի ազգային շքանշան
ԱնդամությունԱՄՆ աբստրակտ նկարիչներ[6] և Արվեստի և գրականության ամերիկյան ակադեմիա

Ուիլ Բարնեթ (անգլ.՝ Will Barnet, մայիսի 25, 1911(1911-05-25)[1][2][3][…], Բևերլի, Էսեքս շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ - նոյեմբերի 13, 2012(2012-11-13)[3][4], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի նկարիչ և մանկավարժ։

Իր նկարչական ուղղվածության մասին նկարիչը ասել է․ «Ես երբեք չեմ գնացել փոխզիջման։ Միշտ» («I never compromised. Ever.»)[7]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1911 թվականի մայիսի 25-ին Բևերլի քաղաքում՝ Մասաչուսեթս նահանգում՝ Նոյա Գոլբերգի (Noah Goldberg) և նրա կնոջ Սարադինա Գոբերգի (Saradina Baer Goldberg) ընտանիքում, որոնք ծնվել էին Լեհաստանում։

Մանուկ հասակում հետաքրքրվել է նկարչությամբ։ Դառնալով բրիտանական School of the Museum of Fine Arts at Tufts դպրոցի ուսանող՝ նա սովորել է Ֆիլիպ Լեսլի Հեյլիի մոտ և անձամբ տեսել է Ջոն Սինգեր Սարջենթին Բոստոնի հանրային գրադարանի ֆրեսկոների վրա։ 1930 թվականին Բարնեթը սովորել է Նյու Յորքի ուսանող նկարիչների լիգայում Դևիս Ստյուարտի և Չարլզ Լոկայի (Charles Locke)[8][9]։ Կենտրոնացել է գեղարվեստի և փորագրության վրա, 1936 թվականին նա դարձել է ուսանող-նկարիչների լիգայի տպագրիչ։ Հենց այստեղ էլ Ուիլ Բարնեթը ուսանողներին ուսուցանել է գրաֆիկա և դասավանդել է այնպիսի նկարիչների հետ, ինչպիսին են Յասուո Կունիյոսին, Ռոբերտ Բևերլի Հեյլը և Ռիչարդ Պուզեթ-Դարտը։ Բարնետը ազդեցություն է թողել նկարիչների սերնդի վրա, այդ թվում՝ Ջեյմս Ռոզենկվիստ, Նոքսա Մարտինա, Էմիլյա Միլանա, Պոլա Փոլա Ջենքինս և Սայա Թվոմբլի։ Իր սերը դասավանդման նկատմամբ շարունակել է հետագայում պաշտոն զբաղեցնելով Cooper Union-ում, Եյլի համալսարանում և Փենսիլվանիայի կերպարվեստի ակադեմիայում։

Մահացել է 2012 թվականի նոյեմբերի 13-ին Նյու Յորքում[10]։ Թաղվել է Մանհեթենի Trinity Church Cemetery and Mausoleum գերեզմանոցում[7]։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուիլ Բարնեթը ամուսնացած է եղել երկու անգամ[11]։ Առաջին կնոջից՝ Մերի Սինքլերից (Mary Sinclair), ունի երեք տղա՝ Փիթեր, Ռիչարդ և Թոդ։ Երկրորդ կնոջից՝ Ելենա Բարնեթից (Elena Ona Ciurlys Barnet), ունցել է աղջիկ՝ Օնան (Ona Barnet)։ Ելենան մահացել է 2016 թվականին և թաղված է ամուսնու կողքին[12]։

Ստեղծագործություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուիլ Բարնեթի աշխատանքները ընդգրկում են դարաշրջանի տարբեր «շարժումները»՝ սկսած նրա վաղ շրջանի աշխատանքները սոցիալական ռեալիզմի բնագավառում մինչև հստակ գծերի ոճի վերջնական ձևավորումը մինիմալիստական ռեպրեզենտատիվ մոտեցման մեջ։ Նրա կյանքի գեղարվեստական շրջանը ընդգրկում է 18 տարի, շատ քիչ նկարիչներ ունեն նման երկար ստեղծագործական գործունեության հնարավորություն․ 1930-ական թվականներին նա եղել է սոցռեալիստ, 1940-ական թվականներին՝ մոդեռնիստ, 1950-ական թվականներին՝ աբստրակտ էքսպրեսիոնիստ, 1960-ական թվականներին և հետո կանգ է առել ստեղծագործական մինիմալիզմի վրա։ Նրա ուշ աշխատանքները վերադարձ են կատարել ֆիգուրատիվ արվեստին։

Նրա ստեղծագործությունները մտել են Միացյալ Նահանգների բոլոր հիմնական հանրային հավաքածուներ, այդ թվում՝ Արվեստի ազգային պատկերասրահ, Մետրոպոլիտեն թանգարան, Ամերիկյան արվեստի Ուիթնի թանգարան, Նյու ՅորքիԺամանակակից արվեստի թանգարան, Բոստոնի Գեղարվեստի թանգարան,, Ֆիլադելֆիայի արվեստի թանգարան, Սան Ֆրանցիսկոյի ժամանակակից արվեստի թանգարան։ Նա մասնակցել է ավելի քան 18 անհատական ցուցահանդեսի՝ անցկացվող մի շարք հայտնի պատկերասրահներում և թանգարաններում՝ Դիզայնի ազգային ակադեմիա, Սմիթսոնյան ամերիկյան արվեստի թանգարան, Վուստերի արվեստի թանգարան և ուրիշներ։

Վաստակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուիլ Բարնեթը բազմաթիվ մրցանակների է արժանացել, այդ թվում՝ Artist's Lifetime Achievement Award Medal-ի առաջին մեդալի, որը շնորհվել է Դիզայնի ազգային ակադեմիայի 175-ամյակի կապակցությամբ, քոլեջի արվեստի ասոցիացիայի Lifetime Achievement Award մրցանակ, Փենսիլվանիայի գեղարվեստի ակադեմիայի Lippincott Prize մրցանակ և Childe Hassam Prize մրցանակ՝ Ամերիկյան գեղարվեստի և գրականության ակադեմիայի կողմից։

Երկար տարիներ նա եղել է արվեստի ազգային ակումբի անդամ։ Ընտրվել է նաև Դիզայնի ազգային ակադեմիայի, Century Association-ի և Ամերիկյան արվեստի գրականության ակադեմիայի անդամ։

2011 թվականին նկարիչը պարգևատրվել է արվեստի բնագավառում ԱՄՆ-ի Ազգային մեդալով՝ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի ձեռքից ստանալով պարգևը[13], 2012 թվականին Ֆրանսիան Բարնետին պարգևատրել է Արվեստի և գրականության շքանշանով[14]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]