Դևիս Ստյուարտ
Դևիս Ստյուարտ | |
---|---|
![]() | |
Ծնվել է | դեկտեմբերի 7, 1892[1][2] |
Ծննդավայր | Ֆիլադելֆիա, Փենսիլվանիա, ԱՄՆ |
Վախճանվել է | հունիսի 24, 1964[3][4][5][1][2] (71 տարեկանում) |
Մահվան վայր | Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | նկարիչ |
Ժանր | պրեցիզիոնիզմ |
Ուսուցիչ | Ռոբերտ Հենրի |
Պարգևներ | Գուգենհայմի կրթաթոշակ |
Stuart Davis (painter) Վիքիպահեստում |
Դևիս Ստյուարտ (անգլ.՝ Stuart Davis դեկտեմբերի 7, 1892[1][2], Ֆիլադելֆիա, Փենսիլվանիա, ԱՄՆ - հունիսի 24, 1964[3][4][5][1][2], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի նկարիչ, կուբիզմի և գեղանկարչության մեջ փոփ արտի ներկայացուցիչ:
Բովանդակություն
Կյանք և ստեղծագործություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Նկարչի հայրը` Էդվարդ Դ. Դևիսը, «Ֆիլադելֆիա Պրեսի» մշակույթի բաժնի պատասխանատու խմբագիրն էր և սերտ համագործակցել է վրձնի այնպիսի վարպետների հետ, ինչպիսիք են Ջոն Սլոյնը, Ջորջ Լաքսը, Ռոբերտ Հենրին և Վիլյամ Գլակենսը: Ստյուարտը 1910-1913 թվականներին գեղանկարչություն է սովորել Նյու Յորքում, Ռոբերտ Հենրիի արվեստի դպրոցում:
Հենց այդ ժամանակ երիտասարդ նկարիչը ընկնում է «hot music»-ի ուժեղ ազդեցության տակ և հաճախակի այցելում է Սան Խուան Հիլում գտնվող ջազային բարեր: Հենց այդ տպավորությունները դառնում են նրա այդ ժամանակվա ստեղծագործական կյանքի հիմնական թեման: 1913 թվականին իր մի քանի նկարներով մասնակցում է ժամանակակից արվեստի Էրմորի ցուցահանդեսին, որը տեղի է ունեցել Նյու Յորքում: Դևիս Ստյուարտը եղել է ցուցադրության ամենաերիտասարդ մասնակիցը: Հաջորդ տարիներին համագործակցել է «Հափրես Ուիքլի» ամսագրի հետ` դրա համար տիտղոսաթերթեր ստեղծելով: 1917 թվականին կայացել է նրա առաջին անհատական ցուցահանդեսը Շերիդեն Սքուեր պատկերասրահում (Նյու Յորք): 1927-1928 թվականներին ճամփորդել է դեպի Մեքսիկա և Փարիզ: 1931 թվականին դասավանդել է Արվեստի ուսանողական լիգայում (Art Students League): Հաջորդ տարի որմնանկար է արել քաղաքային Ռադիո Մյուզիք հոլում: 1940 թվականից հետո դասավանդել է Սոցիոլոգիական հետազոտությունների նոր դպրոցում: 1945 թվականին Նյու Յորքի Ժամանակակից արվեստի թանգարանում կազմակերպվել է Դևիսի աշխատանքների հետահայաց ցուցադրություն: 1956 թվականին մասնակցել է Վենետիկի բիենալեին: Մինչև կյանքի վերջը Դևիս Ստյուարտն ապրել և ստեղծագործել է Նյու Յորքում:
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Sam Hunter «Amerikanische Avantgarde», Herrsching 1988.