Նիկողոս Զորայան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search


Նիկողոս Զորայան
հայ․՝ Նիկողոս Զորայան
Ծնվել է1821
ԾննդավայրՍտամբուլ, Օսմանյան կայսրություն
Մահացել է1859
Ազգությունհայ
Մասնագիտությունտնտեսագետ

Նիկողոս Զորայան (1821 - 1859), հայ տնտեսագետ, կրթական գործիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Կ. Պոլսում։ Նախնական կրթությունն ստացել է ծննդավայրի Մայր վարժարանում, ապա ուսումը շարունակել է ժամանակի հայտնի դեմքերից Ֆիզիկա Պողոսի մոտ։ 1838 թվականին նշանակվել է Պոլսի մաքսատան թարգման, մի քանի տարի աշխատելուց հետո մեկնել է Փարիզ, այնտեղից՝ Վենետիկ, ապա՝ ծննդավայրը, 1947 թվականին՝ նորից Փարիզ, որպես Տատյան Հովհաննես ամիրայի թարգման։ Վերադառնալով Պոլիս, ծավալել է մշակութային լայն գործունեություն։ Գրական-հրապարակախոսական ասպարեզ է մտել 1847 թվականի վերջերին, «Բազմավեպ» պարբերականում տպագրելով տնտեսագիտական մի հոդված։ Այնուհետև աշխատակցել է «Հայաստան» թերթին։ Այս պարբերականի էջերում լույս է ընծայել մի շարք աշխատություններ, գերազանցապես տնտեսագիտության, քաղաքատնտեսության հարցերի նվիրված։ Նրա այս կարգի երկերից են «Նկարագիր ազգային դաստիարակության» և «Քաղաքական տնտեսության վրա տեղեկություններ» աշխատությունները, որոնք նախ՝ լույս են տեսել 1848-ին «Հայաստան» պարբերականում, ապա հաջորդ տարի՝ առանձին գրքով։

Հայ իրականության մեջ առաջին անգամ նա է քննության առարկա դարձրել տնտեսագիտության հետ կապված հարցերը, օգտագործելով արևմտաեվրոպական քաղաքատնտեսների երկերը։ Նույն այդ թվականներին հրատարակել է «Վարժություն ընթերցանության» գիրքը՝ համաձայն ժամանակի մանկավարժական նոր մեթոդների։ 1852 թվականին Կ. Պոլսում լույս է տեսել նրա «Ընթերցանությունը» աշխարհաբար լեզվով։ Բացի «Հայաստան» և «Մասիս» պարբերականներից, աշխատակցել է «Բազմավեպ», «Մասյաց աղավնի» և այլ հանդեսների ու թերթերի։ Կյանքի վերջին տարիներին աշխատել է պետական մաքսատանը[1]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Գառնիկ Ստեփանյան (1973)։ Կենսագրական բառարան, հատոր Ա։ Երևան: «Սովետական գրող»։ էջ էջ 333