Նիկոլա Բուվյե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox auteur.png
Նիկոլա Բուվյե
Nicolas Bouvier
Nicolas Bouvier (1987) by Erling Mandelmann.jpg
Ծնվել է մարտի 6, 1929({{padleft:1929|4|0}}-{{padleft:3|2|0}}-{{padleft:6|2|0}})[1]
Ծննդավայր Լանսի
Վախճանվել է փետրվարի 17, 1998({{padleft:1998|4|0}}-{{padleft:2|2|0}}-{{padleft:17|2|0}})[1] (68 տարեկանում)
Վախճանի վայր Ժնև
Մասնագիտություն գրող և լուսանկարիչ
Լեզու ֆրանսերեն[1]
Քաղաքացիություն Flag of Switzerland.svg Շվեյցարիա
Պարգևներ Ռամբերի մրցանակ և Louis Guilloux Prize
Nicolas Bouvier Վիքիպահեստում

Նիկոլա Բուվյե (ֆր.՝ Nicolas Bouvier, մարտի 6, 1929[1], Լանսի - փետրվարի 17, 1998[1], Ժնև), շվեյցարացի ճանապարհորդ, արձակագիր, լուսանկարիչ։

Նիկոլա Բուվիեն ծնվել է 1921 թվականին: Այդ ժամանակ նրա հայրը հանրային գրադարանի տնօրենն էր և Ժնևի համալսարանի աշխատակից: Սովորել է Ժնևի համալսարանի գրականության և իրավունքի բաժնում, մեծ հետաքրքրություն ցուցաբերելով սանսկրիտի և միջնադարյան պատմության հանդեպ։

17 տարեկան հասակում ուղևորվում է Ճապոնիա: Այնուհետև չորս տարիների ընթացքում նկարիչ Տիերի Վերնեի հետ նա հասցնում է լինել Հարավսլավիայում, Թուրքիայում, Իրանում և Պակիստանում: Այդ շրջագայությունն իր արձագանքն է գտել 1963 թվականին լույս տեսած «Աշխարհի նիստուկացը» ստեղծագործության մեջ, որը մի իսկական գիրք-կուռք դարձավ գրող-ճանապարհորդների նոր սերունդների համար:

Ճապոնիայով հրապուրված՝ նա երկու գիրք է հրատարակում այդ երկրի մասին. «Ճապոնիա» (1967) և ութ տարի անց՝ «Ճապոնական խրոնիկա» (1975):

1970 թվականին, թողնելով Շվեյցարացի գրողների միությունը, որը նա համարում էր չափազանց ընդդիմադիր, այլ երիտասարդ հեղինակների հետ նա ստեղծում է «Օլտենյան միությունը», որի ավետաբերները հետագայում եղան Մաքս Ֆրիշը և Ֆրիդրիխ Դյուրնմաթը:

«Ձուկ-կարիճը» մի մոլեռանդ ստեղծագործություն է, որը ծնվել է դեպի Ցեյլոն նրա կատարած ճամփորդության տպավորություններից և հրատարակվել 1981 թվականին: 1982 թվականին «Դուրսը և ներսը» ժողովածուում հրատարակված նրա պոեմները համալրվեցին Զոե Հրատարակության մեջ:

Հրատարակել է «Արանի և այլ տեղամասերի ծանոթագիրը» (1990), «Ուղիներ և փախուստներ» (1992), «Բուն և կետը» (1993) և վերջապես 1995 թվականինին ստանում է Ռամյուի մրցանակ իր ամբողջ ստեղծագործական գործունեության համար:

Շվեյցարիայում կապված էր նկարիչների, գրողների և թատերական հանրության հետ:

1990-ականներին Ամերիկյան համալսարանները նրան հրավիրում են Նյու Յորքում, Կալիֆորնիայում և այլուր ճանապարհորդ-գրողների մասին դասախոսություններ կարդալու:

1998-ին վախճանվել է քաղցկեղից[2]:

1982 թվականին արժանացել է Քննադատների մրցանակին, 1986 թվականին՝ Գրականության մրցանակին[3]։

Նիկոլա Բուվիեն հայերեն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Աշխարհի նիստուկացը (հատված): Մեծության կարիքը (XX դարի Շվեյցարիայի ռոմանական արձակ), Ե., «Գարուն», 2002, էջ 68-84: Թարգմ.՝ Իրինա Հովսեփյան:

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 data.bnf.fr Ստուգված է հոկտեմբերի 10-ին 2015:
  2. Մեծության կարիքը (XX դարի Շվեյցարիայի ռոմանական արձակ), Ե., «Գարուն», 2002, էջ 66-67:
  3. Նիկոլա Բուվյե, Առանի օրագիրը (ճանապարհորդական երկեր), Երևան, ակտուալ արվեստ, 2009, էջ 137