Նիկոլայ Գրիցենկո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նիկոլայ Գրիցենկո
Ծնվել էհուլիսի 11 (24), 1912
ԾննդավայրՅասինովատայա, Ուկրաինա
Մահացել էդեկտեմբերի 8, 1979(1979-12-08)[1] (67 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, ԽՍՀՄ
ԳերեզմանՆովոդեվիչյան գերեզմանոց
ԿրթությունԲորիս Շչուկինի անվան թատերական ինստիտուտ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Մասնագիտությունդերասան, կինոդերասան և թատրոնի դերասան
Ամուսին(ներ)Իրինա Բունինա
Երեխա(ներ)Դենիս Կմիտ
Պարգևներ և մրցանակներ
Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալ «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմի ժամանակ անձնվեր աշխատանքի համար» մեդալ Մոսկվայի 800-րդ ամյակին նվիրված մեդալ
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ ՌԽՖՍՀ վաստակավոր արտիստ Ստալինյան մրցանակ և Կ․ Ստանիսլավսկու անվան ՌԽՖՍՀ պետական մրցանակ

Նիկոլայ Օլիմպիևիչ Գրիցենկո (ռուս.՝ Никола́й Оли́мпиевич Грице́нко, հուլիսի 11 (24), 1912, Յասինովատայա, Ուկրաինա - դեկտեմբերի 8, 1979(1979-12-08)[1], Մոսկվա, ԽՍՀՄ), խորհրդային և ռուսական թատրոնի ու կինոյի դերասան։ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1964)[2]։ Ստալինյան 1-ին աստիճանի մրցանակի դափնեկիր (1952), Կ. Ստանիսլավսկու անվան ՌԽՖՍՀ պետական մրցանակի դափնեկիր (1970)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նիկոլայ Գրիցենկոն ծնվել է 1912 թվականի հուլիսի 24-ին Ռուսական կայսրության Եկատերինոսլավ նահանգի Բախմուտսկի գավառի Յասինովատայա կայարանում։

1926 թվականին ավարտել է Յասինովատայայի տարրական դպրոցի յոթ դասարանը, 1927-1931 թվականներին սովորել է Դնեպրոպետրովսկի երկաթուղային տրանսպորտի պոլիտեխնիկում (այժմ՝ Դնեպրի երկաթուղային տրանսպորտի ազգային համալսարան)։ 1931-1932 թվականներին Մուշկետովո երկաթուղային կայարանում աշխատել է որպես ԽՍՀՄ հաղորդակցության ուղիների ժողովրդական կոմիսարիատի 2-րդ ուղեմասի շինությունների տեխնիկ։ 1932-1934 թվականներին սովորել է երաժշտա-դրամատիկական բանվորական ֆակուլտետում և միաժամանակ որպես կոնստրուկտոր աշխատել «Ստալ» մետաղագործական գործարանի (այժմ՝ Մակեևկայի մետաղագործական կոմբինատ) տեխնիկական բաժնում։

1934-1935 թվականներին սովորել է Ն. Լիսենկոյի անվան երաժշտա-դրամատիկական ինստիտուտին կից գործող Կիևի դրամատիկական տեխնիկումում, 1935-1936 թվականներին՝ Մոսկվայի գեղարվեստական ակադեմիական երկրորդ թատրոնում, 1936-1937 թվականներին՝ Կարմիր բանակի կենտրոնական թատրոնի թատերական դպրոցում, իսկ 1937-1940 թվականներին՝ Ե. Վախթանգովի անվան թատրոնին կից գործող Բ. Շչուկինի անվան թատերական ուսումնարանում։

1937-1941 և 1942-1979 թվականներին աշխատել է Ե. Վախթանգովի անվան թատրոնում, որտեղ դարձել է բեմի առաջատար վարպետներից մեկը։

1941-1942 թվականներին ծառայել է Բանվորա-գյուղացիական Կարմիր բանակում, հրամանատարական դասընթացների հաճախել Արխանգելսկում, իսկ վիրավորվելուց հետո՝ զորացրվել։

Կյանքի վերջում տառապել է ծերունական թուլամտությունից։ Կնոջ խնդրանքով հոսպիտալացվել է հոգեբուժական կլինիկայում։ Նույն կլինիկայի հիվանդների հետ ունեցած վիճաբանության ժամանակ ծեծի է ենթարկվել, որից հետո մահացել է 1979 թվականի դեկտեմբերի 8-ին[3]։ Թաղված է Նովոդևիչյան գերեզմանատանը (հողակտոր №2)։

Ընտանիք և անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Նիկոլայ Գրիցենկոյի քույրը՝ Լիլիա Գրիցենկոն (1917-1989), դերասանուհի էր, օպերային երգչուհի, ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ (1957)։

Կինը՝ դերասանուհի Իրինա Բունինան էր։

Երկրորդ կինը՝ Մոսկոնցերտի դերասանուհի Իննա Մալինովսկայան էր։ Ունեցել են դուստր՝ Եկատերինան։

Ունեցել է նաև արտամուսնական որդի` Դենիս Կմիտը (1959-2019), դերասան, լուսանկարիչ, ֆոտոնկարիչ, ֆոտոլրագրող, ՌԴ արվեստի վաստակավոր գործիչ (մայրը՝ Գալինա Կմիտ (1921-2019)։ Խորթ հայրը եղել է դերասան, ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ Լեոնիդ (Ալեքսեյ) Կմիտը։ Նիկոլայ Գուցենկոն որդու հետ երբեք չի հանդիպել[4]։

Մրցանակներ և պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերերը թատրոնում[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Հեղինակ Ռեժիսոր Ներկայացում Դեր
1941 Միգել դե Սերվանտես Իոսիֆ Ռապոպորտ Դոն Քիշոտ Տենորիա Էռնանդես
1941 Միխայիլ Լերմոնտով Անդրեյ Տուտիշկին Դիմակահանդես առաջին խաղացող
1942 Ալեքսանդր Կոռնեյչուկ Ռուբեն Սիմոնով Ռազմաճակատ Օստապենկո
1944 Ֆլորիմոն Էրվե Ռուբեն Սիմոնով Մադմուազել Նիտուշ Ֆերդինանդ դը Շամպլատրո
1947 Ալեքսանդր Կոռնեյչուկ Ալեքսանդրա Ռեմիզովա Եկեք Զվոնկովո Ստեփան
1948 Ալեքսանդր Կոռնեյչուկ Իոսիֆ Ռապոպորտ Մակար Դուբրավա Գավրիլա
1950 Կոնստանտին Ֆեդին Բորիս Զախավա Առաջին բերկրանքը Ցվետուխին
1950 Կոնդրատ Կրապիվա Երգում են արտույտները կոլխոզի նախագահ
1951 Կ. Ֆեդինի «Արտասովոր ամառ»

վեպի հիման վրա

Կիրիլ Իզվեկով Ցվետուխին
1952 Խե Ցզինչժի
Դին Նի
Սերգեյ Գերասիմով (Սամսոն Սամսոնովի և

Տատյանա Լիոզնովայի հետ համատեղ)

Ալեհեր աղջիկ կալվածատեր
1953 Սերգեյ Միխալկով Խեցգետիններ Լենսկի
1953 Ալեքսանդր Կրոն Կուսակցության թեկնածուն Նիկոլայ Լեոնտև
1954 Նիկոլայ Պոգոդին Հրացանավոր մարդը Իվան Շադրին
1955 Դմիտրի Մամին-Սիբիրյակ Ալեքսանդրա Ռեմիզովա Ոսկե անդնդում Տիխոն Մոլոկով
1955 Ալեքսանդր Ռժեշևսկի
Միխայիլ Կաց
Ալեքսեյ Դիկի Օլեկո Դունդիչ Օլեկո Դունդիչ
1956 Ալֆրեդ Ժերի Նիկոլայ Գրիցենկո Վեցերորդ հարկ Ժոնվալ
1957 Իլյա Սելվինսկի Մեծ Կիրիլ Մանթաշով
1957 Ալեքսեյ Արբուզով Եվգենի Սիմոնով Քաղաքն արշալույսին Լև Ագրանովսկի
1958 Ֆեոդոր Դոստոևսկի Ալեքսանդրա Ռեմիզովա Ապուշը Լև Միշկին
1959 Անատոլի Սոֆրոնով Խոհարարուհին կազանցի
1960 Անտոն Չեխով Պլատոնով Պլատոնով
1960 Անատոլի Սոֆրոնով Ռուբեն Սիմոնով Խոհարարուհին ամուսնացած է կազանցի
1961 Ալեքսանդր Պուշկին Քարե հյուրը Դոն Ժուան
1962 Լև Տոլստոյ Ռուբեն Սիմոնով Կենդանի դիակ Ֆեոդոր Պրոտասով
1963 Կառլո Գոցցի Եվգենի Վախթանգով Արքայադուստր Տուրանդոտ Տարտալիա
1965 Լեոնիդ Զորին Ռուբեն Սիմոնով Դիոն պոետ Սերվիլի
1965 Միխայիլ Ստելմախ Ճշմարտություն և անարդարություն Մարկ Բեսսմերտնի
1966 Իսահակ Բաբել Ռուբեն Սիմոնով Հեծյալ բանակ Ստեպան Վիտյագայչենկո
1967 Լիդիա Սեյֆուլինա
Վալերիան Պրավդուխին
Վիրինեա Մագարա
1968 Ալեքսանդր Օստրովսկի Ալեքսանդրա Ռեմիզովա Յուրաքանչյուր իմաստունի բավական է պարզություն Նիլ Մամաև
1970 Անդրեյ Վեյցլեր
Ալեքսանդր Միշարին
Օրնիբուն սպա Ռոշչին
1972 Վադիմ Կորոստիլյով Կոմանդորի քայլերը Կարամզին
1973 Ռուստամ Իբրահիմբեկով Կինը կանաչ դռան հետևում Դաշդամիրով
1973 Ալեքսանդր Կոռնեյչուկ Սրտի հիշողությունը Կիրիլ Սերգեևիչ
1975 Անդրեյ Վեյցլեր

Ալեքսանդր Միշարին

Օրնիբուն Սիվոլոբով

Հեռուստաներկայացումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Ներկայացում Դեր
1962 Հարցազրույց գարնան հետ Պավել Կազանեց
1971 Հազարավոր հոգիներ իշխան Իվան Ռամենսկի
1976 Մարտին Իդեն Հիդինգբոթոմ, Գերտրուդայի ամուսին
1976 Դե՜հ, հանդիսատես հիվանդ ուղևոր

Ռադիոներկայացումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Տրեստ» գործողություն՝ Լև Նիկուլինի «Մեռյալ ծփանք» վեպի հիման վրա
  • «Հեծյալ բանակ»՝ Իսահակ Բաբելի ստեղծագործությունների հիման վրա, 1968 թվականի ձայնագրություն

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Ֆիլմ Դեր
1942 Մաշենկա Կոլյա
1946 Հին վոդևիլ Անտոն Ֆադեև
1950 Ոսկե աստղի ասպետ կոլտնտեսության նախագահ Ալեքսեյ Արտոմաշով
1951 Մնաս բարով, Ամերիկա ԱՄՆ դեսպանատան տեղեկատվության բաժնի պետ Արմանդ Հաուորդ
1953 Թշնամական մրրիկներ Շրյոդեր
1953 Մարինայի ճակատագիրը կոլտնտեսության ագրոնոմ Տերենտի Վլասենկո, Մարինայի ամուսին
1954 Մեծ ընտանիք ակումբի վարիչ Վենիամին Սեմյոնովիչ
1954 Կենվորը Խալյավկին
1954 Շվեդական լուցկի Պսեկով
1955 Ճանապարհ պետանվտանգության կապիտան Իվան Ալեքսեևիչ
1959 Տառապանքների ուղիներով Վադիմ Ռոշչին
1959 Ֆորտունա գնդապետ Պերկինս
1961 Անհայտության արգելապատնեշ գլխավոր կոնստրուկտորի տեղակալ Վադիմ Լագին
1961 Ազատ քամի Գեորգ Ստան
1963 Երկուշաբթի՝ ծանր օր Ստրյապկով
1963 Առնետ սկուտեղի վրա տեր
1964 Ռուսական անտառ Գրացիանսկի
1964 Մայրը և խորթ մայրը Ֆեոդոր Ժուրբենկո
1965 Առանց անձնագրի մարդը օտարերկրյա հետախուզության գործակալ Պյոտր Իզմայլով
1966 Երկու տարի անդնդի վրա գնդապետ Միլլեր
1967 Աննա Կարենինա Ալեքսեյ Կարենին
1967 Մասրենի կալվածատեր Նիկոլայ Իվանովիչ
1967 Այստեղ հանգիստ վայրեր են գնդապետ Սավելի Ֆիսյուկ
1968 Ապրում էր մի մարդ անտառապահ
1968 Ժուրավուշկա Վասիլի Մարկելով
1969 Ձերդ գերազանցության օգնականը Վիկենտի Սպերանսկի
1969 Հանգուցալուծում Ալեքսանդր Տերեխով
1969 Ընտանեկան երջանկություն Դմիտրի Վակսին
1969 Ես Ֆրանցիսկ Սկորինան եմ բարոն Ռեյխենբերգ
1970 Աննայի երջանկությունը Լիչկով
1971 Весёлые Жабокричи ավագ Վասիլ Միրոնովիչ
1973 Դոկեր Իվան Ստեպանովիչ
1973 Սաննիկովի հողը Տրիֆոն Պերֆիլև
1973 Գարնան տասնյոթ ակնթարթ գնացքի գերմանացի գեներալ
1973 Տաղանդներ և երկրպագուներ իշխան Իրակլի Դուլեբով
1973 Քաղաքացիական հագուստով մարդը բարոն Էրիխ ֆոն Օստենֆելզեն
1973 Սև արքայազն Անանի Միտնիկով
1974 Նրա որդիների ժամանակն է Անտոն Գուլյաև
1975 Իմ սիրտը լեռներում է Ջասփեր ՄակԳրեգոր
1976 Երկու կապիտան Նիկոլայ Տատարինով
1976 Ֆերդինանդ Լյուսի կյանքն ու մահը Ֆրիդրիխ Դորնբրոկ
1976 Հանցագործություն Պյոտր Եգորովիչ, Նադյայի հայր
1976 Ստաժյորը Ալեքսանդր Տրոֆիմով
1977 Թշնամիները Պեչենեգով
1978 Խռովարար բարիկադ դատախազ
1978 Հայր Սերգիոս գեներալ Կորոտկով
1978 011 աքսորականը Վառլամցև

Հնչյունավորում[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Մուլտֆիլմ Կերպար
1951 Սուրբ ծննդյան նախորդ գիշերը Վակուլա

Արխիվային կադրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2000 - Նիկոլայ Գրիցենկո (ОРТ հեռուստաընկերության «Որպեսզի հիշեն» հեռուստահաղորդումների շարքից), փաստագրական
  • 2005 - Նիկոլայ Գրիցենկո (ДТВ հեռուստաընկերության «Ինչպես են հեռացել կուռքերը» հեռուստահաղորդումների շարքից), փաստագրական
  • 2017 - Նիկոյալ և Լիլիա Գրիցենկո։ Մերժված աստղերը (ТВ Центр)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. Большая Советская Энциклопедия. Гл. ред. А. М. Прохоров, 3-е изд. Т. 7. Гоголь — Дебит. 1972. 608 стр., илл.: 44 л. илл. и карт. 1 карта-вкл.
  3. «Николай Гриценко (Как они умерли)». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հունվարի 20-ին. Վերցված է 2009 թ․ ապրիլի 11-ին.
  4. «Леонид Кмит». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2009 թ․ ապրիլի 11-ին.
  5. «Гриценко Николай Олимпиевич — Киносозвездие — авторский проект Сергея Николаева». Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 20-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 24-ին.
  6. Театральная Энциклопедия. драма опера балет оперетта цирк эстрада драматург режиссёр

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]