Մաշենկա (ֆիլմ, 1942)
Մաշենկա ռուս.՝ Машенька | |
---|---|
Երկիր | ![]() |
Ժանր | մելոդրամա |
Թվական | 1942 |
Լեզու | ռուսերեն |
Ռեժիսոր | Յուլի Ռայզման |
Սցենարի հեղինակ | Եվգենի Գաբրիլովիչ և Սերգեյ Երմոլինսկի |
Դերակատարներ | Վալենտինա Կարավաևա, Միխայիլ Կուզնեցով, Վերա Ալտայսկայա և Գեորգի Սվետլանի |
Օպերատոր | Եվգենի Անդրիկանիս |
Երաժշտություն | Բորիս Վոլսկի |
Կինոընկերություն | Մոսֆիլմ |
Տևողություն | 77 րոպե |
«Մաշենկա» (ռուս.՝ «Машенька»), 1942 թվականի խորհրդային գեղարվեստական ֆիլմ[1], որը նկարահանվել էն ռեժիսոր Յուլի Ռայզմանը, նրա երկրորդ համատեղ աշխատանքն է սցենարիստ Եվգենի Գաբրիլովիչի և Սերգեյ Երմոլինսկու հետ[2]։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Հեռագրիչ Մաշենկա Ստեպանովան (Վալենտինա Կարավաևա) սանիտարական խմբակի անդամ է։ Ուսումնական տագնապի ժամանակ նա ծանոթանում է տաքսու վարորդ Ալեքսեյ Սոլովյովի (Միխայիլ Կուզնեցով) հետ։ Ալեքսեյի՝ մեկ այլ աղջկանով հետաքրքրվելու պատճառով Մաշան բաժանվում է նրանից։ Նրանք կրկին հանդիպում են ֆիննական պատերազմի ժամանակ՝ մի քանի րոպեով։ Ալեքսեյը տանկիստ է, որին վիրավորվելուց հետո արձակուրդ են ուղարկում 14 օրով, իսկ Մաշան սանիտար է, որը նոր է վերադարձել առաջնագծից։ Այս կարճ ու անսպասելի հանդիպումը Ալեքսեյին հիշեցնում է է անցյալի մասին, որտեղ երջանկությունն այնքան ոմոտ էր թվում, իսկ հիմա պատերազմ է, և հայտնի չէ, թե ինչ է սպասվում իրեն ու Մաշային։ Ալյոշան որոշում է դադարեցնել արձակուրդը և վերադառնալ ճակատ, բայց մինչ այդ խոսել Մաշայի հետ, սակայն Մաշենկայի հետ զրույցը տեղի չի ունենում, և Ալեքսեյը որոշում է մեկնելուց առաջ նամակ գրել նրան․
Մաշենկային.
Սիրելի՛ Մաշա, շատ ամիսներ ես ուզում էի հանդիպել քեզ, և երբ վերջապես հանդիպեցի, ոչինչ չասացի։ Մաշա, այն երեկո, երբ մենք բաժանվեցինք, ես որոշեցի թողնել ամեն ինչ․ հեռանալ, մոռանալ քեզ, բայց ես չեմ մոռացել քեզ։ Ես շատ բան եմ մտածել այս ընթացքում, ես հասկացա, որ քեզ նման աղջկա հետ հանդիպելը մեծ երջանկություն է կյանքում, և այդ երջանկությունը պետք է կարողանալ պահպանել։ Ես ճպահպանեցի։ Մաշա, մենք այլևս երեխաներ չենք, մենք գիտենք, որ շուտով կգա մի ժամանակ, երբ կորոշվի աշխարհի ճակատագիրը, և այդ ճակատագիրը կորոշենք մենք՝ դու, ես, մեր նմանները...
Բնօրինակ տեքստ (ռուս.)Дорогая Маша, много месяцев я хотел тебя встретить, а когда наконец встретил, так ничего и не сказал. Маша, в тот вечер, когда мы расстались, я как мальчишка решил бросить все: уехать, забыть тебя; но я не забыл тебя. Я многое передумал за это время, я понял, что встреча с такой девушкой, как ты, — огромное счастье в жизни, и это счастье надо уметь сберечь. Я не сберёг. Маша, мы уже не дети, мы знаем, что скоро наступит время, когда будет решаться судьба всего мира, и эту судьбу будем решать мы: ты, я, другие такие же, как мы...
— Քո Ալեքսեյ Սոլովյով
Դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Վալենտինա Կարավաևա – Մաշա Ստեպանովա
- Միխայիլ Կուզնեցով – Ալյոշա Սոլովյով, տաքսու վարորդ
- Դ. Պանկրատովա – Կլավա
- Վերա Ալտայսկայա – Վերա
- Գեորգի Սվետլանի – հորեղբայր Վասյա
- Նիկոլայ Գրիցենկո – Կոլյա (լուսագրերում նշված չէ)
- Ալեքսեյ Կոնսովսկի – Մուրյագա, տաքսու երիտասարդ վարորդ (լուսագրերում նշված չէ)
- Վիկտոր Լազարև – էպիզոդ (լուսագրերում նշված չէ)
- Եվգենի Սամոյլով – էպիզոդ (լուսագրերում նշված չէ)
- Նիկոլայ Խրաշչիկով – վարորդ (լուսագրերում նշված չէ)
- Վլադիսլավ Ստրժելչիկ – ֆինն սպա (լուսագրերում նշված չէ)
Նկարահանող խումբ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սցենարի հեղինակներ՝ Եվգենի Գաբրիլովիչ, Սերգեյ Երմոլինսկի
- Ռեժիսոր՝ Յուլի Ռայզման
- Օպերատոր՝ Եվգենի Անդրիկանիս
- Երկրորդ օպերատոր՝ Գալինա Պիշկովա
- Համակցված նկարահանումների օպերատոր՝ Բորիս Արեցկի
- Նկարիչներ՝ Իոսիֆ Շպինել, Միխայիլ Տիունով
- Կոմպոզիտոր՝ Բորիս Վոլսկի
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1943 - Ստալինյան երկրորդ աստիճանի մրցանակ (Յու. Ռայզման, Ե. Գաբրիլովիչ, Վ. Կարավաևա)[3]
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Archived copy». www.fandango.com. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հունիսի 3-ին. Վերցված է 2022 թ․ հունվարի 15-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link) - ↑ Սերգեյ Երմոլինսկին նշված չէ լուսագրերում և չի ստացել Ստալինյան մրցանակ, քանի որ գտնվել է հետաքննության տակ հակահեղափոխական քարոզչության մեջ մեղադրանքով, ավելի ուշ բոլոր մեղադրանքները հանվել են, սակայն Երմոլինսկին երկու տարի անցկացրել է բանտում։ – Ермолинский С. Из записок ранних лет — Москва: «Искусство», 1990. — С. 199.
- ↑ «Машенька. Х/ф». Россия-1. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունվարի 5-ին. Վերցված է 2022 թ․ մարտի 24-ին.
|