Ֆորտունա (ֆիլմ, 1959)
Ֆորտունա ալբ․՝ Furtuna | |
---|---|
Երկիր | ԽՍՀՄ Ալբանիայի Ժողովրդական Սոցիալիստական Հանրապետություն |
Ժանր | դրամա և ռազմական ֆիլմ |
Թվական | 1959 |
Լեզու | ալբաներեն |
Ռեժիսոր | Յուրի Օզերով և Kristaq Dhamo? |
Սցենարի հեղինակ | Fatmir Gjata?, Llazar Siliqi?, Arkadi Perventsev?, Յուրի Օզերով և Kristaq Dhamo? |
Դերակատարներ | Naim Frashëri?, Mario Ashiku?, Արիադնա Շենգելայա, Pjetër Gjoka?, Lazër Filipi?, Vangjel Heba?, Filika Dimo?, Նիկոլայ Գրիցենկո, Անատոլի Բորիսովիչ Կուզնեցով, Ilia Shyti?, Loro Kovaçi?, Sulejman Pitarka?, Mihal Popi?, Seit Boshnjaku?, Dhimitër Pecani? և Kadri Roshi? |
Երաժշտություն | Գավրիիլ Պոպով և Çesk Zadeja? |
Կինոընկերություն | Մոսֆիլմ |
«Ֆուրտունա» (ալբ․՝ Furtuna, այլ անուն՝ «Փոթորիկ»), խորհրդա-ալբանական համատեղ արտադրության գեղարվեստական ֆիլմ, որը նկարահանել են ռեժիսորներ Յուրի Օզերովը և Քրիստաչ Դամոն 1959 թվականին[1]։ Նկարահանվել է Ֆատմիր Գյատի համանուն ստեղծագործության հիման վրա։
Խորհրդային Միության և Ալբանիայի Ժողովրդական Սոցիալիստական Հանրապետության համատեղ արտադրության առաջին գեղարվեստական լիամետրաժ ֆիլմերից մեկն է, Ալբանիայում հետպատերազմյան շրջանում նկարահանված չորրորդ ֆիլմը։ Նաև վերջին ֆիլմն է, որը նկարահանվել է ԽՍՀՄ կինեմատոգրաֆիստների հետ համագործակցությամբ։
Ֆիլմի պրեմիերան կայացել է Մոսկվայում՝ 1959 թվականի նոյեմբերի 26-ին, Տիրանայում՝ 1959 թվականի նոյեմբերի 28-ին։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլմը պատմում է Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին ֆաշիստական զավթիչների դեմ ալբանացի ժողովրդի պայքարի մասին[2]։
Գործողությունները տեղի են ունենում Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ։ Վիրավոր պարտիզաններ Զանան (Արիադնա Շենգելայա) և Արբենը (Նաիմ Ֆրաշերի) ընկնում են ոստիկանության ձեռքը։ Այս բարդ պայմաններում երիտասարդների միջև զգացմունքներ են ծնվում։ Վիրավորներին օգնություն են ցուցաբերում երիտասարդ պարտիզանները։ Նրանց դիմակայում է փաստաբան Էշեֆը, որը սերտորեն աշխատում է օկուպանտների հետ։ Արբենը կարողանում է փախչել։ Նա դառնում է գյուղացիական ելույթի կազմակերպիչ և պարտիզանները նրանց հետ միասին հաղթանակ են տանում։ Բայց իտալական ֆաշիստներին փոխարինելու են գալիս գերմանացիները։ Զանգվածային ձերբակալություններ են սկսվում։ Պարտիզանական ջոկատը ստիպված է հեռանալ լեռները։ Զոհվում են Արբենի ընկերները։ Բայց մեծանում է ժողովրդական բանակը, Ալբանիայի վրա բարձրանում է ժողովրդական զայրույթի փոթորիկը։
Ֆիլմը նկարահանվել է Դուրրաս նավահանգստի շրջակայքում և Ռումինիայում։ Ստատիստների դերում հանդես են եկել Ալբանական ազգային բանակի մարտիկները և ԽՍՀՄ Սևծովյան նավատորմի նավաստիները։
Դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Նաիմ Ֆրաշերի – Արբեն,
- Արիադնա Շենգելայա – Զանա
- Նիկոլայ Գրիցենկո – գնդապետ Պերկինս
- Անատոլի Կուզնեցով – մայոր Անդրեև
- Պետար Գյոկա – մայոր Անդրեև
- Լազար Ֆիլիպի – Ռապո
- Վանգել Հեբա – Դեմիր
- Ֆիլիկա Դիմո – Շպրեսա
- Իլիա Շյուտի – Աբազ
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Ֆորտունա» ֆիլմը kino-teatr.ru կայքում
- ↑ «Ֆորտունա» ֆիլմը kinopoisk.ru կայքում
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Ֆորտունա»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
|