Բորիս Զախավա
| Բորիս Զախավա | |
|---|---|
| Ի ծնե անուն՝ | Борис Захава |
| Ծննդյան թիվ՝ | մայիսի 12 (24), 1896 |
| Ծննդավայր՝ | Պավլոգրադ, Եկատերինոսլավի նահանգ, Ռուսական կայսրություն[1] |
| Վախճանի թիվ՝ | նոյեմբերի 12, 1976 (80 տարեկան) |
| Վախճանի վայր՝ | Մոսկվա, ԽՍՀՄ |
| Քաղաքացիություն՝ | |
| Մասնագիտություն՝ | դերասան, թատերական ռեժիսոր, թատերական ուսուցիչ, կինոռեժիսոր, ռեժիսոր, արվեստի տեսաբան և մանկավարժ |
| Պարգևներ՝ | |
| IMDb։ | ID 0952294 |
Բորիս Եվգենևիչ Զախավա (ռուս.՝ Бори́с Евге́ньевич Заха́ва, մայիսի 12 (24), 1896, Պավլոգրադ, Եկատերինոսլավի նահանգ, Ռուսական կայսրություն[1] - նոյեմբերի 12, 1976, Մոսկվա, ԽՍՀՄ), ռուս խորհրդային ռեժիսոր, դերասան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1967), արվեստագիտության դոկտոր (1964)։ ԽՄԿԿ անդամ 1943 թվականից։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1913 թվականին ընդունվել է Ե․ Վախթանգովի Ուսանողական ստուդիան։ Խաղացել է Դոկտորի (Մետերլինկի «Սուրբ Անտոնիոսի հրաշքը»), Թեմուր խանի (Գոցցիի «Արքայադուստր Տուրանդոտ»), Դուդուկինի (Ա․ Օստրովսկու «Անմեղ մեղավորներ») դերերը։ Ռեժիսորական գործունեությունն սկսել է 1923 թվականին։ Վախթանգովի հետևորդ Զախավայի բեմադրություններից են՝ Լեոնովի «Փորսուղներ» (1927), Գորկու «Եգոր Բուլըչովը և ուրիշները» (1932, 1951, ԽՍՀՄ պետ․ մրցանակ, 1952), Պոգոդինի «Արիստոկրատներ»-ը (1935), Գոգոլի «Ռևիզոր»-ը (1939), «Երիտասարդ գվարդիա»-ն (ըստ Ֆադեևի, 1947), Շեքսպիրի «Համլետ»-ը (1958)։ Երևանի Գ․ Սունդուկյանի անվան թատրոնում բեմադրել է Գորկու «Եգոր Բուլըչովը ն ուրիշները» (1933, 1952) և Ալեքսանդր Օստրովսկու «Ճշմարտությունը լավ է, բախտն ավելի լավ» (1972) պիեսները։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 Захава Борис Евгеньевич // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
| ||||||||||||
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 651)։ |
- Մայիսի 24 ծնունդներ
- 1896 ծնունդներ
- Ռուսական կայսրությունում ծնվածներ
- Նոյեմբերի 12 մահեր
- 1976 մահեր
- Մոսկվա քաղաքում մահացածներ
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանի ասպետներ
- Ժողովուրդների բարեկամության շքանշանի դափնեկիրներ
- Պատվո շքանշանի ասպետներ (ԽՍՀՄ)
- «Հայրենական մեծ պատերազմի ժամանակ կատարած անձնվեր աշխատանքի համար» մեդալակիրներ
- ԽՍՀՄ ժողովրդական արտիստներ
- ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստներ
- Ստալինյան մրցանակի դափնեկիրներ
- Անձինք այբբենական կարգով
- Կինոգործիչներ այբբենական կարգով
- Ռուս թատերական ռեժիսորներ
- Ռուս դերասաններ
- 20-րդ դարի դերասաններ
- Արվեստագիտության դոկտորներ
- ԽՄԿԿ անդամներ
- Նովոդևիչյան գերեզմանատանը թաղվածներ
- Բորիս Շչուկինի անվան թատերական ինստիտուտի շրջանավարտներ