Jump to content

Ներոնի մահը (նկար)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ներոնի մահը
Смерть Нерона
տեսակգեղանկար
նկարիչՎասիլի Սմիրնով
տարի1888 թվական
բարձրություն177,5
լայնություն400
նյութկտավ և յուղաներկ
գտնվում էՌուսական թանգարան
հավաքածուՌուսական թանգարան
կայք
Ծանոթագրություններ
 Death of Nero by Smirnov Վիքիպահեստում

«Ներոնի մահը» (ռուս.՝ Смерть Нерона), ռուս նկարիչ Վասիլի Սմիրնովի (1858-1890) լայնաֆորմատ նկարը՝ ավարտված 1888 թվականին։ Այն Սանկտ Պետերբուրգում գտնվող ռուսական պետական թանգարանի հավաքածուի մասն է (գույքագրում՝ 5592): Նկարի չափսը՝ 177,5 × 400 սմ [1][2][3].

Վասիլի Սմիրնովը այս կտավի վրա աշխատել է 1886-1888-ական թվականներին Իտալիայում՝ Հռոմում, իր արտերկիր կատարած թոշակառուի ուղևորության ընթացքում։ 1888 թվականին, երբ կտավը ավարտված էր, Սմիրնովը այն ուղարկեց Պետերբուրգ, որպես իր արտասահմանյան ուղևորության զեկուցում։ Նկարիչների ակադեմիայի խորհուրդը բարձր գնահատեց նկարչի վարպետությունը և շնորհեց պատմական գեղանկարչության ակադեմիկոսի կոչում[4]։ Դրանից հետո կտավը ցուցադրվեց Ակադեմիկական ցուցահանդեսում՝ 1889 թվականին, և այն գնվել է կայսր Ալեքսանդր 3-րդի կողմից։

Կտավի վրա պատկերված է Մ.թ. 1-ին դարի հին հռոմեական պատմությունից, կապված տապալված հռոմեական կայսր Ներոնի ինքնասպանության հետ։ Որպեսզի փրկեն նրա մահացած մարմինը խայտառակումից և թաղեն, նրա հետևից եկան նրա նախկին հարճ Ակտան և երկու ծծմայրեր։

Այդ նկարը համարվում է Վասիլի Սմիրնովի ամենահայտնի ստեղծագործությունը, որի ստեղծումից երկու տարի անց՝ 32 տարեկան հասակում մահացել է թոքախտից։

Սյուժե և նկարագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նկարի սյուժեն կապված է Հին Հռոմի պատմության դրամատիկ իրադարձությունների հետ, որոնք տեղի են ունեցել 68 թվականին։ Նկարի վրա աշխատելու ժամանակ Սմիրնովը հենվել է Սվետոնիոսի՝ «Տասներկու Կեսարների Կյանքը» գրքում տրված նկարագրության վրա[5]։ Երբ կայսր Ներոնը տապալվեր էր խռովարար զորքերի կողմից, նա փորձել է թաքնվել ազատարձակ Ֆաոնի ամառանոցում։ Տեղեկանալով, որ սենատը հրամայել է փնտրել նրան, որպեսզի տանջալից մահապատժի ենթարկեն, Ներոնը սկսեց պատրաստվել մահվան, կրկնելով. «Ինչ մեծ դերասան է մահանում» (լատին․՝  Qualis artifex pereo)[6]: Երբ հեծյալները, որոնց հրամայված էր նրան բռնել մոտենում էին ամառանոցին, Ներոնը դիմելով խնդրագրի գծով խորհրդական՝ Էպաֆրոդիտին, «սուրը խրեց իր կոկորդը»։ Ներոնի մահից հետո նրա մնացորդները հավաքվել են ծծմայրեր՝ Էկլոգոյի և Ալեքսանդրայի, և հարճ Ակտայի կողմից, որպեսզի թաղեն «Դոմիցիանոսների հարազատ հանգստարանում, որը գտնվում է Պինչո բլուրի վրա, Մարսյան դաշտի կողմից»[7]։

Կտավի վրա ուշադրության կենտրոնում է գտնվում երեք կանանց պատկերը, ովքեր եկել են Ներոնի մնացորդների հետևից։ Նրանց կերպարները պատկերված են նկարի աջ մասում, այնպիսով կտավի ձախ մասը փոքր-ինչ թեթև է նայվում։ Ակտան (Ակտեյա)՝ Ներոնի նախկին սիրուհին և հարճը նայում է «ինքնասպան բռնակալի տարածված մարմնին», ընդ որում նրա փառահեղ կազմվածքը հակադրված է «Ներոնի ողորմելի կերպարին»։ Արտահայտիչ են նաև ստրկուհիներ-ծծմայրեր՝ Էկլոգի և Ալեքսանդրայի կերպարները, որոնք այսպես են նկարագրված «Ռուսական արվեստի պատմություն» գրքում։

- Հաջողված էին և՛ ստրկուհիները և պատգարակ կրողները։ Կորացած կերպարների ռիթմում ամփոփված են շատ զգացմունքներ՝ ջանք, որը նկատելի է ձեռքերում, անհանգստություն, արտահայտված ջղաձգորեն կորացած ուսերում,երկու կանանց դեմքերի լարված արտահայտությունը, խոսում է այն մասին, որ տեղի է ունեցել նշանակալի իրադարձություն։ Հատկապես արտահայտիչ է ծեր աղախնի կառուցվածքը՝ փաթաթված մուգ մոխրագույն վերարկուի մեջ։

Նկարում պատկերված բոլոր կանայք կանգնած են լուռ և նրանց լռությունը «մահվան լռության ազգականը, թվում է կարող է խախտել միայն մարմարե աստիճաններով սահող չոր տերևի հանգիստ խշխշոցը»։

Տղան սագի հետ։ Վատիկանի թանգարաններ, Բոետի բրոնզե բնօրինակի մարմարե պատճենը

Կտավի գունային հաջորդափնջի առանձնահատկություններից մեկը հանդիսանում է կարմիր երանգների գերակայությունը, ներկայացված բազմազան նրբերանգներով։ Երեք կանայք պատկերված են պոմպեյյան (իտալ.՝ rosso pompeiano) կարմիր գույնի պատի ֆոնի վրա, որը հիշեցնում է չորացած արյան գույնը։ Ակտան ձեռքում բռնած է «ոսկեթել կարված ալ կարմիր ծածկոցը», որով նա պատրաստվում է ծածկել Ներոնի անկենդան մարմինը, այդ ծածկոցի պատկերում կարմիր պատի ֆոնի վրա գունանկարչական առումով իրենից ներկայացնում է բարդ խնդիր։ Մուգ կարմիր գույնի արյան լճակում անշարժ պառկած Ներոնի դիակը հանկարծակի հակադրվում է «Տղան սագի հետ» կենսուրախ, սպիտակ քանդակի հետ՝ պատկերված կտավի ձախ մասում։

Քննադատ Վլադիմիր Չույկոն 1889 թվականի գեղարվեստական ցուցահանդեսների մասին ակնարկում նշում է, որ Սմիրնովը «Ներոնի մահը» նկարին կցել է ֆրանսերենով տեքստ՝ վերցրած գրող և պատմաբան Էռնեստ Ռենանի «Հակաքրիստոս» գրքից։ Թարգմանելով Ռենանի մեջբերումը՝ «Ses deux nourrices et Acté, qui l'aimait encore, l'ensevelirent secrètement, en un riche linceul blanc, broché d'or…» (Նրա երկու ծծմայրերը և դեռ նրան սիրող Ակտեան գաղտնի թաղեցին նրան՝ սպիտակ, ճոխ, ոսկեկար սավանում…), Չույկոն պնդում էր, որ Սմիրնովի թարգմանած տեքստում միտումնավոր անտեսվել էր «blanc» («սպիտակ») բառը, հենց այն պատճառով, որ նկարիչը մտադիր էր սավանը պատկերել կարմիր գույնի, որը ըստ Չայկոյի շատ էր աչքի ընկնում։ Ընդ որում Ռենանի կողմից ընտրված սավանի գույնը համապատասխանում էր Սվետոնիոսի գրքում տրված նկարագրությանը, որի համաձայն Ներոնի մարմինը փաթաթված էր ոսկով զարդարված սպիտակ կտորով։

Ընդհանուր առմամբ կտավի գունային երանգներում գերակշռում են մռայլ երանգները՝ համապատասխան ցրված լույսին, մասնավորապես նկարում չկան ցոլքեր և խորը ստվերներ։

Արվեստագետ Ելենա Գորդոն ենթադրում է, որ կարմիր գույնի տարբեր երանգների և մոխրագույնի համարության առատությամբ, որոնք հոգեբանաֆիզիկական ազդեցություն էին գործում դիտողի վրա նկարիչը փորձում էր հասնել «ոչ գեղարվեստական շոկային ազդեցության»։ Դրանով իսկ դիտողը դառնում էր «գեղարվեստական խաբեության մասնակից»՝ մասնավորապես պոմպեյյան կարմիր գույնի պատը ընկալվում էր որպես հորիզոնը փակող «արյունոտ շղարշ»։

Շնորհիվ կտավի հորիզոնական ձգվածության ստեղծվում էր պատմողական ազդեցություն, որը կարելի էր համեմատել լայնէկրան ֆիլմի ազդեցության հետ, ընդ որում դիտողի հայացքի անցումը նկարի մի մասից մյուսը հիշեցնում էր երևակայական կինոօպերատորի տեսախցիկի շարժումը։

Որպես նկարիչների ակադեմիայի թոշակառու Վասիլի Սմիրնովը 1884 թվականին մեկնեց Իտալիա՝ ճանապարհին այցելելով Վիեննա[8]։ 1884 թվականի մայիսից նա հաստատվել է Հռոմում, բայց մինչև աշուն ճանապարհորդել է լինելով իտալական մի շարք քաղաքներում, ինչպես նաև Ֆրանսիայում, Անգլիայում, Բելգիայում, Հոլանդիայում, Գերմանիայում և Չեխիայում։

1884 թվականի աշնանը վերադառնալով Հռոմ, Սմիրնովը բնակություն է հաստատել նկարիչ Վասիլի Սավինսկու հետ, ով ինչպես և ինքը եղել է Պավել Չիստյակովի աշակերտը։ Սավինսկին հաճախ էր գրվում Չիստյակովի հետ, և մասնավորապես 1886 թվականի հունվարին գրում է նրան.

Դուք հարցնում եք, ի՞նչ է անում Սմիրնովը։ Նա նկար է սկսում «մեռած Ներոնը և Ակտեյան եկել է թաղելու նրան» թեմայով։ Նա ավելի շուտ այլ նկար էր սկսել՝ «Պետրոսը և Հովհաննես առաքյալները տիրոջ գերեզմանին», բայց Յակոբի խորհրդով հիմա թողել է, ինքն էլ է ասում, որ դժգոհ է ստեղծածից։

Այնուամենայնիվ, Սմիրնովի Իտալիայում գտնվելու ընթացքում նրա առաջին ավարտված աշխատանքը 1887 թվականին ավարտած «Պոպեայի հաղթանակը Օկտավիայի նկատմամբ» կտավն էր, որի բովանդակությունը նույնպես կապված էր Ներոնի կենսագրության հետ, նրա վրա պատկերված է այն պահը, երբ Պոպեյա Սաբինան՝ Ներոնի երկրորդ կինը նվեր է ստանում նրա առաջի կնոջ՝ Կլավդիա Օկտավիայի գլուխը։ Այդ կտավի գտնվելու վայրը այժմ հայտնի չէ[9]։

Ներոնի գետնատարած մարմինը (հատված նկարից)

1887 թվականին նկարիչը մեկնում է Ռուսաստան՝ հավանաբար այդ ուղևորությունը կապված էր նրա հոր՝ Սերգեյ Սեմյոնովիչ Սմիրնովի մահվան հետ։ Դրանից հետո Վասիլի Սմիրնովը վերադարձավ Իտալիա, որտեղ 1888 թվականին ավարտեց աշխատանքները «Ներոնի մահը» նկար վրա։ Այդ կտավը ուղարկվեց Պետերբուրգ, որպես վերջնական հաշվետվություն իր կենսաթոշակավորի ուղևորության մասին, և դրա համար 1888 թվականի հոկտեմբերի 31-ին նկարիչների ակադեմիայի խորհուրդը Սմիրնովին շնորհեց ակադեմիկոսի կոչում[10]։

Արտաքին պատկերներ
«Ներոնի մահը» նկարը Ռուսական պետական թանգարանում

Դրանից հետո կտավը ներկայացվել է 1889 թվականի Ակադեմիկական ցուցահանդեսին և այն գնվել է Ալեքսանդր 3-րդ կայսեր կողմից։

1889 թվականի հունվարին Վասիլի Սմիրնովը ստացավ գերհաստիքային ասպիրանտ-պրոֆեսորի պաշտոն՝ Արվեստի ակադեմիայի նկարչական դասարաններում, բայց նույն թվականի հոկտեմբերին զարգացող թոքախտի պատճառով նա ստիպված էր վերադառնալ Իտալիա։ Նրան չհաջողվեց բուժվել, 1890 թվականին վերադառնալով Ռուսաստան, 32 ամյա նկարիչը մահացել է գնացքի վագոնում՝ Կուբինկա և Գոլիտսինո կայարանների միջև։

1898 թվականին նկարը փոխանցվել է Գատչինյան ամրոցից այն ժամանակ ստեղծվող կայսր Ալեքսանդր 3-րդի ռուսական թանգարան (այժմ՝ Ռուսական պետական թանգարան)։ Ներկայումս «Ներոնի մահը» նկարը ցուցադրվում է Միխայլովյան պալատի թիվ 21 դահլիճում, որտեղ բացի այդ նկարից գտնվում են այլ նկարիչ-ակադեմիկոսների լայնաֆորմատ ստեղծագործությունները՝ Կոնստանտին Ֆլավիցկու «Քրիստոնյա նահատակները Կոլիզեյում» և Հենրիխ Սեմիրադսկու «Ֆրինան Պոսեյդոնի տոնին Էլեվսինում »։

Արձագանք և քննադատություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արվեստագետ Դմիտրի Սարաբյանովը «Ներոնի մահը» նկարը անվանեց նշանավոր և նշեց, որ « ակադեմիական շրջանակի արյունոտ նկարներից այդ նկարը անշուշտ առանձնանում է իր տպավորչությամբ»[11]։ Այնուհետև նա գրում է.

Սմիրնովը հմտորեն դասավորել է կերպարները տարածության մեջ և նեղ ձգված կտավի մակերեսին, պահելով կերպարների կազմությունը նույն հարթության վրա և կարծես անջատելով նրանից և մոտեցնելով ուղղակիորեն դիտողին մեծ բռնակալի դիակը՝ պառկած քարե սալաքարերի վրա։ Նա թույլ է տվել դիտողին դառնալ ամենամոտ վկան «մեծ դերասանի» տպավորիչ, թատերական ինքնասպանությանը, դրանով իսկ բավարարելով դիտողների հետաքրքրությունը և ամբոխին հաղորդակից անելով հետաքրքիր պատմական գաղտնիքին։

Արվեստագետ Նատալիա Մամոնտովան նշել է, որ Սմիրնովը լինելով ուշ ակադեմիզմի հետևորդներից մեկը, փորձում էր գնալ « մեծ ձևերի իրականացման իր նախորդների միջոցով»[12]։ Միևնույն ժամանակ այդ ձևերի կերպարվեստական լրացումը նրա ստեղծագործություններում պարունակում էր նոր գաղափարներ և տեխնիկա, որոնք արտացոլում էին այն ժամանակ եվրոպական արվեստի միտումները։ Նկարիչ Մամոնտովան որպես դեկորատիվ-սիմվոլիստի ձգողության բնորոշ օրինակ է բերում «Ներոնի մահը» նկարը, «որի կազմում հնչեղ արտահայտիչ-դեկորատիվ գույներով լուծումը արտացոլվում է ոչ միայն նկարչին հատուկ դեկորատիվ վարպետության, այլև ժամանակակից արվեստի դասերի վրա»[13]։

«Ռուսական սալոնի գեղանկարչություն» հանրագիտարանում Գենադի Ռոմանովը և Ալեքսանդր Մուրատովը ընդունում էին Վասիլի Սմիրնովի գեղարվեստական ավանդի նշանակությունը, հատկապես նշելով Իտալիայում գտնվելու ընթացքում փայլուն կատարած «Ներոնի մահը» նկարը, որի արդյունքում բարձր է գնահատվել Գեղարվեստի կայսերական ակադեմիայի կողմից։ Նրանք նշում էին, որ այս նկարը «ի տարբերություն Ֆլավիցկու կամ Սեմիրադսկու աշխատանքների չի կրկնում Բրյուլովյան դպրոցի բազմակերպար կաղապարները, տարբերվում է պերեդվիժնիկների պատմողականությունից և Բրոննիկովի գունագեղությունից, և պնդում էին, որ Սմիրնովը մոտ է արևմտաեվրոպական մոդեռնին»։

Արվեստագետ Նոնա Յակովլևան կարծում էր, որ Սմիրնովի այդ կտավը կարելի դիտել, որպես արվեստագիտության որոշ ստեղծագործությունների ավետաբեր՝ արվեստագետների, ովքեր «Արվեստի աշխարհ» միության անդամներ էին, որը ձևավորվել է 1890-ական թվականների վերջին Ռուսաստանում։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Каталог ГРМ, 1980, էջ 305
  2. «Смирнов В.С. Смерть Нерона. 1888» (HTML). Русский музей — виртуальный филиал — www.virtualrm.spb.ru. Վերցված է 29.10.2015-ին.
  3. «Смирнов Василий Сергеевич — Смерть Нерона, 1888» (HTML). www.art-catalog.ru. Վերցված է 29.10.2015-ին.
  4. Каталог ГТГ, т. 4, кн. 2, 2006, էջ 312
  5. С. Н. Гольдштейн и О. А. Лясковская, 1965, էջ 162—163
  6. Н. А. Яковлева, 2005, էջ 325
  7. С. Н. Гольдштейн и О. А. Лясковская, 1965, էջ 163
  8. Н. Н. Мамонтова, 2006, էջ 240
  9. Н. Н. Мамонтова, 2006, էջ 241
  10. Н. Н. Мамонтова, 2006, էջ 245
  11. Д. В. Сарабьянов, 1989, էջ 313
  12. Н. Н. Мамонтова, 2006, էջ 246
  13. Г. Б. Романов и А. М. Муратов, 2004, էջ 24

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Гольдштейн С. Н., Лясковская О. А. Историческая живопись // В книге «История русского искусства», т. 9, кн. 1, ред. И. Э. Грабарь. — Москва: Издательство Академии наук СССР, 1965. — С. 143—175.
  • Гордон Е. С. Русская академическая живопись второй половины XIX в. // Вестник Московского университета, сер. 8 (История). — 1984. — № 3. — С. 66—78.
  • Леонов А. И. Русское искусство: очерки о жизни и творчестве художников. — Москва: Искусство, 1971. — Т. 2.
  • Мамонтова Н. Н. Василий Сергеевич Смирнов, пенсионер Академии художеств (Русские художники в Италии в последней трети XIX века) // В сборнике статей «Русское искусство Нового времени. Исследования и материалы. Вып. 10: Императорская Академия художеств. Дела и люди», 312 с.). — Москва: НИИ теории и истории изобразительных искусств Российской академии художеств, 2006. — С. 238—248. — ISBN 5-88451-205-8.
  • Романов Г. Б., Муратов А. М. Живопись русского салона, 1850—1917 гг. Энциклопедия. — Москва: Золотой век, 2004. — 599 с.
  • Сарабьянов Д. В. История русского искусства второй половины XIX века. — Москва: Издательство Московского университета, 1989. — 381 с.
  • Яковлева Н. А. Русская историческая живопись.. — Москва: Белый город, 2005. — 656 с. — (Энциклопедия мирового искусства). — ISBN 5-7793-0898-5
  • Государственная Третьяковская галерея — каталог собрания / Я. В. Брук, Л. И. Иовлева. — Москва: Красная площадь, 2006. — Т. 4: Живопись второй половины XIX века, книга 2, Н—Я. — 560 с. — ISBN 5-900743-22-5
  • Государственный Русский музей — Живопись, XVIII — начало XX века (каталог). — Ленинград: Аврора и Искусство, 1980. — С. 305. — 448 с.
  • История русского искусства / М. Г. Неклюдова. — Москва: Изобразительное искусство, 1980. — Т. 2, кн. 1. — 312 с.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]