Նահում Թեյթ
Նահում Թեյթ անգլ.՝ Nahum Tate | |
---|---|
Ծնվել է | 1652[1][2][3][…] |
Ծննդավայր | Դուբլին, Լենստեր[4] |
Վախճանվել է | հուլիսի 30 (օգոստոսի 10), 1715[3][5][6] |
Վախճանի վայր | Լոնդոն, Մեծ Բրիտանիայի թագավորություն |
Գերեզման | Southwark St George the Martyr |
Մասնագիտություն | բանաստեղծ, գրող, դրամատուրգ, թարգմանիչ, լիբրետիստ և քրիստոնեական հիմների հեղինակ |
Լեզու | անգլերեն |
Քաղաքացիություն | Մեծ Բրիտանիայի թագավորություն և Անգլիա |
Կրթություն | Թրինիթի քոլեջ |
Ուշագրավ աշխատանքներ | The History of King Lear? |
Պարգևներ | |
Nahum Tate Վիքիպահեստում |
Նահում Թեյթ (անգլ.՝ Nahum Tate, 1652[1][2][3][…], Դուբլին, Լենստեր[4] - հուլիսի 30 (օգոստոսի 10), 1715[3][5][6], Լոնդոն, Մեծ Բրիտանիայի թագավորություն), անգլիացի բանաստեղծ, թարգմանիչ, լիբրետիստ և դրամատուրգ։
1692 թվականից կրել է պալատական բանաստեղծի «Բանաստեղծ-դափնեկիր»-ի ցմահ կոչումը, որը հաստատվել է անգլիացի միապետի կողմից և պարտավոր էր հիշարժան բանաստեղծություններով ավանդաբար արձագանքել թագավորական ընտանիքի և պետության կյանքում տեղի ունեցած իրադարձություններին[7]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծագումով իռլանդացի է։ Ծնվել է պուրիտացի քահանայի ընտանիքում։ Այն բանից հետո, երբ նրա հայրը իշխանություններին տեղեկացրեց 1641 թվականին սպասվող Իռլանդական ապստամբության մասին, դավադիրները նրանց տունն այրեցին։
Թեյթը կրթություն է ստացել Տրինիտի քոլեջում (Դուբլին) (1672)։ 1676 թվականին նա տեղափոխվել է Լոնդոն։
Ստեղծագործություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Լայնորեն հայտնի է բազմաթիվ օրհներգերով (դրանցից մեկն այժմ ծառայում է որպես անգլիական Սուրբ ծննդյան երգի բառեր՝ «Մինչ հովիվները գիշերով արածացնում էին իրենց հոտերը» (As Shepherds Watched Their Flocks at Night))[8]։
Հայտնի է նաև Շեքսպիրի ողբերգության իր վերափոխումներով, ինչը տարածված էր իր ժամանակներում։ Թեյթը, «Լիր արքայի» իր վերափոխած տարբերակում (1681), Կորդելիային փրկեց մահից, և նա ամուսնացավ Էդգարի հետ։ Թեյթի վերափոխած տարբերակը փոխարինում էր Շեքսպիրի ողբերգությունը մինչև 1823 թվականը։ Հետաքրքիր է, որ Էդմունդ Քինի կողմից Շեքսպիրի օրիգինալ սյուժեն վերականգնելու փորձերը հաջողություն չեն ունեցել ոչ հանդիսատեսի, ոչ քննադատների մոտ[9]։
Նա Հենրի Փորսելի «Դիդոնա և Էնեյ» (1689) օպերայի լիբրետոյի հեղինակն է, որը հիմնված է Վիրգիլիոս «Էնեիդա» պոեմի (չորրորդ գիրք) վրա, որը պատմում է Էնեասի ՝ լեգենդար տրոյական հերոսի մասին։ «Դիդո և Էնեաս»՝ անգլիական առաջին ազգային օպերան, վաղուց ճանաչվել են որպես գլուխգործոց։
Համագործակցել է Ջոն Դրայդենի հետ նրա վերջին «Ավեսալ և Ահիտոֆել» ստեղծագործության երկրորդ մասը ստեղծելիս։
Թեյթը մահացավ 1715 թվականի օգոստոսի 12-ին Սաութուորքում, որտեղ նա թաքնվում էր պարտատերերից։ Թաղված է Լոնդոնի Սուրբ Պողոսի տաճարում:
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 Swartz A. Open Library — 2007.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Encyclopædia Britannica
- ↑ 4,0 4,1 4,2 Deutsche Nationalbibliothek Record #118801422 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ 5,0 5,1 5,2 Itaú Cultural Enciclopédia Itaú Cultural (порт.) — São Paulo: Itaú Cultural, 2001. — ISBN 978-85-7979-060-7
- ↑ 6,0 6,1 6,2 Discogs — 2000.
- ↑ Его предшественником был Томас Шедвелл.
- ↑ В Англии в XVI—XVII веках каноническим текстом псалмов был перевод, выполненный Стернхолдом и Хопкинсом (1562). К концу этого периода назрела необходимость в новом переводе псалмов Давида. Эту работу предпринял Наум Тейт. Так появилась «Новая версия псалмов Давида», получившая широкое распространение в англоязычном мире. В 1700 Тейт опубликовал в качестве дополнения к псалмам шесть своих собственных гимнов, среди которых был и «Пока пастухи ночью пасли свои стада».
- ↑ George Daniel, quoted in Grace Ioppolo, William Shakespeare’s King Lear: A Sourcebook. London, Routledge, 2003, p. 79.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նահում Թեյթ» հոդվածին։ |
|
- 1652 ծնունդներ
- Դուբլին քաղաքում ծնվածներ
- Օգոստոսի 10 մահեր
- 1715 մահեր
- Լոնդոն քաղաքում մահացածներ
- Միացյալ Թագավորությունում թաղվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Անգլիացի բանաստեղծներ
- Անգլիացի գրողներ
- Անգլիացի դրամատուրգներ
- Անգլիացի թարգմանիչներ
- Բանաստեղծներ այբբենական կարգով
- Հուլիսի 30 մահեր