Բանաստեղծ-դափնեկիր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Բանաստեղծ-դափնեկիր (անգլ.՝ Poet Laureate), պալատական բանաստեղծի կոչում, որը հաստատվել է միապետի կողմից և ավանդաբար պարտավորել է կոչում ունեցողին բանաստեղծություններով արձագանքել թագավորական ընտանիքի և պետության կյանքում տեղի ունեցող իրադարձություններին։ Բանաստեղծ-դափնեկրի կոչումը շնորհվել է ցմահ, իսկ 1999 թվականից` տասնամյա ժամկետով[1]։ 19-րդ դարից սկսած` այն համարվում է առավել պատվավոր, քան թե` որևէ պարտավորություն ենթադրող կոչում, և դրա դափնեկիրը սովորաբար շարունակում է սեփական գրական կարիերան։

Այս կոչմանը նախորդել է պալատական բանաստեղծի կոչումը, սկայան չնայած որ պալատական բանաստեղծները միշտ եղել են Անգլիայի պատմության ընթացքում, պաշտոնապես նրանց կարգավիճակը որոշվել է միայն 1790 թվականին։

Բանաստեղծ–դափնեկրի նմանատիպ կոչում կա նաև ԱՄՆ-ում։ Տարբերությունն այն է, որ այստեղ Բանաստեղծ–դափնեկիրն ընտրվում են 1-2 տարով։

Պալատական հայտնի պոետներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բանաստեղծ-դափնեկիրներ և կոչումը կրելու տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1670-1689` Ջոն Դրայդեն
  • 1689-1692` Թոմաս Շադուել
  • 1692-1715` Նաում Թեյթ
  • 1715-1718` Նիկոլաս Ռոու
  • 1718-1730` Լորենս Յուսդեն
  • 1730-1757` Քոլլի Սիբեր
  • 1757-1785` Ուիլյամ Ուայտխեդ
  • 1785-1790` Թոմաս Ուորթոն
  • 1790-1813` Հենրի Ջեյմս Պայ
  • 1813-1843` Ռոբերտ Սաութի
  • 1843-1850` Ուիլյամ Վորդսվորթ
  • 1850-1892` Ալֆրեդ Թեննիսոն
  • 1896-1913` Ալֆրեդ Օսթին
  • 1913-1930` Ռոբերտ Բրիդյես
  • 1930-1967` Ջոն Մեյսֆիլդ
  • 1968-1972` Սեսիլ Դեյ–Լյուիս
  • 1972-1984` Ջոն Բետչեման
  • 1984-1998` Թեդ Հյուզ
  • 1999-2009` Էնդրյու Մոուշն
  • 2009-2019` Քերոլ Էնն Դաֆֆի
  • 2019-ից` Սայմոն Արմիտիջ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Carol Ann Duffy is the new Poet Laureate» (անգլերեն)։ The Poetry Society։ 2009։ Արխիվացված է օրիգինալից 2009-05-02-ին