Jump to content

Հեյկի Նաբի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Նաբի Հեյկիից)
Հեյկի Նաբի
Heiki Nabi
Ընդհանուր տեղեկություններ
Իրական քաշ111 կգ
Իրական հասակ192.5 սմ
Ծննդյան թվականհունիսի 6, 1985
ԾննդավայրԿեռդլա, Էստոնիա

Հեյկի Նաբի (էստ․՝ Heiki Nabi, հունիսի 6, 1985(1985-06-06)[1], Կեռդլա, Էստոնիա), էստոնացի ըմբիշ, հանդես է գալիս Հունահռոմեական ոճում։ 7 անգամ կարողացել է դառնալ Էստոնիայի չեմպիոն (2005 թ., 2006 թ., 2007 թ., 2009 թ., 2010 թ., 2011 թ., 2012 թ.)։ Աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր է, 2 անգամ նվաճել է Աշխարհի ուսանողական առաջնության բրոնզե մեդալը։ 2012 թ. Լոնդոնում անցկացվող Օլիմպիական խաղերի ժամանակ կարողացել է նվաճել արծաթե մեդալ։ Հանդես է գալիս մինչև 120 կգ քաշային կարգում։

2006 թ. Նաբին ճանաչվել է Էստոնիայի լավագույն մարզիկ։ 2011 թ. մայիսի 28-ին ծնվեց նրա և կնոջ՝ Էգլեի աղջիկը՝ Ռենատան։

Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխարհի առաջնություններ (Հունահռոմեական ըմբշամարտ)

2005 թ., Վիլնյուս Լիտվա Լիտվա - 5-րդ տեղ (96 կգ), (25 մասնակից)

2006 թ., Գուանչժոու Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն Չինաստան - 1-ին տեղ (96 կգ), (27 մասնակից)

2007 թ., Բաքու Ադրբեջան Ադրբեջան - 24-րդ տեղ (96 կգ), (42 մասնակից)

2009 թ., Հերնինգ Դանիա Դանիա - 11-րդ տեղ (96 կգ), (34 մասնակից)

2010 թ., Մոսկվա Ռուսաստան Ռուսաստան - 14-րդ տեղ (120 կգ), (30 մասնակից)

2011 թ., Ստամբուլ Թուրքիա Թուրքիա - 27-րդ տեղ (120 կգ), (39 մասնակից)

Եվրոպայի առաջնություններ (Հունահռոմեական ըմբշամարտ)

2002 թ., Վիլնյուս Լիտվա Լիտվա - 16-րդ տեղ (100 կգ), (16 մասնակից)

2004 թ., Մուրսկա Սոբոտա Սլովենիա Սլովենիա - 4-րդ տեղ (96 կգ), (19 մասնակից)

2005 թ., Վառնա Բուլղարիա Բուլղարիա - 17-րդ տեղ (120 կգ), (17 մասնակից)

2006 թ., Մոսկվա Ռուսաստան Ռուսաստան - 9-րդ տեղ (96 կգ), (22 մասնակից)

2007 թ., Սոֆիա Բուլղարիա Բուլղարիա - 5-րդ տեղ (96 կգ), (26 մասնակից)

2008 թ., Տամպերե Ֆինլանդիա Ֆինլանդիա - 5-րդ տեղ (96 կգ), (27 մասնակից)

2009 թ., Վիլնյուս Լիտվա Լիտվա - 7-րդ տեղ (96 կգ), (23 մասնակից)

2010 թ., Բաքու Ադրբեջան Ադրբեջան - 14-րդ տեղ (120 կգ), (18 մասնակից)

2011 թ., Դորտմունդ Գերմանիա Գերմանիա - 5-րդ տեղ (120 կգ), (26 մասնակից)

2012 թ., Բելգրադ Սերբիա Սերբիա - 16-րդ տեղ (120 կգ), (22 մասնակից)

Աշխարհի ուսանողական առաջնություններ (Հունահռոմեական ըմբշամարտ)

2005 թ., Իզմիր Թուրքիա Թուրքիա - 3-րդ տեղ (96 կգ)

2006 թ., Ուլան Բատոր Մոնղոլիա Մոնղոլիա - 3-րդ տեղ (96 կգ)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հեյկի Նաբի» հոդվածին։