Յան Վացլավ Անտոնին Ստամից
Յան Վացլավ Անտոնին Ստամից | |
---|---|
![]() | |
Բնօրինակ անուն | չեխ․՝ Jan Václav Antonín Stamic և գերմ.՝ Johann Wenzel Anton Stamitz |
Ծնվել է | հունիսի 19, 1717[1][2][3][…] Havlíčkův Brod[4][2][5] |
Երկիր | ![]() ![]() |
Մահացել է | մարտի 27, 1757[1][2][5] (39 տարեկան) Մանհայմ, Margraviate of Baden, Սրբազան Հռոմեական կայսրություն[4][2] |
Գերեզման | Մանհայմ |
Ժանրեր | դասական երաժշտություն |
Մասնագիտություն | կոմպոզիտոր, դիրիժոր, երաժշտագետ, փիլիսոփա և ջութակահար |
Գործիքներ | ջութակ |
Կրթություն | Պրահայի Կարլի համալսարան[6] |
![]() |
Յան Վացլավ Անտոնին Ստամից (չեխ․՝ Jan Václav Antonín Stamic, գերմ.՝ Johann Wenzel Anton Stamitz, հունիսի 19, 1717[1][2][3][…], Havlíčkův Brod[4][2][5] - մարտի 27, 1757[1][2][5], Մանհայմ, Margraviate of Baden, Սրբազան Հռոմեական կայսրություն[4][2]), չեխ կոմպոզիտոր, ջութակահար, դիրիժոր։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1734 թվականից աշխատել է Պրահայում։ 1744 թվականից՝ Մանհայմի կապելլայի առաջին ջութակահար, 1748 թվականից՝ ղեկավար։ Որպես վիրտուոզ ջութակահար և դիրիժոր հանդես է եկել Գերմանիայի քաղաքներում, Փարիզում։ Մանհայմի դպրոցի հիմնադիրը։
Իր ստեղծագործության և կատարողական գործունեության մեջ Ստամից արտահայտել է Լուսավորության դարաշրջանի գեղարվեստական իդեալները։
Հեղինակ է 74 սիմֆոնիայի, նվագախմբային տրիոների, գործիքային կոնցերտների, սոնատների, կապրիսների, պաշտամունքային երկերի։ Հիմք է դրել սոնատաային ձևին, նվագախմբային դինամիկ կատարմանը, ներմուծել դրամատիկական, հերոսական տարրեր, թեմատիկ կոնտրաստներ, նվագախումբ մտցրել վալդհոռններ և կլառնետներ։
Ստամիցի աշակերտներից են իր որդիներ Կարել և Անտոնին Ստամիցները, Ք․ Կաննաբիխը։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 Czech National Authority Database
- ↑ 3,0 3,1 Gran Enciclopèdia Catalana (կատ.) — Grup Enciclopèdia, 1968.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Стамиц Ян Вацлав Антонин // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 Կերպարվեստի արխիվ — 2003.
- ↑ Deutsche Biographie (գերմ.) — München BSB, Historische Kommission bei der Bayerischen Akademie der Wissenschaften, 2001.
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 101)։ ![]() |