Մտրակով երեխան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox artiste.png
Մտրակով երեխան
Renoir, Pierre-Auguste - Boy with a Whip.jpg
տեսակգեղանկար
նկարիչՕգյուստ Ռենուար
տարի1885
բարձրություն105 սանտիմետր[1]
լայնություն75 սանտիմետր[1]
ստեղծման վայրՖրանսիա[1]
ժանրդիմապատկեր
նյություղաներկ և կտավ
գտնվում էՊետական Էրմիտաժ[1]
հավաքածուՊետական Էրմիտաժ
կայք
Child with Whip by Pierre-Auguste Renoir Վիքիպահեստում

Մտրակով երեխան, ֆրանսիացի նկարիչ-իմպրեսիոնիստ Պիեռ-Օգյուստ Ռենուարի նկարը՝ Էրմիտաժի հավաքածուից։

Նկարում պատկերված է երկար մազերով 1870-1880-ական թվականների նորաձևությամբ բաց երկնագույն, լայն գոտով շրջազգեստով տղա՝ ձեռքին ոչ մեծ խաղալիք մտրակ․ նա կանգնած է այգու ուղու վրա, նրանից ձախ ենթադրվում է ոչ մեծ ծաղկաթումբ։ Ներքևում աջից նկարչի ստորագրությունն է և ամսաթիվը՝ Renoir. 85։

Նկարը էթեն Գուժոն կրտսերի (1880-1945) դիմանկարն է, և նկարվել է նրա հոր՝ Ֆրանսիայի սենատոր դոկտոր Էթեն Գուժոնի պատվերով 1885 թվականին։ Այդ ժամանակ Գուժոն ավագը Ռենուարին պատվիրել է իր չորս երեխաների դիմանկարները։ Նրա ավագ որդիների՝ Պեռ-Ժան Լեոնի և Պիեռ Էթեն Անրիի դիմանկարները կազմել են զույգ։ Ներկայումս դրանցից առաջինը գտնվում է Ֆիցվիլյամի թանգարանում[2], երկրորդ նկարը՝ մասնավոր հավաքածուում[3]։ Կրտսեր երեխաների՝ Էթենի և նրա քրոջ դիմանկարները ևս զույգ են[4]։ Մարի Գուժոնի դիմանկարը հայտնի է որպես «Օղակով աղջիկը» և գտնվում է Վաշինգտոնի Արվեստի ազգային պատկերասրահում[5]։

Ռենուար, «Օղակով աղջիկը», Արվեստի ազգային պատկերասրահ

Նկարը երկար ժամանակ գտնվել է Գուժոնի փարիզյան տանը, հայտնի չէ՝ երբ և ինչ պայմաններում է հայտնվել Ամբրուազ Վոլարի պատկերասրահում, որտեղ 1913 թվականին այն 42000 ֆրանկով գնել է մոսկովյան արդյունաբերող և հավաքորդ Ի․Ա․Մորոզովը։ Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո նրա հավաքածուն ազգայնացվել է և 1923 թվականից նկարը գտնվել է Նոր արևմտյան արվեստի թանգարանում։ 1948 թվականին թանգարանի լուծարումից հետո նկարը հանձնվել է Էրմիտաժ[6]։ 2014 թվականի վերջից ցուցադրվում է Գլխավոր շտաբի շենքի չորրորդ հարկում, 408 սրահում (Ռենուարի սրահում)[7]։

Պետական Էրմիտաժի արևմտաեվրոպական կերպարվեստի բաժնի գլխավոր գիտաշխատող Ա. Գ. Կոստենևիչը, վերլուծելով նկարը, գրել է․

«Մտրակով երեխան» ոճական հիբրիդ է, որում իմպրեսոնիստական գեղանկարչության տարրերը (բնապատկերը և մոդելի հագուստը) միավորվել են իմպրեսիոնիզմին ոչ հատուկ հստակ գծերի հետ (տղայի դեմքը). …Նա շատ էր սիրում տղաների մոտ երկար մազերը և երկար ժամանակ թույլ չէր տալիս կտրել իր սեփական երեխաների մազերը[8]։

։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Барская А. Г., Костеневич А. Г. Французская живопись. Вторая половина XIX — XX век. Каталог (Государственный Эрмитаж. Собрание западноевропейской живописи). — Л.: Искусство, 1991. — 473 с.
  • Братья Морозовы. Великие русские коллекционеры: каталог выставки / Государственный Эрмитаж; Государственный музей изобразительных искусств имени А. С. Пушкина. — СПб.: Изд-во Гос. Эрмитажа, 2019. — 368 с. — ISBN 978-5-93572-861-8
  • Костеневич А. Г. Искусство Франции. Живопись. Рисунок. Скульптура: в двух томах. — СПб.: Изд-во Государственного Эрмитажа, 2008. — Т. I. — 532 с. — ISBN 978-5-93572-295-1