Ամբրուազ Վոլարը եղել է նոտարի որդի, ծնվել և մեծացել է Ֆրանսիայի անդրծովյան երկրամաս՝ Ռեյունյոնում, սովորել է իրավագիտություն Մետրոպոլիայում, սկզբից Մոնպելիեյում, հետո Փարիզի Իրավական դպրոցում, որն ավարտել է 1888 թվականին։ Այդ թվականներին նա աննկատելիորեն դարձել է երթի սիրահար և 1893 թվականին հիմնել է իր սեփական արվեստի պատկերասրահը Ռու Լաֆիթումանգլ.՝ Rue Laffitte և հետո Փարիզի կենտրոնական շուկայում։ Այստեղ նա կազմակերպել է իր առաջին խոշոր ցուցահանդեսները, Մանեի ու այլ նկարիչների ցուցահանդեսներին հաջորդել են Գոգենի, Վան Գոգի առաջին հետմահու, Պոլ Սեզանի և Անրի Մատիսի առաջին անհատական ցուցահանդեսները։ Դրանով իսկ բացահայտելով այդ վարպետներին:
Նրա տեսքը և ոճը հաճախ նկարագրում են անողորմ բառերով, «կոպիտ, անսիրտ, անտաշ անձնավորություն», «բութ հայացքներով»։ Դրա հետ միասին նա եղել է բավականին վտանգավոր բիզնեսմեն, ունեցվածք դիզելով «Գնիր էժան վաճառիր թանկ» կարգախոսով։ Իր հաճախորդների թվում են եղել նաև Գերտրուդ Սթայնը, նրա եղբայր Լեոն, Սերգեյ Իվանովիչ Շուկինը, Իվան Աբրամովիչ Մորոզովը, Ալբերտ Բերիսը և Հենրի Օսբորնը։ Հետագայում Վոլարը գրել է Պոլ Սեզանի, Էդգար Դեգայի և Պիեռ-Օգյուստ Ռենուարի կենսագրությունները։ Վոլարը մահացել է 73 տարեկանում 1939 թվականին ավտովթարից, երբ իր ուղեկցորդ վարորդը դուրս է եկել ճանապարհից։ Նա մահացել է առանց ունեցվածքը որևէ մեկին կտակելու։ Նրա հավաքածուն համաձայն կտակի բաշխվել է նկարչի հեռու բարեկամների և մոտ ընկերների միջև, չնայած սկսված պատերազմի տարիներին նշանակալի գլուխգործոցների մեծ մասը վաճառված են եղել, կորցրված և գողացված։