Jump to content

Մորին Սթեփլթոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մորին Սթեփլթոն
Ծննդյան թիվ՝հունիսի 21, 1925(1925-06-21)[1][2][3][…]
Ծննդավայր՝Թրոյ, Նյու Յորք, ԱՄՆ[4]
Վախճանի թիվ՝մարտի 13, 2006(2006-03-13)[1][2][3][…] (80 տարեկան)
Վախճանի վայր՝Լենոքս, Բերկշիր շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ
Քաղաքացիություն՝ ԱՄՆ
Մասնագիտություն՝հեռուստատեսային դերասանուհի, կինոդերասանուհի և թատրոնի դերասանուհի
Պարգևներ՝
IMDb։ID 0822972

Մորին Սթեփլթոն (անգլ.՝ Maureen Stapleton, հունիսի 21, 1925(1925-06-21)[1][2][3][…], Թրոյ, Նյու Յորք, ԱՄՆ[4] - մարտի 13, 2006(2006-03-13)[1][2][3][…], Լենոքս, Բերկշիր շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ), ամերիկացի դերասանուհի, «Օսկար», «Ոսկե գլոբուս», «Էմմի» և «Թոնի» մրցանակների դափնեկիր։ Ընդգրկվել է Ամերիկյան թատրոնի փառքի սրահում։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Լոյիս Մորին Սթեփլթոնը ծնվել է Նյու Յորք նահանգի Տրոյ քաղաքում,  Այրին և Ջոն Փ. Սթեփլթոնների ընտանիքում։ Նրա ծնողները եկել են Իռլանդիայից, և ապագա դերասանուհին իր մանկությունն անցկացրել է խիստ կաթոլիկ ավանդույթներով[6]։ Նրա ծնողները ամուսնալուծվել են հոր ալկոհոլիզմի պատճառով, երբ Սթեփլթոնը դեռ երեխա էր։ Դպրոցն ավարտելուց անմիջապես հետո նա սկսել է իր դերասանական կարիերան թատրոնում և շուտով աչքի է ընկել որպես դրամատիկ և կատակերգական դերասանուհի։

Տասնութ տարեկան հասակում Մորին Սթեփլթոնը տեղափոխվել է Նյու Յորք։ Սկզբում աշխատել է որպես մոդել, որպեսզի կարողանա ապահովել անհրաժեշտ ծախսերը։ Մոդելային ստուդիաներից մեկում նա ծանոթացել է հոլիվուդյան դերասան Ջոյել ՄքՔրիի հետ, որի շնորհիվ ճանապարհ է հարթել դեպի Նյու Յորքի թատերական բեմ։ Նրա դեբյուտը Բրոդվեյում տեղի է ունեցել 1946 թվականին «Համարձակ երիտասարդը՝ Արևմուտքի հպարտությունը» բեմադրության մեջ։ 1951 թվականին դերասանուհին դեր է ստացել «Դաջված վարդը» ներկայացման մեջ։ Ի սկզբանե, Թենեսի Ուիլյամսն այս պիեսը գրել էր հատուկ Աննա Մանյանիի համար, սակայն վերջինիս անգլերենի անբավարար իմացության պատճառով, դերը բաժին է հասել Սթեփլթոնին։ Այս ներկայացման մեջ Սերաֆինայի դերը դերասանուհուն բերել է «Թոնի» մրցանակ։ Այնուամենայնիվ, Մանյանին խաղացել է այս դերը չորս տարի անց համանուն ֆիլմում։

Հետագայում Սթեփլթոնը հայտնվել է Ուիլյամսի մի շարք պիեսներում, այդ թվում՝ «Բամբակով լի 27 ֆուրգոն» և «Օրֆեուսը իջնում է դժոխք», ինչպես նաև, Լիլիան Հելմանի «Խաղալիքներ ձեղնահարկում» ներկայացման մեջ։ Դերասանուհին ստացել է իր երկրորդ «Թոնի» մրցանակը Նիլ Սայմոնի «Թմբլիկ տիկինը» պիեսում դերի համար 1971 թվականին։ Բրոդվեյում նա նաև ուշագրավ դերեր է խաղացել «Փոքրիկ աղվեսներ»-ում՝ Էլիզաբեթ Թեյլորի գլխավոր դերակատարմամբ և «Ջին խաղը» ներկայացման մեջ, որպես Ջեսիկա Տենդիին փոխարինող։

1968 թվականին Սթեփլթոնը «Էմմի» մրցանակ է ստացել «Եդեմ տանող ճանապարհների միջև» ֆիլմում իր դերի համար։ Դերասանուհին զգալի հաջողությունների է հասել իր կինոկարիերայի մեկնարկով։ 1959 թվականին «Միայնակ սրտեր» ֆիլմում իր առաջին դերի համար (Ֆեյ Դոյլի) Սթեփլթոնը առաջադրվել է «Օսկարի»՝ որպես երկրորդ պլանի լավագույն դերասանուհի։ Հատկանշական էր նաև նրա դերը 1963 թվականին «Ցտեսություն, թռչնակ» ֆիլմում, որտեղ գլխավոր դերերում հանդես էին եկել Ջանեթ Լին և Դիք Վան Դայքը։ Մորին Սթեփլթոնը ևս երեք անգամ առաջադրվել էր «Օսկարի» «Օդանավակայան» (1970) և «Ինտերիերներ» (1978) ֆիլմերում դերերի համար, իսկ 1982 թվականին նա արժանացել է բաղձալի «Օսկար» մրցանակի՝ Ուորեն Բիթիի «Կարմիրները» ֆիլմում Էմմա Գոլդմանի դերի համար։

1980-ականներին Սթեփլթոնը նշանավոր դերեր ունեցավ «Բոժոժ» (1985թ.), «Խենթերը» (1987թ.) և «Բոժոժ։ Վերադարձը» (1988թ.) ֆիլմերում։ 1981 թվականին նրա հայրենի Տրոյ քաղաքում քոլեջի ուսանողական թատրոնը անվանակոչվել է նրա պատվին[7]։

Մորին Սթեփլթոնն ամուսնացած է եղել երկու անգամ։ Սթեփլթոնի առաջին ամուսինը Մաքս Ալենթուկն էր՝ պրոդյուսեր Քերմիտ Բլումգարդենի գլխավոր մենեջերը, ում հետ նա ապրել է մինչև 1959[8]։ Իսկ երկրորդը՝ դրամատուրգ Դեյվիդ Ռայֆելը, որից նա բաժանվեց 1966 թվականին։ Առաջին ամուսնուց դերասանուհին ունի որդի Դանիելին և դուստր Քեթրինին[9]։ Տարիներ շարունակ Սթեփլթոնը տառապում էր անհանգստությունից և ալկոհոլիզմից։ Ավելի ուշ նա խոստովանում էր. «Հենց վարագույրն իջնում էր, իմ ձեռքը ուղղվում էր դեպի օղու շիշը»[10]։ Նա նաև ասում էր, որ ծանր մանկությունը մեծապես նպաստեց նրա վիճակին և ինքնավստահության պակասին։

Մորին Սթեփլթոնը, լինելով մոլագար ծխող, մահացել է թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդությունից 2006 թվականի մարտի 13-ին Մասաչուսեթս նահանգի Լենոքս քաղաքի իր տանը 80 տարեկան հասակում։

Ընտրված ֆիլմագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
1958 ֆ Միայնակ սրտեր Lonelyhearts Ֆեյ Դոյլ
1960 ֆ Փախչող տեսակը The Fugitive Kind Ուի Թալբոտ
1962 ֆ Տեսարան կամրջից Vu du pont Բեատրիս Քարբոն
1964 ս Մեքենա 54, որտե՞ղ ես Car 54, Where Are You? գնչուհի
The Gypsy Curseդրվագում
1970 ֆ Օդանավակայան Airport Ինես Գերերո
1971 ֆ 42-ի ամառ Summer of ’42 Սոֆի՝ Հերմիի մայր
հնչյունավորում; տիտրերում նշված չէ
1971 ֆ Ինտերիերներ Interiors Պերլ
1979 ֆ Վազողը սայթաքում է The Runner Stumbles Տիկին Շենդիգ
1981 ֆ Երկրպագուն The Fan Բել Գոլդման
1981 ֆ Կարմիրները Reds Էմմա Գոլդման
1984 ֆ Վտանգավոր Ջոնին Johnny Dangerously Քելլիի մայրիկ
1985 ֆ Բոժոժ Cocoon Մերի Լաքեթ
1986 ֆ Պարտքի փոս The Money Pit Էստել
1986 ֆ Խանդ Heartburn Վերա
1987 ֆ Պատրաստված է դրախտում Made in Heaven Լիզա մորաքույր
1987 ֆ Խենթերը Nuts Ռոուզ Քըրք
1988 ֆ Բոժոժ։ Վերադարձը Cocoon: The Return Մերի Լաքեթ
1992 հֆ Օրիորդ Ռոզ Ուայթ Miss Rose White Տանտա Պերլա
1995 ս Ճանապարհ դեպի Էիվոնլի Road to Avonlea Мегги Макфи
What a Tangled Web We Weave դրվագում
1997 ֆ Տարված սիրով Addicted to Love Նանա

Մրցանակներ և անվանակարգեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
Մրցանակ Թիվ Կատեգորիա Ֆիլմ/Հեռուստասերիալ/Բեմականացում Արդյունք
Օսկար 1959 Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի Միայնակ սրտեր Առաջադրված
1971 Օդանավակայան Առաջադրված
1979 Ինտերիերներ Առաջադրված
1982 Կարմիրները Հաղթանակ
BAFTA 1971 Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի Օդանավակայան Առաջադրված
1983 Կարմիրները Հաղթանակ
Ոսկե գլոբուս 1959 Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի Միայնակ սրտեր Առաջադրված
1971 Օդանավակայան Հաղթանակ
1972 Սենյակ «Պլազա» հյուրանոցում Առաջադրված
1979 Ինտերիերներ Առաջադրված
1982 Կարմիրները Առաջադրված
Էմմի 1959 Լավագույն դերասանուհի մինի սերիալում կամ ֆիլմում Թագավորական ամբողջ զորքը Առաջադրված
1968 Դրախտ տանող ճանապարհներից մեկը Հաղթանակ
1975 «Աստղային փոշի» պարասրահի թագուհին Առաջադրված
1978 Հավաք Առաջադրված
1989 Լավագույն հրավիրված դերասանուհի դրամատիկական սերիալում Հարձակվող Առաջադրված
1992 Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի մինի սերիալում կամ ֆիլմում Միսս Ռոուզ Ուայթ Առաջադրված
1996 Լավագույն հրավիրված դերասանուհի դրամատիկական հեռուստասերիալում Ճանապարհ դեպի Էիվոնլի Առաջադրված
Թոնի 1951 Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի պիեսում Դաջված վարդը Հաղթանակ
1959 Ներկայացման լավագույն դերասանուհի Սառը քամի, տաք քամի Առաջադրված
1960 Խաղալիքներ ձեղնահարկում Առաջադրված
1968 Սենյակ «Պլազա» հյուրանոցում Առաջադրված
1971 Թմբլիկ տիկինը Հաղթանակ
1981 Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի պիեսում Փոքրիկ աղվեսներ Առաջադրված

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Internet Broadway Database — 2000.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Discogs — 2000.
  4. 4,0 4,1 4,2 Deutsche Nationalbibliothek Record #119116081 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  5. Theatre World Award Recipients
  6. The Associated Press (2006 թ․ մարտի 13). «Famed Actress Maureen Stapleton Dies». CBS News. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 2-ին. Վերցված է 2008 թ․ մայիսի 11-ին.
  7. Staff writers (1981 թ․ նոյեմբերի 30). «College to Call Theater The Maureen Stapleton». The New York Times. Վերցված է 2008 թ․ մայիսի 4-ին.
  8. Daniel McEneny (2009 թ․ հունիս). «National Register of Historic Places Registration: David Rayfiel House». New York State Office of Parks, Recreation and Historic Preservation. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 19-ին. Վերցված է 2011 թ․ մայիսի 15-ին.
  9. Berkvist, Robert (2006 թ․ մարտի 13). «Maureen Stapleton, Oscar-Winning Actress, Is Dead at 80». The New York Times (ամերիկյան անգլերեն). ISSN 0362-4331. Վերցված է 2021 թ․ հունիսի 21-ին.
  10. Berkvist, Robert (2006 թ․ մարտի 13). «Maureen Stapleton, Oscar-Winning Actress, Is Dead at 80». The New York Times. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ ապրիլի 24-ին. Վերցված է 2008 թ․ մայիսի 4-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մորին Սթեփլթոն» հոդվածին։