Ջանեթ Լի
Ջանեթ Լի անգլ.՝ Janet Leigh | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 6, 1927[1][2][2][…] |
Ծննդավայր | Merced, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Մահացել է | հոկտեմբերի 3, 2004[3][1][2][…] (77 տարեկան) |
Մահվան վայր | Բևերլի Հիլզ, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Գերեզման | Վեսթվուդի գերեզմանատուն |
Կրթություն | Խաղաղօվկիանոսյան համալսարան, Stockton High School? և Merced High School? |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | բնավորության դերասան, թատրոնի դերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի, կինոդերասանուհի, դերասանուհի և գրող |
Ծնողներ | հայր՝ Frederick Robert Morrison?[4], մայր՝ Helen Lita Westergard?[4] |
Ամուսին(ներ) | Թոնի Քերթիս[5], John Kenneth Carlisle?[5], Robert Brandt?[5] և Stanley Reames?[5] |
Երեխա(ներ) | Kelly Curtis? և Ջեյմի Լի[4][5] |
Պարգևներ և մրցանակներ | |
Ջանեթ Լի (անգլ.՝ Janet Leigh, ծննդյամբ Ջինեթ Հելեն Մորիսոն (անգլ.՝ Jeanette Helen Morrison,հուլիսի 6, 1927[1][2][2][…], Merced, Կալիֆոռնիա, ԱՄՆ - հոկտեմբերի 3, 2004[3][1][2][…], Բևերլի Հիլզ, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի երգչուհի և գրող։ Արժանացել է Ոսկե գլոբուս մրցանակի, ինչպես նաև եղել է Օսկար մրցանակի անվանակիր։ Առավել հայտնի է դարձել Ալֆրեդ Հիչքոքի «Պսիխո» ֆիլմի և Օրսոն Ուելսի «Չարի կնիք» ֆիլմի շնորհիվ։
Վաղ տարիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Թանեթ Հելեն Մորիսոնը ծնվել է 1927 թվականի հուլիսի 6-ին Կալիֆոռնիայում՝ Մերսեդ քաղաքում։ Դերասանուհին Հելեն Լիթի և Ֆրեդերիկ Ռոբերտ Մորիսոնի միակ զավակն է։ Նրա պապիկն ու տատիկը Դանիայից էին։ Նրա ունի շոտլանդական, իռլանդական և գերմանական արմատներ։
Եղել է Պասիֆիկ համալսարանի ուսանողուհի, սովորել է երաժշտություն և հոգեբանություն։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Կինո
[խմբագրել | խմբագրել կոդը]Ջանեթ Լին կինոյում իր կարիերան սկսել է 1945 թվականին՝ Նորմե Շիրերի շնորհիվ, ով սկսնակ դերասանուհու մեջ տեսել է մեծ տաղանդ։ Նա տեսել է դերասանուհու նկարները և խորհուրդ է տվել գործակալ Լյու Վասերմանին։ Նրա նկարը զետեղվել է Լիլիան Բերնսի դրամայի պատրոնաժում։ Մետրո-Գոլդուին-Մայեր ընկերությունը նրան առաջարկել է կնքել համաձայնագիր, որին հաջորդելու էր ֆիլում իր փորձերը և «Ռոձի Ռիջիի սիրավեպը» ֆիլմում իր առաջնելույթը (1947)։
Վերջին տասը տարիներին նա նկարահանվել է տարբեր հայտնի ֆիլմերում։ Նա հինգ ֆիլմերում՝ Գուդինի (1953) Սև Falworth վահան (1954), Վիկինգները (1958), կատարյալ տոն (1958), Ո՞վ է այս լեդին (1960), նկարահանվել է իր երբեմնի ամուսնու՝ Թոնի Քերթիսի հետ։ Նրանք նաև միասին վեցերորդ ֆիլմում՝ Պեպե (1960), իրականացրել են Կամեո։
1958 թվականին Լին Չառլթոն Հեսթոնի հետ նկարահանվել է Օրսոն Ուելսի Չարի կնիքը նուարում, իսկ ավելի ուշ՝ Ալֆրեդ Հիչքոքի Պսիխո ֆիլմում։ Մերիոն Քրեյնի դերը նրա ամենահայտնի դերն է, որտեղ նկարահանվել են նաև Էնթոնի Պերկինսը և Ջոն Գևիսը։ Լիին հոգեպես այնքան վնաս է պատճառել տեսարանը, որ նա երկար ժամանակ խուսափել է ֆիլմերից[6]։ Այդ դերի համար նա արժանացել է Ոսկե գլոբուս մրցանակի, ինչպես նաև առաջարվել է Օսկար մրցնաակ ստանալու համար:Շնորհիվ Մերիոն Քրեյնի նա իր հայրենիքում ստացել է «Միսս Ճիչ» մականունը։
1960-ական թվականների կեսին նա գրեթե դադարել է երևալ էկրանին՝ ֆիլմերում ընդունելով միայն մի քանի մասնակցություն, որից երկուսը «Մառախուղ» (1980) և «Halloween՝ 20 տարի անց» (1998), նա այդ ֆիլմերում նկարահանվել է Ջեյմի Լի Քյորթիսի՝ իր աղջկա հետ։
Գրական ստեղծագործություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նա նաև չորս գրքի հեղինակ է։ Նրա առաջին հուշագրությունը «Սա իրական Հոլիվուդն է» (1984), որը Նյու Յորք Թայմսում դարձել է բեստսելեր։ 1995 թվականին նա հրապարակել է «Psycho: Դասական թրեյլերի ետնաբեմում»: 1996 թվականին նա հրապարակել է իր առաջին վեպը՝ «Ճակատագրի տունը», որը ուսումնասիրում է երկու ընկերների կյանքը՝ Հոլիվուդի պատմության փոփոխման ընթացքում։ Գրքի հաջողությունը առաջացնում է հաջորդ վեպը գրելու միտումը՝ «Երազանքների գործարան» (2002)։
Անձնական կյանք և մահ
[խմբագրել | խմբագրել կոդը]1942 թվականի օգոստոսի մեկին 15 տարեկանում (ձևանալով 18 տարեկան) Լին ամուսնացել է 18-ամյա Ջոնա Քենեթ Քարլայլայի հետ՝ Ռինոյում։ Ամուսնությունը չեղյալ է հայտարարվել չորս ամիս անց՝ 1949 թվականի սեպտեմբերի յոթին։
1951 թվականի հունիսի 4-ին ամուսնացել է Թոնի Քերթիսի հետ։ Ունեցել են երկու աղջիկ՝ Քելլի և Ջեյմի Քյորթիսները, ովքեր նույնպես դարձել են դերասանուհիներ։ Շուտով ամուսնությունը չեղյալ է հայտարարվում և Լին ամուսնանում է մակլեր Ռոբերտ Բրենդթի հետ՝ Լաս Վեգասում: Նրանք միասին ապրել են 42 տարի՝ մինչև Լիի մահը՝ 2004 թվականը։
Լին Խաղաղ Օվկիանոսի Ստոկտոնում՝ Կալիֆոռնիայում գտնվող համալսարանում արժանացել է Գիտությունների դոկտոր կոչման։
Մահացել է 2004 թվականին 77 տարեկանում՝ Բևեռլի Հիլզում, վասկուլիտի (արյան անոթների բորբոքում) դեմ մեկ տարվա պայքարից հետո, մարմինը դիակիզվել է։
Մրցանականեր և անվանակարգեր
[խմբագրել | խմբագրել կոդը]1960 թվականի փետրվարի ութին արժանացել է աստղի՝ Հոլիվուդյան փառքի ծառուղում[7]։
«Օսկար» մրցանակ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1961 թվական — անվանակարգ Օսկար երկրորդ պլանի լավագույն դերասանուհու համար՝ Պսիխո ֆիլմի համար։
«Ոսկե գլոբուս» մրցնաակ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1961 թվական — մրցանակ Օսկար երկրորդ պլանի լավագույն դերասանուհու համար՝ Պսիխո ֆիլմի համար։
Ընտրյալ ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ջանեթ Լիի ֆիլմագրություն
Լին կատարել է 50-ից ավելի ֆիլմերում և ավելի քան 30-ից ավելի սերիալներում դերեր, նաև ելույթ է ունեցել 1952 թվականին ռադիոյում։ Ներքևում ներկայացված են դերասանուհու մասնակցությամբ ֆիլմերի ցանկ.
Տարեթիվ | Հայերեն անվանում | Բնագիր անվանում | Դեր | |
---|---|---|---|---|
1948 | ֆիլմ | Հայրենի բլուրներ | Hills of Home | Մարգիտ Միթչել |
1948 | ֆիլմ | Բռնության գործողություն | Act of Violence | Էդիթ Էնլի |
1949 | ֆիլմ | Փոքրիկ կանայք | Little Women | Մարգարետ «Մեգ» Մարչ / Բրուք |
1949 | ֆիլմ | Կարմիր Դանուբ | The Red Danube | Մարիա Բուլեն |
1952 | ֆիլմ | Սկարամուշ | Scaramouche | Ալինա դե Գավրիլյակ |
1953 | ֆիլմ | Պարզ խթան | The Naked Spur | Լինա Փեթչ |
1953 | ֆիլմ | Հուդինի | Houdini | ԲԵսս Գուդինի |
1954 | ֆիլմ | Ոստիկան-խաբեբա | Rogue Cop | Կարեն Ստեֆենսոն |
1957 | ֆիլմ | Օդաչու | Jet Pilot | լեյտենանտ Աննա Մարլադովնա Շենոն/ Օլգա Օրլիֆ |
1958 | ֆիլմ | Չարի կնիք | Touch of Evil | Սյուզան «Սյուզի» Վարգաս |
1958 | ֆիլմ | Վիկինգներ | The Vikings | Մորգանա |
1960 | ֆիլմ | Պսիխո | Psycho | Մերիոն Քրեյն |
1962 | ֆիլմ | Մանջուրական թեկնածու | The Manchurian Candidate | Յուջենի Ռոուզ Չեյնի |
1966 | ֆիլմ | Հարփեր | Harper | Սյուզան Հարփեր |
1975 | հ/ս | Կոլոմբո. Մոռացված տիկին | Columbo. Forgotten Lady | Գրեյս Ուիլեր |
1980 | ֆիլմ | Մառախուղ | The Fog | ՔԵթի Ուիլյամս |
1998 | ֆիլմ | Halloween, 20 տարի անց | Halloween H20: 20 Years Later | Նորմա Ուոթսուն |
2005 | ֆիլմ | Վելլեյ Հայից վատ աղջիկներ | Bad Girls from Valley High | Միսս Ուիթ |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 Internet Broadway Database — 2000.
- ↑ 3,0 3,1 3,2 http://news.bbc.co.uk/1/hi/entertainment/3713626.stm
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Lundy D. R. The Peerage
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 Kindred Britain
- ↑ Weinraub, Bernard (1995 թ․ մայիսի 1). «'Psycho' in Janet Leigh's Psyche». The New York Times (անգլերեն). 0362-4331. Վերցված է 2017 թ․ հունիսի 19-ին.
- ↑ «Hollywood Walk of Fame». Hollywood Walk of Fame. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 15-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջանեթ Լի» հոդվածին։ |
|
- Հուլիսի 6 ծնունդներ
- 1927 ծնունդներ
- Կալիֆոռնիայում ծնվածներ
- Հոկտեմբերի 3 մահեր
- 2004 մահեր
- Կալիֆոռնիայում մահացածներ
- ԱՄՆ-ում թաղվածներ
- «Ոսկե գլոբուս» մրցանակի դափնեկիրներ
- Անձինք այբբենական կարգով
- Դերասաններ այբբենական կարգով
- 20-րդ դարի ամերիկացի դերասանուհիներ
- 20-րդ դարի ամերիկացի երգիչներ
- 20-րդ դարի ամերիկացի երգչուհիներ
- 20-րդ դարի դերասանուհիներ
- 21-րդ դարի ամերիկացի դերասանուհիներ
- 21-րդ դարի ամերիկացի երգիչներ
- 21-րդ դարի ամերիկացի երգչուհիներ
- 21-րդ դարի երգչուհիներ
- Ամերիկացի գրողներ
- Ամերիկացի կինոդերասանուհիներ
- Ամերիկացի հեռուստատեսային դերասանուհիներ
- Բեմական կեղծանուններ
- Թատրոնի դերասանուհիներ
- Հոլիվուդյան փառքի ծառուղի
- Թատրոնի ամերիկացի դերասանուհիներ
- Ամերիկացիներ գերմանական սերմամբ
- Դերասանուհիներ Կալիֆոռնիայից