Մոստ (քաղաք)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քաղաք
Մոստ
չեխ․՝ Most
Դրոշ Զինանշան
Flag of Most.svg Most CoA.gif

Most, nové město.jpg
Կոորդինատներ: 50°30′11″ հս․ լ. 13°38′12″ ավ. ե. / 50.50306° հս․. լ. 13.63667° ավ. ե. / 50.50306; 13.63667
Երկիր Չեխիա Չեխիա
Երկրամաս Ուստեցկի երկրամաս
Շրջան Մոստ (շրջան)
Ներքին բաժանում Q338671?[1], Q1780700?[1], Rudolice nad Bílinou[1], Q1533805?[1], Starý Most[1], Q11878255?[1] և Q11943430?[1]
Պրիմատոր Յան Պապարեգա
Առաջին հիշատակում 10-րդ դար
Մակերես 86,94 կմ²
ԲԾՄ 233 մ
Բնակչություն 67,089 մարդ (2015)
Խտություն 772 մարդ/կմ²
Ժամային գոտի UTC+1, ամառը UTC+2
Փոստային ինդեքս 434 01
Փոստային ինդեքսներ 434 01
Ավտոմոբիլային կոդ U (նախկինում MO)
Պաշտոնական կայք mesto-most.cz
##Մոստ (քաղաք) (Չեխիա)
Red pog.png

Մոստ (չեխ․՝ Most), նախկինում` Բրյուքս[2] (գերմ.՝ Brüx; լատ.՝ Pons), քաղաք Չեխիայի Ուստեցկի երկրամասում: Գտնվում է Բիլինա գետի ափին, Պրահայից 85 կմ դեպի հյուսիս-արևմուտք, և Գերմանիայի հետ սահմանից 20 կմ հեռավորության վրա: Համարվում է Մոստ շրջանի վարչական կենտրոնը: Տարածքը` 86,94 կմ²:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքը հիմնադրվել է (ենթադրաբար) 10-րդ դարում (առաջին անգամ տարեգրության մեջ հիշատակվել է 1040 թվականին որպես Գնևինական Մոստ) Պրահայից Ֆրայբուրգ իմ Բրայսգաու ընկած առևտրային ճանապարհի վրա: Ճանապարհն անցնում էր փայտե կամուրջով ճահիճների վրայով (այժմ ամբողջովին ցամաքել են): Այստեղից էլ ծագել է քաղաքի անվանումը:

13-րդ դարում որոշ ժամանակ պատկանել է խաչակիր-ասպետներին:

Պրժեմիսլովիչների օրոք, որոնց քաղաքն անցել է 1238 թվականին, Մոստը դարձել է առևտրի և ձեռնարկատիրության կենտրոն: Հայտնի էր իր գինեգործությամբ, որն այնուհետև անկում ապրեց (այժմ Մոստ քաղաքի ավանդական տնտեսության ճյուղերը` գինեգործությունը և այգեգործությունը վերականգնվում են):

15-16-րդ դարերում քաղաքը բազմաթիվ անգամ տուժել է հրդեհից:

1517 թվականի խոշոր հրդեհից հետո վերակառուցման ժամանակ Մոստում վերածննդի ոճով կառուցվել են քաղաքապետարանի և մայր տաճարի գեղեցիկ շինություններ:1618—1648 թվականների Երեսնամյա պատերազմի ժամանակ գրավվել է շվեդական զորքերի կողմից:

19-րդ դարում քաղաքի մոտակայքում սկսվել է գորշ ածխի հանքավայրերի արդյունահանումը: 1970-ական թվականներին քաղաքի գրեթե ամբողջ պատմական կենտրոնը քանդել են` դրա տակ խոշոր ածխի հանքավայր հայտնաբերելու պատճառով (կառուցվել է նոր քաղաքի կենտրոն):

Քաղաքը համարվում է գորշ ածխի արդյունահանման գլխավոր կենտրոններից մեկն երկրում: Քաղաքում զարգացած է նաև քիմիական արդյունաբերությունը, էլեկտրամետաղագործությունը: Այստեղ է գտնվում խոշոր ջերմաէլեկտրակայանը: Կարևոր երկաթուղային հանգույց է (գորշ ածխի արտահանում):

Քաղաքում էկոլոգիական վիճակն անբարենպաստ է, բարձր է գործազրկության մակարդակը (2010 թվականի տվյալներով մոտ 15 %, Չեխիայի ամենաբարձր ցուցանիշներից մեկը):

Սուրբ Մարիամ Աստվածածնի Վերափոխման Եկեղեցին (1602) միակ շինությունն է, որը վերապրել է քաղաքի պատմական կենտրոնի ոչնչացումը: 1975 թվականի աշնանը եկեղեցին հատուկ հարմարեցված ռելսային ճանապարհով տեղափոխվել է ածխային հանքավայրից 850 մ հեռավորության վրա և ամբողջությամբ պահպանվել է[3]:

Քույր-քաղաքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 Czech location identification system Czech Office of Surveying and Cadastre.
  2. «Брюкс или Брикс». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907. 
  3. Храм занесён в книгу рекордов Гиннесса как самое тяжёлое здание, когда-либо перемещённое человеком.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]