Մոզամբիկ կղզի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մոզամբիկ կղզի
Տեսակկղզի, քաղաք և քաղաքային տարածք
Երկիր Մոզամբիկ[1]
Վարչատարածքային միավորIlha de Moçambique District?
Երկարություն3 կմ
Մակերես1,5 կմ²
Բնակչություն14 000 մարդ
Անվանված էMussa Bin Bique?
Քարտեզ
Քարտեզ
Մոզամբիկ կղզին կարևոր կետ էր Հնդկաստանի ճանապարհին․ նավերի երթուղու քարտեզը դեպի Հնդկաստան (կարմիր) և հետադարձ ուղղությամբ (կանաչ)

Մոզամբիկ կղզի (պորտ.՝ Ilha de Moçambique), Մոզամբիկի ափամերձ կղզի, տեղակայված է երկրի հյուսիսում։ Կղզում կա նաև համանուն քաղաք։ Այս կղզու անունով է կոչվել գաղութը, այնուհետև նաև Մոզամբիկ պետությունը։ 1991 թվականից սկսած՝ Մոզամբիկ կղզին և քաղաքը ներառված են «ՅՈՒՆԵՍԿՕ»-ի Համաշխարհային ժառանգության ցանկում[2]։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կամուրջ Մոզամբիկ կղզուց մինչև աֆրիկյան մայրցամաք (3,8 կմ)

Մոզամբիկ կղզին գտնվում է Հնդկական օվկիանոսի արևմտյան ափին՝ Հարավ-արևելյան Աֆրիկայի ափամերձ հատվածում։ Կղզու երկարությունը 3կմ է, տարածքը՝ 1,5 կմ²։ Բնակչության թիվը 54,135 մարդ է (2005 թվականին՝ առավելապես մակուա), իսկ խտությունը՝ 36 090 մարդ/կմ² (2005)։ Կղզին գերբնակեցված է։

Մոզամբիկ կղզին վարչականորեն ընդգրկված է Նամպուլա պրովինցիայի կազմում։ Ունի օդանավակայան (en:Lumbo Airport):

Աֆրիկյան մայրցամաքից կղզին բաժանվում է երեք կիլոմետր երկարությամբ նեղուցով, որի վրա 1969 թվականին կառուցվել է կամուրջ (en:Mozambique Island Bridge):

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մոզամբիկ կղզին Նամպուլա պրովինցիայի քարտեզի վրա

Մոզամբիկ կղզին դեռևս վաղ միջնադարում արաբական և իրանական վաճառականների համար օգտագործվում էր որպես առևտրային կայան։ Պորտուգալացի Վասկո դա Գաման առաջին եվրոպացին էր, որը 1498 թվականին այցելեց կղզի, որն այդ ժամանակ ղեկավարում էր շեյխ Մուսա բեն Մբիքին (նրա անունից էլ առաջացել է Մոզամբիկ անունը)։ 1506 թվականին պորտուգալացիները կոմանդորներ Տրիստան դա Կունյայի և Աֆոնս Ալբուկերկայի ղեկավարությամբ գրավեցին քաղաքն ու կղզին։ 1508 թվականին կղզու հյուսիսային ծայրամասում կառուցվեց Սան Սեբաստիանի ամրոցը, որի համար շինարարական նյութերը Ալբուկերկայի հրամանով բերվեցին Եվրոպայից[3]։

Աշխարհագրական բարենպաստ դիրքի շնորհիվ Մոզամբիկ քաղաքը տարածաշրջանի խոշորագույն նավահանգիստն էր։ Մի քանի հարյուրամյակ շարունակ այստեղ եկամտի հիմնական աղբյուրը ստրկավաճառությունն էր։

Իշխանությունները կղզի էին ուղարկում աքսորյալներին, մասնավորապես, աքսորի վերջին տարիներն այստեղ է անցկացրել բրազիլացի բանաստեղծ, փաստաբան, հասարակական գործիչ և Մինաս Ժերայսի դավադրության առաջնորդներից մեկը՝ Թոմաս Գոնզագան[4]։

19-րդ դարի վերջին Մոզամբիկ քաղաքը դարձավ պորտուգալական գեներալ-նահանգապետի և կաթոլիկ եպիսկոպոսի նստավայրը, այստեղ էին գտնվում մի շարք եվրոպական պետությունների հյուպատոսությունները։ Կառուցվել է նահանգապետական պալատ, մայր տաճար, մաքսատան շենք, մեծ խանութներ Գերմանիայի, Ֆրանսիայի, Շվեյցարիայի առևտրականների համար։ Քաղաքը բաժանված էր երկու մասի՝ եվրոպական և տեղական։ Մինչև 1898 թվականը Մոզամբիկ քաղաքը Մոզամբիկ գաղութի վարչական կենտրոնն էր, իսկ դրանցի հետո «մայրաքաղաք»-ը տեղափոխվեց Լորենս-Մարկիշ (այժմ՝ Մապուտու)[5]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://whc.unesco.org/en/list/599
  2. UNESCO World Heritage Centre: Island of Mozambique․ Abgerufen am 21. August 2017
  3. Newitt, Malyn. "Mozambique Island: The Rise and Decline of an East African Coastal City" 2004. Page 23
  4. «Гонзага, Томас Антониу». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  5. Patrick Lagès, The island of Mozambique, UNESCO Courier, May, 1997.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • O.J.O. Ferreira, Ilha de Moçambique byna Hollands: Portuguese inbesitname, Nederlandse veroweringspogings en die opbloei en verval van Mosambiek-eiland. Gordonsbaai & Jeffreysbaai: Adamastor: 2010
  • Malyn Newitt, Mozambique Island: The Rise and Decline of an East African Coastal City, 1500–1700. An article from Portuguese Studies.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մոզամբիկ կղզի» հոդվածին։