Jump to content

Քաղաքային տարածք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քաղաքային տեսարան/տարածք

Քաղաքային տարածք, շրջակա տարածքների հետ համեմատած տեխնածին կառույցների ավելի մեծ խտությամբ տարածք։ Քաղաքային տարածքներ կարող են լինել քաղաքներ կամ ագլոմերացիաներ, բայց սովորաբար այդ հասկացությունը չի տարածվում գյուղական բնակավայրերի կամ խուտորների վրա։

Քաղաքային տարածքները ստեղծվում և զարգանում են ուրբանիզացման ընթացքի շնորհիվ։ Քաղաքային տարածքի չափերի մեծացումը թույլ է տալիս վերլուծել բնակչության խտությունը և քաղաքների զարգացման գործընթացը, ինչպես նաև առանձնացնել քաղաքային և գյուղական բնակավայրերը[1]։

Ի տարբերություն քաղաքային տարածքի, ագլոմերացիայի տարածքը իր մեջ ներառում է ոչ միային քաղաքային տարածքը, այլ նաև արբանյակ քաղաքների տարածքները և միջանկյալ գյուղական տարածքները, որոնք սոցիալ-տնտեսական սերտ կաերի մեջ են գտվում գլխավոր քաղաքի (ագլոմերացիայի միջուկի) հետ։ Սովորաբար այս կապն արտահայտվում է զբաղվածության ապահովմամբ գլխավոր քաղաքում, որը առաջնային աշխատաշուկա է համարվում։ Հայտնի է, որ քաղաքային տարածքները մեծանում են՝ կախված բնակչության թվի աճից և գլխավոր քաղաքի տնտեսական ակտիվությունից։

Ագլոմերացիայի տարածքը սովորաբար որոշվում է վարչատարածքային բաժանման ամենափոքր միավորների սահմաններով կամ դրանց միավորումով։ Վարչատարածքային բաժանման ամենափոքր միավորները սովորաբար համարվում են կայուն քաղաքական տարածքներ։ Տնտեսագետները նախընտրում են աշխատել քաղաքային տարածքներից հավաքագրված տնտեսական և սոցիալական տեղեկատվության հետ։ Նրանց համար առավել ճշգրիտ վիճակագրական պարամետրը կլինի բնակչության խտության բարձրացումը և մեկ շնչի հաշվով հատկացված տարածքի նվազումը։

Քաղաքային տարածքների սահմանումը տարբերվում է տարբեր ազգերի մոտ։ Բայց սովորաբար բնակչության նվազագույն թույլատրելի խտությունը կազմում է 400 մարդ/կմ2։ Եվրոպական երկրներում քաղաքային տարածքները որոշվում են տարածքի քաղաքային օգտագործման առանձնահատկության հիման վրա, երբ կառուցապատման օբյեկտների միջև հեռավորությունը 200 մետրից ոչ ավելի է։ Գիտնականները մարդահամրի տվյալների փոխարեն օգտագործում են արբանյակային պատկերներ քաղաքների սահմանները սահմանելու համար[2]։ Քիչ զարգացած երկրներում, բացի տարածքի օգտագործման պահանջներից և բնակչության խտությունից, երբեմն ավելացվում է պահանջ, ըստ որի բնակչության 75%-ը չպետք է ներգրավված լինի գյուղատնտեսության և (կամ) ձկնորսության մեջ։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Кубилас, 2007.
  2. Думлаа и Фэліцмэніа, 1976.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քաղաքային տարածք» հոդվածին։