Գայանե Մկրտչյան
Գայանե Մկրտչյան | |
---|---|
Ծնվել է | հունվարի 24, 1952 (72 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Կրթություն | Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ (1975) |
Քաղաքացիություն | Հայկական ԽՍՀ և Հայաստան |
Մասնագիտություն | դերասանուհի |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Հայաստանի թատերական գործիչների միություն |
Գայանե Մկրտչյան (հունվարի 24, 1952, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ դերասանուհի։ ՀՀ վաստակավոր արտիստ (2012)։ Հայաստանի թատերական գործիչների միության անդամ (1971)։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Գայանե Մկրտչյանը ծնվել է 1952 թվականին Երևանում։ Ավարտել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան դպրոցը։ Դպրոցական տարիներից հաճախել է Արշավիր Ղազարյանի և Պարզանուշ Պարոնյանի թատերական խմբակ։ 1969-1993 թվականներին եղել է Երևանի Պատանի հանդիսատեսի թատրոնի դերասանուհի։ Առաջին անգամ բեմում մարմնավորել է Բոնկայի դերը Դ.Դանչևի «Հեքիաթ չորս նմանակ եղբայրների մասին» ներկայացման մեջ։ 1971-1975 թվականներին սովորել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետում` Արտաշես Հովսեփյանի արվեստանոցում։ Պատանի հանդիսատեսի թատրոնի կազմում հյուրախաղերով հանդես է եկել Վրաստանում, Մոսկվայում, Մնջախաղի թատրոնի հետ` Միջին Ասիայում, Ուրալում, մերձմոսկովյան քաղաքներում, Գերմանիայում[1]։ 1990-1995 թվականներին ներգրավված լինելով Նարեկ Դուրյանի «Բոհեմ» թատերախմբի կազմում հյուրախաղերով հանդես է եկել Ֆրանսիայում, Անգլիայում, Բելգիայում, Շվեյցարիայում, Հունաստանում, Կիպրոսում։ Մասնակցել է նաև ռադիոյի և հեռուստատեսության բազմաթիվ բեմադրությունների։ Հանրային հեռուստատեսությունում կրկնօրինակել է մի քանի տասնյակ ֆիլմեր։ 1997 թվականից Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասանուհի է[2]։
Ներկայացումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Մոխրոտ՝ Գաբբեի «Մոխրոտ»
- Հերդա՝ Ե. Շվարցի «Ձյունե թագուհի»
- Ազնվական կին՝ Ուիլյամ Շեքսպիրի «Մակբեթ»
- Յորքի դքսուհի՝«Ռիչարդ Երրորդ»[3]
- Հերո՝ «Ոչնչից մեծ աղմուկ»
- Մարիաննա՝ Մոլիերի «Տարտյուֆ»
- Վալյա Բորց՝ Ա. Ֆադեևի «Երիտասարդ գվարդիա»
- Ժեննի Մարքս՝ Քսանինի «Ես մարդ եմ»
- Ջեմմա՝ Վոյնիչի «Բոռը»
- Աստրիդ՝ Ա. Լինդգրենի «Մանչուկն ու Կառլսոնը»
- Սիդ՝ Մարկ Տվենի «Թոմ Սոյերի արկածները»
- Մայր՝ Լ. Բերֆուզիի «Մեր ծնողների նևրոզները»
- Դքսուհի՝ Միխայիլ Բուլգակով «Դոն Քիշոտ»
- Ռուս կին՝ Ն. Դուրյանի «Հեյ, ջան Երևան»
- Կատերինա՝ Ֆյոդոր Դոստոևսկու «Ոճիր և պատիժ»
- Մաթիլդա՝ Ֆ. Դյուրենմաթի «Ծեր տիկնոջ այցը»
- Լուսյա՝ Լ. Անթառանյանի «Անառակ դստեր վերադարձը»
Ռադիոբեմադրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ա. Վամպիլովի «Մի անգամ Չուլիմսկում»
- Սեդա՝ Լևոն Շանթի «Հին աստվածներ»
- Էրենդիրա՝ Գաբրիել Գարսիա Մարկեսի «Պատմություն Էրենդիրայի և տատիկի մասին»
Հեռուստաներկայացումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Սոնյա՝ Անտոն Չեխովի «Քեռի Վանյա»
- Սոֆիյկու՝ Իոն Դրուցեի «Կասսամարե»
Հեռուստասերիալներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Որբերը»
- «Վերադարձ»
- «Ուր է իմ տղամարդը»
Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ՀՀ վաստակավոր արտիստ, 2012
- ԽՍՀՄ Աշխատանքի արիության մեդալ
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Baghdasaryan, Aram. «AV Production - Գայանե Մկրտչյան». avproduction.am. Վերցված է 2017 թ․ հունվարի 24-ին.(չաշխատող հղում)
- ↑ «Գայանե Մկրտչյանը՝ սերիալային գործունեության, կոչումների և ընտանիքի մասին». asekose.am. Վերցված է 2017 թ․ հունվարի 24-ին.
- ↑ «Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն». www.nationaltheater.am. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 2-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 24-ին.