Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արտաշես Հովսեփյան (այլ կիրառումներ)
Արտաշես Գրիգորի Հովսեփյան (օգոստոսի 16 (29) , 1910 [1] , Բանանց , Դաշկեսանի շրջան , Ադրբեջանական ԽՍՀ [1] - հունվարի 24 , 1982 (1982-01-24 ) , Երևան , Հայկական ԽՍՀ , ԽՍՀՄ ), ռեժիսոր։
1934-1938 թթ. սովորել է Մոսկվայի թատերարվեստի ինստիտուտում։ 1928-1934 թթ. եղել է Բաքվի հայկական թատրոնի դերասան և ռեժիսորի օգնական, 1938-1949 թթ.՝ գլխավոր ռեժիսոր, 1951-1953 թթ.՝ Երևանի Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոնի ռեժիսոր, 1953-1960 թթ.՝ Լենինականի դրամատիկական , 1979-1981 թթ.՝ Ստեփանակերտի հայկական թատրոնների գլխավոր ռեժիսոր։ 1960-1979- թթ. դասավանդել է ԵԳԹԻ -ում (պրոֆեսոր 1968-ից)։
Ադրբեջանական ԽՍՀ (1940), Հայկական ԽՍՀ (1960), Դաղստանի ԻԽՍՀ (1967) արվեստի վաստակավոր գործիչ։
Բառարաններ և հանրագիտարաններ
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 580 )։