Միհայ Զիչի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Միհայ Զիչի
հունգ.՝ Zichy Mihály
Ի ծնեհունգ.՝ Zichy Mihály
Ծնվել էհոկտեմբերի 15, 1827(1827-10-15)[1][2][3][…]
ԾննդավայրԶալա, Tab District, Սոմոգի, Հունգարիա[4]
Վախճանվել էփետրվարի 28, 1906(1906-02-28)[1][2][5][…] (78 տարեկան)
Մահվան վայրՍանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն
Քաղաքացիություն Հունգարիա,  Ավստրիական կայսրություն և  Տրանսլեյտանիա
ԿրթությունԲուդապեշտի Պիարիստական ​​գիմնազիա (1842)
Մասնագիտություննկարիչ, նկարազարդող, գծանկարիչ, գծանկարիչ, history painter և genre painter
ԱշակերտներՄերի Էրիստոֆ-Կազակ
Պաշտոնպալատական նկարիչ
ԶավակներՍոնյա Զիչի
ԱզգականներԹեոդոր Զիչի
 Mihály Zichy Վիքիպահեստում

Միհայ Ալեքսանդրովիչ Զիչի (հունգ.՝ Zichy Mihály, հոկտեմբերի 15, 1827(1827-10-15)[1][2][3][…], Զալա, Tab District, Սոմոգի, Հունգարիա[4] - փետրվարի 28, 1906(1906-02-28)[1][2][5][…], Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն), հունգարացի նկարիչ նշանավոր Զիչի տոհմից, ով երկար տարիներ աշխատել է Ռուսաստանում։ Նկարել է դիմանկարներ, ժանրային տեսարաններ, ջրաներկ, նկարազարդել գրքեր։ Ակադեմիկոս (1858), Կայսերական արվեստի ակադեմիայի պատվավոր անդամ (1898)։

Չնայած Զիչին գեղանկարիչ է, առաջին անգամ նա հայտնի է դարձել որպես վիրտուոզ գծանկարիչ, ով ստեղծել է գրքերի նկարազարդումների երկու շարքեր (Լերմոնտովի, Գոգոլի և այլն) և մեծ թվով տեսարաններ ռուսական կյանքից, ինչպես արքունական, այնպես էլ երբեմն ժողովրդական, ինչպես նաև Ռուսաստանի ազգային ծայրամասերի կյանքից։ Վրաստանում Զիչին հատկապես հարգված է որպես Շոթա Ռուսթավելու «Ընձենավորը» պոեմի նկարազարդումների առաջին շարքի հեղինակ։

Զիչիի ստեղծագործություններում զուգակցվում է տեսածը փոխանցելու բարձր վարպետությունն ու ճշգրտությունը, նրա նկարները կարևոր աղբյուր են Ռուսական կայսրության արքունական ​​կյանքի պատմության վերաբերյալ (այնքանով, որքանով գծանկարը կարող է ընդհանրապես աղբյուր ծառայել)։ Զիչիի կողմից նկարված Ռուսական արիստոկրատիայի ներկայացուցիչների դիմանկարներն առանձնանում են իրենց նմանությամբ և դետալների հավատարմությամբ։

Զիչիին նվիրված հուշարձաններ են կանգնեցվել Վրաստանում և նկարչի հայրենիքում՝ Հունգարիայում։ Հունգարիայում գործում է նաև Զիչիի թանգարանը, որը տեղակայված է նկարչի տոհմական տանը։ Ռուսաստանում Զիչիի ստեղծագործությունը հսկայական ժողովրդականություն է վայելել նրա կենդանության օրոք, բայց հետագայում այն մոռացվել է։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ալեքսանդր III-ը Բելովեժսկայա Պուշչայում որսի ժամանակ, 1894 թվականի օգոստոսին»

Զիչին գիմնազիական և համալսարանական կրթություն է ստացել Պեշտում, այնուհետև սովորել է գծագրություն և նկարչություն, նախ՝ Պեշտում, իտալացի նկարիչ Յակոբ (Ջակոմո) Մարաստոնիի մոտ, այնուհետև՝ Վիեննայի արվեստի ակադեմիայում, որտեղ նրա հիմնական դաստիարակն է եղել Ֆերդինանդ Վալդմյուլլերը։ Արդեն որոշակի համբավ ձեռք բերելով Վիեննայում ցուցադրված իր նկարների համար, ինչպիսիք են՝ «Առողջացող աղջիկը աղոթում է Աստվածամոր պատկերի առջև», «Մահացող ասպետը» (1844), «Մեխում է երեխայի դագաղը» (գտնվում է Բուդապեշտի թանգարանում), «Խաչելություն», ինչպես նաև Ֆյունֆկիրխենի տաճարի համար զոհասեղանի ստեղծումը (1845), Զիչին Վալդմյուլերի առաջարկությամբ հրավիրվել է մեծ իշխանուհի Ելենա Պավլովնայի կողմից իր դստերը՝ մեծ դքսուհի Եկատերինա Միհայլովնային նկարչություն և գեղանկարչություն սովորեցնելու։

Զիչին Սանկտ Պետերբուրգ է ժամանել 1847 թվականին և բացի մեծ դքսուհի Եկատերինա Միհայլովնայի հետ դասերից, դասեր է տվել նաև Սանկտ Պետերբուրգի արիստոկրատական ​​որոշ տներում։ Երկու տարի անց Զիչին ստիպված է եղել թողնել դասավանդումը և ապրուստի միջոցներ վաստակել՝ վաճառքի համար նկարներ պատրաստելով և լուսապատկերներով դիմանկարներ ռետուշ անելով։ Իր կյանքի այդ դժվարին ժամանակահատվածում նկարիչը որոշակի աջակցություն է ստացել արքայազն Ալեքսանդր Հեսսեն-Դարմշտադտսկուց։ Իր դրության բարելավման համար Զիչին պարտական ​​է ֆրանսիացի գրող Թեոֆիլ Գոթիեին, ով 1858 թվականին այցելել է Սանկտ Պետերբուրգ։ «Ճանապարհորդություն դեպի Ռուսաստան» գրքում նա տասներորդ գլուխը նվիրել է Զիչիին, որտեղ նա գովաբանել է նրան որպես փայլուն գծանկարչի, որը նկարչին համբավ և ժողովրդականություն է բերել Սանկտ Պետերբուրգի հասարակության մեջ։

Ռոմանովների պալատական ​​նկարիչ[խմբագրել | խմբագրել կոդը]

1859 թվականին Զիչին նշանակվել է պալատական ​​նկարիչ և մնացել այդ կոչումով մինչև 1873 թվականը։ Գործունեության այդ 15 տարիների ընթացքում նա կատարել է բազմաթիվ նկարներ, որոնք պատկերում են պալատական ​​կյանքի տարբեր դեպքեր, կայսերական որսի տեսարաններ, արքունիքի մերձավոր մարդկանց ծաղրանկարներ և այլն (գործերը հիմնականում կայսերական պալատներում և բարձրագույն անձանց ալբոմներում են ընդգրկվել)։

Միհայ Զիչիի կիսանդրին Բուդապեշտում՝ Մարգիտ կղզում

Դեռևս մինչ այդ՝ 1856 թվականին, նա ջրաներկով վերարտադրել է Ալեքսանդր II կայսրի թագադրումը, որի համար Սանկտ Պետերբուրգի արվեստների ակադեմիան Զիչիին շնորհել է ակադեմիկոսի կոչում։ 1869 թվականին կազմակերպվել է նրա ստեղծագործությունների ցուցահանդեսը։

1860 թվականին Զիչին ջրաներկով նկարել է խաղաքարտերի զավեշտական կապուկ Ալեքսանդր II-ի և կայսեր սիրած զբաղմունքի մյուս մասնակիցների իրական պատկերներով՝ Սանկտ Պետերբուրգի մերձակայքում գտնվող ձմեռային որսի ժամանակ[6]։

Փարիզյան տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1874 թվականին Զիչին մեկնել է Փարիզ, որտեղ, ի թիվս այլ բաների, նկարել է «Ավստրիական կայսրուհի Էլիզաբեթը ծաղկեպսակ է դնում քաղաքական գործիչ Ֆերենց Դեակի գերեզմանին» կտավը, ինչպես նաև հրապարակել է իր նկարները պատկերազարդ հրատարակություններում։

Վերադարձ Ռուսաստան[խմբագրել | խմբագրել կոդը]

1880 թվականին Զիչին վերադարձել է Ռուսաստան իր նախկին պաշտոնին և մինչև մահ՝ 1906 թվականի փետրվար, ապրել Սանկտ Պետերբուրգում։ Այդ տարիներին նա ստեղծել է բազմաթիվ գործեր՝ որպես բարձրագույն արքունիքի արարողությունների, զվարճությունների և ընտանեկան միջոցառումների նկարիչ-տարեգրող[7]։

Ստեղծագործություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բացի Ռուսաստանում որպես պալատական ​​նկարիչ Զիչիի ստեղծած բազմաթիվ ստեղծագործություններից, լայնորեն հայտնի են նրա նկարազարդումները Միխայիլ Լերմոնտովի «Մեր ժամանակի հերոսը» վեպի և Շոթա Ռուսթավելուի «Ընձենավորը» պոեմի համար։ Ուշադրության են արժանի նաև նրա գեղանկարչական և գրաֆիկական շատ գործեր։ Պյատիգորսկում գտնվող Միխայիլ Լերմոնտովի թանգարանի հավաքածուում պահվում են Զիչիի Լերմոնտովի բանաստեղծությունների նկարազարդումները, որոնք թանգարանին է նվիրաբերել հենց նկարիչը՝ 1883 թվականին Կովկաս կատարած իր ճանապարհորդության ժամանակ։

Զիչին իր ողջ կյանքի ընթացքում սերտ կապեր է պահպանել իր հայրենիքի և հունգարացի գրականության ու արվեստի ​​գործիչների հետ։ Նա ստեղծել է նկարազարդումներ Իմրե Մադիչի «Մարդու ողբերգությունը» բանաստեղծական փիլիսոփայական դրամայի, Յանոշ Արանի բալլադների, Մոր Յոկայիի «Հունգարացի ժողովուրդը» վավերագրական հրատարակության և այլ ստեղծագործությունների համար։

Զիչիի ժառանգության մեջ կան էրոտիկ[8][9] բովանդակությամբ գործեր։ 1911 թվականին Լայպցիգում լույս է տեսել «Սեր» ալբոմի 300 օրինակ՝ էրոտիկ բնույթի նրա 40 գծանկարներով՝ արված հելիոփորագրության տեխնիկայով դարչնագույն ներկով[10]։

Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թբիլիսիում Միհայիլ Զիչիի անունով փողոց կա, իսկ Ապրիլի 9-ի այգում կանգնեցված է նրա հուշարձանը[11]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Mihály Zichy (նիդերլ.)
  3. 3,0 3,1 Benezit Dictionary of ArtistsOUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
  4. 4,0 4,1 4,2 Wurzbach D. C. v. Zichy, Michael von (գերմ.) // Biographisches Lexikon des Kaiserthums Oesterreich: enthaltend die Lebensskizzen der denkwürdigen Personen, welche seit 1750 in den österreichischen Kronländern geboren wurden oder darin gelebt und gewirkt habenWien: 1856. — Vol. 60. — S. 34.
  5. 5,0 5,1 5,2 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  6. «Российское карточное общество». Г.А.Миролюбова. Игральные карты в жизни русского Двора. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 27-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 30-ին.
  7. Слюнькова, Инесса Николаевна Проекты оформления коронационных торжеств в России XIX века. — М.: БуксМарт, 2013. — С. 35,44,83,120,121,133,134,266,353,356-359. — 438 с. — 1000 экз. — ISBN 978-5-906190-9
  8. Erotic art of Mihály Zichy on Wikimedia Commons
  9. А.Балинт. Эротические рисунки Михая Зичи (на венг. яз.) Արխիվացված է Հոկտեմբեր 12, 2020 Wayback Machine-ի միջոցով://Литературно-художественный журнал "Нюгат", № 24, 1913.
  10. Zichy Michaly von. Liebe. 40 Heliogravüren.; Vierzig Zeichnungen. Leipzig, Privatdruck, 1911. Oblong Folio. 30 х 39,5 см. Title, 2 double-sided text leaves, and limitation leaf. (см.: Эротика в книжной графике Արխիվացված է Մայիս 1, 2013 Wayback Machine-ի միջոցով:)
  11. «Памятник Михаю Зичи». Արխիվացված օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 14-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 1-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Алешина Л. С. Михаил Александрович Зичи / Л. С. Алешина // Русское искусство : очерки о жизни и творчестве художников. Вторая половина девятнадцатого века : в 2 т. / под ред. А. И. Леонова. — М. : Искусство, 1971. — Т. 2. — С. 497–504. — 562 с. : ил. — 25 000 экз. — OCLC 71538004.
  • Зичи Михай (Михаил Александрович) / Л. С. Алёшина // Железное дерево — Излучение. — М. : Большая российская энциклопедия, 2008. — С. 498–499. — (Большая российская энциклопедия : [в 35 т.] / гл. ред. Ю. С. Осипов ; 2004—2017, т. 10). — ISBN 978-5-85270-341-5.
  • Кружнов Ю. Н. Зичи Михай (Михаил Александрович) / Ю. Н. Кружнов // Три века Санкт-Петербурга : энциклопедия : в 3 т. / руководитель проекта С. И. Богданов; исп. руководитель проекта Б. В. Ерохин; отв. ред. В. В. Яковлев. — СПб. : Издательство СПбГУ, 2003. — Т. 2 : Девятнадцатый век, кн. 2 : Г — И. — С. 503–504. — 600 с. — 5000 экз. — ISBN 5-8465-0052-8. — ISBN 5-8465-0233-4.
  • Сомов, Андрей Иванович (1890–1907). «Зичи, Михаил Александрович». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  • Ilona Berkovits, Zichy, Mihály. Leben und Werk, Budapest: Akadémiai Kiadó, 1964.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միհայ Զիչի» հոդվածին։