Մոր Յոկայի
Մոր Յոկայի հունգ.՝ Jókai Mór | |
|---|---|
| Ծննդյան անուն | հունգ.՝ Ásvay Jókay Móric |
| Ծնվել է | փետրվարի 18, 1825[1][2][3][…] |
| Ծննդավայր | Կոմառնո, Komárom County, Հունգարիայի թագավորություն, Ավստրիական կայսրություն |
| Վախճանվել է | մայիսի 5, 1904[1][2][4][…] (79 տարեկան) |
| Վախճանի վայր | Բուդապեշտ, Հունգարիա[5] |
| Գերեզման | Ֆիումեի փողոցի գերեզմանոց[6][7][8] |
| Մասնագիտություն | գրող, դրամատուրգ, քաղաքական գործիչ, լրագրող և իրավաբան |
| Լեզու | հունգարերեն |
| Քաղաքացիություն | |
| Կրթություն | Grammar School of Pápa Reformed College? (1842) |
| Ուշագրավ աշխատանքներ | The Man with the Golden Touch? |
| Անդամակցություն | Հունգարիայի գիտությունների ակադեմիա |
| Կուսակցություն | Resolution Party?[9], Left Centre?[9] և Liberal Party?[10] |
| Ամուսին | Róza Laborfalvi? և Bella Nagy? |
| Զավակներ | Róza Jókai? |
| Ազգականներ | Mari Váli?, József Benke?, Róza Jókai?, Jolán Jókay?, Elisabetta Cerruti?, Ferenc Váli? և Masa Feszty? |
Մոր Յոկայի (հունգարերեն՝ Jókai Mór [ˈmoːr ˈjoːkɒi], ծնյալ Մորից Յոկայի[11], փետրվարի 18, 1825[1][2][3][…], Կոմառնո, Komárom County, Հունգարիայի թագավորություն, Ավստրիական կայսրություն - մայիսի 5, 1904[1][2][4][…], Բուդապեշտ, Հունգարիա[5]), Հունգարիայից դուրս հայտնի է նաև որպես Մաուրուս Յոկայի (Maurus Jokai) կամ Մաուրիտիուս Յոկայի (Mauritius Jókai)[12], 19-րդ դարի հունգարացի վիպասան, թատերագիր, հեղափոխական։ Եղել է 1848 թվականի հունգարական հեղափոխության ակտիվ մասնակիցներից և առաջնորդներից մեկը։ Յոկայիի ռոմանտիկ վեպերը մեծ ժողովրդականություն էին վայելում ոչ միայն իր հայրենի Հունգարիայում, այլև նրա սահմաններից դուրս, մասնավորապես՝ վիկտորիական դարաշրջանի Անգլիայում, որտեղ նրան համեմատում էին Չարլզ Դիքենսի հետ[13][14]։ Նրա ստեղծագործությունների մեծ սիրահարներից ու երկրպագուներից էր նաև անձամբ Վիկտորյա թագուհին[15]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Յոկային ծնվել է հունգարական ազնվականական ընտանիքում, ժամանակակից Սլովակիայի հարավում, որտեղ հունգար և սլովակ խառը բնակչություն էր ապրում։ Գրողի տաղանդ նա դրսևորել է դեռ վաղ պատանեկան տարիքից։ Յոկայիի վեպերի մի մասը նվիրված է Հունգարիայի թագավորության հերսական անցյալի պատկերմանը, ընդ որում՝ նրան հաջողվել է խուսափել հարազատ ժողովրդի չափազանցված իդեալականացումից։ Եղել է արտակարգ բեղուն ստեղծագործող. գրական իր ողջ գործունեության ընթացքում գրել է տասնյակ վեպեր, թատերգություններ, պատմվածքներ, վիպակներ, նորավեպեր, բանաստեղծություններ, որոնք ամփոփվել են 110 գրքերում։ Նրա «Սաֆֆի» նորավեպի հիման վրա ավստրիացի նշանավոր կոմպոզիտոր Յոհան Շտրաուսը 1885 թվականին գրել է իր հանրահայտ «Գնչուական բարոն» օպերետը, որը համաշխարհային հաջողություն է արձանագրել։
Յոկայիի մեկ տասնյակից ավելի ստեղծագործություններ էկրանավորվել են՝ բազմապատկելով հեղինակի փառքը։ Առանձնապես մեծ ժողովրդականություն են վայելում նրա «Ոսկի մարդը», «Հունգարական նաբոբը», «Անանուն ամրոցը» վեպերը։ Յոկային իր հայրենի Հունգարիայում և նրա սահմաններից դուրս հայտնի է նաև որպես հեղինակ խոհարարական ինքնատիպ ու սիրված բաղադրատոմսերի, որոնցով հարստացրել է հունգարական խոհանոցը։ Հունգարական գրեթե բոլոր ռեստորաններում կարելի է համտեսել ըստ հանրահայտ գրողի բաղադրատոմսերի պատրաստված խորտիկներ կամ ապուրներ։
Մոր Յոկայիի անունով է կոչվել Մերկուրի մոլորակի խառնարաններից մեկը։ Հունգարիայում 1925 թվականի փետրվարի 1-ին նրա դիմապատկերով նամականիշ է թողարկվել։
Երկեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Վեպեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Առօրյա» / հունգ.՝ Hétköznapok (1846)
- «Հեղափոխական և մարտական տեսարաններ» / հունգ.՝ Forradalmi és csataképek (1850)
- «Փախստականի օրագիրը» / հունգ.՝ Egy bujdosó naplója (1851)
- «Տրանսիլվանիայի ոսկեդարը» / հունգ.՝ Erdély aranykora (1852)
- «Թուրքական աշխարհը Հունգարիայում» / հունգ.՝ Török világ Magyarországon (1853)
- «Հունգարական նաբոբը» / հունգ.՝ Egy magyar Nábob (1853—1854)
- «Ենիչերիների վերջին օրերը» / հունգ.՝ Janicsárok végnapjai (1854)
- «Զոլտան Կարպատի» / հունգ.՝ Kárpáthy Zoltán (1854)
- «Խեղճ հարուստները» / հունգ.՝ Szegény gazdagok (1860)
- «Նոր հողատերը» / հունգ.՝ Az uj foldesur (1862)
- «Երբ ծերանանք» / հունգ.՝ Mire megvénülünk (1865)
- «Քարսիրտ մարդու որդիները» / հունգ.՝ A kőszívű ember fiai (1869)
- «Սև ադամանդներ» / հունգ.՝ Fekete gyemantok (1870)
- «Ոսկի մարդը» / հունգ.՝ Az Arany Ember (1872)
- «Անանուն ամրոցը» / հունգ.՝ A névtelen vár (1877)
- «Արկածախնդիր Հուգո ֆոն Հաբենիխտի արկածները» / (1879)
- «Ծովանման աչքերով տիկինը» / հունգ.՝ A tengerszemu holgy (1890)
- «Ռակոցիի պատանեկությունը» / հունգ.՝ Rákóczy fia (1893)
- «Եղբայր Դյորդը» / հունգ.՝ Frater Gyorgy (1893)
- «Ուրիշ ժամանակ՝ ուրիշ բարքեր»
- «Սեր՝ մինչև կառափնարան»
- «Աստծո կամքը»
- «Մեռնել կրկնակի»
- «Սրտի տառապյալը»
- «20000 տարի սառույցի տակ»
- «Հոգիներ սանձահարողը»
Փոքրածավալ արձակ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Վայրի ծաղիկներ» / Vadon virágai (1848, պատմվածքների ժողովածու)
- «Դեղին վարդ» (1893, վիպակ)
- «Երազանք ու կյանք» (վիպակ)
- «Գերեզմանոցային ուրվականներ» (պատմվածք)
Էկրանավորումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1965 — «Քարսիրտ մարդու որդիները»
- 1970 — «Հունգարական նաբոբը»
- 1971 — «Զոլտան Կարպատիի ճակատագիրը»
- 1980 — «Տրանսիլվանիայի ոսկեդարը»
- 1985 — «Սաֆֆի» (մուլտֆիլմ)
- 1985 — «Անանուն ամրոցը» (հեռուստասերիալ)
Երաժշտություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Գնչուական բարոն (Յոհան Շտրաուսի օպերետը՝ ըստ «Սաֆֆի» նորավեպի)» (1885)
- «Երգ» (Էրժեբեթ Սյոնյիի օպերան) (1953)
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- 1 2 3 4 Encyclopædia Britannica
- 1 2 Brockhaus Enzyklopädie (գերմ.) — F.A. Brockhaus, 1796.
- 1 2 Internet Speculative Fiction Database — 1995.
- 1 2 Йокаи Мор // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ Tóth V. Nemzeti nagylétünk nagy temetője. A Fiumei Úti Sírkert és a Salgótarjáni utcai zsidó temető adattára — Budapest: National Heritage Institute, 2018. — P. 124.
- ↑ https://temeto.envimap.hu/content/photos_normal/fiumei/4c/3c/d7/2f-3422-05fd-c9ad-eb384bad9166.jpg
- ↑ https://intezet.nori.gov.hu/public/nemzeti-sirkert/budapest/fiumei-uti-temeto/jokai-mor-asvai-jokay-moric
- 1 2 Dániel B., József P., Judit P. Képviselők és főrendek a dualizmus kori Magyarországon (հունգ.) — Líceum Kiadó, 2020. — P. 120. — 639 p. — ISBN 978-963-496-144-4
- ↑ Dániel B., József P., Judit P. Képviselők és főrendek a dualizmus kori Magyarországon (հունգ.) — Líceum Kiadó, 2020. — P. 221. — 639 p. — ISBN 978-963-496-144-4
- ↑ В детстве Мор был крещён и зарегистрирован как Móric Jókay, - затем, вследствие канцелярской ошибки, он стал писаться как Mór Jókai.
- ↑ «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2022-02-14-ին. Վերցված է 2019-05-24-ին.
- ↑ Charles Hebbert; Norm Longley; Dan Richardson (2002). Rough Guide. Hungary. Rough Guides. էջ 212. ISBN 9781858289175.
- ↑ University of London. School of Slavonic and East European Studies (1929). The Slavonic and East European Review, Voluma 8. Jonathan Cape. էջ 359.
- ↑ Lóránt Czigány (1984). The Oxford history of Hungarian literature from the earliest times to the present. Clarendon Press. էջ 222. ISBN 9780198157816.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Works by Mór Jókai(չաշխատող հղում) at Hungarian Electronic Library
- Mór Jókaiի գործերը Գուտենբերգ նախագծում
- Mór Jókai's works: text, concordances and frequency lists
- Йокаи Мор հոդվածը Սովետական մեծ հանրագիտարանում
- Мор Йокаи. «Венгерский набоб»
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մոր Յոկայի» հոդվածին։ |
| ||||||||||||||||
- Փետրվարի 18 ծնունդներ
- 1825 ծնունդներ
- Մայիսի 5 մահեր
- 1904 մահեր
- Բուդապեշտ քաղաքում մահացածներ
- Հունգարիայի գիտությունների ակադեմիայի անդամներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Անձինք նամականիշերի վրա
- Հունգարացի գրողներ
- Հունգարացի դրամատուրգներ
- Հունգարացի թատերագիրներ
- Հունգարացի լրագրողներ
- Հունգարիայի քաղաքական գործիչներ
