Իմրե Մադիչ
Իմրե Մադիչ | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հունվարի 20, 1823 կամ հունվարի 21, 1823[1][2][3] |
Ծննդավայր | Դոլնա Ստրեհովա, Veľký Krtíš District, Banská Bystrica Region, Սլովակիա |
Մահացել է | հոկտեմբերի 5, 1864[4][5][6] (41 տարեկանում) |
Մահվան վայր | Դոլնա Ստրեհովա, Veľký Krtíš District, Banská Bystrica Region, Սլովակիա |
Քաղաքացիություն | Հունգարիայի թագավորություն |
Ազգություն | հունգարացիներ |
Մասնագիտություն | դրամատուրգ, գրող, քաղաքական գործիչ և բանաստեղծ |
Ամուսին | Erzsébet Fráter? |
Զբաղեցրած պաշտոններ | Հունգարիայի Ազգային ժողովի անդամ |
Անդամություն | Հունգարիայի գիտությունների ակադեմիա |
Երեխաներ | Aladár Madách? |
Imre Madách Վիքիպահեստում |
Իմրե Մադիչ (հունգ.՝ Madách Imre, հունվարի 20, 1823 կամ հունվարի 21, 1823[1][2][3], Դոլնա Ստրեհովա, Veľký Krtíš District, Banská Bystrica Region, Սլովակիա - հոկտեմբերի 5, 1864[4][5][6], Դոլնա Ստրեհովա, Veľký Krtíš District, Banská Bystrica Region, Սլովակիա[7]), հունգարացի պոետ, փիլիսոփա և դրամատուրգ։ «Մարդու ողբերգությունը» փիլիսոփայական չափածո դրամայի հեղինակը։ Հեղինակը խրախուսվել և խորհրդատվություն է ստացել Յանոշ Արանիի կողմից, ով 19-րդ դարի հունգարացի ամենահայտնի պոետներից էր։
Բովանդակություն
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է Հունգարիայի Թագավորության Ալշոստրեգովա քաղաքում 1823 թվականին ազնվականների ընտանիքում։ 1837 թվականին սկսել է սովորել Պեշտայի համալսարանում[8]: 1842 թվականին պաշտոնապես դարձել է իրավաբան։ 1850-ական թվականներին բանտարկվել է քաղաքական գործի համար, 1860 թվականին ընտրվել է հունգարական Սեյմի պատգամավոր։ 1840 թվականին ստեղծել է «Lantvirágok» քնարական ժողովածուն, ինչին հաջորդել են քնարական ստեղծագործությունների և քննադատական էտյուդների մի ամբողջ շարք, որոնցից նշանավոր են «A civilizátor» կատակերգությունը (1859) և «Jo nev es ereny», «Commodus», «Mária királynő» (1840—1855), «Csák végnapjai» (1843—1861), «Férfi és nő» (1843) դրամաները։ 1860 թվականին ավարտել է «Մարդկային ողբերգությունը» ստեղծագործության վրա աշխատանքները, որը հանդիսանում է իր լավագույն աշխատանքը։
«Մարդկային ողբերգություն»[խմբագրել | խմբագրել կոդը]
«Մարդկային ողբերգությունը» նվիրված է մարդկության ճակատագրերի պատկերին, որ խորհրդանշվում է նախամարդկանցով՝ Ադամով և Եվայով: Լյուցիֆերը, դժգոհ լինելով աշխարհի ստեղծումից և ցանկանալով Ադամի սրտի մեջ կյանքի հանդեպ վատատեսական անտարբերություն մտցնել, Ադամին մի երազ է ուղարկում, որից նա պետք է հասկանար, որ մարդկության ողջ պատմությունը ընդամենը դատարկություն է և հոգու տանջանք։ Բարձրանալով Լյուցիֆերի հետ աստղային տիրույթ և վախենալով անվերջությունից՝ Ադամը ընդունում է բարձրագույն իդեալիզմի դատարկությունը և տեսնելով սառչող երկրագնդի վրա մնացած վերջին մարդուն՝ էսկիմոսին, նա հասկանում է չոր մատերիալիզմի դատարկությունը։ Մա պատրաստվում է արթնանալ և սպանել ինքն իրեն, սակայն այն լուրը, որ Եվան պետք է մայրանա, նրա սիրտը լցնում է կենսախնդությամբ և հույսով, և նա դադարում է ապրել և կատարում է աստծո պատվերը։ Ողբերգությունն ավարտվում է Ադամի հետևյա բառերով՝ «կռվի՛ր և հավատա»:
Ստեղծագործության մեջ շատ են թևավոր խոսքերը և խորիմաստ մտքերը։ Այն համեմատվում է Գյոթեի «Ֆաուստի» հետ։
1883 թվականին առաջին անգամ ստեղծագործության հիման վրա թատրոն է բեմադրվել։ Այն դարձել է Հունգարիայի ամենահայտնի ներկայացումներից մեկը։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #118575996 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
- ↑ 2,0 2,1 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 3,0 3,1 Benezit Dictionary of Artists — 2006. — ISBN 978-0-19-977378-7, 978-0-19-989991-3
- ↑ 4,0 4,1 4,2 Encyclopædia Britannica
- ↑ 5,0 5,1 5,2 SNAC — 2010.
- ↑ 6,0 6,1 6,2 Brockhaus Enzyklopädie
- ↑ A rossz születési dátum [The wrong birth date] Wayback Machine-ի միջոցով: (archived Դեկտեմբեր 11, 2009). Temesvári Pelbárt Ferences Gimnázium.
- ↑ His biography
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Մարդկային ողբերգություն» (թարգմանիչ՝ Ջորջ Սիրտես)
- «Մարդկային ողբերգություն» (թարգմանիչ՝ Ջ. Հորն)
- «Մարդկային ողբերգություն» (թարգմանիչ՝ Լայն Մակլոյդ)
- «Մարդկային ողբերգություն» (թարգմանիչ՝ Օտտո Թոմչի)
- «Մարդկային ողբերգություն» ստեղծագործության նկարազարդումները
- Իմրե Մադիչի աշխատանքները
|