Միխայիլ Բերնշտեյն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Միխայիլ Բերնշտեյն
Ծնվել էհունվարի 16 (28), 1875
ԾննդավայրԴոնի Ռոստով, Եկատերինոսլավի նահանգ, Ռուսական կայսրություն
Վախճանվել էմայիսի 9, 1960(1960-05-09) (85 տարեկան)
Մահվան վայրԼենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
ԿրթությունՍանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիա (1903)
Մասնագիտություննկարիչ և ուսուցիչ
Ոճռեալիզմ
Ժանրդիմապատկեր և նատյուրմորտ
ՈւսուցիչԻլյա Ռեպին
ԱշակերտներQ109613857?, Viktor Antonovich Apanovich?, Valentin Danilovitsj Bernadskiy?, Q113371062?, Q109337251?, Q114899481?, Q115945741?, Q12154253?, Q119999090? և Q30609872?
ԱնդամակցությունԽՍՀՄ նկարիչների միություն
ԱմուսինQ109490461?

Միխայիլ Բերնշտեյն (ռուս.՝ հունվարի 16 (28), 1875, Դոնի Ռոստով, Եկատերինոսլավի նահանգ, Ռուսական կայսրություն - մայիսի 9, 1960(1960-05-09), Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս և խորհրդային գեղանկարիչ, գծանկարիչ և մանկավարժ[1], Ի. Ե. Ռեպինի անվան գեղանկարչության, քանակագործության և ճարտարապետության ինստիտուտի պրոֆեսոր, եղել է Լենիգրադի նկարիչների միության անդամ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1875 թվականի հունվարի 16-ին Դոնի Ռոստովում։

Գեղանկարչություն և նկարչություն է սովորել Լոնդոնում, Մյունխենում և Փարիզում, այցելել է Իտալիա[2]։

1901-1903 թվականներին սովորել է Սանկտ Պետերբուրգի Գեղարվեստի կայսերական ակադեմիային կից գեղարվեստական բարձրագույն ուսումնարանում, Իլյա Ռեպինի մոտ[3]։

1902 թվականից մասնակցել է ցուցահանդեսների, նկարել է դիմանկարներ և ժանրային նկարներ։ Դրանից հետո հիմնականում զբաղվել է մանկավարժական գործունեությամբ։

1907-1916 թվականներին դասավանդել է Պետերբուրգում` իր կողմից հիմնադրված մասնավոր գեղարվեստական դպրոցում։ Ամուսնացած է եղել նկարչուհի Եկատերինա Տուրովայի հետ, որը 1918-1919 թվականներին եղել է «Այսօր» նկարիչների ստուդիայի անդամ։

1916-1924 թվականներին դասավանդել է Ժիտոմիրի գեղարվեստական դպրոցում, իսկ 1924-1932 թվականներին` Կիևի գեղարվեստական ինստիտուտում։

1932-1948 թվականներին Լենիգրադի Ի. Ե. Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտում դասավանդել է նկարչություն։ Նկարչության մեթոդիկայի մասին մի շարք հոդվածների և ուսումնական նյութերի, ինչպես նաև` «Ուսումնական նկարչության խնդիրները» գրքի հեղինակն է։ 1948-1950 թվականներին նա նաև նկարչություն է դասավանդել Սանկտ Պետերբուրգի Շտիգլիցի անվան գեղարվեստաարդյունաբերական ակադեմիայում։ 1930-1940 թվականներին մեծ ներդրում է ունեցել գեղարվեստական կրթության համակարգի կայացման և բարձր որակավորման գեղարվետսական մասնագետների պատրաստման հարցում[4]։

Հայրենական մեծ պատերազմի ժամանակ Միխայիլ Բերնշտեյնի որդին` Սանդրոն, որպես զինվոր մեկնել է ճակատ և անհետ կորել է[5]։

Մահացել է 1960 թվականի մայիսի 9-ին, Լենիգրադում։

Աշակերտներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Միխայիլ Բերնշտեյնի աշակերտները շատ հայտնի նկարիչներ և մանկավարժներ են.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Художники народов СССР. Биографический словарь. Т. 1. М., Искусство, 1970. С.383.
  2. Александр Иванович Савинов. Письма. Документы. Воспоминания. Л., Художник РСФСР, 1983. C.45.
  3. Художники народов СССР. Биобиблиографический словарь. Т. 1. М., Искусство, 1970. С.383.
  4. Ленинградская школа живописи. Очерки истории. СПб: Галерея АРКА, 2019. С.34.
  5. Александр Иванович Савинов. Письма. Документы. Воспоминания. Л., Художник РСФСР, 1983. C.50.

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Бернштейн М. Проблемы учебного рисунка. Л., 1940.
  • Художники народов СССР. Биобиблиографический словарь. Т. 1. М., Искусство, 1970. С.383.
  • Александр Иванович Савинов. Письма. Документы. Воспоминания. Л., Художник РСФСР, 1983. C.45, 47, 49, 50, 67, 87, 151, 154, 287.
  • Иванов С. Неизвестный соцреализм. Ленинградская школа. СПб., НП-Принт, 2007. С.13, 19, 356-358, 360, 361, 365, 367, 368, 370, 371, 373. ISBN 5-901724-21-6, ISBN 978-5-901724-21-7.
  • Ленинградская школа живописи. Очерки истории. СПб: Галерея АРКА, 2019.