Jump to content

Վերա Երմոլաևա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վերա Երմոլաևա
Ծնվել էնոյեմբերի 2, 1893(1893-11-02)[1]
ԾննդավայրKlyuchi
Վախճանվել էսեպտեմբերի 26, 1937(1937-09-26)[2][1] (43 տարեկան) կամ սեպտեմբերի 26, 1938(1938-09-26)[3] (44 տարեկան)
Մահվան վայրKarlag, Կարագանդայի մարզ, Ղազախական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
ԿրթությունՊետերբուրգի հնագիտական ինստիտուտ
Մասնագիտություննկարչուհի, նկարազարդող, գծանկարիչ և գծանկարիչ
Ոճռուսական ավանգարդ
Թեմաներգեղանկարչություն[4], գրաֆիկա[4] և իլյուստրացիա[4]
ԱշակերտներԷմմա Հուրվիչ
 Vera Yermolayeva Վիքիպահեստում

Վերա Միխայլովնա Երմոլաևա (ռուս.՝ Ве́ра Миха́йловна Ермола́ева, նոյեմբերի 2, 1893(1893-11-02)[1], Klyuchi - սեպտեմբերի 26, 1937(1937-09-26)[2][1] կամ սեպտեմբերի 26, 1938(1938-09-26)[3], Karlag, Կարագանդայի մարզ, Ղազախական ԽՍՀ, ԽՍՀՄ), ռուս և խորհրդային նկարիչ, գծանկարիչ, նկարազարդող, ռուսական ավանգարդի գործիչ։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վերա Էրմոլաևան ծնվել է 1893 թվականի նոյեմբերի 2-ին, Սարատովի նահանգի Պետրովսկի գավառի Կլյուչի գյուղում (այժմ՝ Պենզայի մարզի Մալոսերդոբինսկի շրջան)[5]։ Հայրը՝ Միխայիլ Սերգեևիչ Երմոլաևը, կալվածատեր էր և զբաղեցնում էր զեմստվոյի գավառային վարչության նախագահի պաշտոնը։ Մայրը՝ Աննա Վլադիմիրովնան, ծննդյամբ բարոնուհի ֆոն Ունգեր-Ունկովսկայան էր (1854-?): Երեխա ժամանակ Վերա Միխայլովնան ձիուց ընկնելու հետևանքով ոտքերի կաթվածահարություն էր ստացել, և հետագայում նա միայն հենակներով էր կարողանում քայլել։

Երմոլաևան կրթություն է ստացել Եվրոպայում` Փարիզի աշխարհիկ դպրոցում և Լոզանի գիմնազիայում։ Արտերկրում մնալը պայմանավորված էր նաև բուժման անհրաժեշտությամբ։ 1904 թվականին Երմոլաևների ընտանիքը վերադարձավ Ռուսաստան, իսկ 1905 թվականին տեղափոխվեցին Սանկտ Պետերբուրգ։ Վերա Միխայլովնայի հայրը վաճառեց կալվածքը, ստեղծեց «Աշխատանքային միություն» կոոպերատիվ ընկերությունը և սկսեց լույս ընծայել լիբերալ բնույթի «Կյանք» ամսագիրը։ 1911 թվականին մահացավ Միխայիլ Սերգեևիչը։

1910 թվականին Վերան ավարտեց իշխան Օբոլենսկայայի գիմնազիան։ 1911 թվականին ընդունվել է Միխայիլ Բեռնշտեյնի ստուդիա, որտեղ էլ սկսեց հետաքրքրվել կուբիզմով և ֆուտուրիզմով։ 1915-1916 թվականներին նա դառնում է «Անարյուն սպանություն» ֆուտուրիստական խմբի անդամ (Նիկոլայ Լապշինի հետ միասին, հետագայում՝ Ռուսաստանի նկարազարդման դպրոցի հիմնադիրներից մեկը)։ Խմբակի անդամները հրապարակում էին նույն անունով ամսագիր։

Բացի նկարչությունից, Վերա Երմոլաևան հետաքրքրվում էր պատմությամբ. 1917 թվականին ավարտել էր Հնագիտական ինստիտուտը։ Միևնույն ժամանակ, նա եղել է «Ազատություն արվեստին» և «Արվեստ և հեղափոխություն» գեղարվեստական միությունների անդամ։ 1918 թվականին Երմոլաևան հիմնում է «Այսօր» գրքերի տպագրության արտելը՝ արտադրելով փոքրիկ տպաքանակներով արտադրելով պարզաճաշակ գրականություն և նկարազարդ գրքեր, որոնք ստեղծվում էին գրեթե ձեռքով։ Ըստ որոշ հետազոտողների, սա «մանկական գրքի ստեղծման առաջին փորձն էր, որը դիտարկվում էր որպես գեղարվեստական անբաժանելի օրգանիզմ»[6]։ Երմոլաևան ձևավորել է արտելի կողմից թողարկված երեք գրքեր՝ Նատան Վենգրովի «Մկնիկները» և «Աքաղաղը» և Ուոլթ Ուիթմենի «Պիոներները»։ Գրքերի նկարազարդումները կատարվում էին լինոլեումի վրա փորագրություններով, հետագայում մեծ մասամբ, ձեռքով նկարազարդելով, որոշ գրքերում տեքստը տպագրական չէր, այլ փորագրված էր լինոլեումի վրա։

Հեղափոխությունից հետո Վերա Միխայլովնան մասնակցեց Լուսժողկոմի արվեստի բաժնի կազմակերպած մրցույթներին, փորձեց աշխատել որպես թատրոնի նկարիչ, ստեղծեց (օգտագործելով գունավոր փորագրման տեխնիկան) թատրոնի էսքիզներ Միխայիլ Մատյուշինի և Ալեքսեյ Կրուչյոնիխի «Հաղթանակ աևի տակ »օպերայի համար։ 1922 թվականին էսքիզները ցուցադրվեցին Բեռլինի ցուցահանդեսում։

1919 թվականին, Լուսժողկոմի գեղարվեստի բաժինը Երմոլաևային ուղարկեց Վիտեբսկ՝ որպես ժողովրդական արվեստի ուսումնարանի ուսուցիչ, որը հետագայում վերանվանվեց Վիտեբսկի գեղարվեստի և պրակտիկայի ինստիտուտ։ 1921 թվականին, Մարկ Շագալի պաշտոնաթողությունից հետո, նա դարձավ այդ ինստիտուտի ռեկտորը։

Վիտեբսկում, Կազիմիր Մալևիչի ազդեցության ներքո, որին նա հրավիրել էր դասավանդելու, Վերա Միխայլովնան սկսեց հետաքրքրվել են անառարկայական արվեստով։ Մալեվիչի և ուսանողների հետ միասին Երմոլաևան մասնակցեց ՈւՆՈՎԻՍ-ի (Նոր արվեստի հաստատողներ) կազմակերպմանը, ընկերություն, որն իրեն դրսևորում էր որպես հետազոտական լաբորատորիա, որտեղ ուսումնասիրվում էին արվեստի զարգացման ձևերն ու խնդիրները։ Կազմակերպությունը քարոզում էր նաև սուպերմատիզմի գաղափարներ և առաջ էր քաշում հեղափոխական կարգախոսներ`

  • Կեցցե սուպերմատիզմը՝ որպես մեր ստեղծագործ կյանքի ուղենիշ։
  • Կեցցե կյանքի նոր ձևեր կառուցողների համաշխահային միությունը։

Ընկերության անդամները չէին ցանկանում լինել «նախահայրերի և պապերի իմաստնության հավերժ կրողներ», այլ «կյանքի ստեղծողներ», «նոր արվեստի կրողներ ու դրսևորողներ, ինչպես այսօրվա ժամանակակից մարդն է գիտակցում, որ պետք է լինի համաշխարհային իրադարձություն ստեղծողը»[7]։ 1922 թվականին Երմոլաևան վերադառնում է Պետրոգրադ, որտեղ Գեղարվեստական մշակույթի պետական ինստիտուտում ստանում է գունային լաբորատորիայի վարիչի պաշտոնը։

1920-ականների վերջից նա համագործակցում էր «Ճնճղուկ», «Նոր Ռոբինզոն», «Ազնվասարեկ» և «Ոզնի» ամսագրերի հետ։ Երմոլաևան աշխատել է որպես նկարիչ և գծանկարիչ։ 1920-ականներին նա դարձավ այնպիսի գրքերի նկարազարդող, ինչպիսիք են՝ Նիկոլայ Ասեևի «Տոպ-տոպ-տոպ», Ալեքսանդր Վվեդենսկու «Շատ կենդանիներ» և «Ձկնորսները», Եվգենի Շվարցի «Գնացք» (1929), Դանիիլ Խարմսի «Իվան Իվանովիչ Սամովարը» (1930) և շատ այլ գրքեր, ձևավորել է Իվան Կռիլովի մի շարք առակներ։ Իրականացրել է նաև մանկավարժական աշխատանքներ, 1931 թվականից նկարիչ Մ. Բ. Կազանսկայան դասեր էր ստանում Երմոլաևայից։

1929 թվականին նկարիչ Վլադիմիր Ստերլիգովի, Կ. Ի. Ռոժդեստվենսկու, Լ. Ա. Յուդինի, Նիկոլայ Սուետինի, Ա. Լեպորսկու հետ միասին ստեղծեցին «գեղանկարչական-պլաստիկ ռեալիզմի» խումբ ։

Երմոլեևայի բնակարանում անցկացվում էին այդ նկարիչների ստեղծագործական «երեքշաբթիներ» և «բնակարանային» ցուցահանդեսներ, որոնք ուղեկցվում էին քննարկումներով։ Համախոհների նեղ շրջապատում անցկացվող ցուցահանդեսային գործունեությունը, առիթ դարձան գրավոր մատնության։

1934 թվականի դեկտեմբերի 25-ին Երմոլաևը ձերբակալվեց, նրա հետ միաժամանակ ձերբակալվեցին Վլադիմիր Ստերլիգովը, Լ. Ս. Գալպերինը, Նինա Կոգանը և Մարիա Կազանսկայան (բաց է թողնվել է 1935 թվականի մարտին)[8]։ 1935 թվականի մարտի 29-ին ՆԳԺԿ-ի որոշման համաձայն դատապարտվեց 58-10, 58-11 հոդվածներով։ Ըստ գործի նյութերի, Երմոլաևան մեղադրվում էր «հակախորհրդային գործունեության» համար, որն արտահայտվում էր հակախորհրդային գաղափարների քարոզչությամբ և իր շուրջը հակախորհրդային տրամադրություններով մտավորականության համախմբման փորձի համար»[9]։

1935 թվականի մարտի 29-ը իր Պատիժը կրելու համար (երեք տարվա ազատազրկում) 1935 թվականի մարտի 29-ին նրան ուղարկում են Կարագանդայի ուղղիչ աշխատանքային գաղութի 3-րդ բաժնի 1-ին բաժանմունք։ Երկրորդ անգամ 1937 թվականի սեպտեմբերի 20-ին ՆԳԺԿ-ի եռյակի կողմից՝ 58-10, 58-11 հոդվածների համաձայն դատապարտվում է գնդակահարության։ 1937 թվականի սեպտեմբերի 26-ին գնդակահարվում է Կարագանդայի մերձակայքում գտնվող ճամբարում։ 1989 թվականի սեպտեմբերի 20-ին ռեաբիլիտացիայի է ենթարկվում։

2013 թվականից Մոսկվայում գործում է Վերա Երմոլեևայի հիմնադրամը, որի հիմնական նպատակ է աջակցել կանանց նախաձեռնություններին ժամանակակից արվեստում[10]։

Գրքերի պատկերազարդումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Зайчик. — Пг.: Изд-во С. Я. Штрайха, 1923.
  • Житков Б. Девчонки: [Картинки для разрезывания с текстом]. — [М.]: Гос. изд-во, тип. Печатный двор в Лгр., 1928.
  • Житков Б. Кто кого? — М.: Гос. изд-во, 1928.
  • Житков Б. Одень меня: [Картинки для разрезывания с текстом]. — [М.]: Гос. изд-во, тип. Печатный двор в Лгр., 1928.
  • Ильин М. (И. Я. Маршак). 10 фокусов Чудодеева. — М.; Л.: Гос. изд-во, тип. Печатный двор в Лгр., 1928. (1930)
  • Ермолаева В. Горе-кучер. — Л., 1928.
  • Ермолаева В. Собачки. — Л., 1928.
  • Заболоцкий Н. А. Хорошие сапоги. — М.: Гос. изд-во, 1928.
  • Введенский А. Рыбаки. — М.: Гос. изд-во, 1930.
  • Введенский А. И. Подвиг пионера Мочина. — Л.; М.: Гос. изд-во, 1931.
  • Хармс Д. И. Иван Иваныч Самовар. — Л.; М.: Гос. изд-во, 1930.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Ковтун Е. Артель художников «Сегодня» // Детская литература. —1968.
  • Ковтун Е. Художник детской книги В.Ермолаева // Детская литература. — 1971
  • Ласкин С. Роман со странностями. ISBN 5-86789-074-0 // Блитц — 1998. Документальный роман о жизни В. М. Ермолаевой.
  • Марочкина А. Вера Ермолаева: Новые факты творческой биографии // Малевич: Классический авангард: Вып. 4 / Под ред. Т. В. Котович. — Витебск, 2000.
  • В круге Малевича: Соратники; Ученики; Последователи в России 1920—1950-х гг. / Сост. И.Карасик. — СПб.: Palace Exibitions, 2000.
  • Шишанов В. Витебский музей современного искусства история создания и коллекции. 1918—1941. — Минск: Медисонт, 2007. — 144 с.[1]
  • Вострецова Людмила, Горячева Татьяна, Заинчковская Антонина. Vera Ermolaeva: Государственный Русский музей. Альманах. № 202 / На английском и русском языках; ред. Евгения Петрова; пер. Peter Bray. — Государственный Русский музей, Palace Editions, 2008. — 144 с. — ISBN 978-3-940761-15-6.
  • Вера Ермолаева. Каталог выставки. Составители и авторы текстов: А. Заинчковская, И.Галеев. М.:Скорпион. 2009.
  • Стерлигов В. О Вере Ермолаевой. Шестнадцать пятниц: Вторая волна ленинградского авангарда. (LA, USA), 2010. (Experiment/Эксперимент: Журнал русской культуры № 16). Ч.1. С. 297—311.
  • Шишанов В. «Витебские будетляне» (к вопросу об освещении театральных опытов Уновиса в витебской периодической печати) / В. Шишанов // Малевич. Классический авангард. Витебск — 12: [альманах / ред. Т. Котович]. — Минск: Экономпресс, 2010. — С.57-63.

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Литераторы Санкт-Петербурга. ХХ век (ռուս.) / под ред. О. В. Богданова
  2. 2,0 2,1 2,2 RKDartists (նիդերլ.)
  3. 3,0 3,1 3,2 Library of Congress AuthoritiesLibrary of Congress.
  4. 4,0 4,1 4,2 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  5. «Ключи (Борисоглебское, Троицкое, Няньга) Малосердобинского района Пензенской области». Пензенская область : города, веси, люди…. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ ապրիլի 26-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 17-ին.
  6. В. М. Ермолаева. Непокорённая стихия.
  7. В круге Малевича: Соратники; Ученики; Последователи в России 1920—1950-х гг. / Сост. И.Карасик. — СПб.: Palace Exibitions, 2000. — С. 26.
  8. Лев Соломонович Гальперин, осуждён в 1935 г. на 5 лет лагерей. Отбывал срок в Карлаге, затем в Дмитлаге. Расстрелян на Бутовском полигоне НКВД 5 февраля 1938 г.
  9. Архив УФСБ по СПб и Ленинградской области: Арх. № 48469, Д. 1 О следствии и обвинении Ермолаевой (см.: Юрий Кроль. Из недавнего прошлого // Звезда. — 2011. — № 11.)
  10. «Блог фонда поддержки женских инициатив в области современного искусства им. Веры Ермолаевой».

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վերա Երմոլաևա» հոդվածին։