Եվգենյա Բայկովա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Եվգենյա Բայկովա
ռուս.՝ Евгения Байкова
Ծնվել էնոյեմբերի 22, 1907(1907-11-22)
ԾննդավայրՍանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն
Վախճանվել է1997
Մահվան վայրՍանկտ Պետերբուրգ, Ռուսաստան
ՔաղաքացիությունFlag of Russia.svg Ռուսական կայսրություն
Flag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Flag of Russia.svg Ռուսաստան
ԿրթությունԻ. Ե. Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտ
Մասնագիտություննկարչուհի
Ոճռեալիզմ
Ժանրդիմապատկեր
Պարգևներ«Լենինգրադի պաշտպանության համար» մեդալ
ԱնդամակցությունԽՍՀՄ նկարիչների միություն
Evgenia Baykova Վիքիպահեստում

Եվգենյա Վասիլևնա Բայկովա (ռուս.՝ Евгения Васильевна Байкова, 22 նոյեմբերի, 1907, Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն1997, Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստանի Դաշնություն), ռուս նկարչուհի, գեղանկարիչ, ՌՍՖՍՀ նկարիչների միության Լենինգրադի կազմակերպության անդամ[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Եվգենյա Բայկովան ծնվել է 1907 թվականի նոյեմբերի 22-ին Սանկտ Պետերբուրգում։ 1930-ական թվականներին սովորել է Լենինգրադի գեղարվեստաարդյունաբերական ուսումնարանում[2]։

1934 թվականին Եվգենյա Բայկովան ընդունվել է Լենինգրադի գեղանկարչության, քանդակագործության ու ճարտարապետության ինստիտուտի գեղանկարչության ֆակուլտետ։ Սովորել է Միխայիլ Բեռնշտեյնի, Բորիս Ֆոգելի, Սեմյոն Աբուգովի, Հենրիխ Պավլովսկու, Պավել Նաումովի, Ալեքսանդր Օսմյորկինի մոտ։ 1940 թվականին Եվգենյա Բայկովան ավարտել է ինստիտուտը (Ալեքսանդր Օսմյորկինի արվեստանոց)՝ ստանալով գեղանկարչի կոչում։ Նրա հետ միասին նույն տարում ինստիտուտն ավարտել են Օլգա Բոգաևսկայան, Գլեբ Սավինովը, Միխայիլ Նատարևիչը, Ալեքսանդր Դաշկևիչը, Մարիա Պերեպյոլկինան և այլք, ովքեր հետագայում դարձել են հայտնի նկարիչներ։ Եվգենյա Բայկովայի դիպլոմային աշխատանքն է եղել «Առաջին լուրը հողը գյուղացիներին հանձնելու վերաբերյալ» (ռուս.՝ «Первая весть о передаче земли крестьянам») նկարը[3]։

Հայրենական մեծ պատերազմն սկսվելուց հետո Եվգենյա Բայկովան մնացել է Լենինգրադում, մասնակցել քաղաքի պաշտպանությանը։ 1944 թվականին նա դարձել է Լենինգրադի խորհրդային նկարիչների միության անդամ։ Ցուցահանդեսների մասնակցել է 1934 թվականից՝ իր աշխատանքները ներկայացնելով Լենինգրադի առաջատար նկարիչների ստեղծագործությունների կողքին։ Ստեղծել է կենցաղային ու թեմատիկ կոմպոզիցիաներ, դիմանկարներ, բնանկարներ։ Նրա գեղանկարչական տաղանդի բազմաթիվ առանձնահատկություններ առավելագույնս բացահայտվել են նատյուրմորտներում։

Եվգենյա Բայկովայի աշխատանքներից են «Դահուկորդներ» (1933), «Ինքնադիմանկար» (1934)[4], «Կակաչներ»[5] (1947), «Մրգեր» (1949), «Աշխատանքից», «Կալսում» (երկուսն էլ 1951), «Արոսի»[6] (1958), «Քրիզանթեմներ» (1960), «Պատկառուկներ» (1961), «Պատուհանին», «Ծաղիկներ: Նատյուրմորտ»[7] (երկուսն էլ 1964), «Ծաղիկներ»[8], «Նախաճաշ»[8], «Նատյուրմորտ ձկով»[9] (բոլորն էլ 1970), «Աշնանային ծաղկեփունջ»[10] (1976) նկարները և այլն։

1983 թվականին Լենինգրադում տեղի է ունեցել Եվգենյա Բայկովայի անհատական ցուցահանդեսը։

Ամուսնացած է եղել նկարիչ Վլադիմիր Մալագիսի հետ (1902-1974)։

Եվգենյա Բայկովան մահացել է 1997 թվականին Սանկտ Պետերբուրգում։

Նկարչուհու ստեղծագործությունները պահվում են Ռուսական պետական թանգարանում[11], ինչպես նաև այլ թանգարաններում ու մասնավոր հավաքածուներում Ռուսաստանում[12], Ֆրանսիայում, Գերմանիայում, Նորվեգիայում ու այլ երկրներում։

Ցուցահանդեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Справочник членов Союза художников СССР. Том 1. — М: Советский художник, 1979. — с. 84.
  2. Художники народов СССР. Биографический словарь. Том первый. — М: Искусство, 1970. — с.261.
  3. Юбилейный Справочник выпускников Санкт-Петербургского академического института живописи, скульптуры и архитектуры имени И. Е. Репина Российской Академии художеств. 1915—2005. — Санкт Петербург: «Первоцвет», 2007. — с.52.
  4. Художники народов СССР. Биобиблиографический словарь. Том первый. — М: Искусство, 1970. — с.261.
  5. Памяти учителя. Выставка петербургских художников — учеников мастерской А. А. Осмеркина. — Санкт — Петербург: 1997. — с.2.
  6. Осенняя выставка произведений ленинградских художников 1958 года. Каталог. — Л: Художник РСФСР, 1959. — с.6.
  7. Ленинград. Зональная выставка. — Л: Художник РСФСР, 1965. — с.9.
  8. 8,0 8,1 Натюрморт. Выставка произведений ленинградских художников. — Л: Художник РСФСР, 1973. — с.7.
  9. Иванов С. В. Неизвестный соцреализм. Ленинградская школа. — Санкт-Петербург: НП-Принт, 2007. — с.315.
  10. Осенняя выставка произведений ленинградских художников. 1978 года. Каталог. — Л: Художник РСФСР, 1983. — с.5.
  11. Государственный Русский музей. Живопись. Первая половина ХХ века. Каталог. А—В. СПб, Palace Editions. 1997. С. 36-37.
  12. Иванов С. В. Неизвестный соцреализм. Ленинградская школа. — Санкт-Петербург: НП-Принт, 2007. — с.6-7.

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Центральный Государственный Архив литературы и искусства. СПб. Ф.78. Оп.10. Д.24.
  • Выставка этюдов ленинградских художников. — Л։ 1945. — с.3.
  • Отчетная выставка произведений живописи, скульптуры и графики за 1947—1948 годы. -Л։ 1949. — с.7.
  • Изобразительное искусство Ленинграда. Альманах. — Л։ 1948. — с.135.
  • Осенняя выставка произведений ленинградских художников 1958 года. Каталог. — Л։ Художник РСФСР, 1959. — с.6.
  • Ленинград. Зональная выставка. — Л։ Художник РСФСР, 1965. — с.9.
  • Художники народов СССР. Биобиблиографический словарь. Том первый. — М։ Искусство, 1970. — с.261.
  • Натюрморт. Выставка произведений ленинградских художников. — Л։ Художник РСФСР, 1973. — с.7.
  • Выставка произведений художников-женщин Ленинграда. 1975 год. — Л։ Художник РСФСР, 1979. — с.4.
  • Осенняя выставка произведений ленинградских художников. 1978 года. Каталог. — Л։ Художник РСФСР, 1983. — с.5.
  • Справочник членов Союза художников СССР. Том 1. — М։ Советский художник, 1979. — с.84.
  • Байкова Евгения Васильевна. Выставка произведений. Каталог. — Л։ ЛОСХ, 1983. — 8 с.
  • Подвигу Ленинграда посвящается. Выставка произведений ленинградских художников, посвященная 40-летию полного освобождения Ленинграда от вражеской блокады. — Художник РСФСР, 1989. — с.9.
  • Справочник членов Ленинградской организации Союза художников РСФСР. — Л։ Художник РСФСР, 1987. — с.10.
  • Памяти учителя. Выставка петербургских художников — учеников мастерской А. А. Осмеркина. — Санкт — Петербург։ 1997. — с.2,5.
  • Государственный Русский музей. Живопись. Первая половина ХХ века. Каталог. А—В. СПб, Palace Editions. 1997. С. 36-37.
  • Иванов С. В. Неизвестный соцреализм. Ленинградская школа. — Санкт-Петербург։ НП-Принт, 2007. — с. 9, 15, 356, 387—389, 392, 397, 398, 402, 403, 405, 406, 444. ISBN 5-901724-21-6, ISBN 978-5-901724-21-7.
  • Юбилейный Справочник выпускников Санкт-Петербургского академического института живописи, скульптуры и архитектуры имени И. Е. Репина Российской Академии художеств. 1915—2005. — Санкт Петербург։ «Первоцвет», 2007. — с.52.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]