Լև Օրեխով
Լև Օրեխով ռուս.՝ Лев Орехов | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 8, 1913 |
Ծննդավայր | Տուլա, Ռուսական կայսրություն |
Վախճանվել է | նոյեմբերի 6, 1992 (78 տարեկան) |
Մահվան վայր | Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստան |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն, ԽՍՀՄ և Ռուսաստան |
Կրթություն | Ի. Ե. Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտ |
Մասնագիտություն | նկարիչ |
Ոճ | ռեալիզմ |
Ժանր | բնանկար |
Թեմաներ | գեղանկարչություն |
Պարգևներ | |
Անդամակցություն | ԽՍՀՄ նկարիչների միություն |
Lev Orekhov Վիքիպահեստում |
Լև Նիկոլաևիչ Օրեխով (ռուս.՝ Лев Николаевич Орехов, 8 նոյեմբերի, 1913, Տուլա, Ռուսական կայսրություն – 6 նոյեմբերի, 1992, Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստանի Դաշնություն), ռուս նկարիչ, գեղանկարիչ, գրաֆիկ, Սանկտ Պետերբուրգի նկարիչների միության (մինչև 1992 թվականը՝ ՌՍՖՍՀ նկարիչների միության Լենինգրադի կազմակերպություն) անդամ[1]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Լև Օրեխովը ծնվել է 1913 թվականի նոյեմբերի 8-ին Ռուսաստանի Տուլա քաղաքում։ 1932 թվականին ընդունվել է Լենինգրադի գեղանկարչության, քանդակագործության ու ճարտարապետության ինստիտուտի գեղանկարչության ֆակուլտետ, որտեղ սովորել է Բորիս Ֆոգելի, Սեմյոն Աբուգովի ու Հենրիխ Պավլովսկու մոտ։
1939 թվականին Լև Օրեխովն ավարտել է ինստիտուտը Ալեքսանդր Օսմյորկինի արվեստանոցում ու ստացել գեղանկարչի կոչում։ Նրա դիպլոմային աշխատանքը եղել է «Կոլտնտեսականների հանգիստը ճաշի ընդմիջման ընթացքում խոտհնձի ժամանակ» (ռուս.՝ «Отдых колхозников в обеденный перерыв на сенокосе») նկարը[2]։ Նրա հետ միասին ինստիտուտն ավարտել են Նիկոլայ Անդրեցովը, Պյոտր Բելոուսովը, Գլեբ Վերները, Ալեքսեյ Գրիցայը, Եվգենի Ժուկովը, Միխայիլ Կոզելը, Նիկոլայ Տիմկովը, Լիդիա Օստրովան, Ելենա Սկուինը, Բորիս Շչերբակովն ու այլ երիտասարդ նկարիչներ, որոնք հետագայում դարձել են հայտնի գեղանկարիչներ։
Ինստիտուտն ավարտելուց հետո Լև Օրեխովը զորակոչվել է Կարմիր բանակ, մասնակցել ֆինների դեմ մղված պատերազմին։ Հայրենական մեծ պատերազմում Լև Օրեխովը՝ որպես շարքային, ծառայել է Լենինգրադի ռազմաճակատում։ Պարգևատրվել է «Լենինգրադի պաշտպանության համար» ու «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալներով[3]։
Լև Օրեխովը Լենինգրադի նկարիչների ցուցահանդեսներին մասնակցել է 1939 թվականից։ 1946 թվականին նա դարձել է Լենինգրադի նկարիչների միության անդամ։ Ստեղծել է դիմանկարներ, բնանկարներ, նատյուրմորտներ, ժանրային տեսարաններ ու թեմատիկ կոմպոզիցիաներ։ 1950-ական թվականներին ստեղծված նրա գեղանկարներին առանձնահատուկ են հակումը դեպի պլենէր նկարչությունը, ուշադրությունը գունաօդային մթնոլորտի վիճակի փոխանցմանն ու երանգային հարաբերությանը, հետագայում նրա աշխատանքներում ուժեղանում են դեկորատիվությունն ու գրաֆիկությունը, ընդհանրական նկարի ու կոմպոզիցիայի պայմանականությունը։ 1946-1949 թվականներին Լև Օրեխովը դասավանդել է Լենինգրադի Վ. Մուխինայի անվան գեղարվեստաարդյունաբերական բարձրագույն ուսումնարանի մոնումենտալ-դեկորատիվ գեղանկարչության ամբիոնում[4]։ 1950-ական թվականներին դասավանդել է Լենինգրադի գեղարվեստագրաֆիկական մանկավարժական ուսումնարանում[5]։
Լև Օրեխովը մահացել է 1992 թվականի նոյեմբերի 6-ին Սանկտ Պետերբուրգում։
Նկարչի աշխատանքները պահվում են տարբեր թանգարաններում ու մասնավոր հավաքածուներում Ռուսաստանում, Ֆրանսիայում, Գերմանիայում, ԱՄՆ-ում ու այլ երկրներում։
Ցուցահանդեսներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1955 թվական (Լենինգրադ), Լենինգրադի նկարիչների ստեղծագործությունների գարնանային ցուցահանդես
- 1957 թվական (Լենինգրադ), 1917-1957։ Լենինգրադի նկարիչների ստեղծագործությունների ցուցահանդես
- 1962 թվական (Լենինգրադ), Լենինգրադի նկարիչների ստեղծագործությունների աշնանային ցուցահանդես
- 1965 թվական (Լենինգրադ), Լենինգրադի նկարիչների ստեղծագործությունների գարնանային ցուցահանդես
- 1968 թվական (Լենինգրադ), Լենինգրադի նկարիչների ստեղծագործությունների աշնանային ցուցահանդես
- 1971 թվական (Լենինգրադ), Մեր ժամանակակիցը։ Լենինգրադի նկարիչների 1971 թվականի ստեղծագործությունների ցուցահանդես
- 1976 թվական (Լենինգրադ), Ժամանակակցի դիմանկար։ Լենինգրադի նկարիչների 1976 թվականի ստեղծագործությունների հինգերորդ ցուցահանդես
- 1994 թվական (Սանկտ Պետերբուրգ), Էտյուդը Լենինգրադի նկարիչների 1940-1980 թվականների ստեղծագործություններում
- 1987 թվական (Լենինգրադ), Հայրենական մեծ պատերազմի վետերան նկարիչների ստեղծագործությունների ցուցահանդես
- 1995 թվական (Սանկտ Պետերբուրգ), Քնարականությունը պատերազմական սերնդի նկարիչների ստեղծագործություններում։ Գեղանկարչություն։ Գրաֆիկա
- 1996 թվական (Սանկտ Պետերբուրգ), 1940-1990 թվականների գեղանկարչություն։ Լենինգրադի դպրոց
- 1997 թվական (Սանկտ Պետերբուրգ), Ուսուցիչի հիշատակին։ Պետերբուրգի նկարիչների՝ Ա. Օսմյորկինի արվեստանոցի աշակերտների ցուցահանդես, Եվգենի Անտիպովի, Սերգեյ Օսիպովի, Վիկտոր Տետերինի, Իվան Գոդլևսկու, Գլեբ Սավինովի, Օլգա Բոգաևսկայայի, Լև Օրեխովի, Եվսեյ Մոիսեենկոյի, Ելենա Սկուինի, Նինա Ներատովայի, Վերա Լյուբիմովայի մասնակցությամբ
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Справочник членов Союза художников СССР. Том 2. — М: Советский художник, 1979. — С.157.
- ↑ Юбилейный Справочник выпускников Санкт-Петербургского академического института живописи, скульптуры и архитектуры имени И. Е. Репина Российской Академии художеств. 1915—2005. — Санкт Петербург: «Первоцвет», 2007. — С.51.
- ↑ Мы помним… Художники, искусствоведы — участники Великой Отечественной войны. — М: Союз художников России, 2000. — С.207.
- ↑ Санкт-Петербургская государственная художественно-промышленная академия им. А. Л. Штиглица. Кафедра монументально-декоративной живописи. — СПб., Искусство России. 2011. С. 64.
- ↑ Островская Г. А. Пейзаж в творчестве Н. Н. Репина.//Петербургские искусствоведческие тетради. Вып. 22. СПб, 2011. С. 15.
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Центральный Государственный Архив литературы и искусства. СПб. Ф.78. Оп.8.ч.2. Д.382.
- Третья областная художественная выставка. Каталог. — Тула։ Областной Союз советских художников, 1941.
- Первая выставка художников-фронтовиков. Каталог. — Л։ Военгиз, 1943.
- Третья выставка работ худогжников ленинградского фронта. — Л։ Военное издательство Наркомата обороны, 1945.
- Весенняя выставка произведений ленинградских художников 1955 года. Каталог. — Л։ ЛОСХ, 1956. — С.13.
- Весенняя выставка произведений ленинградских художников 1956 года. Каталог. — Л։ ЛССХ, 1956.
- 1917 — 1957. Выставка произведений ленинградских художников. Каталог. — Л։ Ленинградский художник, 1958. — С.23.
- Осенняя выставка произведений ленинградских художников 1962 года. Каталог. — Л։ Художник РСФСР, 1962. — С.20.
- Осенняя выставка произведений ленинградских художников 1968 года. Каталог. — Л։ Художник РСФСР, 1971. — С.12.
- Наш современник. Каталог выставки произведений ленинградских художников 1971 года. — Л։ Художник РСФСР, 1972. — С.17.
- Выставки советского изобразительного искусства. Справочник. Том 3. 1941—1947 годы. — М։ Советский художник, 1973. — С.39, 123, 126, 170, 216, 294.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Лев Орехов на сайте «Неизвестный соцреализм. Поиски и открытия»
- Ленинградская школа живописи. Очерк истории.
- Хронология Ленинградской школы живописи.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լև Օրեխով» հոդվածին։ |
|
- Նոյեմբերի 8 ծնունդներ
- 1913 ծնունդներ
- Տուլա քաղաքում ծնվածներ
- Նոյեմբերի 6 մահեր
- 1992 մահեր
- Սանկտ Պետերբուրգ քաղաքում մահացածներ
- Ռեպինի անվան ինստիտուտի շրջանավարտներ
- Հայրենական պատերազմի 2-րդ աստիճանի շքանշանակիրներ
- «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալակիրներ
- ԽՍՀՄ նկարիչների միության անդամներ
- Անձինք այբբենական կարգով
- Նկարիչներ այբբենական կարգով
- 20-րդ դարի ռուս նկարիչներ
- Խորհրդային նկարիչներ
- Ռուս բնանկարիչներ
- Ռուս նկարիչներ
- Սանկտ Պետերբուրգի նկարիչների միության անդամներ