Միլուտին Միլանկովիչ
Միլուտին Միլանկովիչ սերբ.՝ Милутин Миланковић | |
---|---|
Ծնվել է | մայիսի 16 (28), 1879[1][2][3][…] Dalj[4] |
Մահացել է | դեկտեմբերի 12, 1958[1][2][3][…] (79 տարեկան) Բելգրադ, Հարավսլավիայի Դաշնային Ժողովրդական Հանրապետություն[5][4] |
Քաղաքացիություն | Ավստրո-Հունգարիա և Հարավսլավիայի Թագավորություն |
Դավանանք | ուղղափառություն |
Մասնագիտություն | մաթեմատիկոս, պրոֆեսոր, աստղագետ, ճարտարագետ, գրող, քաղինժեներ, աստղաֆիզիկոս, ֆիզիկոս, գիտաֆանտաստիկ գրող, երկրաֆիզիկոս և կլիմայաբան |
Հաստատություն(ներ) | Բելգրադի համալսարան |
Գործունեության ոլորտ | աստղագիտություն և աստղագետ |
Անդամակցություն | Սերբական գիտությունների և արվեստների ակադեմիա, Լեոպոլդինա և Սերբական գիտությունների և արվեստների ակադեմիա |
Ալմա մատեր | Վիեննայի տեխնիկական համալսարան (1902) |
Տիրապետում է լեզուներին | ֆրանսերեն[3][6] և սերբերեն[6] |
Գիտական ղեկավար | Emanuel Czuber? և Johannes Brick?[7] |
Եղել է գիտական ղեկավար | Tatomir Anđelić?[7] |
Ստորագրություն | |
Milutin Milanković Վիքիպահեստում |
Միլուտին Միլանկովիչ (սերբ.՝ Милутин Миланковић, մայիսի 16 (28), 1879[1][2][3][…], Dalj[4] - դեկտեմբերի 12, 1958[1][2][3][…], Բելգրադ, Հարավսլավիայի Դաշնային Ժողովրդական Հանրապետություն[5][4]), ազգությամբ սերբ քաղաքացիական ինժեներ, կլիմայագետ, գեոֆիզիկոս, աստղագետ-աստղաֆիզիկոս և գիտության հանրահռչակող։
Հայտնի է սառցե դարաշրջանների իր տեսությամբ, որի համաձայն` Երկրի ուղեծրի պարամետրերի պարբերական փոփոխությամբ պայմանավորված` Երկիրն ունենում է կրկնվող սառցաշրջաններ. դրանք ներկայումս հայտնի են Միլանկովիչի փուլեր անունով։ Բացի այդ` նա բնորոշել է Արեգակնային համակարգի մյուս մոլորակների կլիմանայական պայմանները։ Միլանկովիչը փոփոխություններ է մտցրել հուլյան օրացույցում, մշակել է նոր հուլյան օրացույցը, որ ընդունել են ուղղափառ մի շարք եկեղեցիներ (բացի ռուսական, վրացական, երուսաղեմյան, սերբական եկեղեցիներից), հունական եկեղեցին։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է Դալ գյուղում, որ ներկայումս գտնվում է Օսյեչկո-Բարանսկա ժուպանիայում (Խորվաթիա)։
Միլուտին Միլանկովիչը կրթություն է ստացել Վիեննայի Բարձրագույն տեխնիկական դպրոցում (այժմ` Վիեննայի տեխնիկական համալսարան), որտեղ 1904 թվականին դոկտորական ատենախոսություն է պաշտպանել` դառնալով ինժեներ-շինարար։ Նույն թվականին նա ընդունվել է Բելգրադի համալսարան, որտեղ անց է կացրել իր գիտական ողջ գործունեությունը (ավարտել է փիլոսոփայական ֆակուլտետի բնագիտա-մաթեմատիկական բաժանմունքը)։ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ գերի է ընկել Բուդապեշտում, սակայն շնորհիվ հունգարացի գործընկերների` շարունակել է իր հետազոտությունները։ Երկար տարիներ Միլանկովիչը փորձել է վերականգնել Երկրի կլիմայի պատմությունը։ 1848 թվականի մայիսից մինչև 1951 թվականի հուլիսի 26-ը եղել է Բելգրադի աստղադիտարանի տնօրենը։
Գիտական հիմնական աշխատությունները վերաբերում են երկնային մեխանիկային, ֆիզիկային, մոլորակների մթնոլորտին, օդերևութաբանությանը, կլիմայագիտությանը։ Միլանկովիչը մշակել է մոլորակների մթնոլորտում ջերմային երևույթների տեսության մի շարք բարդ հարցեր, որոնք պայմանավորված են արևային ճառագայթման ազդեցությամբ, և այդ տեսությունը կիրառել է երկրաբանական նախկին դարաշրջաններում Երկրի կլիմայի տատանումների ուսումնասիրման ժամանակ։ Մասնավորապես, նա պլեյստոցենի շրջանում կլիմայի գլոբալ տատանումներն առաջին անգամ հաջող բացատրել է Երկրի ուղեծրի մի քանի պարամետրերի փոփոխությամբ և Երկրի պտտման առանցքի` ուղեծրի հարթության նկատմամբ անկյան թեքությամբ։ Առաջիններից մեկը 1914-1916 թվականներին դիտարկել է Մարսի կլիմայական պայմանները և կատարել ջերմաստիճանի հաշվարկ նրա մակերևույթին ու մթնոլորտում։ Միլանկովիչը հայտնաբերել է, որ մակերևույթին առավելագույն ջերմաստիճանը հասարակածում −3 °C է, իսկ բևեռներում` −52 °C (այս ցուցանիշները մոտ են ներկայիս տվյալներին)։ 1932-1934 թվականներին ուսումնասիրել է Երկրի բևեռների շարժումը, որը պայմանավորված է երկրի վրա մայրցամաքների բնորոշումով։ Զբաղվել է օրացույցի բարեփոխմամբ, մշակել է նոր հուլյան օրացույցը, որի համաձայն, ի տարբերություն գրիգորյան օրացույցի, ժամանակի հաշվումը 400 տարվա ընթացքում շեղվում է ոչ թե 4, այլ 7 օրով, ինչի արդյունքում այդ օրացույցում 1 օրվա շեղում է դիտարկվում 43.500 տարին մեկ։ Միլանկովիչը «Երկնային մեխանիկա» (1935) և «Աստղագիտության պատմություն» (1948) դասագրքերի հեղինակն է։
Հրապարակումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մ. Միլանկովիչ Մաթեմատիկական օդերևութաբանություն և կլիմայի տատանման աստղագիտական տեսություն— М., ГОНТИ; Տեխն- տես. գր. հրատ., 1939:
Հիշատակ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1970 թվականին Միջազգային աստղագիտական միությունը Միլուտան Միլանկովիչի անունով է կոչել Լուսնի հակառակ կողմում գտնվող մի խառնարան։
- Միլանկովիչի դիմանկարը զետեղված է 2.000 արժեքով սերբական դինարի վրա։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Macdougall D. Encyclopædia Britannica
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Internet Speculative Fiction Database — 1995.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 www.sanu.ac.rs (серб.)
- ↑ 5,0 5,1 5,2 http://www.britannica.com/EBchecked/topic/382148/Milutin-Milankovitch
- ↑ 6,0 6,1 CONOR.Sl
- ↑ 7,0 7,1 Mathematics Genealogy Project — 1997.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ի. Գ. Կոլչինսկի, Ա. Ա.Կորսուն, Մ. Գ. Ռոդրիգես Աստղագետներ։ Կենսագրական տեղեկատու — 2-րդ հրատ.,. — Կիև: Նաուկովա դումկա հրատարակչություն, 1986. — 512 с.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միլուտին Միլանկովիչ» հոդվածին։ |
|