Մարկ Արյան
Մարկ Արյան | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Բնօրինակ անուն | ֆր.՝ Marc Aryan |
Ի ծնե անուն | Անրի Մարկարյան |
Ծնվել է | նոյեմբերի 14, 1926[1][2] Վալանս[2] |
Երկիր | Ֆրանսիա և Բելգիա |
Մահացել է | նոյեմբերի 30, 1985[1][2] (59 տարեկան) Օհայն, Բելգիա, Lasne, Նիվել, Վալոնյան Բրաբանտ, Վալոնիա, Բելգիա |
Ժանրեր | շանսոն, |
Մասնագիտություն | երգիչ, երգահան, բանաստեղծ, գործարար |
Գործիքներ | վոկալ |
Գործունեություն | 1959–1985 |
Լեյբլ | GRAMOPHONE S.A., EMI, Katy, MALATIA. |
Կայք | Պաշտոնական կայք |
Անրի Մարկարյան, Մարկ Արյան (նոյեմբերի 14, 1926[Ն 1], Վալանս, Ֆրանսիա - նոյեմբերի 30, 1985, Օհայն, Բելգիա), հայազգի ֆրանսիացի և բելգիացի երգիչ, կոմպոզիտոր և բանաստեղծ։ Համերգներով հանդես է եկել նաև Հայաստանում։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարկ Արյանը (անունը ծնվելիս՝ Անրի Մարկարյան, կամ Հարություն Կեւորկի Մարկարյան) ծնվել է 1926 թվականի նոյեմբերի 14-ին Ֆրանսիայի Վալանս քաղաքում հայերի ընտանիքում[3], ովքեր գաղթել էին Լիբանան Մալաթիայից, Թուրքիա, փրկվելով 1915 թ. ցեղասպանությունից, եւ այնուհետ 1923թ. գաղթել Ֆրանսիա։ Յոթ զավակներից երրորդն էր։ Ուներ հակումուներ դեպի լեզուները և խոսում էր 9 լեզվով։ Նրա սերը դեպի երաժշտությունը երևան եկավ վաղ հասակից։ Սկզբնական շրջանում օգնում էր հոր բիզնեսին՝ վաճառելով միջինարևելյան հրուշակեղեն։ 18 տարեկանում նա լուրջ հիվանդացավ, տարավ օպերացիա և հազիվ փրկվեց մահից, և դրանից հետո նա թողեց հոր բիզնեսը, իսկ ավելի ուշ որոշեց կենտրոնանալ երաժշտության վրա։ Վալանսում հաճախում է երաժշտական և դաշնամուրի դասընթացների և սկսում է երգեր գրել։ 1957 թվականին Վալանսից տեղափոխվում է Փարիզ՝ ավելի լավ երաժշտական հնարավորություններ գտնելու համար։ 1963 թվականին մեկնում է Բելգիա, որտեղ քույրերից մեկը Knokke-le-Zoute ափին գիշերային ակումբ ուներ։ Նրա երգերը մեծ հաջողություն են ունենում ակումբի պարային ծրագրում[3], և Մարկը որոշում է մշտական բնակություն հաստատել Բելգիայում՝ սկզբում Վաթեռլոոյում, այնուհետև՝ Օհայնում։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Անրի Մարկարյանը սկզբնական շրջանում իր երգերը թողարկում էր սեփական՝ Մարկալ լեյբլով։ Հետո փոխում է լեյբլի անունը Մալաթիա, որտեղից որ սերում էին ծնողները։ Մի քանի երգեր է ձայնագրում ալբոմի համար, որը թողարկվում է Բրյուսելում։ Հաջողության սկզբում որոշում է որպես բեմական անուն ընտրել Մարկ Արյանը (իր ազգանունի հայերեն արտասանությունը)։
Նրա սինգլները հայտնի դարձան Բելգիայի ֆրանսախոս շուկայում և Ֆրանսիայում։ 1964-1965 թվականներին թողարկված «Katy» սինգլը գլխավորում էր Wallonia և Flanders Singles չարթերը՝ դառնալով 1965 թվականի ամենաշատ վաճառված սինգլներից մեկը։ Ամբողջ Բելգիայում հանդես էր գալիս համերգներով, որոնց տոմսերը սպառվում էին ժամանակից շուտ։ Նրա այլ հայտնի սինգլներից են՝ «Volage Volage» (20 շաբաթ գլխավորում էր Բելգիայի թոփ 10-ը), «Un Petit Slow» (կրկին #1 հիթ), «Angelina», «Giorgina», «Parce que je t'aime», «Si j'etais sur․․», «Quand je te prends dans mes bras», «Qu'un peu d'amour», «Mon petit navire», «La chanson du viel aveugle» and «Tu es numéro 1 au hit-parade de mon cœur»։
Միջազգային հաջողություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]1964 և 1965 թվականները հաջողակ էին տեղի շուկայի համար, իսկ 1966 և 1969 թվականները ամենաբեղմնավորն էին միջազգային շուկայի համար։ Մարկ Արյանը մեծ հաջողություն էր վայելու Միջին Արևելքում՝ հատկապես Լիբանանում և Սիրիայում, որտեղ երգում էր նաև որոշ հայերեն երգեր, ինչպես նաև հայտնի էր Արևելյան Եվրոպայում և Լատինական Ամերիկայում։ Կոմերցիոն որոշ հաջողություններ գրանցեց Քվեբեկում՝ Կանադայի ֆրանսախոս նահանգում։
Մարկ Արյանը այցելեց Թուրքիա, որտեղից սերում էին ծնողները։ Նա սկսեց մեծ հաջողություն վայելել, երբ թողարկեց «Ստամբուլ» հիթը։ Հետևելով եվրոպական հայտնի երգիչների օրինակին, ինչպիսիք են Սալվատորե Ադամոն, Ջոնի Հալիդեյը, Սաշա Դիստելը, Էնրիկո Մասիասը և Պեպինո դի Կապրին՝ թուրքերեն թողարկեց նաև իր մի շարք հայտնի հիթերի վերագործիքավորած տարբերակները։ Նրա թուրքալեզու «Ստամբուլ» ալբոմը ներառում էր 9 երգ՝ «Yalancısın», «Dünya Dönüyor», «Kalbin Yok Mu?» և այլն։ Երգերի թուրքերեն տեքստը գրում էր հիմնականում Ֆեջրի Էբջիօղլուն։
1968 թվականին այցելեց նաև Խորհրդային Միություն, որտեղ համերգներ տվեց Մոսկվայի տասնյակ հազարավոր երկրպագուների համար, ինչպես նաև այլ քաղաքներում՝ լի մարզադաշտերով։ Մարկ Արյանը այցելեց նաև հայրենիք՝ Հայաստան՝ հաջող համերգային շրջագայությամբ, որտեղ կատարեց հայերեն երգեր՝ ներառյալ հայտնի «Երևան»-ը՝ նվիրված Հայաստանի մայրաքաղաքին։
Katy ստուդիա և պրոդյուսերական գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1969 թվականին վերադառնալով ստեղծեց երաժշտական ստուդիա՝ անվանելով իր հայտնի սինգլի «Katy»-ի անունով։ Շատ հանրահայտ երգիչներ իրենց ալբոմները ձայնագրում էին Մարկ Արյանի ստուդիայում՝ ներառյալ Խուլիո Իգլեսիասը, Սալվատորե Ադամոն, Միշել Ֆյուգենը, Ֆրեդերիկ Ֆրանսուան, Ուիլ Թարան, Դանիել Ժերարդը, Պատրիկ Էռնանդեսը և Թութս Թիլեմանսը։
Էնթոնի Քուինը այստեղ ձայնագրեց իր հայտնի «I Love You» հիթը։ Մարվին Գեյը ևս 1981 թվականին «Katy» ստուդիայում ձայնագրեց իր «Midnight Love» ալբոմը։ Ալբոմը 2 Գրեմմի բերեց երգչին։
Արյանի լավագույն երգերը թողարկվեցին 1974 թվականին կրկնակի CD հավաքածուով և կրկին գլխավորեցին վաճառքի թոփ 10-ը։ Նա գրել է ավելի քան 200 երգ։
Մահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարկ Արյանը մահացել է 1985 թվականին Բելգիայում սրտի կանգից՝ 59 տարեկան հասակում։
1997 թվականին Բելգիայի Սխարբեկ կոմունայում նրա պատվին համերգ կազմակերպվեց՝ «Hommage à Marc Aryan» խորագրով, որտեղ ժամանակակից երգիչները՝ ներառյալ Մարկան, Փերի Ռոուզը, Դոմինիկ Ա-ն, Ժան Լյուկ Ստելյան, Զոփ Հոփհոփը և դերասան Բենուա Պուլվորդը կատարեցին նրա հայտնի երգերը[3]։
Սկավառակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- ֆրանսերեն
|
|
- հայերեն
- Երևան
- թուրքերեն
(ֆրանսերեն բնօրինակ անվանումները՝ փակագծերում)
- Dünya dönüyor [Atlı karınca] - (Volage Volage)
- Moda yolu - (Ma Loulou)
- Doğum günün kutlu olsun - (Feliz Cumpleanos)
- Mersi - (Volage Volage)
- Ayşe, Fatma, Semra [Eski Aşıklar]
- Kalbin yok mu?
- Yalancısın - (Si j'etais sur..)
- Nasıl evlenirsin bu lisanla (Giorgina)
- Kimdir bu sevgili (Un Petit Slow)
- Dinle yavrucuğum (Tu es une petite fille)
- հավաքածու ալբոմներ
- 1994: 41 succès inoubliables (Ariane/AMC Records)
- 1998: L'essentiels 21 succès (Ariane/AMC Records)
Նշումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Նախապես կարծել են, թե 1935-ն է նրա ծննդյան թիվը։ Օհայնում Մարկ Արյանի գերեզմանը բացահայտում է նրա իսկական ծննդյան թիվը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 Fichier des personnes décédées mirror
- ↑ 3,0 3,1 3,2 The Belgian Pop and Rock Archives
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մարկ Արյանի մասին
- Մարկ Արյանի կենսագրականը
- Մարկ Արյանի հայտնի անհայտ պատմությունը, նրան հիշողների և փնտրողների համար։
- ՄԱՐԿ ԱՐՅԱՆ. ԵՐԳԻ ՎԵՐԱԴԱՐՁԸ ԵՐԿԱՐ ՄՂՁԱՎԱՆՋԻՑ ՀԵՏՈ
|
- Նոյեմբերի 14 ծնունդներ
- 1926 ծնունդներ
- Վալանս քաղաքում ծնվածներ
- Նոյեմբերի 30 մահեր
- 1985 մահեր
- Բելգիայում մահացածներ
- Անձինք այբբենական կարգով
- Երաժիշտներ այբբենական կարգով
- Ֆրանսահայ երգիչներ
- Ֆրանսահայ կոմպոզիտորներ
- Ֆրանսահայ բանաստեղծներ
- Ստեղծագործական կեղծանուններ
- 20-րդ դարի բանաստեղծներ
- Ֆրանսահայ գործարարներ
- Բանաստեղծներ այբբենական կարգով