Մարիա Կոնչիտա Ալոնսո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Մարիա Կոնչտա Ալոնսոից)
Մարիա Կոնչիտա Ալոնսո
իսպ.՝ María Conchita Alonso
Ծնվել էհունիսի 29, 1957(1957-06-29)[1][2] (66 տարեկան)
ԾննդավայրՍիենֆուեգոս, Կուբա
Քաղաքացիություն ԱՄՆ,  Կուբա և  Վենեսուելա
Մասնագիտությունդերասանուհի, երգչուհի, գեղեցկության մրցույթի մասնակից, մոդել, թատրոնի դերասանուհի և կինոդերասանուհի
Ժանրերլատինական փոփ

Մարիա Կոնչիտա Ալոնսո (իսպ.՝ Maria Conchita Alonso, իրական անունը Մարիա Կոնսեպսիոն Ալոնսո Բուստիլյո, իսպ.՝ María Concepción Alonso Bustillo, հունիսի 29, 1957(1957-06-29)[1][2], Սիենֆուեգոս, Կուբա), ամերիկացի դերասանուհի և երգչուհի։

Վաղ Տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարիա Կոնչիտան ծնվել է 1957 թվականի հունիսի 29-ին Կուբայի Սենֆուէգոս քաղաքում։ 1962 թվականին, երբ նա 5 տարեկան էր, նրա ծնողները Վիկարդո Ալոնսոն և Մարիա Կոնչիտա Բուստիլյոն տեղափոխվեցին Վենեսուելա։

Մարիան շոու-բիզնեսում է հայտնվել 1971 թվականին, հաղթելով «Միսս պատանիների աշխարհ» մրցույթում, իսկ 1975 թվականին «Միսս աշխարհ» մրցույթում զբաղեցրել է 5-րդ տեղը։ Դրանից հետո նա դարձավ մոդել և Վենեսուելայում այնպես հայտնի դարձավ, ինչպես հայտնի դերասանուհիները և երգչուհիները։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Երաժշտական և կինոկարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

1979 թվականին նա հրատարակեց «Love Maniac» ալբոմը, որը դարձավ «ոսկե», իսկ նույնանուն երգը գրավեց առաջին տեղը երաժշտական թարտերում։ Հետո հաջորդեցին էլի հաջողված ալբոմներ «The Witch» և «Dangerous Rhythm»: Իսպանա-ասիական շրջանում մեծ տարածում ստացավ նրա «Vamos a Bailar» երգը, որը գրել է հայտնի երաժիշտ Ջորջ Մորոդերը, որպես «Սպիով Դեմք» ֆիլմի սաունդրեք։

Մարիային իսկական աստղ դարձրեց «Maria Conchita» ալբոմը, իսկ 1985 թվականին առաջադրվել է «Գրեմմի» մրցույթում որպես «Լավագույն լատինական արտիստ»։ Դրանից հետո Մարիան իր գործունեությունը շարունակեց Հոլիվուդում «Մոսկվան Հուդզոնում» ֆիլմում, որտեղ նրա զուգընկերը դարձավ Ռոբին Ուիլյամսը։ Հետո նա նկարահանվեց այնպիսի ֆիլմերում, որոնցից են «Վազող Մարդը»՝ Առնոլդ Շվարցենեգերի հետ, «Գիշատիչ 2»՝ Կեվին Պիներ Խոլի հետ և «Հոշիների Տուն»՝ Մերիլ Սթրիփի և Գլեն Քլոուզի հետ։

Ավելի ուշ Մարիան մասնակցություն ունեցավ «Համբուրիր Վամպիրին» ֆիլմում՝ Նիկոլաս Քեյջի հետ, «Գույներ» ֆիլմում՝ Շոն Փենի հետ և խաղացել է գլխավոր դերը «Կին-Պաուկի Համբույրը» մյուզիքլում ։

Հասարակական Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարիա Կոնչիտա Ալոնսոն մասնակցել է նաև բարեգործական կազմակերպությունների դրամահավաքին։ Նա հանդիսանում է Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսի թշնամին, ում համարում է բռնապետ։ Նա 2008 թվականին մասնակցել է Ջոն Մախեյնի նախընտրական քարոզարշավին։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Հայերեն Անվանումը Իրական Անվանումներ Դեր Գրառումներ
1978 Սավանա – կիրք և ադամանդներ Savana — Sesso e diamanti Մարգարետ Ջոնսոն
1979 Սոլոն Solon Ավրորա Ավիլո
1984 մոսկվան Գուդզոնում Moscow On The Hudson Լյուսիա Լոմբարդո
Վախի քաղաք Fear City Սիլվեր
1986 Հանդերձում A Fine Mess Կլաուդիա Պացցո
Բռնիր և փախիր Touch and Go Դելիս Դելեոն
1987 Բոլոր նախազգուշական միջոցները Extreme Prejudice Սարիտա Սիսներոս
Վազող մարդը The Running Man Էմբեր Մենդես
1988 Ծաղիկներ Colors Լուիզա Գոմես
Սրտով ձեռքում Con el corazón en la mano Զայդա
Համբուրիր վամպիրին Vampire’s Kiss Ալվա Ռեստրեպո
1990 Գիշատիչ 2 Predator 2 Լեոնա Կանտրել
1991 Մակբեյն McBain Քրիստինա Սանտոս
1993 Աքաղաղաներ Roosters Չատա
Հոգիների տուն The House of the Spirits Տրանզիտա
1996 Սուտ Caught Բետտի
Որի համար նա կանգնած է For Which He Stands Թերեզա Պոչետի
1997 Գերեզման 38 Catherine’s Grove Չարլի Վասկես
Դավաճանություն դավաճանության համար Acts of Betrayal Եվա Ռամիրես
1998 Ճիչ երկնքում El grito en el cielo Միրանադա Վեգա
Մահվան քայլերը Exposé Նենսի Դրեյկ
Խաղի կանոնները Blackheart Աննետտ
1999 Դիլինջերը մահացած է Dillinger in Paradise Լոլա Կարճամետրաժ ֆիլմ
2000 Հրամանի կատարում Chain of Command Փոխնախագահ Գլորիա Վալդես
Knockout Կարմեն Ալվարո
2001 Blind Heat Ադրիանա Սկոտ
Բաբելոնի ծնունդը Birth of Babylon Լուպե Վելես Կարճամետրաժ ֆիլմ
2002 Գաղտնի կոդ The Code Conspiracy Րեյչել
Ամերիկայի սիրտը Heart of America Միսսիս Ջոնս
2003 Հալածելով հայրիկին Chasing Papi Մարիա
Նյուտոնի օրենքը Newton’s Law Չկա տվյալ Կարճամետրաժ ֆիլմ
Կազմակերպություն, որի հետ դու շբվում ես The Company You Keep Վերա
2005 Անգլերենը ինչպես երկրորդ լեզու English as a Second Language Կոնսուէլո Սարա
Ծուխ Smoke Ավրորա Ավիլա
2006 Իրական աղջիկները Material Girls Ինես
2007 Մեռածը The Dead One Միանձնուհի
Կոնդոռ The Condor Մարիա Վալդես Անմիջապես տեսանյութում;թարգմանություն
Ռիչարտ երրորդ Richard III Թագուհի Ելիզավետա
2008 Արվեստը ճամբորդելն է The Art of Travel Միսսիս Լեյն
2009 Կեղծարար Spread Ինգրիդ
Սև լուսնի ծագումը Dark Moon Rising շերիֆ Սեմ Պանտոյա
2010 Այնտեղ և ետ Ida y vuelta Էմմա Կարճամետրաժ ֆիլմ
Tranced Լիբրա
2011 Չկա տղամարդ— Չկա խնդիր Without Men Լուկրեցիա
2012 Սալեմի տիրակալները The Lords of Salem Էլիս Մատտիաս
Կարմիր կտավը Art of Submission Մարիա Սանթես
2013 Նորից բաբելոն Return to Babylon Լուպէ Վելես
The Brentwood Connection Վերոնիկա Պլոնտո կարճամետրաժ ֆիլմ
2015 November Rule Միսս Լուիզա
The Secret of Joy Լեդի Էլիզաբեթ Կարճամետրաժ ֆիլմ
2017 Սպանիր նրանց բոլորին Kill’em All Գործակալ Լինդա Սանդերս
Եղբայրական Սեր Mas Que Hermanos Պանչի
2018 Ուտեստը մենյուի մեջ չէ Off the Menu Կորդելիա Տորես
¡He matado a mi marido! Ռեմեդիոս Գրանդէ
2019 I’d Like to Be Alone Now Մետտի

Հեռուստատեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Հայերեն Անվանումը Իրական Անվանումները Դեր Գրառումներ
1979 Էսեֆանիա Estefanía Սիլվանա Կատանդո
Mabel Valdez, periodista Չկա տվյալ
1980 Mi hijo Gabriel Չկա տվյալ
Natalia de 8 a 9 Մարիանա Բրիտո Հեռուստասերիալ;Գլխավոր դեր
1981 Մարիելենա Marielena Մարիելենա
Լուզ Մարինա Luz Marina Լուզ Մարինա
Վենեսսա
Angelito Ինես
1982 Ֆանտազիայի Կղզին Fantasy Island Աղջիկ Դրվագ:The Beautiful SKeptic/The Lost Platoon
Ճանապարհային Ասպետ Knight Rider Մարի Ելենա Կասաֆրանկա Դրվագ:Forget Me Not
Կլաուդիա Claudia Կլաուդիա Հեռուստասերիալ
1984 Նաչո Nacho Չկա տվյալ Հեռուստասերիալ:Դրվագ 3
1986 Արյան Կապեր Il cugino americano կատիրինա Ամիրատի Հեռուստաֆիլմ
1989 One of the Boys Մարիա Կոնչիտա Նավարրո Հեռուստասերիալ;Գլխավոր դեր
1991 Ստորգետնյա մարմիններ Cuerpos clandestinos Կլաուդիա Հեռուստաֆիլմ
1992 Միության պետ:Ջեկի Պրեսսերի պատմությունը Teamster Boss: The Jackie Presser Story Կարմեն
1994 Մակշեյն:Ռուլետի վերջին պտույտը MacShayne: The Final Roll of the Dice Սինդի Էվանս
Տեքսաս Texas Լուիզիա
Ալեխանդրա Alejandra Ալեխանդրա Հեռուստասերիալ;Գլխավոր դեր
1996 Դպրոցական ավտոբուսի արևանգումը Sudden Terror: The Hijacking of School Bus #17 Մարտա Կոլդուէլ Հեռուստաֆիլմ
1996—1998 Big Bag Կատու Դժբախտություն Անիմացիոն շարք;Գլխավոր դեր;Թարգմանություն
1997 Չիկագոձի Հույսը Chicago Hope Էմմա Սքալ Հեռուստասերիալ:Դրվագ 2
Gun Մարտի Դրվագ։ Father John
Առասպելական պատմություններ բոլոր

երեխաների համար

Happily Ever After: Fairy Tales for Every Child Չկա տվյալ Անիմացիոն շարք;Դրավագ:The Shoemaker and the Elves;

թարգմանություն

Спецэффекты F/X: The Series Ելենա Սերանո Հեռուստասերիալ։ Դրվագ 2
1998 Մանուկ The Nanny Կոնսեպսոն Շեֆիլդ Դրվագ immaculate concepcion
Հնարավորից ավելին The Outer Limits Մարի Ալեկսանդր Դրվագ The vaccine
Իմ ամուսնու գաղտնի կյանքը My Husband’s Secret Life տոնի Դիաս Հեռուստաֆիլմ
1999 Հրեշտակի հպումը Touched by an Angel Բժիշկ՝ Սանդրա Պենյա Դրվագ Hearts
2000 Մահվան կանխատեսում A Vision of Murder: The Story of Donielle Գլորիա Հեռուստաֆիլմ
Լավագույն դերասանուհին Best Actress Մարիա Կատարինա Կալդոնե
Հենց կեսօրին High Noon Հելեն Ռամիրես
Լիալուսնի սիրահարները Amantes de Luna Llena Նա Հեռուստասերիալ; 8 դրվագ
Կյանքում 2 անգամ Twice in a Lifetime Կետ Լոպես/Գլորիա Ռոդրիգես эпизод: Expose
The Princess & the Barrio Boy Միներվա Ռոխաս Հեռուստաֆիլմ
2000—2001 Հարության բուլվար Resurrection Blvd. Ջուլիա Էռնանդես Հեռուստասերիալ; 3 դրվագ
2002 Սպանդի բաժին Robbery Homicide Division Կլաուդիա Դրվագ:A Life of Its Own
2003 Թագավոր Kingpin Արիելա Մինի-սերիալ; 2դրվագ
2004 C.S.I. Մայամայի հանցագործության վայրը CSI: Miami Մարիսելա Գոնսարես Դրվագ:Blood Moon
2006 Հուսահատ տնային տնտեսուհիները Desperate Housewives Լուսիա Դրվագ:Thank You So Much
2007 Սրբերն ու մկրտիչները Saints & Sinners Դայանա Մարտին Հեռուստասերիալ;Գլխավոր դեր
2008 Հուսահատ տնային տնտեսուհինները Amas de casa desesperadas Սոֆիա Դրվագ։ Episode #1.15
2009 Մարդակեր Maneater Ալեխանդրա Ալպերտ Մինի-սերիալ; դրվագ2
2011 Things We Do for Love Այրիս Հեռուստասերիալ; Դրվագ 2
2018 Երկնքի տիրակալը El señor de los cielos Նորա Նեկենա Հեռուստասերիալ; 49 դրվագ
2019 Հող 1 The I-Land Չեյզայի մայրը Հեռուստասերիալ;Դրվագ 4

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Internet Broadway Database — 2000.
  2. 2,0 2,1 filmportal.de — 2005.

Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարիա Կոնչիտա Ալոնսո» հոդվածին։