Մարիա Անխելս Անգլադա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մարիա Անխելս Անգլադա
Ծնվել է մարտի 9, 1930(1930-03-09)[1]
Ծննդավայր Վիկ, Օսոնա
Վախճանվել է ապրիլի 23, 1999(1999-04-23)[1] (69 տարեկանում)
Վախճանի վայր Ֆիգերաս, Alt Empordà
Մասնագիտություն բանաստեղծ, գրող, համալսարանի պրոֆեսոր և գրական քննադատ
Լեզու կատալաներեն[1] և իսպաներեն
Քաղաքացիություն Flag of Spain.svg Իսպանիա
Ժանրեր պոեզիա և վեպ
Անդամակցություն Philological Section of the Institute for Catalan Studies[2]
Աշխատավայր Բարսելոնայի համալսարան
Պարգևներ Սան Ժորդիի Խաչ[3] և «Ոսկե տառ» մրցանակ

Մարիա Անխելս Անգլադա (կատ.՝ Maria Àngels Anglada i d'Abadal, մարտի 9, 1930(1930-03-09)[1], Վիկ, Օսոնա - ապրիլի 23, 1999(1999-04-23)[1], Ֆիգերաս, Alt Empordà), իսպանացի (կատալոնացի) բանաստեղծ, արձակագիր, էսսեիստ, գրաքննադատ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարիա Անխելս Անգլադան ծնվել է Բարսելոնայի նահանգի Վիկ մունիցիպալիտետում 1930 թվականին։ 1961 թվականին բնակություն է հաստատել Ֆիգերասում: Ավարտել է Բարսելոնայի համալսարանի դասական բանասիրության բաժինը։ Նրա առաջին վեպը՝ «Les Closes», արժանացել է Ժոզեպ Պլայի անվան մրցանակի[4], 1985 թվականին տպագրված «Sandàlies d'escuma» (Փրփուրե սանդալներ) վեպը՝ «Lletra d'Or» (Ոսկե տառ) մրցանակի[5]:

Մարիա Անխելս Անգլադայի ստեղծագործական գործունեությունը ներառում է արձակ (պատմվածք, վեպ, ակնարկ) և պոեզիա: Նրա ստեղծագործությունները թարգմանվել են իսպաներեն, իտալերեն, անգլերեն, գալիսիերեն և պորտուգալերեն: Անգլադան թարգմանել է դասական հեղինակների՝ իտալական պոեզիան և Դանիել Վարուժանի մի անթոլոգիա։

Հայ մշակույթի հետ առաջին անգամ առնչվել է 1970 թվականին՝ կարդալով Ալֆոնս Մասերասի թարգմանությամբ Հրանտ Նազարյանցի պոեմները, սկսել է հետաքրքրվել հայ գրականությամբ և խորացրել իր գիտելիքները հայ ժողովրդի մասին։ Վահե Գոդելի թարգմանությամբ ֆրանսերենով ընթերցել է հայ բանաստեղծներից մի քանիսին[6]:

1997 թվականին գրել է «Արամի հուշատետրը» ստեղծագործությունը, որը պատմում է 20-րդ դարի սկզբին մի հայ ընտանիքի ոդիսականի մասին Հայոց ցեղասպանության ժամանակ։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պոեզիա
  • Díptic (1972)
  • Kyparíssia (1981)
  • Columna d'hores (1990)
  • Arietta (1996)
Արձակ
  • Les Closes (1979)
  • No em dic Laura (1981)
  • Viola d'amore (1983)
  • Sandàlies d'escuma (1985)
  • El bosc de vidre (1986)
  • Artemísia (1989)
  • La daurada parmèlia (1991)
  • L'argent del rei (1993)
  • El violí d'Auschwitz (1994)
  • Quadern d'Aram (1997)
Էսսե
  • Memòries d'un pagès del segle XVIII (1978)
  • Paisatge amb poetes (1988)
  • Paradís amb poetes (1993)
  • Relats de mitologia I. Els déus (1996)
  • Relats de mitologia II. Els herois (1996)
  • Retalls de la vida a Grècia i Roma (1997)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. http://apmembres2.iec.cat/detall.aspx?pkMembrePLE=359
  3. http://dogc.gencat.cat/ca/pdogc_canals_interns/pdogc_resultats_fitxa/?action=fitxa&documentId=104490
  4. Katharina M. Wilson (1991)։ An Encyclopedia of Continental Women Writers, vol. 2, p. 42։ Taylor & Francis 
  5. «Maria Angels Anglada»։ Associació d'Escriptors en Llengua Catalana։ Վերցված է 2010-09-23 
  6. Մարիա Անխելս Անգլադա. Խոսքն ընդդեմ մոռացության