Jump to content

Վահե Գոդել

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վահե Գոդել
Ծնվել էօգոստոսի 16, 1931(1931-08-16)[1] (93 տարեկան)
ԾննդավայրԺնև, Շվեյցարիա
Մասնագիտությունլեզվաբան, բանաստեղծ, թարգմանիչ և գրող
Քաղաքացիություն Շվեյցարիա
 Vahé Godel Վիքիպահեստում

Վահե Գոդել (ֆր.՝ Vahé Godel, օգոստոսի 16, 1931(1931-08-16)[1], Ժնև, Շվեյցարիա), շվեյցարացի ֆրանսագիր բանաստեղծ, թարգմանիչ։

Հայրը շվեյցարացի լեզվաբան-հայագետ Ռոբեր Գոդելն է, մայրը՝ բնիկ պոլսեցի հայուհի Մելինե Փափազյանը։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավարտել է Ժնևի համալսարանի պատմագիտական ֆակուլտետը (1955)։ 1954 թվականին հրատարակել է «Խայթոցներ» անդրանիկ գիրքը։ Հեղինակ է շուրջ երկու տասնյակ բանաստեղծական ժողովածուների. «Մարդը մարդկանց մեջ» (1958, արժանացել է Պրահայի միջազգային ուսանողական միության մրցանակին), «Մասնավոր նշաններ» (1969), «Վառվող մոխիրներ» (1970), «Կտրած ստվերներ» (1974), «Փոշիներ» (1977), «Հայկական թղթեր» (1979), «Իրողություն և շարժում» (1983), «Ոսկե ժամ» (1985), «Բնական սահմաններ» (1986), «Ձայն Հայաստանին» (1987) և այլն։ 1967 թվականին գրված «Հայաստան» պոեմը նվիրված է Մեծ եղեռնի 50-ամյակին։ Թարգմանել և ֆրանսերեն առանձին ժողովածուներով լույս է ընծայել Գրիգոր Նարեկացու, Նահապետ Քուչակի, Դանիել Վարուժանի երկերը։ «Ձայն Հայաստանի» ժողովածուով ներկայացրել է հայ բանաստեղծության ծաղկաքաղ։ Գրել է հոդվածներ, ուղեգրություններ, գրախոսականներ` նվիրված Հայաստանին, հայ գրականությանը։ Հայ քերթության լավագույն էջերը՝ գողթան երգերից մինչև նոր գրականություն, Գոդելի թարգմանությամբ լույս են տեսել ֆրանսերեն, հաղորդվել են շվեյցարական ռադիոյով։

Եղբայրը՝ Արմեն Գոդելը, դերասան և ռեժիսոր է։

Ստեղծագործական առանձնահատկություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գոդելի ստեղծագործության մեջ նկատվող հայկականությունը գալիս է ոչ միայն «մայրական ճյուղից»։ Փոքրուց տան մեջ հայերենը ֆրանսերենի և մի շարք այլ եվրոպական լեզուներին հավասար խոսվել է։ Իր պոեզիայի, գրականության շեշտված հայկականության մասին Գոդելը խոսել է բազմիցս, իր տարբեր հարցազրույցներում, հոդվածներում անդրադառնում է իր «երկրորդ էությանը», ինչպես անվանում է ինքը։ Իր պոեզիան նա համարում է երկու էությունների՝ շվեյցարական և հայկական, մշտական փնտրտուք, մշտական միացում-կորուստ[2]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Babelio (ֆր.) — 2007.
  2. Օտարալեզու հայ գրողներ, Երևան, 1989։

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վահե Գոդել» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 143