Մարդու իրավունքներն Ադրբեջանում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Մարդու իրավունքներն Ադրբեջանում պարբերաբար քննադատության են ենթարկվում մի շարք միջազգային մարմինների կողմից, ինչպիսիք են ԱՄՆ Պետդեպարտամենտը[1], Amnesty International-ը[2], Freedom House-ը[3], Human Rights Watch-ը[4] և այլն։

Մի շարք մեղադրանքների թվում պաշտոնյաները մեղադրվել են ինքնակամ ձերբակալությունների մեջ[5], անորոշ բանտարկությունների[5], ծայրագույն դաժան խոշտանգումների[6], տանջանքների իրականացնելու[6] ու մարդկանց ստիպողական անհետացնելու մեջ[6]։ Լրագրողները, ովքեր քննադատում են իշխանություններին, հաճախ ենթարկվում են ծայրագույն ճնշումների ու նույնիսկ ֆիզիկական ճնշումների[7]։ Reporters Without Borders կազմակերպության հրապարակվող վարկանշային աղյուսակում 2013/14 թթ-ին Ադրբեջանը գրավել է 160-րդ տեղը 180 երկրների շարքում[8]։

Մի շարք իրավապաշտպան կազմակերպությունների և լրատվական գործակալությունների կողմից Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը (որը ըստ նրանց բնութագրման նախագահ է դարձել Ադրբեջանում անձի պաշտամունքի առարկա դարձած հորից իշխանությունը ժառանգելու միջոցով) սուր քննադատության է ենթարկվում քաղաքացիական ազատությունների հետ իրավիճակը չբարելավելու համար[9][10]։ Իշխանությունների դեմ ցույցերը հաճախ ճնշվում են կոպիտ միջոցներով[11]։ Ըստ նույն կազմակերպությունների տեսակետի՝ 1993 թվականին Հեյդար Ալիևի՝ իշխանության գալուց ի վեր Ադրբեջանում չի անցկացվել որևէ ազատ ու արդար ընտրություններ[12][13][14]։

Մարդու իրավունքների խախտումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընտրական իրավունք[խմբագրել | խմբագրել կոդը]

Անկախ այն փաստից, որ Ադրբեջանում հռչակված է ժողովրդավարական համակարգ՝ վերջին ընտրությունները լայն կերպով քննադատվել են կեղծիքների ու լուրջ թերությունների համար։ Լրատվական գործակալությունների կողմից ընտրությունների լուսաբանումը եղել է ծայրագույն կողմնակալ ի օգուտ իշխանությունների։ Հայտնի է նաև, որ նախկին նախագահ Հեյդար Ալիևը արհեստականորեն տեղակայում էր իր աջակիցներին ընտրական հանձնաժողովներում 2003 թվականից առաջ տեղի ունեցած ընտրությունների ժամանակ[15]։

2013 թվականիի ընտրությունների ժամանակ Ադրբեջանի ԿԸՀ կողմից գործարկված բջջային հավելվածը pատահաբար հրապարակել է ընտրությունների վերջնական արդյունքները՝ ընտրությունների ավարտից մեկ օր շուտ։ Արդյունքները ցույց էին տալիս 72.76% Իլհամ Ալիևի օգտին ու 7.4% նրա մոտ մրցակից Ջամիլ Հասանլիի օգտին։ Պաշտոնապես հայտարարվել է, որ հավելվածի ծրագրավորողները կիրառել են 2008 թվականի տվյալները, քանի դեռ չկար վերջնական արդյունքը, սակայն տվյալները չէին համապատասխանում ոչ 2008 թվականին ընտրողների թվին, ոչ վերջնական արդյունքներին[16][17]։

ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ԱԼԻԵՎՆԵՐԻ ՕՐՈՔ
ԹՎԱԿԱՆ ԱՆՈՒՆ ՍՏԱՑՎԱԾ ՔՎԵՆԵՐԻ ՏՈԿՈՍ
2013 Իլհամ Ալիև 85%
2008 Իլհամ Ալիև 87%
2003 Իլհամ Ալիև 76.84%
1998 Հեյդար Ալիև 77.6%
1993 Հեյդար Ալիև 98.8%

Հոկտեմբերի 10-ին Ջամիլ Հասանլին հայտարարել է, որ արդյունքները պետք է չեղյալ համարվեն, քանի որ ընտրությունները ազատ ու արդար չէին կառավարության կեղծիքների ու բոլոր հեռուստաալիքներում պետական լիարժեք հսկողության պատճառով[18]։

Ադրբեջանը խիստ քննադատության է արժանացել պաշտոնյաների ու միջազգային կազմակերպությունների անդամների կաշառելու համար՝ մի իրողությունը, որը ստացել է «խավիարային դիվանագիտություն» անվանումը[19][20]։ Նման մի դեպք, երբ Եվրախորհրդարանի մի անդամի հայտարարությունը, որով նա գովերգում էր Ադրբեջանում տեղի ունեցած ընտրությունները, լուրջ սկանդալի արդյունք է դարձել[21]։ European Stability Initiative (ESI) վերլուծական կենտրոնը այնուհետև հրապարակել է մի շարք փաստեր, որոնցում ստույգ երևում է որոշ դիտորգական առաքելությունների կողմնական հետաքրքրությունը Ադրբեջանի ընտրությունների ընթացքում[19][22][23]։

Ազատ հավաքների կազմակերպում ու քաղաքական կամքի արտահայտում[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինչև 2005 թվականը Ադրբեջանում գործում էր հավաքների արգելք։ Ճնշման արդյունքում արգելքը վերացվեց, սակայն նույն թվականին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների ժամանակ կազմակերպված հավաքները խիստ կերպով ճնշվեցին։ Արգելվել է հավաքներ անցկացնել քաղաքների կենտրոններում։ Տեղի են ունեցել զանգվածային ձերբակալություններ ու ծեծկրտուք։ Մի շարք ակտիվիստներ ձերբակալվել են՝ բռնի ուժով իշխանափոխություն իրականացնելու մեղադրանքներով։

Human Rights Watch 2013 զեկույցի համաձայն՝ Ադրբեջանի խոսքի ազատության, հավաքների կազմակերպման հետ կապված իրավիճակը անընդմեջ վատթարացել է մի քանի տարի անընդմեջ։ Իրավիճակը զգալի անկում է ապրել նաև 2012 թվականի երկրորդ կեսից սկսած[4]։ Նման հայտարարություն է արել նաև RPT-European human rights կազմակերպությունը, համաձայ որի մարդու իրավունքների ու հավաքների կազմակերպման առումով Ադրբեջանը անկում է գրանցում[24]։

Պետական մակարդակի իրավախախտումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ադրբեջանում հաճախակի երևույթ են խոշտանգումները, ոստիկանության կողմից ուժի չարաշահումը։ Մեղադրվողները հաճախ ենթարկվում են ծայրագույն ծեծի՝ ստանալու մեղավորության ընդունում։ Կիրառվում են էլեկտրական շոկ, բռնաբարության սպառնալիքներ, ինչպես նաև ընտանիքի անդամների դեմ բռնության սպառնալիքներ։ Խոշտանգումները ավելի քիչ են պատիժը կրելու հիմնական հաստատություններում, սակայն նախկին բռնադատված անձինք պնդում են, որ իրենք ենթարկվել են անվտանգության աշխատակիցների կողմից ծեծի. վերջիններս ստիպում էին նրանց անցնել շարքերով՝ ենթարկվելով ռետինե մահակներով ծեծի։ Իշխանությունները ոչինչ չեն արել բռնությունները կանխելու կամ պատժելու օրինախախտ պաշտոնյաներին։

Լրագրողների ու իրավապաշտպանների իրավունքների խախտումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բազմաթիվ մարդու իրավունքների պաշտպաններ, քաղաքական գործիչներ ու լրագրողներ ձերբակալվել են Ադրբեջանում Ալիևների՝ իշխանության գալուց ի վեր։ Նոյեմբերի 18-ին ըստ Index of Censorship իրավապաշտպան կազմակերպության Ադրբեջանում քաղաքական բանտարկյալների թիվը մոտ 100 է[25]։

Ադրբեջանի վրա գործադրվում է միջազգային ճնշում ազատ արձակելու քաղաքական բանտարկյալներին։ Քաղբանտարկյալներ են ճանաչվել թալիշ ազգային գործիչներ Նովրուզալի Մամմադովը, Աթախան Աբիլովը, Ալիքրամ Հումատովը[26][27]։

2011 թվականի մարտին ընդդիմադիր ակտիվիստներ Բախտիյար Հաջիևը ու Ջաբար Սավալանը ձերբակալվել են Արաբական գարնան տիպի ցույցեր կազմակերպելու համար Ֆեյսբուք սոցիալական ցանցի միջոցով։ Ներկայացված մեղադրանքները կապ չեն ունեցել ցույցերի հետ։ Նրանց ձերբակալության դեմ հանդես է եկել Եվրախորհրդարանը[28], Human Rights Watch-ը[28], Index on Censorship-ը[29], և այլն։ Amnesty International-ը կոչել է երկուսին էլ «քաղբանտարկյալ»՝ կոչ անելով նրանց իսկույն ազատ արձակել[30]։ Ջաբար Սավալանը ազատ է արձակվել 11 ամիս անց։[31]։

2012 թվականի ապրիլին բնապահպանական ակտիվիստ Օգթայ Գյուլալիևը ձերբակալվել ու խոշտանգումների է ենթարկվել[32]։ Նա ազատ է արձակվել 2013 թվականի հունիսին[33]։ Հետագայում 2013 թվականին 7 երիտասարդ ակտիվիստ, ներառյալ ՆԻԴԱ քաղաքացիական շարժման ղեկավար մարմնի 4 անդամներ ձերբակալվել ու բանտարկվել են խաղաղ պայմաններում բանակում մահերի դեմ ցույցեր կազմակերպելու համար։ Նրանք մեղադրվել են զենք ու թմրանյութ կրելու համար[34]։ ՆԻԴԱ-ի ձերբակալված անդամները ճանաչվել են քաղբանտարկյալ Amnesty International-ի կողմից[35]

2015 թվականի փետրվարի 22-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ստորագրել է Զանգվածային Լրատվական Միջոցների մասին օրենքում փոփոխությունների փաթեթը, որը պարզեցնում է պետական մարմինների կողմից լրատվական կազմակերպությունները փակելու գործընթացը՝ դրանց գործունեության մեջ զրպարտության փաստերի ապացուցելու դեպքում։ Ըստ Ազատության Ռադիոյի կովկակսյան Эхо Кавказа պարբերականի՝ օրենքը չափազանց պարզ է դարձնում լրատվական միջոցի փակման գործընթացը. դատարանին անհրաժեշտ կլինի տարվա ընթացքում երկու զրպարտություն պարունակող դեպք, որի հիման վրա հնարավոր կլինի լրատվականին զրկելու գործունեության իրավունքից[36]։

2015 ոչ ամբողջական ցուցակը[խմբագրել | խմբագրել կոդը]

ԱՄՍԱԹԻՎ ԱՆՈՒՆ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ ՎՃԻՌԸ
Սեպտեմբերի 27, 2015 Իսլամ Շիխալի Ադրբեջանի դատախազության ու Կազմակերպված Հանցավորության վարչության կողմից Ազատություն Ռադիոյի լրագրող Իսլամ Շիխալիի տանը խուզարկություն է իրականացվել՝ նրա բացակայության ընթացքում, որի ընթացքում բերման են ենթարկվել վերջինիս տան համակարգիչները ու բոլոր փաստաթղթերը[37]։ Տան խուզարկում
Սեպտեմբերի 20, 2015 Սևինջ Վագիֆգիսի, Այթեն Ֆեհրադովա, Իզոլդա Աղաևա Meydan.tv լրագրողները բերման են ենթարկվել Բաքվի օդանավակայում այն բացատրությամբ, որ արգելք է դրված նրանց մուտքի ու ելքի վրա։ Նրանք վերադառնում էին երկիր Կիևում տեղի ունեցած դասընթացներից։ Օդանավակայանից նրանց տեղափոխել են Կազմակերպված հանցագործությունների վարչություն, որտեղ աղջիկները պահվել են ողջ գիշեր ու հարցաքննության արդյունքում նրանց ազատ են արձակել[38]։ Բերման ենթարկում
Սեպտեմբերի 18, 2015 Ահմադ Մուխթար Meydan.tv լրագրող Ահմադ Մուխթարը բերման է ենթարկվել տան ճանապարհին Կազմակերպված հանցագործությունների վարչության աշխատակիցների կողմից[39]։ Բերման ենթարկում
Սեպտեմբերի 17, 2015 Շիրին Աբբասով Meydan.tv լրագրող Շիրին Աբբասը հայտարարվել է անհետ կորած, ինչից հետո իր ընտանիքի հետ կապվել է Կազմակերպված Հանցագործության դեմ պայքարի վարչության աշխատակիցները, ովքեր հայտնել են, որ իրենց որդին ձերբակալվել է 30 օր ժամկետով։ Նրա բնակարանը խուզարկության է ենթարկվել՝ առանց համապատասխան թույլատվության։ Ծառայության կողմից բաժին է տարվել լրագրողի համակարգիչը ու նկարահանող տեծխնիկան[39]։ 30 օր ազատազրկում
Սեպտեմբերի 4, 2015 Ռաուֆ Միրկադիրով Դատարանը մերժել է լրագրող Ռաուֆ Միրկադիրովին տնային կալանքի տակ տեղափոխել՝ պատճառ ընդունելով, որ վերջինիս բնակության վայրի մասին տեղեկություններ չկան։ Միրկադիրովի դատապաշտպանը փորձել է ներկայացնել դատարանին նրա բնակության մասին պաշտոնական փաստաթղթերը, սակայն դատավորը հրաժարվել է դրանք ընդունել[40]։ Ազատազրկման ժամկետի երկարաձգում
Օգոստոսի 9, 2015 Խադիջա Իսմաիլովա Անվանի հետաքննող լրագրող Խադիջա Իսմաիլովան դատապարտվել է 7,5 տարի ազատազրկման՝ տնտեսական մեղադրանքների համար[41] 7,5 տարի ազատազրկում
Օգոստոսի 13, 2015 Արիֆ Յունուս Իրավապաշտպան Արիֆ Յունուսը դատապարտվել է 7 տարի ազատազրկման հարկերից խուսափելու ու խաբեբայություն հոդվածներով[42]։ 7 տարի ազատազրկում
Օգոստոսի 13, 2015 Լեյլա Յունուս Իրավապաշտպան Լեյլա Յունուսը դատապարտվել է 8,5 տարի ազատազրկման հարկերից խուսափելու ու խաբեբայություն հոդվածներով[42]։ 8,5 տարի ազատազրկում
Օգոստոսի 9, 2015 Ռասիմ Ալիև Institute for Reporters Freedom and Safety կազմակերպության աշխատակից Ռասիմ Ալիևը ծեծի է ենթարկվել, իսկ այնուհետև ստացած վնասվածքներից հաջորդ օրը մահացել է։ Ալիևը քննադատական հայտարարություն էր արել տեղական ֆուտբոլային թիմի ֆուտբոլիստ Ջավիդ Հուսեյնովի նկատմամբ՝ գրելով, որ չի ցանկանում, որ իրեն ներկայացնի նման անհավասարակշիռ ու իրեն պահել չիմացող ֆուտբոլիստ։ Խոսքը վերաբերվել է Հուսեյնովի ագրեսիվ պահվածքին մինչ այդ Կիպրական լրագրողներից մեկին հարցազրույց տալու ընթացքում։ Ըստ մամուլի հայտարարությունների՝ լրագրողը ծեծի է ենթարկվել ֆուտբոլիստի բարեկամների կողմից[43]։ Սպանություն
Հունիսի 1, 2015 Էլվին Աբդւլայև 2015 թվականի հունվարից անազատության մեջ գտնվող քաղաքական գործիչ՝ Ազգային Ճակատ կուսակցության երիտթևի ներկայացուցիչ Էլվին Աբդուլաևը դատապարտվել է 6 տարվա ազատազրկման։ Աբդուլլաևը մեղադրվում է Ադրբեջանի քրեական օրենսգրքի 234.4.3 հոդվածով, որը նախատեսում է պատիժ մեծ քանակությամբ թմրանյութերի անօրինական պատրաստման, արտադրության, ձեռք բերման, պահպանման, տեղափոխման համար[44]: 6 տարվա ազատազրկում
Մայիսի 14, 2015 Մուրադ Ադիլով Ազգային Ճակատ կուսակցության անդամ, քաղաքական ակտիվիստ Մուրադ Ադիլովը դատապարտվել է 6 տարվա ազատազրկման՝ թմրադեղերի շրջանառության մեղադրանքով։ Ադիլովը հայտարարել է, որ մեղադրանքները շինծու են, ու որ դատավճիռը չի ստիպի իրեն փոխել իր քաղաքական դիրքորոշումը։ Նա նաև հայտնել է, որ հարցաքննության ընթացքում անընդմեջ հարցեր են տրել իր եղբայր Նաթիգ Ադիլովի մասին, ով համացանցային «Ադրբեջանի ժամ» հեռուստածրագրի վարողն է[45]։ 6 տարվա ազատազրկում
Մայիսի 12, 2015 Խադիջա Իսմաիլովա Խադիջա Իսմաիլովայի հայցադիմումի դիտարկումը իր ձերբակալության դեմ հետաձգվել է անորոշ ժամանակով։ Իսմաիլովան երկու ամսով ձերբակալվել էր 2014 թվականի դեկտեմբերին, ու այդ օրվանից նրա ձերբակալությունը երկու անգամ հետաձգվել էր։ Իսմաիլովայի դեմ հայց ներկայացրած Թուրալ Մուսթաֆաևը մինչ այդ հայտարարել էր, որ իրեն շանտաժի են ենթարկել, թե իբր եթե նա չներկայացնի հայց ընդդեմ Իսմաիլովայի, նրանք կհրապարակեն իր հետ կապված գաղթտնի մի տեսանյութ։ Հայցադիմումը ներկայացնելուց հետո նա բազմիցս փորձել է հետ վերցնել հայցը, սակայն ապարդյուն[46]։ Հայցադիմումի մերժում
Մայիսի 11, 2015 Էլվին Աբդուլաև 2015 թվականի հունվարից անազատության մեջ գտնվող քաղաքական գործիչ՝ Ազգային Ճակատ կուսակցության երիտթևի ներկայացուցիչ Էլվին Աբդուլաևը տեղափոխվել է մեկուսարան՝ դատարանում դատավորներին մեջով կանգնելու համար, այդպիսով անարգանք արտահայտելով դատարանին[47]։ Տեղափոխություն մեկուսարան
Մայիսի 9, 2015 Ազատություն Ռադիո Դեկտեմբերից գործունեությունը ժամանակավորապես դադարեցրած RFE/RL ընկերությունը վերջնականապես դադարեցնում է գործունեությունը՝ տեղափոխվելով Պրագա։ Ռադիոյի աշխատակիցներից մեկը հայտնել է Caucasus Knot լրատվականին, որ գրասենյակը չէր կարող գործունեությունը շարունակել, աշխատակիցները տեսանյութեր են ստեղծում, սակայն չցուցադրելով Ռադիոյի ապրանքանշանը՝ հետապնդումներից խուսափելու համար։ Տեսանյութերը ուղարկվել են Պրագա ու հրապարակվել այնտեղից։ Ռադիոյի իրավունքները ներկայացնող Ադիլ Իսմաիլովը հայտարարել է, որ ռադիոյի դեմ քրեական գործ հարուցված չէ, սակայն արդեն մի քանի ամիս է ընթանում է քննություն[48]։ Գրասենյակի գործունեության դադարեցում
Մայիսի 6, 2015 Ֆարաջ Քերիմլի «Մուսավաթ» կուսակցության փոխնախագահ Ֆարաջ Քերմլին դատապարտվել է 6,5 տարվա ազատազրկման՝ առանձնահատուկ մեծ ծավալներով թմրանյութերի շրջանառության հոդվածով[49]։ 6,5 տարվա ազատազրկում
Ապրիլի 28, 2015 Ֆուադ Ահմադլի Քաղաքական ակտիվիստ Ֆուադ Ահմադլին համարվել է կորած շուրջ 10 օր, ինչից հետո հայտարարվել է, որ նրան ձերբակալել է Ներքին Գործերի նախարարության Կազմակերպված Հանցագործությունների հետ պայքարի վարչությունը։ Ըստ հրապարակած տեղեկատվության՝ Ահմադլին ձերբակալվել է 25 օրով։ Ձերբակալության ընթացքում ընտանիքի անդամները չեն տեղեկացվել Ահմադլիի ձերբակալության մասին ու համարել են նրան անհետ կորած։ Նրան չի թույլատրվել նաև շփվելու իրավապաշտպանի հետ, որը հայտարարել է, որ կասկածներ ունի, որ բանտում նա ենթարկվում է բռնության[50]։ 25 օրվա ազատազրկում
Ապրիլի 22, 2015 Ինթիգամ Ալիև Դեկտեմբերից ձերբակալության մեջ գտնվող իրավապաշտպան Ինթիգալ Ալիևը դատապարտվեց 7 ու կես տարի ազատազրկման՝ 3 տարի դատավճիռը չվերանայելու պայմանով։ Իրավապաշտպանը դատապարտվել է հարկերից խուսափելու, իշխանության չարաշահում, անօրինական բիզնես գործունեություն ու յուրացում հոդվածներով։ Նրա դատավճիռը քննադատել է Եվրոպայի Խորհդրի մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մուիզնիեքսը[51]։ 7 տարվա ազատազրկում
Մարտի 12, 2015 Խադիջա Իսմաիլովա Վերաքննիչ դատարանը մերժել է Իսմաիլովայի հայցը կասեցնելու նրա դեմ կիրառված ձերբակալությունը երկու ամսով երկարաձգելու որոշումը։ Մինչ այդ Մարտի 6-ին Նասիմինյան դատարանը երկարաձգել էր Իսմաիլովայի ձերբակալության ժամկետը մինչև մայիսի 24-ը[52]: Ձերբակալության երկարագձում
Փետրվարի 25, 2015 Թալեհ Խասմամեդով Գեյչայ շրջանում բնակվող իրավապաշտպան Թալեհ Խասմամեդովը ձերբակալվել է։ Ըստ իրավապաշտպանի նրան փողոցում մոտեցել է անծանոդ մի մարդ ու թքել նրա դեմքին, ինչից հետո պառկել գետնին՝ ձևացնելով, թե Խասմամեդովը նրան ծեծի է ենթարկել։ Ժամանած ստիկանությունը ձերբակալել է իրավապաշտպանին՝ անկախ ներկաների վկայություններից, ովքեր նույնպես պնդում էին, թե Խասմամեդովը ծեծի չի ենթարկել տղամարդուն։

Իրավապաշտպանը մեղադրվում էր երկու տարի առաջ ևս, սակայն այն ժամանակ մեղադրանքները հերքվել էին[53]

Ձերբակալություն
Փետրվարի 23, 2015 Խադիջա Իսմաիլովա Քյուրդախանի դատարանը Խադիջա Իսմաիլովային մեղվոր է ճանաչել զրպարտություն տարածելու մեղադրանքով։ Մեղադրանքը առաջադրվել էր Դասական Ազգային Ճակատ կուսակցության անդամ Էլման Հասանովի հայցի հիման վրա, իբր Իսմաիլովան իր մարսին զրպարտություն պարունակող նյութեր է տարածել։ Դատարանը ստիպել է Իսմաիլովային վճարել տուժողին 2500 մանաթ[54]։ Խոշոր տուգանք
Փետրվարի 23, 2015 Արիֆ Յունուսով Իրավապաշտպան Արիֆ Յունուսովի նախնական ազատազրկման ժամկետը երկարացվել է ևս 5 ամսով՝ մինչև օգոստոսի 5-ը[55] Բանտարկության ժամկետի երկարացում
Փետրվարի 13, 2015 Խադիջա Իսմաիլովա Դեկտեմբերից անազատության մեջ գտնվող Խադիջա Իսմաիլովային առաջադրվել են նոր մեղադրանքներ՝ յուրացում, ապօրինի բիզնես, հարկերից խուսափում և իշխանության չարաշահում։ Մեղադրանքների հաստատման դեպքում նրան սպառնում է 19 տարվա ազատազկում[56]։ Նոր մեղադրանքների առաջադրում
Փետրվարի 11, 2015 Էմին Հուսեյնով Շվեյցարիայի իշխանությունները հայտարարել են, որ ականավոր իրավապաշտպան Էմին Հուսեյնովը 2014 թվականի օգոստոսից գտնվում է Շվեյցարիայի դեսպանատանը՝ փորձելով խուսափել իր դեմ հետապնդումներից։ Նախորդ տարվա օգոստոսին նրան արգելել են ելքը Ադրբեջանից, սառեցրել են բանկային հաշիվը, իսկ ինքը Հուսեյնովը ենթարկվել էր դաժան ծեծի ոստիկանության կողմից, ինչից հետո նա պատսպարվել է Շվեյցարիայի դեսպանատանը[57] Հետապնդում
Հունվարի 30, 2015 Սեյմուր Հազի «Ազադլիք» ընդդիմադիր թերթի թղթակից ու Ազգային Ֆրոնտ կուսակցության անդամ Սեյմուր Հազին դատապարտվել է 5 տարի ազատազրկման։ Նա ձերբակալվել էր անցած տարվա օգոստոսին խուլիգանության մեղադրանքով[58]։ Ազատազրկում 5 տարով
Հունվարի 8, 2015 Էլվին Աբդւլայև Ժողովրդական ճակատ կուսակցության երիտթևի ներկայացուցիչ Էլվին Աբդուլաևը, ով հանդիսացել է նաև Մանկավարժական Համալսարանի սան, ստացել է նկատողություն փոխռեկտորի կողմից՝ իշխանությունների նկատմամբ քննադատության համար։ Հունվարի 8-ին քննությունները հանձնելոց հետո նրան ձերբակալել են՝ իր մոտ 3 գրամ հերոին հայտնաբերելուց հետո։ Աբդուլաևը հայտարարել է, որ թմրանյութը իրենը չի, իսկ մեղադրանքները շինծու են[47]։ Ձերբակալություն

2014 ոչ ամբողջական ցուցակը[խմբագրել | խմբագրել կոդը]

ԱՄՍԱԹԻՎ ԱՆՈՒՆ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ ՎՃԻՌԸ
Դեկտեմբերի 26, 2014 Ազատություն Ռադիո «Ազադլիք» ռադիոյի գրասենյակում Գլխավոր Դատախազության Հատուկ կարևորության գործերի բաժինը կատարել է խուզարկություն։ Որևէ հիմք խուզարկության համար չի ներկայացվել։ Աշխատակիցներին արգելվել է մոտենալ իրենց համակարգիչներին։ Հեռախոսային ու համացանցային կապն անջատվել է[59]։ Հաջորդ օրերին ընկերության շուրջ 20 աշխատակիցներ հարցաքննվել են Դատախազության կողմից ու բաց են թողնվել տեղեկության չհրապարակման ու երկիրը չլքելու պայմանով։ Իրավաբան Յալչին Իմանովին հնարավորություն չի տրվել ներկայացնելու աշխատակիցների շահերը, քանի որ ինքը ներգրավվել է որպես վկա։ Ըստ կազմակերպության ղեկավարության՝ դա փորձ է թողնելու իրենց առանց պաշտպանության[60]։ Խուզարկություն
Դեկտեմբերի 15, 2014 Ինթիգամ Ալիև Օգոստոսին երեք ամիս նախնական կալանքի մեջ գտնվող իրավապաշտպան Ինթիգալ Ալիևին ներկայացվել է նոր մեղադրանք՝ «Յուրացում ու զեղծարարություն»։ Իրավապաշտպանի փաստաբանը կոչել է մեղադրանքները շինծու։ Նա ձերբակալվել էր օգոստոսին՝ երեք ամիս ժամկետով։ Հոկտեմբերին նրա կալանքի ժամկետը երկարացվել է ևս երեք ամսով[61]։ Ձերբակալություն
Դեկտեմբերի 12, 2014 Ռասուլ Ջաֆարով Օգոստոսին երեք ամիս նախնական կալանքի մեջ գտնվող իրավապաշտպան Ռասուլ Ջաֆարովին ներկայացվել է նոր մեղադրանք՝ «Յուրացում ու զեղծարարություն»։ Իրավապաշտպանի փաստաբանը կոչել է մեղադրանքները շինծու, քանի որ նա երբեք չի զբաղեցրել որևէ պաշտոն, որում հնարավոր կլիներ իրականացնել ներկայացվածը։ Ջաֆարովը ձերբակալվել էր օգոստոսին՝ երեք ամիս ժամկետով։ Հոկտեմբերին նրա կալանքի ժամկետը երկարացվել է ևս երեք ամսով[62]։ Ձերբակալություն
Դեկտեմբերի 9, 2014 Meydan-TV Դադարեցրել է գործունեությունը Meydan-TV անկախ հեռուստաընկերությունը։ Տարածած հայտարարության մեջ ընկերության ղեկավարությունը նշել է, որ դադարեցնում են գործունեությունը Ադրբեջանում խոսքի ազատության բացակայության ու իրենց աշխատակիցների անվտանգությունը ապահովել չկարողանալու պատճառով։ Ալիքը բացվել էր ադրբեջանցի քաղբանտարկյալ Էմին Միլլիյի աջակցությամբ, ով երկու անգամ դատապարտված լինելուց հետո արտագաղթել էր Գերմանիա՝ շարունակելով իրավապաշտպան գործունեությունը[63]։ Գործունեության դադարեցում
Դեկտեմբերի 5, 2014 Խադիջա Իսմաիլովա Ականավոր լրագրող Խադիջա Իսմաիլովան հրավիրվել է Սաբաիլյան շրջանի դատարան ու ձերբակալվել է Ադրբեջանի դատախազության կողմից ներկայացված պահանջի համապատասխան։ Իսմաիլովային ազատազրկել են երկու ամսով մինչև քննության ավարտը։ Նախապես նա մեղադրվել է պետական գաղտնիք տարածելու հոդվածով՝ փետրվարին հրապարակած այն փաստի առնչությամբ, որ Ադրբեջանի Ազգային անվտանգության նախարարության կողմից հավաքագրվել են մի շարք անձինք ընդդիմադիր ճամբարում։ Այնուհետև նրան ավելացվել է ևս մեկ մեղադրանք՝ ինքնասպանության դրդելու հոդվածով։ Ըստ ներկայացված մեղադրանքի նա ինքնասպանության փորձի է դրդել Ազատություն ռադիոյի նախկին աշխատակից Թուրալ Մուսթաֆաևին[64] Ձերբակալություն 2 ամսով
Նոյեմբերի 28, 2014 Թուրխան Քարիմով Ազատություն ռադիոկայանի օպերատոր Թուրխան Քարիմովին քաղաքացիական հագուստով ոստիկանները տարել են Բաքվի Նարիմանովյան բաժին, մի քանի ժամ հարցաքննել ու բաց են թողնել։ Հարցրել են իր աշխատանքի մասին, աշխատավարձի չափը, ինչպես նաև Խադիջա Իսմաիլովայի մասին։ Նրան ոստիկանները ասել են, որ զգույշ լինի կառավարության հասցեին իր քննադատությունների վերաբերյալ՝ հավելելով, որ բոլորը պետք է աջակցեն կառավարությանը[65]։ Հարցաքննություն
Նոյեմբերի 25, 2014 Ասիֆ Յուսիֆլի Ադրբեջանի Ժողովրդական Ճակատ կուսակցության ղեկավար խորհրդի անդամ ու մարդու իրավունքների պաշտպան Ասիֆ Յուսիֆբեյլին ձերբակալվել է նոյեմբերի 25-ին։ Բաքվի Նարիմանովյան շրջային դատարանը դատապարտել է նրան 4 ամիս ազատազրկման՝ կեղծ մեղադրանքների հիման վրա։ Նա պահվել է Ներքին Գործերի նախարարության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր տնօրինությունում[66]։ Ազատազրկում 4 ամսով
Նոյեմբերի 25, 2014 Էլչին Նամազով Մարդու իրավունքների ակտիվիստ ու նախկին իրավապաշտպան Էլչին Նամազովին ձերբակալել են ու նոյեմբերի 25-ին դատապարտվել է 15 օր բանտարկության համար՝ ոստիկանությանը չենթարկվելու մեղադրանքով[66]։ Ազատազրկում 15 օրով
Հոկտեմբերի 11, 2014 Խադիջա Իսմաիլովա Forum 2000 միջոցառմանը մասնակցելու նպատակով Պրահա մեկնելից Խադիջա Իսմաիլովային արգելել են լքել երկիրը՝ հղում կատարելով Գլխավոր Դատախազության կարգադության վրա[67]։ Երկրից ելքի արգելանք
Սեպտեմբերի 26, 2014 Թոֆիգ Հասիմով ու Էմիլ Մամեդով «Ժողովրդավարության աջակցություն» ՀԿ անդամներ Թոֆիգ Հասիմովը ու Էմիլ Մամեդովը, 3 ամիս ճաղերի հետևում անցկացնելուց հետո, դատապարտվել են 1 տարվա ազատազրկման՝ գումարների շորթման մեղադրանքով[68]։ Պայմանական ազատազրկում
Սեպտեմբերի 12, 2014 Միրվարի Ղարհամանլի Բերլինից կայացած միջազգային համաժողովին մասնակցելուց հետո Բաքվի օդանավակայանում առանց որևէ բացատրության պահվել է, զրկվել է անձնագրից, խուզարկվել ու մի քանի ժամից առանց բացատրության ազատ արձակվել[69] Երկիր մուտքի արգելանք
Սեպտեմբերի 11, 2014 Սահիդ Նուրի Համացանցում հրապարակվել է գաղտնի ձայնագրած տեսանյութ իրավապաշտպան՝ «Ենի Ֆիքիր» կազմակերպության փոխնախագահ Սահիդ Նուրիի ննջարանից, որում ցուցադրվել են Նուրին իր կնոջ հետ սեռական ակտի ընթացքում[70]։ Անձնական կյանքին վերաբերվող տեսանյութի տարածում
Սեպտեմբերի 4, 2014 Սահիդ Նուրի ԱՄՆ քաղաքացի ու ադրբեջանցի իրավապաշտպան Սահիդ Նուրիին արգելել են մեկնել ԱՄՆ[71]։ Երկրից ելքի արգելանք
Օգոստոսի 31, 2014 Աբուլֆատ Նամազով Լրագրող Աբուլֆատ Նամազովին արգելել են լքել երկիրը[72]։ Երկրից ելքի արգելանք
Օգոստոսի 21, 2014 Իլգար Նասիբով Իրավապաշտպան Իլգար Նասիբովը դաժանագույն ծեծի է ենթարկվել Նախիջևանի Ռեսուրս Կենտրոն կազմակերպության գրասենյակում[73]։ Խոշտանգում
Օգոստոսի 8, 2014 Ինթիգամ Ալիև Իրավապաշտպան Ինթիգամ Ալիևը ձերբակալվել է երեք ամսով՝ հարկերից խուսափելու, անօրինական ձեռնարկատիրություն ծավալելու ու պաշտոնյայի վիրավորելու մեղադրանքով[74]։ Ազատարկում 3 ամսով
Օգոստոսի 8, 2014 Էմին Հուսեյնով IRFS իրավապաշտպանական կազմակերպության հաշիվը սառեցվել է, ունեցվածքի վրա կալանք է դրվել, իսկ կազմակերպության ղեկավարներից մեկը՝ Էմին Հուսեյնովը անհետ կորել է[75]։ Անհետացում
Օգոստոսի 5, 2014 Արիֆ Յունուսով Նշանավոր լրագրող, պատմաբան ու իրավապաշտպան Արիֆ Յունուսովը ձերբակալվել է նախնական երեք ամսով՝ դավաճանության, խարդախության, անօրինական գործունեություն ծավալելու, հարկերից խուսափելու ու կեղծիքի հրապարակման մեղադրանքներով։ Ձերբակալություն 3 ամսով
Օգոստոսի 4, 2014 Յադիգար Սադիքով Մուսավաթ կուսակցության ղեկավար Յադիգար Սադիքովը դատապարտվել է 6 տարվա ազատազրկման[76] Ազատազրկում 6 տարով
Օգոստոսի 2, 2014 Ռասուլ Ջաֆարով Նախնական երեք ամսվա ազատազրկման է դատապարտվել իրավապաշտպան Ռասուլ Ջաֆարովը՝ հարկերից խուսափելու, անօրինական գործունեություն ծավալելու ու պաշտոնյային վիրավորելու մեղադրանքներով[77]։ Ազատազրկում 3 ամսով
Հուլիսի 30, 2014 Լեյլա Յունուս Նախնական 3 ամսվա ազատազրկման է ենթարկվել հայտնի իրավապաշտպան Լեյլա Յունուսը, ով մեղադրվում է դավաճանության, հարկերից խուսափելու, կեղծիքի, անօրինական գործունեություն ծավալելու ու կեղծ տեղեկություններ տարածելու մեջ։ Յունուսը ձերբակալվել է Ալիևին բաց նամակ գրելու հաջորդ օրը։ Ազատազրկում 3 ամսով
Հուլիսի 23, 2014 Ֆարաք և Սարաք Քարիմով եղբայրներ Երկու բլոգեր եղբայր Քարիմովները ձերբակալվել են մեկ շաբաթ տարբերությամբ՝ թմրանյութեր կրելու մեղադրանքով։ Եղբայրները տնօրինում էին ֆեյսբուքյան «Իսթեֆա» (Հրաժարական) էջը՝ 2013 թվականի նախագահական ընտրությունների նախօրեին[78]։ Ազատազրկում
Հուլիսի 14, 2014 Հասան Հուսեյնլի Երիտասարդների կրթությամբ զբաղվող ՀԿ նախագահ Հասան Հուսեյնլին դատապարտվել է 6 տարվա զատազրկման խուլիգանության ու դանակների անօրինական[79]։ Ազատազրկում 6 տարով
Հուլիսի 4, 2014 Օմար Մամմադով Բլոգեր ու քաղաքացիական ակտիվիստ Օմար Մամմադովը ազատազրկվել է 5 տարով՝ թմրանյութեր օգտագործելու ու տարածելու մեղադրանքով։ Նա տնօրինում էր երկու հումորային հակաալիևյան ֆեյսբուքյան էջ՝ «AzTV-ից դրվագներ» ու «Հեյդար Ալիևի անվան» անվանումներով։ Նա Ախին քաղաքացիական շարժման անդամ է։ Իր առաջին ձերբակալությունից հետո միացել է ՆԻԴԱ շարժմանը[80]։ Ազատազրկում 5 տարով
Հունիսի 18, 2014 Արշադ Իբրահիմով Լրագրող Արշադ Իբրահիմովը ձերակալվել է պաշտոնյա Մոհամմադ Բագիրովի չարաշահումների մասին մի քանի հոդված հրապարակելուց հետո[81]։ Ազատազրկում
Մայիսի 27, 2014 Աբդուլ Աբիլով Բլոգեր Աբդուլ Աբիլովը դատապարտվել է 5,5 տարվա ազատազրկման՝ թմրանյութեր կրելու մեղադրանքով[82]։ Ազատազրկում 5,5 տարով
Մայիսի 26, 2014 Անար Մամմադլի Հայտնի իրավապաշտպան Անար Մամմադլին ազատազրկվել է 5,5 տարվա ազատազրկման՝ անօրինական գործունեության, հարկերից խուսափելու ու պաշտոնյայի վիրավորելու մեղադրանքներով[83]։ Ազատազրկում 5,5 տարով
Մայիսի 15, 2014 Փարվիզ Հաշիմլի Լրագրող Փարվիզ Հաշիմլին դատապարտվել 8 տարվա ազատազրկման՝ զենքի անօրեն կրելու ու մաքսանենգության մեղադրանքներով[84]։ Ազատազրկում 8 տարով

2013 ոչ ամբողջական ցուցակը[խմբագրել | խմբագրել կոդը]

ԱՄՍԱԹԻՎ ԱՆՈՒՆ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ ՎՃԻՌԸ
Հոկտեմբերի 3, 2013 Էլսևար Մուրսալի ՆԻԴԱ կազմակերպության ակտիվիստ Էլսևվար Մուրսալին դատապարտվել է 5 տարվա ազատազրկման՝ թմրանյութեր կրելու մեղադրանքով։ Նրա դատավճիռը նվազեցվել է այն բանից հետո, երբ նա հայտարարեց ՆԻԴԱ-ի կազմից դուրս գալու ու Իլհամ Ալիևին աջակցելու մասին[85]։ Ազատազրկում 5 տարով
Փետրվարի 4, 2013 Իլգար Մամմադով ՌԵԱԼ շարժման ղեկավար Իլգար Մամմադովը ձերբակալվել է՝ Իսմաիլլի քաղաքում տեղի ունեցած ցույցերը հրահրելու մեղադրանքով։ 2014 թվականի մարտին նա դատապարտվեց 7 տարի ազատազրկման[86]։ Ազատազրկում 7 տարով
Փետրվարի 4, 2013 Թոֆիգ Յագուբլու Մուսավաթ կուսակցության փոխնախագահ Թոֆիգ Յագուբլուն ձերբակալվել է՝ Իսմաիլլի քաղաքում տեղի ունեցած ցույցերը հրահրելու մեղադրանքով։ 2014 թվականի մարտին նա դատապարտվել է 5 տարվա ազատազրկման[86]։ Ազատազրկում 5 տարով

Իրավիճակը ըստ պաշտոնական Բաքվի[խմբագրել | խմբագրել կոդը]

ԱՄՍԱԹԻՎ ԱՆՈՒՆ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
Նոյեմբերի 27, 2014 Ilham Aliyev par Claude Truong-Ngoc juin 2014.jpg
Իլհամ Ալիև
Քաղբանտարկյալների մասին Եվրախորհրդի պատգամավորների հարցին ի պատասխան Իլհամ Ալիևը հայտարարել է Մեզ մոտ 2003 թվականից սկսած չկան զրպարտության համար բանտարկված պատգամավորներ։ Կեղծված ընտրությունների մասին հարցին նա ասել է. Բոլոր դիտորդները նշել են, որ ընտրությունները ազատ էին ու արդար։ Այդ օրերին դեռևս ազատության մեջ գտնվող Լեյլա Յունուսի դեմ հետապնդումների մասին հարցին Ալիևը ասել է. Նա ուզում էր փախչեր, երբ նրանից պահանջել ենք համապատասխան տեղեկատվություն, ինչից հետո նրա նկատմամբ իրականացվել են համապատասխան գործողություններ[87]։
Նոյեմբերի 27, 2014 Mehriban Aliyeva08.JPG
Մեհրիբան Ալիևա
Նոյեմբերի 27-ին Փարիզում Բաքվում անցկացվելիք օլիմպիադային նվիրված շնորհանդեսի ժամանակ Ադրբեջանի առաջին տիկին Մեհրիբան Ալիևան հայտարարել է. Անկախության տարիներին Ադրբեջանին հաջողվել է իրականացնել տնտեսական ու քաղաքական բարեփոխումներ ու, հիմնվելով ժողովրդավարության սկզբունքների վրա, կառուցել ազատ հասարակության ու ամուր տնտեսություն։[88]

Միջազգային կառույցների արձագանքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Եվրախորհուրդ[խմբագրել | խմբագրել կոդը]

ԱՄՍԱԹԻՎ ԱՆՈՒՆ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
Դեկտեմբերի 9, 2014 Nils Muiznieks.jpg
Նիլս Մուիզնիեքս, Եվրոպայի Խորհդրի մարդու իրավունքների հանձնակատար
Հրապարակած հայտարարության մեջ Մուիզնիեքսը նշել է, որ Խադիջա Իսմաիլովայի ձերբակալությունը հաստատում է իր կարծիքը, որ Եվրախորհրդի հետ աշխատող ակտիվիստները ու մարդու իրավունքների պաշտպանները ենթարկվում են ճնշումների Ադրբեջանում։ Ես խիստ քննադատում եմ նրա ձերբակալությունը ու բանտարկությունը, ու դիրտում եմ դա որպես քրեական նորմերի անհամաչափ կիրառում է երկրում քննադատական կարծիքների դեմ։ Վերջին անգամ հանդիպել եմ Խադիջային հոկտեմբերին, երբ Բաքվում էի։ Նա նշել է, որ ձերբակալությունից մի քանի ժամ առաջ Խադիջան կապվել է իրենց հետ՝ ահազանգելու մեկ այլ լրագրողի ձերբակալության մասին։ Մուիզնիեքսը նշել է, որ ժամանական է, որ Ադրբեջանի իշխանությունները դադարեցնեն մարդու իրավունքների պաշտպանների դեմ հարձակումները ու ճաղերի հետևից ազատ արձակեն բոլոր նրանց, ովքեր բանտարկված են իրենց արտահայտած մտքերի պատճառով[89]։
Դեկտեմբերի 6, 2014 Աննե Բրասոր, ԵԽԽՎ նախագահ Խադիջա Իսմաիլովայի ձերբակալության օրը Աննե Բրասորը տարածել է հայտարարություն, որում քննադատում է նրա ձերբակալությունը։ «Խադիջա Իսմաիլովան Եվրախորհրդի ամենաերկարատև գործընկերներից մեկն է։ Ես հանդիպել եմ նրան մեր գրասենյակում Ստրասբուրգում վերջին վեհաժողովի ժամանակ ու ապշած էի տեղեկատվության քանակով, որ նա տրամադրեց իր դեմ կիրառվող ճնշման ու ահաբեկման մասին, ինչպես նաև Ադրբեջանում այլ մարդու իրավունքների պաշտպանների դեմ։ Հաշվի առնելով մարդու իրավունքների ականավոր գործիչների վերջին ձերբակալությունները, որոնցից մեծ մասը Եվրախորհրդի արժեքավոր ընկերներն են, ստիպված եմ արտահայտել իմ մտահոգությունը նրա ձերբակալության հետ կապված։ Որպես Եվրախորհրդի անդամ երկիր՝ Ադրբեջանը պարտավոր է հարգել Մարդու Իրավունքների Եվրոպական Դատարանի չափանիշները։ Այդ պատճառով ես հարկադրում եմ Ադրբեջանի պատկան մարմիններին ապահովել, որ համաժողովի չափանիշները հարգված լինեն Խադիջա Իսմաիլովայի դեմ որևէ իրավական ու դատական գործընթացներում, ինչպես նաև այլ մարդու իրավունքների պաշտպանների դեմ[90]։
Նոյեմբերի 24, 2014 Nils Muiznieks.jpg
Նիլս Մուիզնիեքս, Եվրոպայի Խորհդրի մարդու իրավունքների հանձնակատար
Եվրախորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մուիզնիեքսը Ադրբեջան այցելությունից հետո իր ֆեյսբուքյան էջում գրել է. Ադրբեջանը կմտնի պատմության մեջ որպես երկիր, որը իրականացրեց աննախադեպ հարձակում մարդու իրավունքների պաշտպանների դեմ իր նախագահության շրջանում։ Իմ բոլոր գործընկերները Ադրբեջանում այսօր գտնվում են բանտում։ Հանձնակատարը մանրամասն անդրադարձել է նաև բանտարկված ակտիվիստների ու լրագրողների գործերին, ում բանտարկումը նա համարում է անընդունելի[91]։
Սեպտեմբերի 29, 2014 Tinykox.jpg
Թայնի Քոքս, Եվրոպայի ձախակողմյան կուսակցության նախագահ
Ես գտնում եմ՝ ամոթ է, որ մի պետությունը, որը կիսում է անդամակցությունը Կազմակերպությանը, օգտագործում է իր նախագահության ժամանակը վատթարացնելու մարդու իրավունքների վիճակը։[92]
Սեպտեմբերի 8, 2014 Nils Muiznieks.jpg
Նիլս Մուիզնիեքս, Եվրոպայի Խորհդրի մարդու իրավունքների հանձնակատար
Նիլս Մուիզնիեքսը խիստ քննադատության է ենթարկել Ադրբեջանում տիրող վիճակը՝ անվանելով այն «անընդունելի» ու "հակասող այն պարտավորվածություններին, որը ստանձնել է Ադրբեջանը միանալով 47 պեպտություններից բաղկացած եվրոպական մարմնին»։ Նա նշել է մի շարք ձերբակալված իրավապաշտպանների անուններ՝ հավելելով, որ այն եզակի քննադատող կարծիքները, ովքեր բանտարկված չեն, հանդիպում են ծայրագույն ճնշման, երբ չեն գտնվում ճանապարհորդելու արգելքի ներքո կամ նրանց բանկային հաշիվները սառեցված չեն[93]։

ԵԱՀԿ[խմբագրել | խմբագրել կոդը]

ԱՄՍԱԹԻՎ ԱՆՈՒՆ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
Դեկտեմբերի 29, 2014 Dunja Mijatovic.listening.jpg
Դունյա Միյատովիչ, ԵԱՀԿ Մամուլի ազատության գծով հանձնակատար
Միյատովիչը նշել է, որ Ազատություն ռադիոկայանի դեմ ներխուժումն ու հետագա գործունեության դադարեցումը ազատ մեդիայի ու ազատ արտահայտման իրավունքի հերթական ծայրահեղ խախտումն է Ադրբեջանում։ Նա հավելում է, որ 2014 թվականը լրատվական ազատության ծայրագույն վատթարեցման տարի էր Ադրբեջանում, ու որ տասնյակից ավել լրագրողներ տվյալ ժամանակ հայտնվել են անազատության մեջ[94]։
Դեկտեմբերի 5, 2014 Dunja Mijatovic.listening.jpg
Դունյա Միյատովիչ, ԵԱՀԿ Մամուլի ազատության գծով հանձնակատար
Միյատովիչը հրապարակել է հայտարարություն, որում նշել է. «Իսմաիլովայի ձերբակալությունը ոչ այլ ինչ է, քան բեմադրված ահաբեկում, որը մաս է կազմում նրա ազատ ու քննադատական ձայնը լռեցնելու ընթացող արշավի։ Ես կրկնում եմ իր կոչը Ադրբեջանի իշխանություններին դադարեցնելու այդ փորձերը, որոնք վնասակար են մամուլի ազատության համար[95]։

Եվրամիություն[խմբագրել | խմբագրել կոդը]

ԱՄՍԱԹԻՎ ԱՆՈՒՆ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
Հոկտեմբերի 6, 2014 Federica Mogherini daticamera.jpg
Ֆեդերիկա Մողերինի, Եվրոպայի Խորհդրի մարդու իրավունքների ապագա բարձր հանձնակատար
Եվրախորհրդարանի անդամների հարցերին ի պատասխան Ֆեդերիկա Մողերինին նշել է. Ադրբեջանի հարցը բավական բարդ է։ Քանի որ մենք ներդնում ենք մեծ ջանքեր Ադրբեջանի մեջ, ու նրանք դա լավ գիտեն, չափազանց կարևոր է կիրառել տարաբնույթ աղբյուրներ, ես կարծում եմ՝ մենք պետք է ավելի մեծ ջանքեր կիրառել մարդու իրավունքները հարգելու ուղղությամբ, հատկապես մեդիայի ու քաղաքական գոչծունեության ոլորտներում[96]։
Սեպտեմբերի 18, 2014 Europarl logo.svg
Եվրախորհրդարանի բանաձև
2014 սեպտեմբերի 18-ին Եվրախորհրդարանը ընդունել է բանաձև, որում մեջբերվում են Ադրբեջանի իշխանությունների կողմից իրականացրած բազմաթիվ իրավախախտումներ, մարդու իրավունքների որտնահարումների դեպքեր, իրավապաշտպանների ու լրագրողների դեմ գործողություններ։ Բանաձևում մասնավորապես Ադրբեջանին կոչ է արվում հարգել սկզբուննքերը, որոնք ընկած են Եվրախորհրդարանի գործունեության հիմքում, որոնք հարգելու պարտավորվածություն Ադրբեջանը ստանձնել է նաև ԵԱՀԿ ու Եվրախորհրդին անդամակցելով։ Կեչ է արվում Ադրբեջանին ազատ արձակել ձերբակալված Լեյլա Յունուսին, Արիֆ Յունուսովին, Ռասուլ Ջաֆարովին, Ինթիգամ Ալիևին ու Հասան Հուսեյնիին, նրանց վրայից հանել բոլոր մեղադրանքները, ինչպես նաև հետաքննել ու պատժել Իլգար Նասիբովին ծեծի ենթարկած անձանց։ Կոչ է արվում ազատ արձակել բոլոր քաղաքական բանտարկյալներին ու դադարեցնել քաղաքական դրդապատճառներով ձերբակալությունները։ Կոչ է արվում նաև իշխանություններին խաթարել Հայաստանի ու Ադրբեջանի քաղաքացիական հասարակությունների ներկայացուցիչների միջև հանդիպումները։

Բանաձևը ընդհանուր առմամբ ունի 18 կետ, որոնց կատարումը Ադրբեջանի կողմից Եվրախորհրդարանը գտնում է ծայրագույն աստիճանի կարևոր[97]։

Մայիսի 12, 2011 Europarl logo.svg
Եվրախորհրդարանի բանաձև
2011 մայիսի 12-ին Եվրախորհրդարանը ընդունել է բանաձև, որով քննադատել է մարդու իրավունքների խախտումների ոտնահարումները ու ընդդիմությանը ճնշելու փորձերը Ադրբեջանում[98]։ Բանաձևում նշվել են այդ ժամանակ բանտարկված Էյնուլլա Ֆաթուլլաևի, Ջաբար Սավալանի ու այլոց անունները։ Բանաձևում նշվում էր նաև մտահոգություն Ադրբեջանում քաղաքացիական հասարակության ակտիվիստների ու լրագրողների դեմ բռնությունների թվի ավելացման վերաբերյալ[98]։

ՄԱԿ[խմբագրել | խմբագրել կոդը]

ԱՄՍԱԹԻՎ ԱՆՈՒՆ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
Օգոստոսի 19, 2014 Emblem of the United Nations.svg
ՄԱԿ Մարդու իրավունքների հատուկ հանձնակատար
Հրապարակած հայտարարության մեջ Մարդու իրավունքների հատուկ հանձնակատարների խումբը կոչ է արել Ադրբեջանին դադարեցնել մարդու իրավունքների իրավիճակը վատթարացումը երկրում ու ազատ արձակել քաղբանտարկյալներին, այդ թվում Լեյլա Յունուսին, Արիֆ Յունուսովին, Ռաուլ Ջաֆարովին ու Ինթիգամ Ալիևին[99]։

ԱՄՆ[խմբագրել | խմբագրել կոդը]

ԱՄՍԱԹԻՎ ԱՆՈՒՆ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
Դեկտեմբերի 27, 2014 Daniel Baer 2014.jpg
Դենիել Բայեր
ԱՄՆ դեսպանը ԵԱՀԿ-ում
Բաքվում Ազատություն Ռադիոյի գրասենյակում ոստիկանության ու դատախազության գործողությունների արդյունքում ԵԱՀԿ-ում ԱՄՆ դեսպան Դենիել Բայերը իր թվիթերյան էջում գրառել է. «Ազատ մեդիայի դեմ հարձակումը թույլ, անպաշտպան ու կաշառակեր իշխանություններին հատուկ գործելաոճ է»[100]։
Դեկտեմբերի 1, 2014 Official photo of Jen Psaki.jpg
Ջես Փսակի
ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ
Մամուլի ասուլիսի ժամանակ Ջեն Փսակին հայտարարել է. Թույլ տվեք ասել, որ մենք խորը մտահոգված ենք քաղաքացիական հասարակության գործունեության դեմ վերջին ճնշումների կապակցությամբ։ Մենք ավելի ու ավելի ենք մտահոգվում, որ Ադրբեջանի կառավարությունը չի հետևում իր կողմից ստանձնած պատավորվածություններին ու հավատարմություններին։ Մենք կոչ ենք անում կառավարությանը հարգելու իր բնակչության համընդհանուր իրավունքները՝ թույլ տալու նրանց ազատ արտահայտելու իրենց կարծիքները։ Նրանք ավելի կապահովեն իրենց ապագայի կայունությունը ու բարգավաճումը թույլ տալով ստեղծել ավելի բաց հասարակություն։ Մենք հայտնել ենք դա իրենց ղեկավարությանը[101]:
Սեպտեմբերի 23, 2014 President Barack Obama.jpg
Բարաք Օբամա
2014 թվականի սեպտեմբերի 23-ին Քլինթոն Գլոբալ Նախաձեռնություն (CGI) կազմակերպության ամենամյա հանդիպման ժամանակ Բարաք Օբաման իր ելույթում նշել է[102].

Այնպիսի վայրեր, ինչպես օրինակ Ադրբեջանն է, օրենքները ՀԿ-ների նույնիսկ գործունեության համար չլսված խոչընդոտներ են ստեղծում։

Օգոստոսի 27, 2014 Official photo of Jen Psaki.jpg
Ջես Փսակի
ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ
ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Ջեն Փսակին տարածել է հայտարարություն, որում նշվում է, որ ԱՄՆ Պետդեպարտամենտը խստորեն քննադատում է հարգված իրավապաշտպան Իլգար Նասիբովին դաժանագույն ծեծի ենթարկելը՝ կոչ անելով Ադրբեջանի իշխանություններին անցկացնել թափանցիկ հետաքննություն՝ պատժելու մեղավորներին։ Հաղորդագրության մեջ մասնավորապես ասվում է. Մենք կոչ ենք անում Ադրբեջանի իշխանություններին նախաձեռնել անհապաղ քայլեր պաշտպանելու խոսքի ազատության, հավաքների կազմակերպման հիմնարար ազատությունները[103]։
2014 Seal of the United States Department of State.svg
ԱՄՆ Պետդեպարտամենտ
2014 թվականին նախորդ տարվա ընթացքում մարդու իրավունքների վերաբերյալ զեկույցում ԱՄՆ պետդեպարտամենտը նշում է. Ավելացել է ճնշումը խոսքի ազատության, հավաքների կազմակերպման վրա՝ ներառյալ ահաբեկումներ, ձերբակալություններ, ուժի կիրառում լրագրողների, մարդու իրավունքների ու ժողովրդավարական ակտիվիստների դեմ առցանց ու իրական կյանքում։ ... Հոկտեմբերի 9-ի նախագահական ընտրություններից հետո պաշտոնյաները սկսել են քրեական հետապնդում ընտրությունների դիտորդական առաքելություն իրականացնող երկու ՀԿ-ների դեմ՝ Ընտրությունների Մոնիթորինգի ու Ժողովրդավարական Ուսումնասիրությունների Կենտրոն ՀԿ ու Կամավորների Միջազգային Համագործակցություն ՀԿ։ Առաջինի նախագահը ձերբակալվել է, իսկ գործադիր տնօրենին արգելել են լքել երկիրը։
Զեկույցում նշել է նաև երկրում անհնարին են դարձրել իշխանությունների փոփոխությունը, ընտրությունների ընթացքում բոլոր փուլերում զգալի բացթողումների մասին, ինչպես նաև քաղաքական դրդապատճառներով բազմաթիվ ձերբակալությունների, խոշտանումների ու ահաբեկումների մասին[104]։

Մարդու իրավունքների եվրոպական դատարան[խմբագրել | խմբագրել կոդը]

ԱՄՍԱԹԻՎ ԱՆՈՒՆ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
Մայիսի 22, 2014 Իլգար Մամմադով ընդդեմ Ադրբեջանի վճիռ 2014 թվականի մայիսի 22-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը վճռեց Իլգար Մամմադով ընդդեմ Ադրբեջանի գործը լուծել օգուտ Մամմադովի՝ ընդունելով, որ իշխանությունները չպետք է ձերբակալեին ու դատապարտեին քաղաքական ակտիվիստ Իլգար Մամմադովին։ Դրանով իսկ Ադրբեջսանի իշխանությունները խախտել են Եվրապոյի մարդու իրավունքների համընդհանուր կոնվենցիայի մի շարք կետեր։ Դատարանը պարտադրել է իշխանթւթյան վճարել Մամմադովին շուրջ 22 000 եվրո՝ որպես վերջինիս իրավունքների խախտման համար փոխհատուցում[105]։

Իրավապաշտպան կազմակերպությունների արձագանքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Human Rights Watch[խմբագրել | խմբագրել կոդը]

ԱՄՍԱԹԻՎ ԱՆՈՒՆ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
Հունվարի 22, 2015 The Open Society Foundations Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ու Ջորջ Սորոսի հանդիպման օրը Սորոս հիմնադրամը տարածել է հայտարարությունում, որում չափազանց կոշտ կերպով քննադատում է մարդու իրավունքների հետ կապված իրավիճակը Ադրբեջանում։ հայտարարության մեջ մասնավորապես նշում է, որ վերջին մի քանի ամիսների ընթացքում Ադրբեջանի կառավարությունը ձերբակալել է մի քանի տասնյակ քաղաքական ակտիվիստ, մարդու իրավունքների պաշտպանների, լրագրողների, բլոգերների ու իրավապաշտպանների՝ նրանց կեղծ մեղադրանքներ ներկայացնելով՝ սկսած գումարների յուրացումից մինչև դավաճանություն։ Նրանցից ոմանք արդեն դատապարտվել են երկար ժամկետներով։ Ապրիլին իշխանությունները թիրախավորել են Բաց Հասարակություն հիմնադրամի գրասենյակը Բաքվում, սառեցրել են կազմակերպության բանկային հաշիվը, առգրավել համակարգիչները ու հարցաքննել աշխատակիցներին։ Հանդիպման ընթացքում Ջորջ Սորոսը զգուշացրել է Ալիևին թուլացնելու ճիրանները քաղաքացիական հասարակության շուրջ ու դադարեցնելու ճնշումները պետականորեն գրանցված բարեգործական կազմակերպությունների դեմ[106]։
Հոկտեմբերի 8, 2014 Hrw logo.svg
Վերոնիկա Գոլդսթոն, HRW Եվրոպայի ու Կենտրոնական Ասիայի իրավապաշտպանության բաժնի ղեկավար
Գոլթսթոնի տարածած հայտարարության մեջ ասվում է. Նախարար Էլմար Մամեդյարովը օգտագործել է խիստ տերմինաբանության նկարագրելու ուկրաինական ճգնաժամը։ Սակայն բարդ է պատկերացնել այլ որևէ մեկին այդ սրահում, բացի հենց նախարարից, ում խոսքերը կարող են վերաբերվել հենց Ադրբեջանին։ Վերջին ամիսների ընթացքում Ադրբեջանի իշխանության ճնշումները քննադատների դեմ վերաճել են իրական հարձակման։ Ժամանակն է, որ Ադրբեջանի միջազգային գործընկերները կարմիր գիծ գծեն Ադրբեջանի դիմաց։ Եվրախորհուրդը ու Եվրախորհրդարանը՝ երկուսն էլ արտահայտվել են ու զգուշացրել Բաքվին դադարեցնելու հարձակումը ու ազատ արձակել սխալ ձերբակալվածներին։ Այժմ ԵՄ ղեկավարների հերթն է օգտագործելու իրենց ողջ կշիռը այդ կոչերը հիմնավորելու ու ցուցադրելու, թե ինչ նկատի ունեն։ Այս ամենից բացի կառավարությունը օգտագործում է նոր ճնշող օրենքներ, որոնք լռեցնումեն ոչ կառավարական կազմակերպություններին։ Նրանք կասեցրել են ֆինանսավորումը՝ սառեցնելով բանկային հաշիվները, չթույլտալով նրանց դիմելու նոր գրանտերի։ Արդյունքում բազմաթիվ խմբեր ստիպված են եղել փակվել։[107]։
Սեպտեմբերի 29, 2014 Hrw logo.svg
Գիորգի Գոգիա, HRW Հարավային Կովկասյան բաժնի վերլուծաբան
Հարավկովկասյան բաժնի վերլուծաբան Գիորգի Գոգիան տարածել է հայտարարություն, որում նշվում է որ Ադրբեջանի կառավարության կանոնավոր հարձակումները մարդու իրավունքների պաշտպանների ու այլ քննադատների դեմ ցուցադրում է Ադրբեջանի բացարձակ արհամարհանքը Եվրախորհրդում իր պարտավորությունների նկատմամբ։ Նման ճնշումների անպատասխան թողնելը վտանգում է կառույցի հեղինակությունը ընդհանրապես[108]:
Օգոստոսի 15, 2014 Hrw logo.svg
Լիզա Միսսոլ, HRW ավագ վերլուծաբան
HRW հրապարակած հայտարարության մեջ կոչ է արվել հեռացնել Human Rights Watch-ին Ադրբեջանի անդամակցությունը. «Ադրբեջանը կոպիտ կերպով խախտում է Արդյունահանող Ոլորտի Թափանցիկության Նախաձեռնության կանոնները, ու այդ կառուցվածքը չի կարող թույլ տալ իրեն ներքաշված լինել նման կեղծիքների մեջ։ Կառավարությունը դարձրել է անկախ կազմակերպությունների մեծամասնության գործունեությունը գրեթե անհնարին, ու նրանք դադարեցրել են իրենց գործունեությունը ԱՈԹՆ շրջանակներում։ Նրանք խուսափում են ձերբակալությունից՝ վերջերս երեք հայտնի իրավապաշտպանների ձերբակալություննից հետո։»[109]
Հունիսի 23, 2014 Hrw logo.svg
Հյու Ուիլիամսոն, HRW Եվրոպայի ու Կենտրոնական Ասիայի տնօրեն
Եվրախորհրդի վեհաժողովին ելույթ ունելուց առաջ Ուլիամսոնը հանդես է եկել հայտարարությամբ, որում նշում է, որ պարզապես զավեշտալի է, որ Ադրբեջանը նախագահում է մի մարմնում, որի չափանիշները այն այդքան կոպտորեն խախտում է։ Անցած երկու տարիների ընթացքում Ադրբեջանի իշխանությունները ահաբեկել կամ ձերբակալել են շուրջ 40 քաղաքական ակտիվիստների, լրագրողների, բլոգերների, մարդու իրավունքի պաշտպանների, որոնց մեծ մասը այժմ գտնվում է ճաղերի հետևում։ Նշվում է, որ 2013-ն հրապարակած «Tightening the Screws: Azerbaijan’s Crackdown on Civil Society and Dissent» զեկույցում Human Rights Watch-ը բերել է ապացույցներ նրա, թե ինչպես են իշխանությունները կիրառում մի շարք քրեական մեղադրանքներ՝ լռցնելու իրենց քննադատողներին, ներառյալ թմրադեղերի ու զենքի կրում, բռնության կոչերի մեղադրանքներ, խուլիգանություն, հարկերից խուսափում, ու նույնիսկ ահաբեկում լռել[110] ։

Human Rights House Network[խմբագրել | խմբագրել կոդը]

ԱՄՍԱԹԻՎ ԱՆՈՒՆ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
Օգոստոսի 6, 2014 Ֆլորիան Իրմինգեր, HRHW Իրավապաշտպանության ու Ժենեվայի գրասենյակի տնօրեն Ֆլորիան Ինմինգերը արած հայտարարության մեջ նշել է, որ Ադրբեջանի կողմից վերջին տարիներին հարձակումները մարդու իրավունքների պաշտպանների նկատմամբ վերջապես հասել է Բրյուսելի որոշում կայացնողների ականջներին։ Ինչպես նշել է ԵՄ բարձր հանձնակատարը [[[Ֆեդերիկան Մողերին]]ին]` մարդու իրավունքները պարզապես ԵՄ արտաքին քաղաքականության մաս չեն լինի, այլ կլինեն իրենց հիմքը, ու մարդու իրավունքների խախտումները ու հարձակումներ քաղաքացիական հասարակության դեմ Ադրբեջանում կհանդիպեն ուժեղ պատասխանների ու գործողությունների Բրյուսելի կողմից[96]:

Freedom House[խմբագրել | խմբագրել կոդը]

ԱՄՍԱԹԻՎ ԱՆՈՒՆ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
Նոյեմբերի 7, 2014 David-J-Kramer.jpg
Դեվիդ Կրեմեր, Freedom House նախագահ
Ադրբեջանի իշխանության ճչացող անարգանքը օրենքի գերակայության նկատմամբ, երբ իրավապաշտպանները մեղադրվում են լուրջ հանցանքներում, ցուցադրում է իշխանության վախը անկախ քաղաքացիական հասարակության նկատմամբ։ Նա նաև նշել է, որ իշխանությունները դատական համակարգը խեղկատակության են վերածում՝ ձերբակալելով Լոյլա Յունուսին ու մյուս այլ իրավապաշտպաններին[111]։

Reporters without borders[խմբագրել | խմբագրել կոդը]

ԱՄՍԱԹԻՎ ԱՆՈՒՆ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
Հոկտեմբերի 27, 2014 Reporters Without Borders.pngReporters without borders Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպումից առաջ Reporters without borders կազմակերպությունը նամակով դիմել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդին, նշելով, որ Ալիևը, ում հետ նա պետք է հանդիպի շուտով զբաղեցնում է մամուլի ազատությամբ 2013/14 թվականի վարկանշային աղյուսակում 180-ից 160-րդ տեղը։ Նամակում նշվում է, որ Ադրբեջանը փաստորեն իրենից ներկայացնում է Եվրոպայի լրագրողների մեծագույն կալանավայրը։ Նշվում էր, որ լրագրողները, ակտիվիստները, բլոգերները ենթարկցում են ճնշումների բազմաթիվ ձևերի, ինչպիսիք են սպառնալիքները, ֆիզիկական հարձակումները, շորթանքը ու հեղինակազրկման գործողությունները։ Կազմակերպությունը նշում է, որ անընդունելի է Ֆրանսիայի ու Ադրբեջանի միջև մտերմությունը նման իրավիճակում, ու խնդրում է բարձրացնել բանտարկված գործիչների ազատ արձակման հարցը[112]։

Amnesty International[խմբագրել | խմբագրել կոդը]

ԱՄՍԱԹԻՎ ԱՆՈՒՆ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
Նոյեմբերի 21, 2014 Amnesty International Amnesty International իրավապաշտպան կազմակերպությունը կոչ է արել Ադրբեջանի իշխանություններին իսկույն ազատ արձակել իրավապաշտպան Ինթիգալ Ալիևին ու ապահովել նրան անհրաժեշտ բժշկական օգնությամբ։ Հայտարարության մեջ նշված է, որ Ինթիգալ Ալիևի 5 պաշտպաններից 4-ը հեռացվել են գործին մասնակցելուց սեպտեմբերի 30-ին քաղաքական դրդապատճառներով։ Նրանք զրկվել են նաև դատարանի որոշումը բողոքարկելու իրավունքից[113]։
Հուլիսի 30, 2014 Նաթալյա Նոզաձե, Amnesty International Amnesty International իրավապաշտպան կազմակերպությունը Լեյլա Յունուսի ձերբակալության կապակցությամբ հանդես է եկել հայտարարությամբ, որում նշում է, որ դա քննադատական կարծիքների դաժան ճնշումների հերթական օրինակ է Ադրբեջանի համար։ Կոչ է արվել Եվրախորհուրդի անդամ պետություններին քայլեր ձեռնարկել տվյալ պահին մարմնի ղեկավարի դերը ստանձնած Ադրբեջանի նկատմամբ մարդու իրավունքների մարմնի սկզբունքները ոտնահարելու համար։ Հայտարարության մեջ նմշվում է, որ Amnesty International-ը ունի առնվազն 17 քաղբանտարկյալների մասին տեղեկատվություն, որոնք տվյալ պահին գտնվում են ճաղերի հետևում[114]։

European Stability Initiative[խմբագրել | խմբագրել կոդը]

ԱՄՍԱԹԻՎ ԱՆՈՒՆ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
Մայիսի 24, 2012 Խավիարային դիվանագիտություն զեկույց 2012 թվականի մայիսի 24-ին Եվրոպական Կայունություն Նախաձեռնությունը հրապարակել է իր հետաքննությունը Ադրբեջանի կողմից Եվրախորհրդի անդամների կաշառելու բազմաթիվ փաստերով։ Զեկույցի մեջ նշվում են թանկարժեք նվերների մասին ուղղված Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի անդամներին՝ ներառյալ սև խավիարի զգալի զանգված։ Զեկույցում նշվում է պատգամավորների այցերի ֆինանսավորման մասին դեպի Ադրբեջան, բարձր մակարդակի ընդունելությունների ու նման պատգամավորների կողմից Ադրբեջանին աջակցելու ու մարդու իրավունքների առումով երկրում տիրող իրավիճակի վրա աչք փակելու մասին[115]։ Զեկույցը մեծ աղմուկ բարձրացրեց Եվրոպայում, քննարկվեց ու ստացավ բազմաթիվ արձագանքներ եվրոպական պաշտոնական կառույցներում ու իրավապաշտպանական կազմակերպությունների կողմից, սակայն որևէ կերպ չհերքվեց պաշտոնական Բաքվի կողմից։

Խոշտանգումների դեմ համաշխարհային կազմակերպություն[խմբագրել | խմբագրել կոդը]

ԱՄՍԱԹԻՎ ԱՆՈՒՆ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
Սեպտեմբերի 12, 2014 Հայտարարություն «Բռնություն բանտում Լեյլա Յունուսի դեմ» Համաձայն կազմակերպության տարածած տեղեկատվության՝ 2014 թվականի սեպտեմբերի 6-ին Լեյլա Յունուսը հարձակման է ենթարկվել իր հետ նույն բանտախցում գտնվող բանտարկյալի կողմից, ով վիրավորել է նրան ու ափսեներ շպրտել նրա ուղղությամբ։ Լեյլա Յունուսը թակել է դուռը՝ օգնություն խնդրելով ու, երբ բանտի աշխատողները մոտեցել են՝ պատմել է տեղի ունեցածի մասին ու խնդրել հանդիպել բանտի ղեկավարությանը։ Նրան հայտնել են, որ ղեկավարությանը կարող է հանդիպել միայն սեպտեմբերի 8-ին։ Նոր վիրավորանքներից հետո նա կրկին թակել է դուռը։ Մոտեցած երեք բանտային աշխատակիցները մեղադրել են նրան անիմաստ աղմուկ անելու մեջ։ Նրան դուրս են հանել բանտախցից՝ գրելու իր բացատրությունները։ Նա գրել է երեք էջ իր հետ տեղի ունեցածի մասին ու մինչ այդ տեղի ունեցած դրվագների մասին։ Նա նաև խնդրել է բուժօգնություն, քանի որ լավ չէր զգում, սակայն բուժօգնություն չի տրամադրվել։ Սեպտեմբերի 7-ին նա հանդիպել է մայոր Յագուբովին, որը հայտնել է, որ Յունուսին արվել է նկատողություն դուռը անտեղի թակելու ու աղմուկ անելու համար։ Որևէ քայլ չի արվել նրա բանտախցում գտնվող կնոջը սանձելու նկատմամբ[116]։
Սեպտեմբերի 2, 2014 Հայտարարություն «Դաժան հարձակում Իլգար Նասիբովի դեմ» Բռնության դեմ համաշխարհային կազմակերպության տարածած հաղորդագրության մեջ խստորեն քննադատության է ենթարկվում Իլգար Նասիբովին ծեծի ենթարկելու փաստը։ Կազմակերպությունը իր հայտարարությունը հասցեագրել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին ու մի շարք այլ պաշտոնյաների՝ կոչ անելով իրականացնել թափանցիկ հետաքննություն գտնելու ու պատժելու մեղավորներին, ինչպես նաև պահպանելու ՄԱԿ Իրավապաշտպանների մասին բանաձև, որը ընդունվել է 1998 թվականին[117]։

Միջազգային լրատվականների ու վերլուծական կենտրոնների արձագանքը[խմբագրել | խմբագրել կոդը]

The Wall Street Journal[խմբագրել | խմբագրել կոդը]

 
Քրեական ռեժիմը մարտահրավեր է նետում ԱՄՆ-ին
Հունվարի 4, 2015
Հոդվածագիր Դեվիդ Կրեմերը, Freedom House իրավապաշտպան կազմակերպության նախկին նախագահը ու հոդվածը գրելու պահին McCain ինստիտուտի Մարդու իրավունքների ու մարդու ազատությունների գծով գլխավոր տնօրենը նշում է, որ Ադրբեջանի հարձակումը Ազատություն Ռադիոկայանի դեմ վտանգի հերթական նշան է՝ հարցադրելով, թե ինչպես է արձագանքելու Սպիտակ Տունը։ Կրեմերը նշում է, որ Ադրբեջանում կան ավելի շատ քաղբանտարկյալներ, քան Ռուսաստանում ու Բելառուսում միասին վերցրած։

Նա նշում է մանրամասնորեն մի շարք դեպքեր մարդու իրավունքների ակտիվիստների ու լրագրողների դեմ Ադրբեջանի իշխանությունների գործած քայլերը, ինչպես նաև սուր միջազգային արձագանքը։ Հեղինակը նշում է, որ ԱՄՆ նախագահը այժմ երկու քայլ ունի անելու որպես արձագանք։ Առաջին քայլով անհրաժեշտ է արգելել Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակը վատթարացման հետ կապված պաշտոնյաների մուտքը ԱՄՆ ու սառեցնել նրանց բանկային հաշիվները։ Երկրորդ քայլով կոչ անել Եվրոպայի ղեկավարներին բոյկոտելու գալիք Եվրոպական խաղերի բացման արարողությունը։ Կրեմերը նաև կոչ է անում խաղերի հովանավորներ BP, Procter & Gamble և McDonald's ընկերություններին լավ մտածել՝ Ալիևի նախագիծը ֆինանսավորելուց առաջ[118]։

Haaretz[խմբագրել | խմբագրել կոդը]

 
Վերադա՞րձ ԽՍՀՄ։ Ադրբեջանը հնարավոր է լքի արևմուտքը ու ուղղվի արևելք
Դեկտեմբերի 12, 2014
Իսրայելական հեղինակավոր «Հաարեց» պարբերականը անդրադարձել է Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակին՝ նշելով, որ ադրբեջանցի լրագրողի վերջին ձերբակալությունը մտահոգիչ է Իսրայելի համար այն առումով, որ իր ռազմավարական համագործակցությունը նավթով հարուստ երկրի հետ հնարավոր է՝ խարխուլ հիմքերի վրա է կանգնած։ Հեղինակը նշում է, որ Ադրբեջանը հյուրընկալ երկիր չէ լրագրողների համար, ովքեր շատ հարցեր են տալիս։ Տասնյակ մարդիկ ձերբակալվել են վերջին տարիներին, իսկ տվյալ պահին 20-ը գտնվում են ճաղերի հետևում։ Մնացածը ստիպված են ընդհատակ անցնել կամ լքել երկիրը։ Ցիտելով Խադիջա Իսմաիլովային՝ հոդվածագիրը գրում է, այն մասին, թե ինչ հետապնդումներ է վերջինս ենթարկվել՝ հետաքննելով Ալիևի ընտանիքի ձեռք բերված հարստություն պատմությունը, որը կատարվել է թալանված նավթի ու գազի վաճառքից եկած եկամուտներից։ Նշվում է, որ Ալիևին բավական չեն միայն նավթից ստացած եկամուտները։ Նրան պետք է նաև հանրաճանաչություն։ Այդ պատճառով նա ծախսում է միլիոններ արտասահմանյան լոբբիստների, նաև հովհանավորում է Եվրապայի ուժեղագույն ակումբներից մեկը՝ Ատլետիկո Մադրիդը։ Նշվում է, որ Ալիևի համար ցանկությունը մեկ օր միանալ Եվրամիությանը հոդս են ցնդել Խադիջա Իսմաիլովայի ձերբակալության հետ։ Դա նաև զգացում է նրա վերջին հայտարարություններում, որում նա քննադատումէ արևմուտքը ու ուղղում հայացքը դեպի Ռուսաստան[119]։

The American Interest[խմբագրել | խմբագրել կոդը]

 
Բաքվի դեմ պատժամիջոցների ժամանակն է
Հոկտեմբերի 2, 2014
The American Interest պարբերականում հրապարակվել է Դևիդ Ջ. Քրեմերի ու Ռիչարդ Կաուզլարիչի հեղինակած նյութը, որը կոչ էր անում սթափեցնել Ադրբեջանի ղեկավարությանը՝ պատժամիջոցներ կիրառելու միջոցով։ Հոդվածի հեղինակներն են Դևիդ Ջ. Քրամերը, ով հանդիսանում է Freedom House իրավապաշտպան կազմակերպության գործադիր տնօրենը, ու Ռիչարդ Կաուզլարիչը՝ Ադրբեջանում նախկին դեսպանը, ԱՄՆ Պետդեպարտամենտի ղեկավարի օգնականը միջազգային հարցերով, ինչպես նաև նախկին Խորհրդային պետությունների հետ հարաբերությունների գծով խորհրդական։ Հեղինակները նշում են, որ Եվրոպայի վերջին բռնապետ կոչում են Բելառուսի նախագահ Լուկաշենկոյին, մեղադրանքներ են հնչում նաև Ռուսաստանի նախագահ Պուտինի հասցեին, սակայն դրանց շարքին պետք է ավելացնել նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, ով ճաղերի հետևում է պահում ավելի շատ իրավապաշտպան ու լրագրող, որքան Բելառուսն ու Ռուսաստանը միասին վերցրած։

Նշվում են բազմաթիվ դեմքեր, թե ինչպես են ճնշվել ու ձերբակալվել քաղաքական ակտիվիստներ ու լրագրողներ։ Հեղինակները հավելում են նաև, որ հարձակման տակ են գտնվում նաև ԱՄՆ պաշտոնյաները։ ԱՄՆ դեսպան Ռիչարդ Մորնինգսթարը ենթարկվել է բազմաթիվ անձնական ճնշումների, այդ թվում նաև Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավար Ռամիզ Մեհթիևի կողմից։ Սենատի անդամներին, ովքեր Ադրբեջան այցելության ժամանակ հանդիպել են Խադիջա Իսմաիլովայի հետ, ադրբեջանական դատախազը կոչել է «շներ», իսկ խորհրդարանի անդամների մեկը՝ «լրտեսներ»։ Որևէ ուժ, որը քննադատում է Ալիևին կամ տարածում է ժողովրդավարություն Մեհթիևի կողմից կոչվում է «հակաադրբեջանական ուժ»՝ արտասահմանի կողմից ֆինանսավորվող։ [120]

Foreign Affairs[խմբագրել | խմբագրել կոդը]

Թոմաս դե Վաալ
 
Ադրբեջանը չի ցանկանում լինել արևմտյան
Սեպտեմբերի 26, 2014
2014 թվականի սեպտեմբերի 26-ին Foreign Affairs ամսագիրը հրապարակել է Ադրբեջանին վերաբերվող ծավալուն հոդված՝ «Ադրբեջանը չի ցանկանում լինել արևմտյան. Բաքվի մեծ ռազմավարության հռետորաբանությունն ու իրականությունը»։ Հոդվածի հեղինակն է Թոմաս դե Վաալը։ Հոդվածագիրը նշում է, որ Ադրբեջանը, արբեցած էներգետիկ ռեսուրսներից ստացված եկամուտներից, որդեգրել է Ռուսաստանի տիպի բռնապետական համակարգ՝ ներկայանալով որպես արևմուտքի կայուն գործընկեր էներգետիկ ու ռազմավարական հարցերում։ Հոդվածում նաև ներկայացվում է Ադրբեջանում վերջին տարիներին առաջացած մի շարք օլիգարխների մասին տեղեկություններ, մարդու իրավունքների խախտման դեպքեր ու սեփական հեղինակությունը բարձր պահելու փորձերը լոբբիստական խմբերի միջոցով Հոդվածում նշվում է, որ տվյալ պահին Ադրբեջանում կան 98 քաղաքական բանտարկյալ։ Դե Վաալը նշում է, որ Ադրբեջանը տարեկան շուրջ 4 միլիարդ դոլար է ծախսում ռազմական նպատակների վրա, ինչը լուրջ վտանգ է տարածաշրջանային անվտանգության համար[121]։

Foreign Policy[խմբագրել | խմբագրել կոդը]

 
Կասպիցի Կորլեոնեները
Հունիսի 10, 2014
2014 թվականի հունիսի 10-ին Foreign Policy ամսագրում հրապարակվել է «Կասպիցի Կորլեոնեները. ինչպես է Ադրբեջանի բռնապետը սիրաշահում ԱՄՆ-ին ու Եվրոպային» հոդվածը։ Հեղինակ Մայքլ Վեյսը նշում է, որ ադրբեջանական պետական նավթային ընկերությունը իր գրասենյակի համար գնել է Վաշինգտոնի նշանակալիկ շենքերից մեկը, որտեղ մինչ այդ գտնվում էր Freedom House կազմակերպությունը, որի գործադիր տնօրեն Ջենիֆեր Ուինդսորը նշել է, որ դա ծայրաստիճան զավեշտալի է, որ Freedom House-ի շենքում տեղակայվում մի պետության ներկայացուցչություն, որը իր կողմից միշտ սուր քննադատության է արժանացել մարդու իրավունքների վատթար վիճակի պատճառով։ Ուեյսը նշում է, որ վերջին տասնամյակի ընթացքում Ադրբեջանը ձեռք է բերել բազմաթիվ ընկերներ ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում, Եվրախորհրդում, որպեսզի վերջիններս չքննադատեն Ադրբեջանին այլևս։ Նրանք ծախսել են միլիոնավոր դիլարներ՝ ճերմակեցնելու Ադրբեջանը կերպարը ԱՄՆ-ում։ Հեղինակը նշում է, որ Ադրբեջանը կիրառում է երեք հիմնական փաստարկ. Ադրբեջանը հարուստ էներգետիկ ռեսուրսներով երկիր է, որ ունակ է ապահովել Եվրոպայի համար էներգետիկ աղբյուրների այլընտրանք, Ադրբեջանը իսլամադավան քաղաքակիրթ պետություն է, որը դաշնակից է ԱՄՆ-ի ու Իսրայելի համար, ու վերջապես այն, որ Ադրբեջանը հարմար հենք է Իրանի վրա ճնշում գործադրելու համար՝ վերջինիս միջուկային ծրագրի համատեքստում։ Ու այն դեպքում, եթե այս երեքը չազդեն, Ադրբեջանը նշում է, որ կարող է թեքել իր արտաքին քաղաքական վեկտորը դեպի Ռուսաստան կամ Թեհրան։

Հեղինակը մանրամասնորեն թվարկում է մարդու իրավունքների խախտումների դեպքերը Ադրբեջանում, ինչպես նաև միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների արձագանքները։ Այնուհետև մեջբերվում են Ադրբեջանի իշխանությունների կողմից իրականացված ֆինանսական մեքենայությունների դեպքեր, Դուբայում Իլհամ Ալիևի րդու որդու անունով գնված տասնյակ առանձնատները, դստրերի բիզնեսները Եվրոպական երկրներում ու Ադրբեջանի տնտեսության ներսում։

Հոդվածը մեծ աղմուկ է հանել հրապարակվելուց հետո ու Ադրբեջանի դեմ սուր քննադատության պատճար դարձել[122]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. U.S. Department of State Country Report on Human Rights Practices 1995 - Azerbaijan
  2. Amnesty International Report 2002 - Azerbaijan
  3. Freedom in the World 2007 - Azerbaijan
  4. 4,0 4,1 Azerbaijan's Crackdown on Civil Society and Dissent
  5. 5,0 5,1 Samuel Blackstone (16 April 2007), What It's Like To Be A Political Prisoner For 17 Months In A Third World Country, Business Insider, retrieved 5 August 2012
  6. 6,0 6,1 6,2 Shaun Walker (22 March 2012), Azerbaijan warms up for Eurovision by torturing musicians, The Independent, retrieved 5 August 2012
  7. Azerbaijan: Media Freedoms in Grave Danger, Human Rights Watch, 3 May 2012, retrieved 6 August 2012, "...independent and opposition journalists in Azerbaijan are frequently subject to harassment, intimidation, and physical attacks." Azerbaijan: Media Freedoms in Grave Danger
  8. Press Freedom Index 2013/2014, Reporters Without Borders, January 2014, retrieved 6 March 2014
  9. Azerbaijan anti-censorship petition goes to Houses of Parliament, Index on Censorship, 4 July 2012, retrieved 5 August 2012, "...free speech is not protected in Aliyev’s Azerbaijan."
  10. Shahin Abbasov (2 December 2010), Azerbaijan: WikiLeaks Cable Compares Ilham Aliyev to Movie Mafia Bosses, EurasiaNet, retrieved 5 August 2012, "His domestic policies... particularly on the 2009 imprisonment of bloggers Emin Milli and Adnan Hajizade... increasingly authoritarian and hostile to diversity of political views."
  11. Valerie J. Bunce, Sharon L. Wolchik (30 June 2011), "They Took Everything from Me" - Forced Evictions, Unlawful Expropriations, and House Demolitions in Azerbaijan’s Capital, Cambridge University Press; 1 edition, p. 184, ISBN 978-1-107-00685-0, retrieved 7 August 2012, "Opposition leaders… abided by these restrictions when they organized peaceful protests outside of Baku shortly after the November 2005 elections, which drew 20,000 and later 30,000 people. However, participants in authorized demonstrations also suffered intimidation and, on occasion, beatings and detention, as on November 26, 2005, when Lala Shovket and Ali Karimli called on citizens at an approved time period. This demonstration was brutally repressed by the police, and numerous demonstrators were injured."
  12. Nohlen, D, Grotz, F & Hartmann, C (2001) Elections in Asia: A data handbook, Volume I, p357 ISBN 0-19-924958-X
  13. Free, Fair, & Regular Elections: Country Studies — Azerbaijan (under heading "The Return to Dictatorship"), Democracy Web, retrieved 6 August 2012
  14. Observers call Azerbaijan vote unfair, opposition plans challenge
  15. Azerbaijan: Presidential Elections 2003 Human Rights Watch Briefing Paper
  16. Luhn, Alec (9 October 2013). "Azerbaijan Releases Election Results... Before the Polls Even Open". The Daily Telegraph. Telegraph Media Group.
  17. Fisher, Max (9 October 2013). "Oops: Azerbaijan released election results before voting had even started". The Washington Post.
  18. "Azerbaijan Aliyev: Opponent Hasanli wants vote annulled". BBC News. 9 October 2013. Retrieved 10 October 2013
  19. 19,0 19,1 DISGRACED AZERBAIJAN AND THE END OF ELECTION MONITORING AS WE KNOW IT
  20. Plush hotels and caviar diplomacy: how Azerbaijan's elite wooed MPs
  21. European MPs' praise for Azerbaijan election sparks row BBC News, 17 October 2013
  22. Caviar Diplomacy - How Azerbaijan silenced the Council of Europe
  23. Monitoring Azerbaijan or Why Pedro Agramunt should resign
  24. RPT-European human rights body says concerned about abuses in Azerbaijan. Reuters 23 April 2014
  25. Protesters turn out for Azerbaijan’s political prisoners
  26. AI Index: EUR 01/001/2008 Amnesty International
  27. FHRPO: There Are 66 Political Prisoners In Azerbaijan
  28. 28,0 28,1 "Azerbaijan: Activist Sentenced in Political Trial". Human Rights Watch. 19 May 2011. Retrieved 27 December 2011.
  29. "Azerbaijan: Supreme Court Upholds Bakhtiyar Hajiyev Judgement". Index on Censorship. 6 December 2011. Retrieved 27 December 2011.
  30. "Azerbaijan must halt crackdown on protest organizers". Amnesty International. 7 March 2011. Retrieved 27 December 2011.
  31. Jabbar Savalan Freed!
  32. "Azerbaijan: Authorities determined to silence dissent to ensure successful Eurovision". Amnesty International. 1 May 2012. Retrieved 5 July 2012.
  33. Ogtay Gulaliyev
  34. A trial of the case of members of the civil society movement, CNN iReport, Baku, 5 November 2013
  35. Downward spiral: Continuing crackdown on freedoms in Azerbaijan, Amnesty International, October 2013 release, p. 16
  36. Алиев взялся за СМИ
  37. Обыски в доме журналиста радио "Свобода"
  38. Задержанные в аэропорту журналистки отпущены (Обновлено)
  39. 39,0 39,1 Journalist Detained In Azerbaijan
  40. Ադրբեջանում երկարաձգվել է լրագրող Միրկադիրովի կալանքի ժամկետը
  41. Azerbaijan Jails Prominent Investigative Journalist for ‘Economic Crimes’
  42. 42,0 42,1 Azerbaijan jails rights activists Leyla and Arif Yunus
  43. In Baku Journalist Dies After Severe Beating (Updated)
  44. Ադրբեջանցի հերթական ակտիվիստը ազատազրկման է դատապարտվել
  45. Murad Adilov sentenced to 6 years in prison
  46. Azerbaijan: Appeal from jailed journalist Khadija Ismayilova postponed indefinitely
  47. 47,0 47,1 PFPA Activist Imprisoned in Solitary Confinement
  48. Azerbaijani service RFE/RL broadcasting continues from Prague: Negotiations with Azerbaijani authorities bear no fruit
  49. Faraj Kerimli sentenced to 6.5 years in prison
  50. Statement by National Council of Democratic Forces on Fuad Ahmadli
  51. Նիլս Մուիզնիեքսի թվիթերյան էջ
  52. Суд в Азербайджане отклонил жалобу Хадиджи Исмайловой на продление ареста
  53. Human rights activist detained in Geychay region
  54. Хадиджу Исмайлову оштрафовали на 2500 манатов
  55. Arif Yunus Sentence Extended By Another 5 Months
  56. Khadija Ismayilova slammed with new charges in Azerbaijan
  57. Azerbaijan: Swiss Embassy Shelters Rights-Activist from Arrest
  58. Azerbaijan sentences opposition journalist to 5 years in jail
  59. Azadliq Radio Baku Office sealed off - UPDATED-1
  60. Госдеп США, ОБСЕ и Совет Европы осудили давление властей Азербайджана на бакинский офис радио «Свобода»
  61. Arrested Human Rights Defender Intigam Aliyev Facing New Charge
  62. Rasul Jafarov is facing new charges
  63. В Баку закрылось бюро независимого интернет-телевидения
  64. Арестована Хадиджа Исмайлова. Новые обвинения (обновлено 19:18)
  65. RFE/RL Reporter Briefly Detained, Questioned By Police In Azerbaijan
  66. 66,0 66,1 Two rights activists arrested in Azerbaijan
  67. Хадидже Исмайловой запретили покидать Азербайджан
  68. Азербайджанский политзаключенный вышел на свободу
  69. Ադրբեջանում շարունակվում են իրավապաշտպանների ձերբակալությունները
  70. Саид Нури о порношантаже азербайджанских властей (обновлено)
  71. U.S. Citizen Not Allowed To Leave Azerbaijan
  72. Сотруднику ИСБР Абульфату Намазову запретили выезд из Азербайджана
  73. Azerbaijani Journalist, Rights Activist Severely Beaten
  74. Azerbaijani Rights Activist Jailed For Three Months
  75. What is Going On in Azerbaijan and Its NGO Sector?
  76. Resolution of Azeri National Platform condemning verdict against Yadigar Sadigov
  77. Azerbaijan: Relentless Crackdown on Critics
  78. Crackdown on human rights in Azerbaijan
  79. Six Years' Jail for Leading Azeri NGO Head
  80. Facebook Blogger Omar Mammadov Sentenced to Five Years in Jail
  81. Journalist Arshad Ibrahimov is arrested in the city of Ganja
  82. Azerbaijan Jails Opposition Blogger
  83. 5,5 years of prison for EPDE board member Anar Mammadli
  84. Court in Azerbaijan sentences journalist to eight years in jail
  85. Consideration of the appeal of Elsever Mursalli
  86. 86,0 86,1 Two Prominent Azerbaijani Oppositionists Sentenced On Fabricated Charges
  87. Вопросы евродепутатов Ильхаму Алиеву
  88. Мехрибан Алиева о демократии в Азербайджане
  89. Council of Europe Commissioner for Human Rights - Facebook page
  90. Deep concern at the detention of Azerbaijani journalist Khadija Ismayilova
  91. Nils Muižnieks - Facebook
  92. REPORT - Twenty-eighth sitting - Monday 29 September 2014 at 11.30 a.m.
  93. Council Of Europe Commissioner Slams Baku For Human Rights Violations
  94. Raid on Radio Azadliq escalates crackdown on free media in Azerbaijan, says OSCE Representative
  95. Arrest of journalist latest case of crackdown of free media in Azerbaijan, says OSCE Representative
  96. 96,0 96,1 Time has come for a clear change in the EU’s policy towards Azerbaijan
  97. Persecution of human rights defenders in Azerbaijan
  98. 98,0 98,1 "European Parliament resolution of 12 May 2011 on Azerbaijan". European Parliament. 12 May 2011. Retrieved 15 May 2011.
  99. UN Calls On Azerbaijan To Stop Persecuting And Release Activists
  100. Դենիել Բայերի գրառումը Թվիթերում
  101. AZERBAIJAN Daily Press Briefing - Washington, DC - December 1, 2014
  102. Բարաք Օբամա. Ադրբեջանում ՀԿ-ների առջև ստեղծվում են չլսված խոչընդոտներ
  103. Beating of Azerbaijani Journalist and Human Rights Activist
  104. Country Reports on Human Rights Practices for 2013
  105. Court: Arrest and detention of Azerbaijan opposition politician and blogger Ilgar Mammadov was unjustified
  106. Statement from Open Society on the Crackdown on Rights in Azerbaijan
  107. VERONIKA GOLDSTON: IT’S TIME FOR AZERBAIJAN’S PARTNERS TO DRAW A RED LINE
  108. Azerbaijan: Government Repression Tarnishes Chairmanship
  109. Azerbaijan: Transparency Group Should Suspend Membership
  110. Council of Europe/Azerbaijan: Confront Aliyev on Rights
  111. Freedom House: Azerbaijani authorities make mockery of judicial system by bringing dubious charges against political prisoners
  112. Ilham Aliyev in Paris - open letter to François Hollande
  113. Amnesty International called on Azerbaijani government to immediately provide medical assistance to political prisoner
  114. Azerbaijan: Abysmal record of human rights continues as activist arrested
  115. «Խավիարային դիվանագիություն» զեկույց
  116. Azerbaijan: Acts of violence in prison against Ms. Leyla Yunus
  117. Azerbaijan: Brutal attack against Mr. Ilqar Nasibov
  118. A Thuggish Regime Challenges the U.S.
  119. Baku in the USSR? Azerbaijan could be set to abandon West and head East
  120. Time for Sanctions on Baku
  121. Azerbaijan Doesn't Want To Be Western The Rhetoric and Reality of Baku's Grand Strategy
  122. The Corleones of the Caspian