Էյնուլլա Ֆաթուլլաև

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Էյնուլլա Ֆաթուլլաև
Eynulla Fatullayev.jpg
Ծնվել էսեպտեմբերի 25, 1976(1976-09-25) (42 տարեկան)
ԾննդավայրԲաքու, ԱԽՍՀ, ԽՍՀՄ
ՔաղաքացիությունFlag of Azerbaijan.svg Ադրբեջան
Մասնագիտությունլրագրող
Պարգևներ և
մրցանակներ
Լրագրողների պաշտպանության կոմիտեի մամուլի ազատության միջազգային մրցանակ և UNESCO/Guillermo Cano World Press Freedom Prize

Էյնուլլա Ֆաթուլլաև (ադրբ.՝ Eynulla Fətullayev)՝ ադրբեջանցի լրագրող, ով հայտնի է դարձել Խոջալուի իրադարձությունների իր հետաքննությամբ, ինչպես նաև մի շարք այլ հոդվածներով։

Հարաբերությունների խզումը Մոնիթոր ամսագրի հետ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինչպես գրում է «Ռեպորտյոր» ամերիկյան ռուսալեզու ամսագիրը՝ հետաքրքրական են եղել Էյնուլլա Ֆաթուլլաևի հարաբերությունները Ադրբեջանցի ընդդիմադիր «Մոնիթոր» ամսագրի գլխավոր խմբագիր Էլմար Հուսեյնովի հետ։ Ըստ աղբյուրը՝ Մոնիտորը հանդիսացել է գլխավոր ընդդիմադիր աղբյուրը Ադրբեջանում։ Երկու լրագրողների համագործակցությունը ավարտվել է նրանց հարաբերությունների խզմամբ։ Դրանից ոչ երկար ժամանակ անց Էլմար Հուսեյնովին սպանում են անհայտ անձինք՝ հրազենով սեփական տան մուտքում։ Անկախ այն փաստից, որ նրանք երկար ժամանակ աշխատել են իրար հետ, իսկ Ֆաթուլլաևը ինքն իրեն հռչակել է ընդդիմադիր լրագրող, նա չի անցկացրել հետաքննություն գործերոջ սպանությունը բացահայտելու նպատակով[1]։

Բանտարկությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆաթուլլաևին դատապարտել են 8,5 տարի ազատազրկման 2007 թվականին՝ հարկերից խուսափելու ու արտասահմանյան դեսպանատների դեմ ահաբեկչական գործողություններ նախապատրաստելու մեղադրանքներով[2]։ 2009 թվականին հայտարարվել է, որ Ֆաթուլլաևի բանտախցում հայտնաբերվել է 0,22 գրամ հերոին, ինչի համար նրաн դատապարտել են ևս 2 տարի ազատազրկման[3]։

Ֆաթուլլաևը ազատ է արձակվել համաներմամբ Իլհամ Ալիևի կողմից 2011 թվականին[4]։

Հարաբերությունների խզումը միջազգային իրավապաշտպանների հետ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բանտարկությունից հետո Ֆաթուլլաևը խզում է իր հարաբերությունները միջազգային իրավապատպան կազմակերպությունների հետ՝ քննադատելով դրանց զեկույցները ուղղված Ադրբեջանում մարդու իրավունքների վատթար իրավիճակի վերաբերյալ։ 2013 թվականին Amnesty International իրավապատպան կազմակերպությունը հայտարարել է, որ Ֆաթուլլաևը ու իրեն պատկանող haqqin.az լրատվականը օգտագործվում են Ադրբեջանի կառավարության շահերը պաշտպանելու նպատակով[5]։ Նա նաև վատնել է Amnesty տված դրամաշնորհը[6]։

2015 թվականի գարնանը Եվրամիությունում Իսլամական Համագործակցության Կազմակերպության մշտական ներկայացուցիչ Արիֆ Մամեդովը հայտարարել է, որ հետևելով Haqqin.az հրապարակումներին, կարելի է հասկանալ՝ ինչպես է մտածում իշխանություն։ Ֆաթուլլաևի ղեկավարած Haqqin. az կայքը ցուցադրում է, թե ինչ է կատարվում Ադրբեջանի իշխանություններում, կարել է հասկանալ՝ ով է դառնում Ալիևի իշխանության համար անցանկալի կերպար, իսկ ով է վայելում ռեժիմի կողմից լավ վերաբերմունք[7]։

Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]