Պորտալ:Մարդու իրավունքներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Նորեկներին · Հանրություն · Պորտալներ · Պարգևներ · Նախագծեր · Պահանջմունքներ · Գնահատում

Պորտալ Խորհրդարան Նախագիծ:Մարդու իրավունքներ Նախագծի քննարկում
HumanRightsLogo.svg








 
 
Ի՞նչ է մարդու իրավունքները Ի՞նչ է մարդու իրավունքները

Մարդու իրավունքներ, բոլոր մարդիկ ունեն հավասար իրավունքներ, և այդ իրավունքներն անօտարելի են՝ անկախ իրավունքի տեսակից, բնակության վայրից, էթնիկ կամ սոցիալական ծագումից, ազգային պատկանելությունից կամ կրոնից։

ՀՀ Սահմանադրության 3-րդ հոդվածը սահմանում է․

  1. Հայաստանի Հանրապետությունում մարդը բարձրագույն արժեք է: Մարդու անօտարելի արժանապատվությունն իր իրավունքների և ազատությունների անքակտելի հիմքն է:
  2. Մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների և ազատությունների հարգումն ու պաշտպանությունը հանրային իշխանության պարտականություններն են:
  3. Հանրային իշխանությունը սահմանափակված է մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներով և ազատություններով՝ որպես անմիջականորեն գործող իրավունք:

«Մարդու իրավունքներ» արտահայտությունը հանրաճանաչ արտահայտություն է, քանի որ մեր օրերում չկան այնպիսի անձինք, ովքեր գոնե մեկ անգամ լսած չլինեն այս արտահայտության մասին։ Մարդու իրավունքների սահմանման վերաբերյալ կան բազմաթիվ բացատրություններ տարբեր մասնագետների կողմից։ Դրանցից որոշներն էլ հաճախ այնքան տարբեր են լինում, որ հակասությունների տեղիք են տալիս։ Սակայն ավելի հաճախ օգտագործվում են մարդու իրավունքների վերաբերյալ հետևյալ սահմանումերը:

  1. Մարդու իրավունքները կոչված են ապահովելու յուրաքանչյուր անձի` հասարակության մնացած անդամների և պետական մարմինների կողմից իր մարդկային արժանապատվությանն ու պատվին համապատասխան վերաբերմունքի արժանանալու իրավունքը:
  2. Մարդու իրավունքներն ամեն տեսակ անարդարությունների դեմ պայքարելու բարոյապես արդարացված միջոց են:
  3. Մարդու իրավունքներն ստիպում են, որ դատարաններն ու ոստիկանությունը պաշտպանեն հանցագործներին և ահաբեկիչներին` ի հաշիվ ժողովրդի մեծամասնության միջոցների և անվտանգության:
Մարդու իրավունքները մարդկանց վարքագիծը բնութագրող բարոյական սկզբունքներն ու նորմերն են, որոնք պաշտպանված են ներպետական և միջազգային իրավական ակտերով։ Սահմանման բովանդակությունից պարզ է դառնում, որ մարդու իրավունքները հիմնարար և անօտարելի իրավունքներ են, որոնք մարդը ձեռք է բերում ի ծնե, քանի որ մարդը բանական էակ է։ Մարդու իրավունքները տրված են բոլոր մարդկանց՝ անկախ ազգային պատկանելությունից, բնակության վայրից, լեզվից, կրոնից, ազգային ծագումից և այլ կարգավիճակից։ Դրանք գործում են միշտ և ամենուր, քանի որ դրանք համընդհանուր են և հավասարազոր են բոլոր մարդկանց համար։ Սրանք հիմնված են փոխադարձ հարգանքի և օրենքի ուժի վրա ու պարտավորեցնում են մարդկանց՝ հարգելու մեկը մյուսի իրավունքները։ Դրանք չեն կարող օտարվել, բացառությամբ հատուկ նախատեսված դեպքերի։ Մարդու իրավունքների օրինակ կարող է լինել ազատությունը։ Ոչ ոք չի կարող ապօրինի ձերբակալվել, ենթարկվել խոշտանգումների, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի, ինչպես նաև ոչ ոք չի կարող ենթարկվել մահապատժի(մանրամասն...)
 
 
Ընտրված հոդված արխիվ  խմբագրելԸնտրված հոդված

Գրաքննությունը ԽՍՀՄ-ում, ԽՍՀՄ կուսակցական և այլ մարմինների կողմից տեղեկատվության բովանդակության և տարածման վերահսկումը, այդ թվում՝ տպագրվող նյութերի, երաժշտական և բեմական ստեղծագործությունների, կերպարվեստի, կինեմատոգրաֆիական գործերի, լուսանկարների, ռադիո և հեռուստահաղորդումների՝ պաշտոնական տեղեկատվությունից տարբերվող տեղեկատվության բոլոր այլընտրանքային աղբյուրների ճնշման, խորհրդային տեսանկյունից վնասակար և անցանկալի համարվող գաղափարների և տվյալների տարածումը սահմանափակելու կամ թույլ չտալու նպատակով։

Քաղաքական համընդհանուր գրաքննության համակարգը ներառում էր գաղափարաբանական և քաղաքական վերահսկման տարբեր ձևեր և մեթոդներ․ ուղղակի մեթոդների հետ մեկտեղ (հրատարակման վրա արգելք, գրաքննական միջամտություն, շեղում բնագրից) կիրառվում էին ամենատարբեր անուղղակի մեթոդներ, որոնք վերաբերվում էին կադրային, հրատարակչական, հոնորարային քաղաքականությանը։

Գրաքննական վերահսկման գործառույթները դրվել էին պետական հատուկ հաստատությունների վրա։ Գրաքննությունը վերահսկում էր տեղեկատվության տարածման բոլոր ներքին պաշտոնական ուղիները՝ գրքերը, պարբերական հրատարակությունները, ռադիոն, հեռուստատեսությունը, կինոն, թատրոնը և այլն, դրսից եկող տեղեկատվությունը (ԽՍՀՄ ժողովուրդների լեզվով հեռարձակվող արտասահմանյան ռադիոկայանների խլացումը, «հակախորհրդականության» թեմայով արտասահմանյան տպագիր ԶԼՄ-ների մանրակրկիտ վերահսկումը)...Ավելին
 
 
Ինչպե՞ս կարող եմ ես օգնել Ինչպե՞ս կարող եմ ես օգնել
 
 
Այլ նախագծեր Այլ նախագծեր
 
 
Արխիվներ Արխիվներ
 
 
Ցուցափեղկ Ցուցափեղկ

Small Skew Star SVG.svg Ընտրյալ հոդվածներ

  • [[]]

Symbol support vote.svg Լավ հոդվածներ

  • [[]]
  • [[]]
 
 
Գիտե՞ք դուք արդյոք խմբագրելԳիտե՞ք դուք արդյոք
 
 
Ընտրված պատկեր արխիվ  խմբագրելԸնտրված պատկեր
Ազատության արձան
 
 
Եղբայրական պորտալներ Եղբայրական պորտալներ
Category puzzle
Սեղմեք [►] ենթակատեգորիաները տեսնելու համար

Առաջարկվող հոդվածներ

Նկարներ